Երևան, 16.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հայաստանի կառավարությունն ընթացիկ ծախսեր անելու դեպքում խնդիր չի ունենա, բայց դա թույլ չի տալու արցախցիներին ինտեգրել, ամբողջությամբ նրանց խնդիրները լուծել»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանական ագրեսիան և արցախահայության բռնի տեղահանումը հումանիտար աղետ ստեղծեց Արցախում և Հայաստանում: Նման կարծիք է հայտնում տնտեսագետ Սուրեն Պարսյանը: «Մոտ 100 հազար արցախցի ստիպված է նոր կյանք սկսել, նոր բնակարանի հարց լուծել այս դժվարին պայմաններում: Սա բավականին լուրջ խնդիր է, արցախահայության համար՝ էլ ավելի դժվար, հաշվի առնելով այն, որ նրանք մոտ ինն ամիս գտնվել են շրջափակման պայմաններում և այդ ընթացքում ծախսել են իրենց ռեսուրսներն ընթացիկ խնդիրները լուծելու համար: Դրանից զատ, նաև Հայաստան տեղափոխվելիս իրենց միջոցները, ակտիվները թողել են Արցախում: Չեն կարողացել իրենց կապիտալը դուրս բերել պարզ պատճառով, քանի որ ոչ ոք չէր գնի իրենց անշարժ և շարժական գույքը: Մարդիկ մեծ կորուստներով են Հայաստան տեղափոխվել, ակնհայտ է, որ Հայաստանի կառավարությունը չի կարող դրանք փոխհատուցել, խոսքը տան, մեքենայի, բիզնեսի մասին է: Հայաստանի կառավարությունը փորձել է մի քանի փուլով լուծել խնդիրները»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պարսյանը:

Ընդգծում է՝ առաջին փուլը բնակարանով ապահովելու հարցն է: «Ըստ իս, կառավարությունը հիմնականում այն ձախողեց, հաշվի առնելով այն, որ արցախցիներից քչերն են օգտվել կառավարության տրամադրած բնակարաններից: Բացի դա, մինչ այժմ էլ մեծ թվով արցախցիներ տեղակայված են դպրոցների, մանկապարտեզների դահլիճներում կամ ընդհանուր հավաքատեղիում: Կառավարությունը սա ներկայացնում է որպես արցախցիների տեղավորման փաստ, բայց դա իրականությունից բավականին հեռու է: Մարդկանց կեցության հարցը դեռևս լուծված չէ: Հաջորդ փուլով կառավարությունը փորձում է ընթացիկ խնդիրները լուծել: Կրթության հարցը հիմնականում լուծեց: Կառավարությունը հայտարարեց, որ երեխաները կարող են դիմել մոտակա դպրոցներ, իսկ ուսանողները՝ բուհեր, ուսումը շարունակելու համար: Ուսանողների պարագայում՝ եթե այդ համալսարանում կա իրենց համապատասխան կրթական ծրագիրը»,-նշում է մեր զրուցակիցը:

Ըստ Պարսյանի, երրորդ փուլով կառավարությունը որոշում կայացրեց միանվագ 100 հազարական դրամ տրամադրել արցախցիներին՝ անկախ նրանից, թե ինչ կորուստներ են ունեցել և այլն: «100 հազարականների վճարումներն արդեն իրականացվում են, մարդկանց զգալի մասն այն ստացել է: Հաջորդ փուլով կառավարությունը նախատեսել է 50 հազար դրամ փոխհատուցում՝ վարձով ապրողների վարձավճարի և կոմունալի փոխհատուցման տեսքով: Այս գումարը ստանալու են նրանք, ովքեր բնակարան չունեն: Կառավարությունը հայտարարեց, որ մոտ 10 հազար արցախցի Հայաստանում ունի բնակարան, բայց այդ 10 հազարի մեջ նաև նրանք են, ովքեր, ասենք, 2, 3 կամ 10 տարի առաջ են Հայաստան եկել: Չպետք է դա շփոթել նրա հետ, որ Հայաստան տեղափոխված 100 հազար արցախցուց 10 հազարն ունի բնակարան: Դա այդպես չէ: Առհասարակ, 10 հազար արցախցի, որոնց գրանցումը Արցախում է, Հայաստանում նույնպես ունեն անշարժ գույք:

Կառավարությունն այս մարդկանց փոխհատուցում չի տրամադրելու, տրամադրելու է նրանց, ովքեր վարձով են բնակվում: Արցախցիները դա պետք է հիմնավորեն՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր: Սակայն որոշ արցախցիներ այս մասով խնդիրներ ունեն, որովհետև հաճախ վարձատուները չեն ցանկանում որևէ փաստաթուղթ կազմել, պայմանագիր կնքել: Դա կարող է որոշակի խնդիրներ ստեղծել արցախցիների համար, այս հարցին պետք է անդրադառնալ և լուծումներ գտնել: Իսկ երեկ կառավարությունը հայտարարեց, որ դարձյալ որոշ խմբերի համար նախատեսում է 50 հազար դրամի վճարում ընթացիկ հարցեր լուծելու համար»,-ասում է տնտեսագետը: Այս բոլոր գործողություններին զուգահեռ կառավարությունը, ըստ մեր զրուցակցի, պետք է մեկ կարևոր քայլ կատարի:

«Նա պետք է հստակ քաղաքական որոշում կայացնի արցախցիների մասով՝ նրանք մնալո՞ւ են Հայաստանում, թե՞ վերադառնալու են: Սա թույլ կտա արցախցիներին հասկանալ՝ այստեղ տան հարց լուծել և նոր կյանք սկսե՞լ, թե՞ պետք է վերադառնան: Սա լուրջ որոշում է, և կարծում եմ՝ կառավարությունն այս վեց ամիսը թայմ-աութ է վերցրել, որպեսզի հասկանա, թե ինչ է անելու: Արցախցիներ կան, որոնք ունեն բնակարան գնելու հնարավորություն, բայց չեն գնում, քանի որ մտածում են, թե վերադառնալու են, կամ կառավարությունը կարող է իրենց բնակարանով ապահովել: Բազմաթիվ անորոշություններ կան, որոնք, ավաղ, արցախցիների մի մասին ստիպում են նաև հեռանալ Հայաստանից: Մոտավորապես 3 000 արցախցի հեռացել է Հայաստանից, հիմնականում նրանք են, որոնց ընտանիքի անդամներն արդեն իսկ բնակություն են հաստատել, օրինակ՝ Ռուսաստանում, և նրանք միացել են իրենց ընտանիքներին: Գաղտնիք չէ, որ ռուսական կողմը շահագրգռված է, որ արցախցիների մի մասն իրենց մոտ ապրի՝ վերաբնակեցման իրենց խնդիրները լուծելով և այլն, անգամ հայտարարություններ հնչեցին, որ արցախցիները կարող են ծառայել նաև ռուսական բանակում և այլն»,-նշում է Պարսյանը:

Նրա խոսքով, Հայաստանն ինքն իր համար պետք է կայացնի այդ ռազմավարական որոշումը՝ արցախցիները մնալո՞ւ են, թե՞ գնալու են, և դրան համապատասխան ծրագրեր իրականացնի: «Եթե մնալու են, ապա պետք է վերաբնակեցման կոնկրետ ծրագիր իրականացնի արցախցիների համար: Այս պահին ծրագիրը չկա, նաև որոշակի մոտեցումներ էլ չկան, թե ինչ է լինելու: Արցախցիներից շատերը սպասողական վիճակում են, անորոշությունն ամենամեծ խնդիրն է, որը կխոչընդոտի արցախցիների ինտեգրմանը: Դրանից զատ արցախցիները նաև զբաղվածության հարց ունեն: Արցախում մոտ 67 հազար աշխատատեղ կար, որից 20 հազարը մասնավոր էր, 47 հազարը՝ պետական: Պետական սեկտորի աշխատողներին Հայաստանում ամբողջությամբ ինտեգրելը բնականաբար հնարավոր չէ, բայց նրանց մի մասին պետք է փորձենք:

