Երևան, 14.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Այժմ ար­դեն փոր­ձա­գետ­նե­րը չեն ցան­կա­նում աշ­խա­տել այս կա­ռա­վա­րու­թյան հետ»․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը նշել էր՝ Սևանա լիճը սնուցող երկու հիմնական գետերի՝ Արփայի ու Որոտանի ջրահավաք ավազաններն Արցախյան վերջին պատերազմի հետևանքով հայտնվել են հակառակորդի վերահսկողության ներքո։ Թեման սկսեցին քննարկել սոցիալական տիրույթում, իսկ ժամեր անց հաջորդեց նախարարության պարզաբանումը՝ «նախարարի հնչեցրած պատասխանը վերաբերել է ոչ թե նշված գետերի անմիջական ակունքներին, այլ Որոտան և Արփա գետերի ջրահավաք ավազանների մաս կազմող որոշակի տարածքների, որտեղ կան տվյալ գետերը սնուցող աղբյուրներ, որոնք Սևանա լիճը սնող ջրահավաք ավազանի վրա որոշակի ազդեցություն կարող են ունենալ»։ Բնապահպան Սիլվա Ադամյանը նշում է՝ ջրային ռեսուրսների մասով նախարարի խոսքը շատ հստակ էր։ «Դեռ ամիսներ առաջ ենք բարձրաձայնել այս խնդրի մասին։ Ոչ մի տեղեկություն չունենք այն մասին, թե ինչ սահմանազատումներ են արվել։ Ի՞նչ տարբերություն ջրահավաք ավազանն ամբողջությամբ է հայտնվել հակառակորդի հսկողության ներքո, թե՞ մասամբ։

Ի վերջո, գործ ունենք ջրի հետ։ Եթե դրա մի մասն էլ գործ ունենա լճի հետ, արդեն խնդիր է։ Եթե ջրային ռեսուրսը կապ ունի թշնամու ռեսուրսների հետ, վտանգավոր է։ Ես այս մասին առաջիններից մեկն եմ խոսել։ Կարող է օգտագործվել կենսաբանական զենք, ջրերի միջոցով եկող թափոնների խնդիր կա և ոչ միայն։ Նախարարի ահազանգն իրականում շատ տեղին էր, հերքումն արդեն իմաստ չունի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ադամյանը։ Ընդգծում է՝ բնությունը պետք է գերակա շահ լինի, դրա պաշտպանությունը կապված է ազգային անվտանգության հետ։ «Այս խնդիրը նախարարը հստակ պետք է բարձրացնի վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդու առջև, այլ հարց է՝ նա կընկալի դա, թե ոչ»,-նշում է բնապահպանը։ Զրույցի ընթացքում ընդգծում ենք, որ հանրությանը բավականին սուղ ինֆորմացիա է տրամադրվում կարևոր հարցերի մասին։ Իհարկե, պարզ է, որ որոշ մանրամասներ պետք է հայտնի լինեն միայն կառավարությանը և մասնագիտական հանրությանը, բայց չէ՞ որ այսօր, երբ մենք, պատերազմով պայմանավորված, ունենք բնապահպանական, համաճարակային խնդիրներ, քաղաքացիները չպե՞տք է լինեն իրազեկ, թե որ դեպքերում ինչ անել, ինչպես պաշտպանել իրենց առողջությունը։

«Հայտնվել ենք կոլապսային վիճակում, հանրությունից և փորձագետներից թաքցվում է իրավիճակի մասին տեղեկատվությունը։ Այո՛, բոլորին ու ամեն ինչ պետք չէ ասել, բայց բնակչության հետ, որը տեղում առնչվում է համաճարակային իրավիճակին, պետք է անցկացվեն զրույցներ, որ իրենք տեղեկանան՝ ինչպես օգտվել շրջապատից, բնությունից։ Սա պետք է արվեր, պետք է նաև հիմա անել։ Պետք էր դիմել նաև փորձագետների օգնությանը։ Կան մարդիկ, որոնք իրենց ներուժով կարող են օգտակար լինել։ Պետք էր հանձնաժողով կազմել, ներգրավել այս մարդկանց և լուծել խնդիրները, քանի որ ինչպես ես և շատերն են հասկացել, կառավարությունում չկա որևէ մասնագետ։ Այնտեղ խայտառակ իրավիճակ է։ Ոչ ոք չի խոսում բնապահպանական խնդիրների մասին՝ բացառությամբ մի քանի անհատների և կազմակերպությունների։ Սուր քննադատության էինք ենթարկում նախորդ իշխանություններին, բայց հիշում եմ, թե ինչպես մի քանի տարի առաջ սեմինարներ էին կազմակերպվում կառավարության, տեսչական մարմնի ներկայացուցիչների, ՀԿ-ների և փորձագետների ներգրավմամբ։ Ստացվում է, որ կառավարությունը բոլորին ներգրավում էր քննարկումներին։

Իսկ ի՞նչ ունենք այսօր։ Կառավարություն, որը չունի մասնագիտական նորմալ կազմ, չի հարաբերվում փորձագետների հետ։ Հիմա արդեն փորձագետներն էլ ցանկություն չունեն իրենց հետ աշխատել։ Այսօր նախարարությունում կան թափուր հաստիքներ, բայց մարդիկ չեն դիմում, չեն ցանկանում աշխատել դավաճան կառավարության հետ։ Բայց չէ որ պետք է հասկանալ, թե ի՞նչ է կատարվում, ինչպե՞ս է սահմանը գծվել, որ գետն ուր է հոսում, որ հատվածում ենք ունեցել դիերի կուտակումներ և այլն։ Չկան նյութեր, այսինքն մարդիկ իրավիճակի ուսումնասիրությամբ չեն զբաղվում։ Եթե ուսումնասիրվեր, հավատացեք՝ այս իրավիճակում չէինք հայտնվի։ Ոչ ոք չգիտի, թե որ հատվածում ինչ է կատարվում, և թշնամին կարող է օգտվել այդ հանգամանքից։

Թեկուզ թող տեղեկատվությունը չհրապարակվեր, բայց իմանայինք, որ գործ է արվում։ Լսեք կառավարության նիստերը, տպավորություն է, թե հրաշալի վիճակում ենք, ծաղկում ենք։ Մենք իրականում խայտառակ վիճակում ենք, բոլոր ոլորտներում ձախողում է։ «Թքած ունենալու նուրբ արվեստը» գրքի մասին գիտեք, չէ՞։ Դա իրոք արվեստ է, և այս մարդիկ ուսումնասիրել են դա, թե ինչպես կարելի է թքած ունենալ երկրի ու ժողովրդի վրա»,-եզրափակում է Սիլվա Ադամյանը։

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թուրքիան կմասնակցի համաշխարհային ռազմական բանկի ստեղծմանըԴավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՎեհափառը կարևորել է սփյուռքահայ երիտասարդների ազգային ինքնության ամրապնդումըՓրկարարները զարգացնում են իրենց մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտություններըՉինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր լողացող հողմային տուրբինըՄարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավորԱրագածոտնի մարզում ջրելու հարցի շուրջ ծագած վիճшբանությունն ավարտվել է ծեծկռտnւքով․ կան վիրավnրներ«Սոյուզ ՄՍ-29»-ը տիեզերք է ուղարկել ռուս-ամերիկյան անձնակազմ«Ռեալի» ղեկավարությունը դիմել է ՈւԵՖԱ-ին՝ խնդրելով «Բարսելոնային» զրկել տիտղոսներիցՍյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը՝ միջազգային հետաքրքրության կենտրոնումՅունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի ԻտալիաՌուսները սիրահարվում են Հայաստանին․Վահե ԱվանեսյանԿԳՄՍ նախարարությունը 2027 թվականին նախատեսում է Արտավազավանքում հնագիտական պեղումներ իրականացնելԱղվերանում տևական ժամանակ գազ չի լինի«Համահայկական ճակատ» կուսակցության գրառումը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրվա առթիվԱլեն Զուրաբյանը՝ ծանրամարտի Մ17 ԱԱ փոխչեմպիոն«Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բшխվել քարերին. կան վիրшվորներ6 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին գումար կտրամադրվի տուն գնելու համարԽոշոր հրդեհ՝ Բրյուսելում. կան զոհերՀայրը փորձել է փրկել բանջարեղենի փոսում խեղդված դստերն ու կնոջըՀայկական պետությունը պետք է հարատևի, զարգանա, ամրանա, պետք է կարողանա պաշտպանի իրեն. Ավետիք ՉալաբյանՄահացել է Շիրակ Թորոսյանի մայրըՓարիզի մերձակայքում hրդեհի մարումը կարող է մի քանի շաբաթ տևել. Ֆրանսիայի hրշեջ-փրկարարական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Ուժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր ԿամենդատյանՄեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ ՍավգուլյանԱմենայն հարգանքով, բայց հայերը «Սպարտա»-ն չեն․ «Ռիգա»-ի ավագ Հարավային Կորեայում ցանկանում են նվազեցնել քրեական պատասխանատվության տարիքը մինչև 13 տարեկան Ողբերգական դեպք Արարատի մարզում. 13-ամյա աղջիկը կյանքից հեռացել է, չարաշահել է էներգետիկները Մյասնիկյան պողոտայի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կվերադասավորվի Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Իրանին ԱՄՆ-ի hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով Կոմիում հայտնաբերվել է 18-ամյա աղջկա մարմինը, որին հունիսին գետի հոսանքը քշել էրՀայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն ԳրիգորյանՀնդկաստանը Իրանին բnղոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավերի վրա hարձակnւմներից հետո 19-ամյա Յամալը նշել է իր երազանքի նվերը ԱԱ-2026-ի կիսաեզրափակչից առաջ Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար Պետական համակարգը դատարկվո՞ւմ է․ Past.am-ի ուշագրավ տեղեկություններըՍտամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է Ուկրաինան մեկ գիշերում 11 ռուսական նավ է խոցել ԻՀՊԿ-ն hարձակվել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող երկու լցանավի վրա Ո՞ւմ է մտահոգում հազարավոր մարդկանց ճակատագիրըՖրանսիական խաղողը՝ իտալական «քարոտ տարածքներում». «Փաստ»Ինչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր ԿամենդատյանԸնտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա ՍողոմոնյանՎրեժխնդրությո՞ւն, թե՞ պետական կառավարում. ո՞ւր է գնում ՀայաստանըԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում 3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար «Իրանը միշտ եղել է Հորմուզի նեղուցի պահապանը». ԱրաղչիՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՀՈԻԼԻՍԻ)․ Պատերազմ՝ ֆուտբոլային հանդիպման պատճառով. «Փաստ»Իրանը շարունակում է նավթի արտահանումը՝ չնայած ԱՄՆ պատժամիջnցների վերականգնմանը Անժամանակ կյանքից հեռացել է Տաթև Ֆախուրյանը