Yerevan, 21.April.2026,
00
:
00
BREAKING


«Հայկական պահանջատիրության, Ցեղասպանության ճանաչման գործընթացի վրա խաչ քաշելու մեծ վտանգ կա». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Թուրքագետ Տիրան Լոքմագոզյանի կարծիքով, այսօր, առավել քան երբևէ, Ցեղասպանության ճանաչման գործընթացը վտանգված է:«Ընդհանրապես, 30 տարվա ընթացքում ՀՀ բոլոր կառավարություններն իրենց մի տեսակ հեռու պահեցին Ցեղասպանության ճանաչման գործընթացից ու այդ ամենը հիմնականում դրեցին Սփյուռքի ուսերի վրա: Ճիշտ է, երբ մենք պետականություն չունեինք, Սփյուռքն այդ ուղղությամբ աշխատանքներ էր իրականացնում, բայց պետություն ունենալուց հետո արդեն այլ աշխատանք պետք է լիներ, քանի որ, ի տարբերություն անհատների, կազմակերպությունների, պետության կշիռն այլ էր: Իսկ արդեն 2018-ից հետո Ցեղասպանության ճանաչման գործընթացն առհասարակ բարձիթողի վիճակում հայտնվեց: Այսօրվա կառավարությունն ընդհանրապես չի էլ ուզում, որ որևէ գործընթաց լինի այդ առումով»,-«Փաստի» հետ զրույցում ասաց թուրքագետը:

Նրա խոսքով, այս իշխանության վարած քաղաքականությունը հեռահար նպատակներ ուներ նաև Ցեղասպանության ճանաչման գործընթացի համար: «Այս 4 տարվա ընթացքում Սփյուռքի հետ հարաբերությունները վատացան, նախարարությունը վերացվեց, ու փոխարենը «գործակատար» նշանակեցին: Սփյուռքի հետ կապերը գրեթե խզվեցին, մինչդեռ երբ նախարարությունը գոյություն ուներ, յուրաքանչյուրը գիտեր գերատեսչության տեղը, և բազմաթիվ այցեր էին իրականացվում: Այսօր անգամ չգիտենք, թե որտեղ է նստած այդ մարդը, որը Սփյուռքի հետ կապված հարցեր պետք է լուծի: Ամբողջ նախարարությունը փակելով ու գործառույթները մեկ մարդու վրա դնելով՝ արժեզրկեցին նաև այդ ուղղությունը: Սա աբսուրդ էր, ինչն ազդեց նաև Սփյուռքի աշխատանքների վրա, որը մինչ այդ, այնուամենայնիվ, աշխատում ու համագործակցում էր ՀՀ-ի հետ: Այս կառավարության անդամները եկել են ոչ թե Հայաստանն առաջ տանելու, ինչի մասին հայտարարում էին, այլ հակառակը՝ երկիրը քանդելու համար, և իրենց գործն այդ առումով շատ լավ են կատարում: Այս ամենի մեջ է նաև Ցեղասպանության ճանաչման խնդիրը»,-ասաց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, բացի նրանից, որ Հայոց ցեղասպանության հարցի մասին այլևս չի խոսվում, այլ խնդիր էլ կա. «Արևմտյան Հայաստանի հողերի նկատմամբ մեր իրավունքը թուրքերին վաճառելու խնդիր ևս կա, որովհետև թուրքերի հետ բարեկամություն անելու մասին են խոսում: Այսօր ոչ միայն հայ-ադրբեջանական սահմանի, այլև հայ-թուրքական սահմանը ճշտելու խնդիր կա: Եվ եթե այդ սահմանը ճշտվի, վերջ, կստացվի, որ այսօրվա սահմաններն ենք ճանաչում ու խաչ ենք քաշում նաև հայկական պահանջատիրության, Ցեղասպանության ճանաչման գործընթացի վրա: Այդ վտանգն արդեն այսօր մեծ է: 4 տարվա ընթացքում եղե՞լ է դեպք, երբ այս կառավարությունը պահանջատիրության մասին խոսի: Իհարկե՝ ոչ»: Ցեղասպանության ճանաչման գործընթացի մասին չխոսելը ևս թուրքագետը ցուցիչ է համարում:

«Չխոսելը ևս դիրքորոշում ցույց տալ է նշանակում: Եթե չես խոսում, հարցը քեզ համար գոյություն չունի: Այս 4 տարվա ընթացքում տարբեր ուղղություններով հեռացել են հարցից: Սփյուռքն աշխատում է, և հաջողության հասան, ու Բայդենն օգտագործեց Ցեղասպանություն բառը, բայց դրանից հետո որևէ այլ քայլ չեղավ: Չմոռանանք նաև, որ Հայ դատի հանձնախմբի գլխավոր ներկայացուցիչներից մեկին Հայաստանի իշխանությունը պերսոնա նոն գրատա հայտարարեց: Անգամ եթե մասնակցել էր հակափաշինյանական ցույցերին, հետո՞ ինչ: Չի կարելի անհատական խնդիրը ստորադասել ազգային խնդրին, չի կարելի նման կերպ վարվել այնպիսի մարդու հետ, որը պահանջատիրության գործընթացի գլխավոր դերակատարներից մեկն է: Ավելի լայն իմաստով իրականում սա ավելի շատ Թուրքիային հաճոյանալու խնդիր էր, թեպետ նման օրինակները շատ են: Այսօրվա իշխանությունը Թուրքիային հաճոյանալու համար կարող է Ցեղասպանության մասին չխոսել, Ցեղասպանության մասին խոսողներին վտարել, չթողնել Հայաստան մտնել, կարող են այս առումով ևս, մեղմ ասած, մեր շահերից չբխող նաև ինչ-որ թուղթ ստորագրել: Եթե այս կառավարությունը շարունակի իր գործունեությունը, վերջում դրան ենք գալու»,-հավելեց Տ. Լոքմագոզյանը:

Նա շեշտեց, որ մենք ունենք նաև մի իրավիճակ, երբ պատմության մեջ առաջին անգամ իշխանությունն ապրիլի 24-ին մենակ է գնում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: «Անգամ եկեղեցին, որը միշտ լոյալ է եղել պետությանը, մինչև վերջերս փորձեց պետության ղեկավարների հետ ևս լոյալ դիրք ունենալ, բայց արդեն դիմանալու չէր: Հակաեկեղեցական ցույցերը, հարձակումները Կաթողիկոսի վրա հարձակում էին եկեղեցու վրա, ինչն ակնհայտորեն կազմակերպվում է այս իշխանության կողմից: Արդյունքում եկեղեցին կառավարության կողքին կանգնած չէ: Այսօր ամեն ինչն է պառակտել այս իշխանությունը: Նախ՝ պառակտեց Հայաստան-Արցախ հարաբերությունները, պառակտեց պետություն-եկեղեցի հարաբերությունները, հետո պառակտեց ՀայաստանՍփյուռք հարաբերությունները, անգամ ժողովրդի մեջ պառակտում մտցրեց: Ամեն ինչ քանդված է, ամեն ինչ կատարվում է հակապետական ու ապազգային միջոցներով: Այս իշխանությունը եկավ ոչ միայն Արցախը հանձնելու, այլև Հայաստանը քանդելու համար: Այդ մասին են վկայում ոչ միայն քաղաքական, այլև բոլոր՝ նաև տնտեսական, կրթական գործընթացները»,-եզրափակեց թուրքագետը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026