Պետք է որոշակի պայմաններ ստեղծվեն նրանց վերապատրաստման, քաղծառայության կարգավիճակը ճանաչելու մասով: Քաղծառայողներ կան, որոնց կարգավիճակը Հայաստանում չի ճանաչվում, քանի որ 2018 թ.-ին Հայաստանում օրենսդրությունը փոխվել է, իսկ իրենց մոտ չի փոխվել, և այս առումով խնդիր կա: Պետք է փորձել ներդաշնակեցնել պետական սեկտորի աշխատողների կարգավիճակները, որ նրանք կարողանան Հայաստանի պետական հատվածի մրցույթներին մասնակցել և աշխատատեղերը զբաղեցնել: Իսկ մասնավորի դեպքում ավելի հեշտ կլինի, մարդը կարող է արագ վերապատրաստվել և ինտեգրվել մեր մասնավոր հատվածում: Արցախցիների մի զգալի մասը մարզերում է տեղակայված, իսկ այնտեղ աշխատատեղերը շատ քիչ են, դա ևս լուրջ խնդիր է:

Նրանք զբաղվածության խնդրի առջև կարող են կանգնել: Ունեինք բազմաթիվ դատարկ գյուղեր, որտեղ տեղակայվել են արցախցիները, նրանք գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվելու պարագայում օգուտ կբերեն Հայաստանին պարենամթերքի անվտանգության մասով, իրենք էլ աշխատանք կունենան: Տնտեսական տարբեր ներուժ ունենք, որոնք պետք է փորձել օգտագործել: Արցախցիների ներուժը բավականին մեծ է, այն պետք ճիշտ օգտագործել, որպեսզի նրանք չհեռանան Հայաստանից»,ընդգծում է մեր զրուցակիցը: Իսկ Հայաստանի պետական բյուջեն ի զորո՞ւ է իրականացնել ֆինանսական այս պարտավորությունները՝ նոր իրականության պայմաններում:

«Կառավարության հայտարարած ծրագրերի համար վեց ամսվա հաշվարկով մոտավորապես 50 մլրդ դրամ կծախսվի: Խոսքը տրամադրվող ֆինանսական աջակցության մասին է, բացի դա, առաջիկա վեց ամիսն արցախցիները ստանալու են անվճար կրթություն և օգտվելու են առողջապահական համակարգից: Եթե որոշում ենք կայացրել արցախցիների վերաբնակեցման ծրագիր իրականացնել, ապա կառավարությունը պետք է սկսի բնակարանաշինական ծրագրեր իրականացնել, սա կարող է մի քանի հարյուր միլիոն, նույնիսկ միլիարդ դոլար պահանջել: Բացի դա, Արցախի բանկերը մոտավորապես 200 մլրդ դրամի չափով վարկեր էին տրամադրել բիզնեսներին: Արցախում գործող վեց բանկերն այդ գումարը հետ են պահանջելու, իսկ դրանց երաշխավորը Հայաստանի կառավարությունն է: Այն պետք է նաև այս տարիների ընթացքում բանկերի՝ կուտակված պարտքերը վճարի: Հայաստանի կառավարությունն ընթացիկ ծախսեր անելու դեպքում խնդիր չի ունենա, խոսքը 50 միլիարդի, նաև բանկերի սպասարկման մասին է, բայց դա թույլ չի տալու արցախցիներին ինտեգրել, ամբողջությամբ նրանց խնդիրները լուծել: Պետք է բավականին մեծ գումարներ գտնել բնակարանաշինության և այլ խնդիրները լուծելու համար»,-եզրափակում է Սուրեն Պարսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լոռիում՝ բնակարաններից մեկում, հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել է Շիրակի քրեական ոստիկաններն արագ բացահայտեցին Ազատան գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնի մի մասը հայտնաբերված է Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»8 տարվա ընթացքում իշխանությունը չկարողացավ վարել ճիշտ տնտեսական քաղաքականություն. Հրայր ԿամենդատյանԻրանը բանակցություններ է վարում մեզ հետ. Թրամփ Կոչ ենք անում Փաշինյանին, որ Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելու փոխարեն, պետք է բարելավել Հայաստանում մարդկանց կյանքի որակը. Ուժեղ ՀայաստանԱԹՍ-ներով արգելված իրեր փոխանցելու փորձերը շարունակվում են․ «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են թմրամիջոցների, բջջային հեռախոսների և այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձեր ԱՄՆ-ում 16-ամյա մի դեռահաս կրակ է բացել տարրական դպրոցում ու սպանել 3 երեխայի և 1 ուսուցչի Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Թեհրանն իր հրթիռների արտադրության և հավաքման մասերը տեղափոխում է ստորգետնյա հատված Ո՞վ կլինի Կուրտուայի փոխարինողը «Ռեալում» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Tesla-ն ներկայացրել է թռչող մեքենա Իրանը դատապարտել է Երուսաղեմում դեսպանատուն բացելու Կոլումբիայի որոշումը Գարեջրի և դեղագործական որոշ ապրանքների մատակարարման գծով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում 2027-ից պետք է ներառել նույնականացման նշանների տվյալները FT: ԱՄՆ-ը կարող է թուլացնել Ռուսաստանի և Իրանի «ստվերային նավատորմի» պատժամիջոցները՝ դիզելային վառելիքի գները նվազեցնելու համար Ֆինանսների նախարարության թեժ գծի հեռախոսահամարը ժամանակավորապես անհասանելի է Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Պար-Արտ» ՍՊԸ-ի խանութներում Թեհրանն իր հրթիռների արտադրության և հավաքման մասերը տեղափոխում է ստորգետնյա հատված Բրեդլի Բարկոլան ճանաչվել է Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստ Իշխանությունները ձգտում են մենաշնորհել քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՎթար․ ջուր չի լինելու մինչեւ 21:00-ն ԵՄ-ին ինտեգրվել պատրաստվող իշխանությունը չի նախաձեռնում դեղերի ոլորտի եվրաինտեգրացում Համայնքային փոփոխությունները սկավում են այսօրվանից. «Ապրելու քվե» Ամոթ է, որ մեր աշակերտները կրթական մակարդակով զիջում են ադրբեջանցիներին․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստանը» ներկայանցում է մի ծրագիր, որով լուծում ենք դեղերի բարձր գների խնդիրը. Կարապետյան Մեր նպատակն է ունենալ մատչելի, որակյալ դեղեր և առողջ հասարակություն Ինչո՞ւ են ՀՀ-ում դեղերը շատ թանկ, մարդիկ չգիտեն՝ դե՞ղ գնել, թե՞ հաց, ինչպե՞ս խնդիրը լուծել Արարատում հայրն անզգուշաբար վրաերթի է ենթարկել իր 1.5 տարեկան աղջնակին․ նա մահացել է Ucom-ի աջակցությամբ Պարույր Սևակ համայնքում տեղադրվել է վայրի բնության մոնիթորինգի նոր ԱԲ տեսախցիկԲերենք Եվրոպայի լավագույն փորձը Հայաստան. Նարեկ Կարապետյան Գավառ և Գորիս համայնքների իմ ծանոթ, հարազատ մարդկանց խնդրում եմ կապի դուրս գա. Մենուա ՍողոմոնյանԵս կարծում եմ, որ Զելենսկու հետ ավելի բարդ է գործ ունենալ, քան Պուտինի. Թրամփ Սվետլանա Պետրոսյանի հետ քննարկեցինք գյուղատնտեսական հրատապ հարցեր. Հրայր Կամենդատյան Որդին հոր զենքով պատահաբար կրակել է ընկերոջ ուղղությամբ ու կյանքից զրկել Ուկրաինական թեմատիկան ԵՄ գագաթնաժողովում կարող է մղվել երկրորդ պլան. Politico Արարատի մարզում հայրը «Mercedes»-ով հետընթաց կատարելիս վրшերթի է ենթարկել իր 1.5 տարեկան աղջնակին․ բժիշկներն արձանագրել են մաhը Գազ չի լինի մինչև 18:00-ն․ հասցեներ Ի՞նչ եղանակ է սպասվում ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնագիտական ուղինԹրամփը Զելենսկուն համեմատել է թափառաշրջիկ կրկեսի հիմնադիր Բարնումի հետ Օրեգոնի տարրական դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով կա 4 զոհԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բшխվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավnրներ Բռնապետությունը չի կարող ունենալ բարոյականություն, իսկ ատելության վրա կառուցված հաղթանակը երբեք չի կարող վեհանձն լինել. Հրայր Կամենդատյան«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել են թվով 39 վարչական իրավախախտման դեպքեր Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան COP17. Երևանում մեկնարկում է Առաջնորդների գագաթնաժողովը ԵԼ․ «Արարատ-Արմենիա»-ն արտագնա խաղում զիջեց «Յագելոնիա»-ին Իրանի նախագահը ժամանել է Հայաստան Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր