Երևան, 16.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ներքին սպառնալիքներ նաև տնտեսության համար. «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Թվում էր, թե պատերազմի արհավիրքներից ու համավարակով պայմանավորված սահմանափակումների շոկից հետո հնարավոր կլինի տնտեսությունը զարգացման հունի մեջ գցել, բայց հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններն այնպիսի արդյունքներ ունեցան, որ հետընտրական զարգացումները նոր տնտեսական սթրեսներ են խոստանում։ Ըստ այդմ, ընտրարշավի ժամանակ մուրճի սպառնալիքի ներքո Փաշինյանի խոստացած քաղաքական վենդետաները ու կադրային ջարդերն իշխանությունների կողմից տնտեսական կամայականությունների լայն դաշտ են բացել։ Եվ դեռ նոր կառավարությունը չձևավորված՝ իշխանական ռեպրեսիվ մեքենան արդեն գործի է անցել։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում անհարկի ստուգումները և աշխատանքների խոչընդոտումը տեղի է ունենում հենց այս տրամաբանության ներքո։ Սակայն հասկանալի է, որ այս ճնշումները միայն պղնձամոլիբդենային կոմբինատով չեն ավարտվելու, և շատ շուտով այլ տնտեսվարողներ նույնպես կարող են հայտնվել իշխանությունների թիրախում։ Իսկ երբ իշխանություններն անցնեն «ապօրինի գույքի բռնագանձման» իրենց օրակարգին, ապա տնտեսական գործունեություն իրականացնող բազմաթիվ սուբյեկտներ կարող են այդ շղարշի ներքո քաղաքական ճնշումների զոհ դառնալ կամ ուղղակի տևականորեն ներքաշվել դատական քաշքշուկների մեջ։ Չէ՞ որ ժողովրդի ուշադրությունը կապիտուլ յացիայից շեղելու համար իշխանություններին «թալանվածը վերադարձնելու» անվան տակ մասկի շոուներ են անհրաժեշտ։ Եվ ամեն գնով նրանք փորձելու են հասնել իրենց ուզածին։

Սակայն իշխանությունների այսպիսի գործելակերպը ոչ միայն խոչընդոտում է, որպեսզի պատերազմի ու համավարակի արդյունքում վնասներ կրած տնտեսվարողները սկսեն շունչ քաշել, այլև ոչ բարենպաստ պայմաններ է ստեղծում ներդրումներ ներգրավելու տեսանկյունից։ Բացի դրանից, իշխանությունները, կարծես, ամեն ինչ անում են, որ տնտեսական գործունեությամբ զբաղվող մարդիկ ինչքան հնարավոր է վերահսկելի լինեն իրենց կողմից, ինչի արդյունքում խախտվում են այդ մարդկանց իրավունքները։ Օրինակ՝ ԿԲ-ն հանդես է գալիս այնպիսի նախաձեռնությամբ, որ Հայաստանի 17 բանկերում բոլորի հաշիվների վերաբերյալ տեղեկատվությունը կենտրոնացվի մեկ միասնական ռեեստրում։ Եվ պատահական չէ, որ այս գաղափարը ոլորտի մասնագետների մոտ բազմաթիվ մտահոգություններ է առաջացրել։

Դրանցից առաջինը վերաբերում է բանկային գաղտնիքի պահպանման վերաբերյալ երաշխիքներին։ Մեծ հաշվով, այսպիսի նախաձեռնություններով իշխանությունները հնարավորություն են ստանում խախտել բանկային գաղտնիքը, որին իշխանափոխությունից հետո ամբողջ ուժով ձգտում էին հասնել։ Իսկ երբ բանկային գաղտնիքի պահպանման երաշխիքները չեն գործում, ընդհանրապես ավելորդ է դառնում խոսել բարենպաստ ներդրումային միջավայրի մասին։ Իսկ ավելի ճիշտ՝ Հայաստանում հականերդրումային միջավայր է ձևավորվում։ Միևնույն ժամանակ, աննախադեպ գնաճն ու գործազրկությունը դառնում են հանրության անբաժան ուղեկիցները: Պետությունը չի կարողանում պատշաճ կերպով իր սահմանների անվտանգությունն ապահովել, ուր մնաց, որ կարողանա տնտեսվարողների և գյուղատնտեսության մեջ ներգրավված մարդկանց սեփականության պաշտպանության երաշխիքներ տալ։

