Երևան, 29.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մենք խայտառակ փլուզում ունենք. սա ոչ թե անկում, այլ ուղղակի գահավիժում է»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ստեղծված իրավիճակին արձագանքելու տեսանկյունից, ըստ տնտեսագետ Ատոմ Մարգարյանի, կարելի է հասկանալ Կենտրոնական բանկի որոշումները: Նշենք, որ երեկ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով բարձրացնելու և այն 5,5 տոկոս սահմանելու որոշում էր կայացրել։

Բյուջետային իրավիճակը հատել է կայունության սահմանագիծը

«Հիմնական գործիքը վերաֆինանսավորման տոկոսադրույքն է, թեպետ նախորդ ամիսներին, երբ փոխարժեքի վրա շատ ուժեղ ու լուրջ ճնշումներ կային, կարգավորման նաև այլ իրադրային գործիքներ են կիրառվել: Խոսքը վալ յուտային ինտերվենցիաների մասին է, որն արվել է արտարժույթի շուկայի կամ փոխարժեքի ռիսկերը չեզոքացնելու համար: Ի դեպ, դա հաջողվել է ԿԲին, թեպետ իր գինն ունի. երկրի արժութային պահուստները, որոնք, ցավոք, միայն արտարժութային են, զգալիորեն՝ մոտ 400 մլն դոլարով կրճատվել են»,-«Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը:

Իսկ կոնկրետ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման նպատակը, Ա. Մարգարյանի խոսքով, հատկապես գնաճը սահմանված 4 % +- 1,5 տոկոս միջակայքում պահելն է. «Դեկտեմբեր-հունվար ամիսներին գնաճային ճնշումներ են եղել, 2020 թ. դեկտեմբերին 2020 թ. նոյեմբերի նկատմամբ 3,4 տոկոս գնաճ է գրանցվել, իսկ 2020 թ. դեկտեմբերին 2019 թ. դեկտեմբերի նկատմամբ գնաճը եղել է 3,7 տոկոս: Սա, կարծես թե, որպես մտահոգիչ հանգամանք է դիտարկվել ԿԲ տեսանկյունից: Ես, ամեն դեպքում, կարծում եմ, որ տարեկան կտրվածքով գնաճային իրավիճակն էլի ցածր է մնում թիրախավորված 4 % +- 1,5 տոկոս միջակայքից»:

Մյուս կողմից՝ փողը թանկացնելը, այսինքն, տոկոսադրույքը բարձրացնելը, մեր զրուցակցի դիտարկմամբ, նշանակում է նաև, որ այլ ռիսկեր են առաջացել. «Առաջին հերթին, իհարկե, կառուցվածքային այն լուրջ դեֆիցիտները կամ խնդիրներն են, որոնք ծագել են տնտեսության մեջ նախ՝ համավարակի ու դրանով պայմանավորված տնտեսական անկմամբ: Երկրորդ պատճառը 44-օրյա պատերազմն է, որը մարդկային, նյութական ու ֆինանսական ահռելի ռեսուրսներ է խլել՝ ստիպելով լուրջ փոխառությունների գնալ: Արտաքին պարտքի ու նաև ներքին աղբյուրներից փոխառությունների աննախադեպ աճ է եղել, որոնք ևս գնաճային լուրջ ռիսկեր են առաջացնում՝ կապված պետական բյուջեի դեֆիցիտի աննախադեպ մեծացման հետ: Ընդհանրապես, բյուջետային իրավիճակը հատել է կայունության սահմանագիծը: Ֆինանսական միջոցների դեֆիցիտը ստիպում է կառավարությանը նույնիսկ բավականաչափ թանկ փողեր ներգրավել. խոսքը վերջին՝ 750 մլն դոլարի եվրոբոնդերի տեղաբաշխմանն է վերաբերում: Միևնույն ժամանակ, նշեմ, որ աշխարհում «թափառող» էժան փողեր կան: Կենտրոնական բանկերը պանդեմիայի շրջանում բացասական տոկոսադրույքների քաղաքականություն էին վարում: Այնպես որ, նշվածը չի կարելի մեծ ձեռքբերում համարել»:

Երկսայր սուր՝ երկճյուղավորված հետևանքների հավանականությամբ

Այնուամենայնիվ, բյուջետային ռիսկերը, հարկային թերհավաքագրումները, դեֆիցիտի աննախադեպ աճը, ինչպես նաև պետական պարտքի կատաստրոֆիկ աճը, տնտեսագետի խոսքով, ԿԲ-ին զգուշավորության են դրդում: Այս առումով, ըստ նրա, վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը երկսայր սուր է. «Մեր թերդրամայնացված տնտեսությունը առանց այդ էլ բախվում է նաև ֆինանսական ռեսուրսների սահմանափակության խնդրին, ներդրումային քաղցին: Եվ այս իրավիճակում թե՛ ԿԲ-ն, թե՛ կառավարությունը հայտնվել են մուրճի և զնդանի միջև: Իսկ թե ինչպե՞ս հավասարակշռել, այստեղ, իհարկե, լարախաղացի ճկունություն է պետք, որ, ինչպես ասում են, և՛ խորովածը չվառվի, և՛ շամփուրը:

Մի կողմից՝ վերոնշյալ որոշումը իրավիճակը կայուն ու կառավարելի պահելու քայլ է, բայց դրա գինը տոկոսադրույքների հետագա աճին է հանգեցնելու: Օրինակ՝ այսօր հիպոթեքային վարկերի տոկոսադրույքները նույնիսկ տեղ-տեղ ավելին են, քան անգամ բիզնես վարկերի տոկոսադրույքները: Այնպես որ, նշված քայլը երկճյուղավորված հետևանքներ կարող է ունենալ. մի կողմից՝ կայունության ազդակներ տալ, համակարգի կառավարելիության կարճաժամկետ ինչ-որ պատկեր ստեղծել, բայց մյուս կողմից՝ միջնաժամկետ, առավել ևս, երկարաժամկետ հատվածում կարող է ուղղակի կատաստրոֆիկ հետևանքներ ունենալ»:

Արդեն ոչ թե ճգնաժամի, այլ դեպրեսիայի փուլի ականատես կլինենք

Անդրադառնալով տնտեսական անկման միտումներին՝ տնտեսագետը շեշտեց, որ այսպես շարունակվելու դեպքում արդեն ոչ թե ճգնաժամի, այլ դեպրեսիայի փուլի ականատես կլինենք. «Լրջորեն մտածելու ու մտահոգվելու կարիք կա:Թվարկված ֆունդամենտալ գործոնները՝ համավարակն ու պատերազմը, իրենց ավերիչ դերը, իհարկե, խաղացել են: Սա ոչ թե անկում, այլ ուղղակի գահավիժում է: Ինչո՞ւ, որովհետև տնտեսական ակտիվության այդ մակրոցուցանիշը պայմանավորված է ներդրումային, գործարար ու սպառողական սեգմենտի ակտիվությամբ: Բայց ներդրումային ակտիվությունը զրոյական մակարդակի է իջել, ներդրումների հետ կապված վիճակն ուղղակի կատաստրոֆիկ է: Եթե նայում ենք 2020 թ. հունվար- սեպտեմբերի իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի դինամիկային, տեսնում ենք, որ այնտեղ ներդրումներ չկան:

Ընդհակառակը՝ զուտ հոսքեր են. տեղի է ունեցել կապիտալի փախուստ, որը բնութագրական է ընդհանրապես վերջին 2,5-3 տարիներին: Եթե անգամ եղել են ներդրումներ, ապա միայն պորտֆելային ներդրումների ձևով: 20192020 թթ. մենք խայտառակ փլուզում ունենք:Բայց անկման վերոնշյալ երկու գործոններին ես ևս երկուսը կավելացնեի: Մեկն այս կաբինետի ապաշնորհ քաղաքականությունն է, ծայրահեղ ցածր վարկանիշը ներդրողների շրջանում: Մյուս գործոնն այն է, որ ներդրումների գահավիժման պատճառները նաև քաղաքական են: Նախ, այսպես ասած, թավշյա հեղափոխությունից հետո Արևմուտքը չարեց այն, ինչը խոստանում էր. արևմտյան թե՛ պետական, թե՛ մասնավոր կառույցներից, ըստ էության, լուրջ ներդրումային հոսքեր չեղան:

Մյուս կողմից՝ մեր ավանդական ու հիմնական ներդրողի՝ ՌԴ-ի կապիտալը ևս խուսափել է ներդրումներից: Այստեղ մեր հայ գործարարների կողմից ևս Հայաստանում ներդրումներ անելու առումով ձեռնպահ մնալու միտում եմ տեսնում: Իսկ եթե թվերին նայենք, ապա եթե 2019 թ. հունվարսեպտեմբերին ՌԴ աղբյուրներից ներդրումները կազմել են 66,6 միլիարդ դրամ (որից ուղղակի ներդրումները խիստ սակավ են՝ 4 մլրդ 800 միլիոն դրամ), արդեն 2020 թ. տեղի է ունեցել կապիտալի լուրջ փախուստ դեպի Ռուսաստան: Դեպի Ռուսաստան ներդրումային հոսքը շատ ավելի է մեծացել, նույնը վերաբերում է նաև դեպի Ռուսաստան ուղղակի ներդրումների զուտ հոսքին»:

Լավ կլիներ՝ սթափ գնահատեին իրավիճակը և հրաժարականներ ներկայացնեին

Ինչ վերաբերում է տնտեսական բլոկի ներկայացուցիչների՝ առաջիկայում ներդրումային բում սպասելու հայտարարություններին, մեր զրուցակիցը նկատեց. «Խեղդվողը փրփուրներից է բռնվում: Ընդհանրապես, դրանք քաղաքական ծածկադմբոցներ են, քաղաքական հայտարարություններ ու իրականության՝ ոչ ադեկվատ ընկալման ու գնահատման հետևանք: Լավ կլիներ՝ սթափ գնահատեին իրավիճակը և հրաժարականներ ներկայացնեին: Այս փլուզումից, այս ազգային ողբերգությունից, այս ահռելի կորուստներից ու բոլոր առումներով փլուզումներից հետո նման մերկապարանոց հայտարարություններն ու հիմնավորումները պարզապես զավեշտալի են: Թող իրենց իսկ վիճակագրական ծառայության թվերին նայեն: Լավ կլինի՝ քաղաքական հարթության վրա իրենց վարքագիծը վերանայեն ու գնան արտահերթ ընտրությունների:

Այս ոչ սթափ, ոչ ադեկվատ, փորձառությունից զուրկ պաշտոնյաների ու պատգամավորների զորաբանակն այլևս անելիք չունի: Ադեկվատության խնդիրը, թերևս, գխավորն է: Այս մարդիկ նման են խորտակված նավի այն անձնակազմին, երբ փրկությունը տախտակամածի մի քանի բեկորների վրա միմյանցից բռնելով ջրի երեսին մնալու մեջ են տեսնում: Տեսեք, թե ինչ է կատարվում «Զվարթնոց» օդանավակայանում: Եթե նրանք տեղյակ չեն, ինֆորմացիա չունեն, դա միայն այս պահին կարող է ինչ-որ տեղ արդարացնող հանգամանք լինել: Իրենց խորհուրդ կտամ գնալ և անձամբ զրուցել մարդկանց հետ, տեսնել, թե միակողմանի քանի տոմս է վաճառվել: Պետք է գոնե էլեմենտար քաղաքական, բարոյական պատասխանատվության նշույլ ունենալ: Ես համոզված եմ, ու այսպես շարունակվել երկար չի կարող»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ավտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովԱնգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Լիվերպուլ»-«Նոթինգհեմ Ֆորեսթ» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 675-ի ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողությունների «զգույշ իրականացման» մասին Գիտնականները մշակել են համակարգ, որը կարող է միաժամանակ ջուր, էլեկտրաէներգիա և ջրածին արտադրել 27-ամյա տղամարդու սիրտը կանգ է առել անմիջապես հարսանիքից հետոՓաշինյանի երկու օգնականները վերանշանակվել են Հրդեհ՝ Աբովյանում․ «Mercedes»-ը այրվել է Պուտինն ու Փաշինյանը սեպտեմբերի 1-ին կհանդիպեն «Այս խաղաղությունը արժեր նրան ինչ կորցրել եմ». Մենչի դստեր նոր էմոցիոնալ գրառումը Գազի եվրոպական շուկան կանգնած է «ձմեռային խուճապի» առաջ Սպասվում է հորդառատ անձրեւ ու կարկուտ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով Ռուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՄեկնարկել է սիրողական որսաշրջանը. Էկոպարեկային ծառայությունը հսկելու է սահմանված կարգի պահպանումը Վարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանՆախիջևանում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը պատրաստվում է անցնել «Զանգեզուրի միջանցքով» Վթարային ջրանջատում. տեղեկատու Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են 4 ավտոմեքենաներ 2-ամյա երեխան երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել․ նրան տեղափոխում են Երևան ԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհինԱռաջիկա եղանակը ՀայաստանումԻնչո՞ւ «ֆորմուլա» և ինչո՞ւ «1». ե՞րբ «մեր բակում էլ հարսանիք կլինի». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՕԳՈՍՏՈՍԻ).Առաջին էլեկտրական սղոցը, առաջին շուրջերկրյա թռիչքը, առաջին խորհրդային ատոմային ռումբը. «Փաստ»Բյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ»Թբիլիսյան խճուղում բшխվել են հարսանեկան արարողության մեկնող «Mercedes G»-ն ու մեկ այլ «Mercedes» Ուկրաինական ԶՈւ-ն ԱԹՍ–ներով hարվածել է Ռոստովի մարզին և «Ozon»–ի լոգիստիկ օբյեկտին Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվել Ի՞նչ նոր «գործիքներ» է պատրաստվում կիրառել Ռուսաստանը. սահմանափակումների ավելի խիստ փուլի շեմին. «Փաստ»770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Վերանշանակումներ են եղել ՆԳՆ-ում Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԱյս ճանապարհը կարող է թանկ արժենալ Հայաստանի համարԵրևանը կորուստներ կկրի այդ քայլից. «Փաստ»ՄԹ-ում քրիստոնեական փառատոնի ժամանակ ցուցանակը փլուզվել է, 1 մարդ կյանքից հեռացել է, 6-ը՝ վիրավորվել «Բարի, ընկերասեր, խելացի տղա էր Համլետս». Համլետ Բադալ յանն անմահացել է նոյեմբերի 1-ին Նռնաձորում. «Փաստ»Նորավանքի ճանապարհին 30-ամյա վարորդը «Mitsubishi»-ով կողաշրջված հայտնվել է ձորակումԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Իրանը լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ»Իշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանՈ՞վ է իրականում որոշում՝ ով է մեղավոր. վտանգավոր հարց Հայաստանի դատական համակարգին