Երևան, 09.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Հայկական պահանջատիրության, Ցեղասպանության ճանաչման գործընթացի վրա խաչ քաշելու մեծ վտանգ կա». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Թուրքագետ Տիրան Լոքմագոզյանի կարծիքով, այսօր, առավել քան երբևէ, Ցեղասպանության ճանաչման գործընթացը վտանգված է:«Ընդհանրապես, 30 տարվա ընթացքում ՀՀ բոլոր կառավարություններն իրենց մի տեսակ հեռու պահեցին Ցեղասպանության ճանաչման գործընթացից ու այդ ամենը հիմնականում դրեցին Սփյուռքի ուսերի վրա: Ճիշտ է, երբ մենք պետականություն չունեինք, Սփյուռքն այդ ուղղությամբ աշխատանքներ էր իրականացնում, բայց պետություն ունենալուց հետո արդեն այլ աշխատանք պետք է լիներ, քանի որ, ի տարբերություն անհատների, կազմակերպությունների, պետության կշիռն այլ էր: Իսկ արդեն 2018-ից հետո Ցեղասպանության ճանաչման գործընթացն առհասարակ բարձիթողի վիճակում հայտնվեց: Այսօրվա կառավարությունն ընդհանրապես չի էլ ուզում, որ որևէ գործընթաց լինի այդ առումով»,-«Փաստի» հետ զրույցում ասաց թուրքագետը:

Նրա խոսքով, այս իշխանության վարած քաղաքականությունը հեռահար նպատակներ ուներ նաև Ցեղասպանության ճանաչման գործընթացի համար: «Այս 4 տարվա ընթացքում Սփյուռքի հետ հարաբերությունները վատացան, նախարարությունը վերացվեց, ու փոխարենը «գործակատար» նշանակեցին: Սփյուռքի հետ կապերը գրեթե խզվեցին, մինչդեռ երբ նախարարությունը գոյություն ուներ, յուրաքանչյուրը գիտեր գերատեսչության տեղը, և բազմաթիվ այցեր էին իրականացվում: Այսօր անգամ չգիտենք, թե որտեղ է նստած այդ մարդը, որը Սփյուռքի հետ կապված հարցեր պետք է լուծի: Ամբողջ նախարարությունը փակելով ու գործառույթները մեկ մարդու վրա դնելով՝ արժեզրկեցին նաև այդ ուղղությունը: Սա աբսուրդ էր, ինչն ազդեց նաև Սփյուռքի աշխատանքների վրա, որը մինչ այդ, այնուամենայնիվ, աշխատում ու համագործակցում էր ՀՀ-ի հետ: Այս կառավարության անդամները եկել են ոչ թե Հայաստանն առաջ տանելու, ինչի մասին հայտարարում էին, այլ հակառակը՝ երկիրը քանդելու համար, և իրենց գործն այդ առումով շատ լավ են կատարում: Այս ամենի մեջ է նաև Ցեղասպանության ճանաչման խնդիրը»,-ասաց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, բացի նրանից, որ Հայոց ցեղասպանության հարցի մասին այլևս չի խոսվում, այլ խնդիր էլ կա. «Արևմտյան Հայաստանի հողերի նկատմամբ մեր իրավունքը թուրքերին վաճառելու խնդիր ևս կա, որովհետև թուրքերի հետ բարեկամություն անելու մասին են խոսում: Այսօր ոչ միայն հայ-ադրբեջանական սահմանի, այլև հայ-թուրքական սահմանը ճշտելու խնդիր կա: Եվ եթե այդ սահմանը ճշտվի, վերջ, կստացվի, որ այսօրվա սահմաններն ենք ճանաչում ու խաչ ենք քաշում նաև հայկական պահանջատիրության, Ցեղասպանության ճանաչման գործընթացի վրա: Այդ վտանգն արդեն այսօր մեծ է: 4 տարվա ընթացքում եղե՞լ է դեպք, երբ այս կառավարությունը պահանջատիրության մասին խոսի: Իհարկե՝ ոչ»: Ցեղասպանության ճանաչման գործընթացի մասին չխոսելը ևս թուրքագետը ցուցիչ է համարում:

«Չխոսելը ևս դիրքորոշում ցույց տալ է նշանակում: Եթե չես խոսում, հարցը քեզ համար գոյություն չունի: Այս 4 տարվա ընթացքում տարբեր ուղղություններով հեռացել են հարցից: Սփյուռքն աշխատում է, և հաջողության հասան, ու Բայդենն օգտագործեց Ցեղասպանություն բառը, բայց դրանից հետո որևէ այլ քայլ չեղավ: Չմոռանանք նաև, որ Հայ դատի հանձնախմբի գլխավոր ներկայացուցիչներից մեկին Հայաստանի իշխանությունը պերսոնա նոն գրատա հայտարարեց: Անգամ եթե մասնակցել էր հակափաշինյանական ցույցերին, հետո՞ ինչ: Չի կարելի անհատական խնդիրը ստորադասել ազգային խնդրին, չի կարելի նման կերպ վարվել այնպիսի մարդու հետ, որը պահանջատիրության գործընթացի գլխավոր դերակատարներից մեկն է: Ավելի լայն իմաստով իրականում սա ավելի շատ Թուրքիային հաճոյանալու խնդիր էր, թեպետ նման օրինակները շատ են: Այսօրվա իշխանությունը Թուրքիային հաճոյանալու համար կարող է Ցեղասպանության մասին չխոսել, Ցեղասպանության մասին խոսողներին վտարել, չթողնել Հայաստան մտնել, կարող են այս առումով ևս, մեղմ ասած, մեր շահերից չբխող նաև ինչ-որ թուղթ ստորագրել: Եթե այս կառավարությունը շարունակի իր գործունեությունը, վերջում դրան ենք գալու»,-հավելեց Տ. Լոքմագոզյանը:

Նա շեշտեց, որ մենք ունենք նաև մի իրավիճակ, երբ պատմության մեջ առաջին անգամ իշխանությունն ապրիլի 24-ին մենակ է գնում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: «Անգամ եկեղեցին, որը միշտ լոյալ է եղել պետությանը, մինչև վերջերս փորձեց պետության ղեկավարների հետ ևս լոյալ դիրք ունենալ, բայց արդեն դիմանալու չէր: Հակաեկեղեցական ցույցերը, հարձակումները Կաթողիկոսի վրա հարձակում էին եկեղեցու վրա, ինչն ակնհայտորեն կազմակերպվում է այս իշխանության կողմից: Արդյունքում եկեղեցին կառավարության կողքին կանգնած չէ: Այսօր ամեն ինչն է պառակտել այս իշխանությունը: Նախ՝ պառակտեց Հայաստան-Արցախ հարաբերությունները, պառակտեց պետություն-եկեղեցի հարաբերությունները, հետո պառակտեց ՀայաստանՍփյուռք հարաբերությունները, անգամ ժողովրդի մեջ պառակտում մտցրեց: Ամեն ինչ քանդված է, ամեն ինչ կատարվում է հակապետական ու ապազգային միջոցներով: Այս իշխանությունը եկավ ոչ միայն Արցախը հանձնելու, այլև Հայաստանը քանդելու համար: Այդ մասին են վկայում ոչ միայն քաղաքական, այլև բոլոր՝ նաև տնտեսական, կրթական գործընթացները»,-եզրափակեց թուրքագետը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ժամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Հայաստանը և Իրանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Ինչու է Նիկոլ Փաշինյանը մեկնում Թուրքիա. մանրամասներԹուրքիայի գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը քննարկում են առաջնորդների հնարավոր հանդիպման օրակարգը. Պեսկով Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանԹեհրանը Բաքվի որոշումը ոչ բարեկամական քայլ է որակել Հանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՄերցը նոր հայտարարություն է արել Պուտինի մասին Գորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է, տnւժած հատվածում դպրոցներ ու մանկապարտեզներ կան Շտապօգնության ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս մահացել է Նոյեմբերի 9․ 44-օրյա պատերազմի ավարտից անցել է 6 տարիՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» Եկամտային հարկի վերադարձի նոր փոփոխություն է սպասվում․ նախագիծը՝ ԱԺ-ում Երեխաները իրենց հորը կատակով կապել են ձեռնաշթաներով և կորցրել բանալինՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 9-ի ցերեկը կնվազի՝ 2-4, 10-ի գիշերը՝ 8-10 աստիճանով Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները Նոյեմբերի 9. 44-օրյա պատերազմի ավարտից անցել է 6 տարի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 9-ին Երկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանԱրարատի մարզի Խաչփարի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ Եգիպտոսում մարդատար գնացքների բախման հետևանքով կան զոհեր Առատ ձյուն Գեղարքունիքում․ ճանապարհներին աշխատանքներ են ընթանում Նիդեռլանդներում բազամահազարանոց ցույցի մասնակիցները կառավարությունից պահանջել է պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ 76-ամյա տատիկը ընկել է սատանայի անիվիցՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը Ռուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱՄՆ-ի համար ԹՐԻՓՓ-ը կոմերցիոն հնարավորություններ է բացում ամերիկյան ընկերությունների առջև. Ալեն Այն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. ՉալաբյանԱյն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. ՉալաբյանՃանապարհի մերկասառույցի պատճառով մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում Հայաստանի ԵՄ անդամակցության հարցով Մոսկվան հստակ պահանջ է ներկայացնում Լենինգրադի մարզում գիշերը ավելի քան 110 անօդաչու թռչող սարք է խոցվել 6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ Զաքարյան Ալիևը մերժել է Էրդողանի հրավերը․ Թուրքիայի նախագահը քննադատության թիրախում ՌԴ ԱԳՆ-ը Հայաստանին խորհուրդ է տվել հանրաքվե անցկացնել՝ նախքան ԵՄ-ին դիմում ներկայացնելը Հայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ Կարապետյան Թրամփն ասել է, որ շատ մոտ են կոնֆլիկտի կարգավորմանը և չի բացառել Ուկրաինայի սահմանների փոփոխությունը ՀՀՄԱ ջանքերով ֆերոհամահալվածքները Եվրամիություն կներմուծվեն առանց մաքսատուրքի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալինա Սահրադյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՈստիկանությունը փրկել է զոհաբերության համար առևանգված երեխայինԼույս չի լինելու Այն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ա. ՉալաբյանՀայաստանի անկախությունը վաճառքի ենթակա չէ. տեսանյութԱյն, ինչ տեղի է ունենում մեզանում և մեր շուրջ, գեոպոլիտիկ շատ խոր իրադարձություններ են, որոնք մակերեսային, պրիմիտիվ ընկալումներով հնարավոր չէ լուծել. Մ. Ավետիսյան Ռուբիոն հայտնել է Ուկրաինայի շուրջ բանակցությունների հիմնական թեմաներից մեկը Եղանակը կտրուկ կցրտի ՀայաստանումԻրանի ԱԳՆ ղեկավար․ Այժմ Սպիտակ տունը պետք է ընտրություն կատարի գործարքի և պատերազմի միջև Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. ՌԴ փոխարտգործնախարար