Ադրբեջանի զինված ուժերն իրենց ագրեսիվ գործողությունների ընթացքում ահռելի տնտեսական վնասներ են հասցրել։ Այնինչ, մեր իշխանությունները չեն խոսում Ադրբեջանի կողմից հասցված տնտեսական վնասի փոխհատուցմանը հասնելու խնդրի մասին։ Դրա փոխարեն Ալիևը, տեսնելով Հայաստանի իշխանությունների վախվորած կեցվածքը, ամեն անգամ հոխորտում է այն մասին, թե Հայաստանի դեմ հայցեր են ներկայացնելու միլիարդավոր դոլարների փոխհատուցում ստանալու պահանջով։ Բացի այդ, Փաշինյանն իր գումարած խորհրդակցություններից մեկի ժամանակ վստահորեն ընդգծում էր, թե ռազմարդյունաբերությունը պետք է լինի մեր տնտեսության քարշակող ուժերից, առաջատար ոլորտներից մեկը, սակայն արդեն ամիսներ են անցել, իսկ իշխանությունները դեռևս ուղտի ականջում քնած են։

Թատրոնների օպտիմալացման ու նման մանր-մունր հարցերով են զբաղված։ Չնայած կարելի էր հեշտությամբ կանխատեսել, որ ինչպես իշխանությունների մյուս բոլոր խոստումները, այս խոստումը ևս մնալու էր օդից կախված։ Իսկ մյուս կողմից էլ՝ մինչ օրերը հերթով գլորվում են, Հայաստանի պետական պարտքն անշեղորեն աճում է՝ նորանոր ռեկորդներ սահմանելով։ Հասկանալի է, որ երկրում քիչ թե շատ կայուն տնտեսական վիճակ ապահովելու, աշխատավարձեր ու թոշակներ վճարելու համար նախաձեռնողականությունից զուրկ իշխանությունների միակ հույսը պետական պարտքի ավելացումն է։

Բայց պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ ընդհանրապես պարտքի ավելացումն արդարացված է համարվում այն դեպքերում, երբ որ այն զարգացման խթան է հաղորդում տնտեսությանը կամ նպաստում է հավել յալ արժեքի ստեղծմանը։ Սակայն մեզանում պետական պարտքի աճը միայն տնտեսական փլուզումը հետաձգելու դեր է կատարում՝ ահռելի բեռ դառնալով Հայաստանի համար, որի տակից դուրս գալը շատ դժվար է լինելու:

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էԳերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվիԱԹՍ-ները հարձակվել են Խանտի-Մանսիական ինքնավար օկրուգում գործարանի վրա ՀՀ և Ղրղզստանի նախագահները անդրադարձել են 2 երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացմանը Հորմուզի նեղուցը բաց կլինի նավագնացության համար, երբ ԱՄՆ nւժերը դուրս գան Պարսից ծոցի տարածաշրջանից. Իրանի ԶՈւ ներկայացուցիչ Ուկրաինան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է վարում նոր հանդիպման շուրջ. Զելենսկի «Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանՈւսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում մոտ 1,3 մլն մարդ ստիպված է ընտրություն կատարել դեղորայք կամ հաց գնելու միջև. Նարեկ ԿարապետյանԵրևանում միջազգային համաժողով է անցկացվում՝ Բաքվում պահվող և վերադարձած հայ գերիների իրավունքների, դատավարությունների և հոգեբանական հետևանքների վերաբերյալ. Աննա Կոստանյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության դերն ու ներուժը կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումԼոռիում՝ բնակարաններից մեկում, հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել է Շիրակի քրեական ոստիկաններն արագ բացահայտեցին Ազատան գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնի մի մասը հայտնաբերված է Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»8 տարվա ընթացքում իշխանությունը չկարողացավ վարել ճիշտ տնտեսական քաղաքականություն. Հրայր ԿամենդատյանԻրանը բանակցություններ է վարում մեզ հետ. Թրամփ Կոչ ենք անում Փաշինյանին, որ Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելու փոխարեն, պետք է բարելավել Հայաստանում մարդկանց կյանքի որակը. Ուժեղ ՀայաստանԱԹՍ-ներով արգելված իրեր փոխանցելու փորձերը շարունակվում են․ «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են թմրամիջոցների, բջջային հեռախոսների և այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձեր ԱՄՆ-ում 16-ամյա մի դեռահաս կրակ է բացել տարրական դպրոցում ու սպանել 3 երեխայի և 1 ուսուցչի Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Թեհրանն իր հրթիռների արտադրության և հավաքման մասերը տեղափոխում է ստորգետնյա հատված Ո՞վ կլինի Կուրտուայի փոխարինողը «Ռեալում» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Tesla-ն ներկայացրել է թռչող մեքենա Իրանը դատապարտել է Երուսաղեմում դեսպանատուն բացելու Կոլումբիայի որոշումը Գարեջրի և դեղագործական որոշ ապրանքների մատակարարման գծով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում 2027-ից պետք է ներառել նույնականացման նշանների տվյալները FT: ԱՄՆ-ը կարող է թուլացնել Ռուսաստանի և Իրանի «ստվերային նավատորմի» պատժամիջոցները՝ դիզելային վառելիքի գները նվազեցնելու համար Ֆինանսների նախարարության թեժ գծի հեռախոսահամարը ժամանակավորապես անհասանելի է Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Պար-Արտ» ՍՊԸ-ի խանութներում Թեհրանն իր հրթիռների արտադրության և հավաքման մասերը տեղափոխում է ստորգետնյա հատված Բրեդլի Բարկոլան ճանաչվել է Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստ Իշխանությունները ձգտում են մենաշնորհել քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՎթար․ ջուր չի լինելու մինչեւ 21:00-ն ԵՄ-ին ինտեգրվել պատրաստվող իշխանությունը չի նախաձեռնում դեղերի ոլորտի եվրաինտեգրացում Համայնքային փոփոխությունները սկավում են այսօրվանից. «Ապրելու քվե» Ամոթ է, որ մեր աշակերտները կրթական մակարդակով զիջում են ադրբեջանցիներին․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստանը» ներկայանցում է մի ծրագիր, որով լուծում ենք դեղերի բարձր գների խնդիրը. Կարապետյան Մեր նպատակն է ունենալ մատչելի, որակյալ դեղեր և առողջ հասարակություն Ինչո՞ւ են ՀՀ-ում դեղերը շատ թանկ, մարդիկ չգիտեն՝ դե՞ղ գնել, թե՞ հաց, ինչպե՞ս խնդիրը լուծել Արարատում հայրն անզգուշաբար վրաերթի է ենթարկել իր 1.5 տարեկան աղջնակին․ նա մահացել է Ucom-ի աջակցությամբ Պարույր Սևակ համայնքում տեղադրվել է վայրի բնության մոնիթորինգի նոր ԱԲ տեսախցիկԲերենք Եվրոպայի լավագույն փորձը Հայաստան. Նարեկ Կարապետյան Գավառ և Գորիս համայնքների իմ ծանոթ, հարազատ մարդկանց խնդրում եմ կապի դուրս գա. Մենուա ՍողոմոնյանԵս կարծում եմ, որ Զելենսկու հետ ավելի բարդ է գործ ունենալ, քան Պուտինի. Թրամփ Սվետլանա Պետրոսյանի հետ քննարկեցինք գյուղատնտեսական հրատապ հարցեր. Հրայր Կամենդատյան Որդին հոր զենքով պատահաբար կրակել է ընկերոջ ուղղությամբ ու կյանքից զրկել Ուկրաինական թեմատիկան ԵՄ գագաթնաժողովում կարող է մղվել երկրորդ պլան. Politico Արարատի մարզում հայրը «Mercedes»-ով հետընթաց կատարելիս վրшերթի է ենթարկել իր 1.5 տարեկան աղջնակին․ բժիշկներն արձանագրել են մաhը Գազ չի լինի մինչև 18:00-ն․ հասցեներ Ի՞նչ եղանակ է սպասվում ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնագիտական ուղին