Yerevan, 20.April.2026,
00
:
00
BREAKING


Ո՛չ վախ ունեն, ո՛չ ամոթ. մեկ անձի թատրոն, այդ թվում՝ դատաիրավական համակարգում. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Դատական իշխանության նկատմամբ իրականացվող քայլերի, համակարգի կողմից այդ քայլերին դիմադրելու ռեսուրսների մասին զրուցել ենք նախկին դատախազ, այժմ փաստաբան Րաֆֆի Ասլանյանի և Փաստաբանների պալատի նախկին նախագահ, փաստաբան Արա Զոհրաբյանի հետ: Հաշվի առնելով որոշ դատավորների նկատմամբ վարույթներ հարուցելու, նաև կալանավորելու, լիազորություններից զրկելու դեպքերին՝ Րաֆֆի Ասլանյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ ՀՀ գործող իշխանության համար անկախ, գրագետ դատավորը չարիք է, իսկ այդպիսի դատական համակարգ ստեղծելը հերթական սուտ խոստումն էր։

«Այդ մասին են վկայում նաև վերջին ժամանակաշրջանում արդարադատություն իրականացնողի բարոյակամային հատկանիշներին, ձեռնահասությանը ակնհայտորեն չհամապատասխանող բազմաթիվ նոր դատավորների նշանակումները։ Դատավոր Բորիս Բախշիյանի ապօրինի կալանավորման և հետագա արդարացման օրինակն ինքնին բավարար է հասկանալու իշխանության նկրտումները դատական համակարգի նկատմամբ։ Այսինքն, ակնհայտ է, որ նրա նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում նախաձեռնելու առիթ հանդիսացավ «Սիսական» ջոկատի հրամանատար, ընդդիմադիր կեցվածքով հայտնի Աշոտ Մինասյանին ազատ արձակելու մասին որոշում կայացնելը։ Ներկայում նույն ճակատագիրը, կարծես, սպառնում է ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանին, որը «համարձակվել» է չկալանավորել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջած գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին»,-նշել է Րաֆֆի Ասլանյանը:

Արա Զոհրաբյանն էլ ընդգծել է, որ Գրիգորի Խաչատուրովի ձերբակալման և կալանավորման հարցը մեր երկրի պատերազմական վիճակում գտնվելու և ժողովրդին ու հատկապես զինվորականներին ոգի տալու տեսակետից անընդունելի է: «Ի՞նչն էր խանգարում այդ քրեական գործը տանել առաջ առանց Խաչատուրովին կալանավորելու: Այստեղից հետևություն, որ խանգարողը հենց Խաչատուրովի անձն է: Բոլորս էլ գիտենք, որ Գրիգորի Խաչատուրովը զինվորական միջավայրում բարձր հեղինակություն ունեցող սպա է»,-ընդգծեց Արա Զոհրաբյանը:

Րաֆֆի Ասլանյանի դիտարկմամբ, առհասարակ, իշխանության ձեռքով ԲԴԽ-ն վերածվել է իշխանության պատվերը չկատարող, անկախ դատավորներին հանիրավի պատժող մարմնի. «Ուստի, այն չի ծառայում դատական համակարգի անկախությունը երաշխավորելու իր առաքելությանը։ Այս ամենի շարժառիթը շատ պարզ է. ՀՀ վարչապետն իր իշխանությունը պահպանելու նպատակով քաղաքական ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ ճնշումների գործընթացում ամենաբիրտ ու ապօրինի կերպով օգտագործում է քրեադատավարական գործիքակազմը, հետևաբար նաև անխուսափելի է դրանում դատական համակարգի ներառումը, իսկ հակադրվող դատավորներն անմիջապես դառնում են գործադիր իշխանության թիրախ։

Կյանքը ցույց է տվել, որ ՀՀ գործող իշխանությունը այլախոհության, իրավական այլակարծության նկատմամբ ունի հիվանդագին ատելություն։ Խոսելով վտանգների մասին՝ պետք է փաստել, որ դրանք արդեն ակնհայտ են. այսօր ունենք ՀՀ պատմության ամենակախյալ դատական համակարգը, դատավորների գերակշիռ մասը քրեական հետապնդման մարմնից, նույնիսկ իշխանությանը մոտ կանգնած առանձին չինովնիկներից ունի տեսանելի կաշկանդվածություն՝ ընդհուպ ոչ քաղաքական գործերով, ինչից, իհարկե, տուժում է արդարադատության որակը, խախտվում են անձանց հիմնարար իրավունքները։

Հետևանքներն օրեցօր ծանրանալու միտում ունեն, թեև ապագայում այս ամենի քաղաքական և քրեաիրավական գնահատականներն անպայմանորեն տրվելու են, սակայն անդառնալի հետևանքներն իրենց կործանարար ազդեցությունն են ունենալու ՀՀ դատական համակարգի վրա։ Գաղտնիք չէ, որ այս ամենը, ներառյալ՝ դատական անկախության խնդիրները, քաղաքական ազդեցության երևույթները, արձանագրել են նաև միջազգային կազմակերպությունները, ԱՄՆ Պետական դեպարտամենտը՝ մարդու իրավունքների տարեկան զեկույցում։ Օրերս նշվածի մասին հայտարարություն տարածեց նաև ՀՀ դատավորների միությունը»:

Արա Զոհրաբյանն էլ նկատեց՝ ցավոք, միշտ էլ գործադիր իշխանությունը փորձել է դատական իշխանությանն իրեն ենթարկել: «Նախկինում էլ են նման դրսևորումներ եղել, և փաստաբանները միշտ են պայքարել անկախ դատական համակարգ ունենալու համար: Ընդ որում, դատական համակարգում միշտ էլ եղել են անկախ դատավորներ, որոնք չեն ենթարկվել գործադիրին: Բայց նախկինում գործադիր իշխանությունը վախ ուներ ժողովրդից և ինչ էլ անում էր, ծածուկ էր անում, բացահայտ բաներից խուսափում էր: Այսօրվա գործադիր իշխանությունը ո՛չ վախ ունի ժողովրդից և ո՛չ էլ ամոթ: Բացահայտ ոչնչացվում է դատական իշխանության անկախությունը: Եվ այդ թիրախում են հայտնվում նաև անկախ դատավորները»,-հավելեց Զոհրաբյանը:

Վերջինիս գնահատմամբ, 2018 թվականից հետո դատական իշխանությունն ավելի վատ վիճակում է: «Այսօրվա իշխանավորները պետք է գիտակցեն, որ իրենց կերտած կախյալ դատարանը վաղը դատելու է հենց իրենց»,- հավելեց Ա. Զոհրաբյանը:

Րաֆֆի Ասլանյանն էլ է կարծում, որ դատական իշխանությունը գտնվում է շատ վատ, ծանր վիճակում. «Դիմադրելու ռեսուրսները գրեթե սպառվում են, քանի որ դիմադրող դատավորների նկատմամբ գործադիր իշխանության ճնշումները բացահայտ են և նույնիսկ բարոյականության սահմանները գերազանցող։ Իհարկե, դեռ կան բացառիկ դատավորներ, որոնք իրենց մասնագիտական արժանապատվությունը վեր են դասում ամեն ինչից, բայց կարծում եմ, որ ԲԴԽ-ն, իջեցված պատվերի շրջանակներում կամ սեփական նախաձեռնությամբ, նրանց էլ կհասնի»:

Ասլանյանի գնահատմամբ, Հայաստանում իշխանությունների տարանջատման սկզբունքն ընդհանրապես չի գործում. «Մենք, ցավոք, գործ ունենք մեկ անձի թատրոնի հետ, այդ թվում՝ դատաիրավական համակարգում։ Ամեն ինչ արվում է այդ անձի շահերն ու ամբիցիաները սպասարկելու համար, առկա է գործադիրի կողմից խիստ վերահսկելի դատական իշխանություն, հետևաբար դրա մակարդակի մասին նույնիսկ խոսելն է ավելորդ»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT Transfers