Yerevan, 13.September.2026,
00
:
00
BREAKING


Առաջընթաց կա, բայց խնդիրն ամենևին լուծված չէ. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Հունվարի 1-ից Հայաստանում արգելվել է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների իրացումը: Սուպերմարկետներն առաջարկում են հաստ տոպրակներ ավելի թանկ գնով, մյուս կողմից՝ նկատելի է, որ շատերն առևտրի կենտրոններ են այցելում սեփական տոպրակներով: Հարցի առնչությամբ «Փաստը» զրուցել է տարբեր փորձագետների հետ:No description available.

«Սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանը նշում է՝ իրապես անհրաժեշտ է, որ տոպրակների կիրառությունը նվազի մեր իրականության մեջ՝ բնապահպանական խնդիրներից ելնելով, և միայն ողջունելի կլինի, եթե օրենքը ծառայի այդ նպատակին:

«Բայց տպավորություն է, որ խնդիրը լուծված չէ, որովհետև, ամեն դեպքում, տոպրակների պահանջարկը կա, մեծաքանակ առևտրի դեպքում մարդիկ ստիպված են լինում վճարել տոպրակի համար: Տոպրակի գինը թանկացավ, սակայն մի շարք փոքրիկ, բայց կարևոր նյուանսներ համապատասխան գերատեսչությունները չեն դիտարկել: Ցանկացած հարց լուծելիս փոխարենն ինչ-որ բան պետք է առաջարկել, իսկ այս դեպքում նորից ամեն ինչ թողնվել է սպառողի հույսին: Բացատրեմ: Օրինակ՝ համապատասխան գերատեսչությունը կարող էր տնտեսվարողին պարտադրել ձեռք բերել թղթե կամ կտորե տոպրակներ և 50 դրամանոց ցելոֆանե հաստ տոպրակների փոխարեն դա առաջարկել սպառողին: Սա բնապահպանական տեսանկյունից հարցը լուծելու տարբերակ կլիներ: Այս պարագայում որոշ ժամանակ հետո իսպառ կվերանար ցելոֆանե տոպրակների պահանջարկը»,-ասում է Չիլինգարյանը:

Հավելում է՝ այսօր որոշ տնտեսվարողներ վաճառում են անգամ բարակ տոպրակները, որոնց իրացումն արգելվել է: «Վերահսկողությունը թույլ է, ոմանք այս իրավիճակում կարող են գերշահույթ ստանալ՝ միևնույն ժամանակ սպառողներին այլընտրանք չառաջարկելով: Ստացվում է, որ որևէ խնդիր լուծված չէ, տպավորություն է, որ խնդիրը տոպրակի գնի բարձրացումն էր, ինչից օգտվում են անբարեխիղճ տնտեսվարողները: Ո՞ւր են գնում այդ գումարները, որևէ մեկը չգիտի: Դրանք գոնե պետք է ծառայեին թղթե կամ կտորե տոպրակների արտադրությունն ավելացնելու համար, ինչը թույլ կտար կարճ ժամանակ հետո բնապահպանական խնդիր լուծել»,-նշում է մեր զրուցակիցն՝ ընդգծելով, որ ցանկացած ապրանքի գնի ավելացումը խնդիր է յուրաքանչյուր սպառողի համար:No description available.

Բնապահպան Սիլվա Ադամյանը, անդրադառնալով քաղաքացիների դժգոհությանը, նշում է՝ այս պարագայում մարդիկ իրենց խնդիրն են բարձրաձայնում: «Շատերը ցանկություն չունեն, ալարում են, օրինակ՝ 250 դրամանոց տոպրակ գնել, և մշտապես այն պահել պայուսակի մեջ կամ ունենալ իրենց հետ գնումների գնալիս: Գերադասում են տեղում տոպրակ գնել և շատերի համար բոլորովին մեկ է, թե ինչ վիճակում կհայտնվի մեր բնական միջավայրը, թե ինչ է կատարվում աղբավայրերում: Քաղաքացիների այն շահարկումը, որ այս փոփոխությունն ուղղակի տոպրակների գինը բարձրացնելու համար էր, կապ չունի իրենց ֆինանսական վիճակի հետ: Այստեղ մեկ խնդիր ունենք՝ մեզ հետ մշտապես ամուր տոպրակ ունենալ, երբ առևտրի ենք գնում»,-ասում է Ադամյանը: Անդրադառնալով հարցի բնապահպանական կողմին՝ նշում է, որ հաստ տոպրակները լուծվում են բնության մեջ, ինչպես նաև վերամշակվող են:

«Իսկ այն տոպրակները, որոնք օգտագործում էինք, հարյուրավոր տարիներ կարող են չլուծվել բնության մեջ: Ինքս շրջել եմ աղբավայրերում և ուղղակի սարսափահար եղել, թե մի քանի տարի հետո մեր երկիրը ինչ վիճակում է հայտնվելու»,-ընդգծում է մեր զրուցակիցը և հավելում՝ հարցի մյուս կողմն այն է, որ օրենքը չի գործում փոքր խանութներում և շուկաներում, կարծես թե, իրենց դեռ չեն պարտադրում, որ հին տոպրակների օգտագործումը բացառեն: «Չնայած այս ամենին՝ առաջընթաց ունենք, շատերն իրենց մոտ արդեն տոպրակներ են պահում: Կարծում եմ՝ դեռ մի բան էլ քիչ են թանկացրել տոպրակը, 200 դրամ պիտի լիներ, որ առհասարակ դադարեին այն գնել, ուղղակի այս դեպքում սոցիալական բունտից են վախեցել և նման քայլի չեն գնացել»,-ասում է Ադամյանը:No description available.

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը հարցն այլ դիտանկյունից է պարզաբանում: Ասում է՝ սկզբից կարծում էր, թե իսպառ կարգելվի ցանկացած տեսակի պոլիէթիլենային տոպրակի իրացումը: «Մտածում էի, որ միանգամից կանցնենք կտորե կամ էլ թղթե տոպրակների լայն կիրառությանը, կամ էլ այնպիսի տոպրակների, որոնք ավելի արագ են քայքայվում բնական միջավայրում: Ամբողջ աշխարհում սա ընդունված պրակտիկա է, եվրոպական շատ երկրներում և ամբողջ աշխարհում սկսել են այնպիսի տոպրակներ արտադրել և կիրառել, որոնք արագորեն քայքայվում են բնական միջավայրում: Բայց այլ ճանապարհով գնացին՝ սկսեցին ավելի հաստ տոպրակներ արտադրել, արդյունքում սպառողը հիմա ավելի թանկ գնով ձեռք է բերում պոլիէթիլենային ավելի հաստ տոպրակ»,-ասում է Չիլինգարյանը և նշում՝ ամեն դեպքում պոլիէթիլենային տոպրակները շարունակում են հայտնվել աղբի մեջ, հետո էլ աղբավայրերում:

«Մեր սպասելիքները կարդարանային, եթե դրանք առհասարակ արգելվեին: Առաջին փուլով դա չարվեց, ընդամենը բարակ տոպրակը փոխարինվեց հաստով, գինն էլ բարձրացավ: Ուղղակի շատերը գնումների գնալիս իրենց մոտ արդեն տոպրակ են ունենում: Հուսանք՝ որոշ ժամանակ հետո արդեն կիրառության մեջ մնացած պոլիէթիլենային տոպրակներն իսպառ կարգելվեն, և դրանց փոխարինելու կգան թղթե և կտորե տոպրակները: Այս ընթացքում պետությունը պետք է աշխատանք տանի տնտեսվարողների և սպառողների հետ ու չթուլացնի վերահսկողությունը»,-եզրափակում է Կարեն Չիլինգարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution