Կոտայքի մարզպետարանից հերքում են, նման միջադեպ չի եղել
SOCIETYԱյսօր «Փաստ» օրաթերթն անդրադարձել էր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի եղբորը՝ ներկայացնելով թերթի աղբյուրների ներկայացրած մի միջադեպի մասին: Թեմային անդրադարձել է մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ հերքելով, որ նման միջադեպ չի եղել և նշելով, թե «այս լուրը մերձավորներիս և Աբովյանում գործող քաղաքական թիմիս դեմ վերջին օրերին իրականացվող տեղեկատվական արշավի մաս է կազմում` նպատակ ունենալով սադրանքների, զրպարտանքի և ապատեղեկատվության միջոցով հանրության շրջանում արատավորել իմ և ինձ հետ փոխկապակցված անձանց անունները` ընդառաջ Աբովյանի քաղաքապետի ընտրությունների»: Մեզ հետ կապ է հաստատել նաև մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման խորհրդատու Նունե Այլանջյանը, տեղեկացրել, որ նման միջադեպ չի եղել և այդ տեղեկատվությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, ինչպես նաև պահանջել օրենքով սահմանված կարգով հերքում, ինչը և անում ենք: Ցավում ենք, եթե որևէ կերպ վիրավորել ենք որևէ մեկին: Դրա ոչ ցանկությունը, ոչ էլ դիտավորությունը վստահաբար չի եղել: