Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հեռուստամարաթոնը՝ վստա­հու­թյան մա­կար­դա­կի ցու­ցիչ

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Անցած տարի խորհրդարանական ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ եթե իրենք ստանան ժողովրդի մեծամասնության քվեն, ապա երկրի համար շատ լուրջ փոփոխություններ են սպասվում, որոնցից ամենակարևորը լինելու են ներդրումների հոսքը, տնտեսության զարգացումը և սփյուռքից ներգաղթը դեպի Հայաստան։ 

Փաշինյանը մեծ կարևորություն էր տալիս նաև սփյուռքի կողմից Հայաստանի նկատմամբ վստահության մակարդակի բարձրացմանը։ 

Թերևս դրանով էր պայմանավորված, որ Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանին Փաշինյանը նշանակեց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնում։ 

Փաշինյանը խնդիրներ էր տեսնում նաև այն հարցում, թե տարբեր պատճառներով պայմանավորված շատ սփյուռքահայեր պասիվ են Հայաստանում գումարներ ներդնելու և տնտեսական գործունեություն իրականացնելու հարցում, դրա համար էլ նա մեկընդմեջ սփյուռքահայերին դիմում էր կոչերով, թե գան հայրենիք և իրենց գործունեությունը ծավալեն Հայաստանում։ 

Հենց այդ մոտեցմամբ էր պայմանավորված, որ Փաշինյանը փորձեց ստանալ, օրինակ՝ ամերիկահայ երգիչ Սերժ Թանկյանի հավաստիացումը, թե տուն կգնի Հայաստանում։ 

Բացի այդ, որպեսզի սփյուռքահայերին ցույց տրվի, թե հայրենիքին իրենց կողմից փոխանցված գումարներն օգտագործվելու են ըստ անհրաժեշտության, բարձրացվել է վերահսկողությունը և թույլ չեն տրվելու չարաշահումներ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ կապված քրեական գործեր հարուցվեցին։ 

Այդ ամենից հետո մամուլում անգամ տեսանյութեր ներկայացվեցին, թե այսինչ կամ այնինչ գործարարը իշխանափոխությունից հետո մեծ-մեծ ծրագրեր է իրականացնելու Հայաստանում, գործարաններ է կառուցելու և այլն։ 

Սակայն չնայած կառավարության՝ մեր երկրում ստեղծված նոր գրավիչ միջավայրը սփյուռքահայերին ներկայացնելու ջանքերին, սփյուռքահայերի կողմից Հայաստանում ներդրումներ կատարելու հետաքրքրության մեծացում չկա։ 

Սփյուռքահայերի կողմից Հայաստանի նոր իշխանությունների նկատմամբ վստահության մակարդակի և սփյուռքի ներկայացուցիչների հետ նրանց կատարած աշխատանքի որոշակի ցուցիչ կարող են դիտարկվել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա «Հեռուստամարաթոնի» արդյունքները։ 

Եթե անցած տարվա նոյեմբերին Լոս Անջելեսում տեղի ունեցած «Հեռուստամարաթոն2018»-ի ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերվեց 11 մլն 109 հազար 633 դոլար, ապա սպասվում էր, որ այս տարի, հաշվի առնելով, որ իշխանությունը լիովին ստանձնել է Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժը, սփյուռքահայերի վստահության մակարդակը ավելի բարձր պետք է լինի, իսկ հանգանակված գումարի չափը անհամեմատ մեծ պետք է լինի նախորդ տարիներին հանգանակված գումարներից։ 

Սակայն ի հեճուկս սպասումներին՝ այս տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին նվիրաբերվեց շուրջ 10 մլն դոլար՝ ըստ էության ավելի քիչ գումար, քան նախորդ տարիներին։ 

Համեմատության համար կարող ենք նշել, որ նույնիսկ 2016 թվականին տեղի ունեցած հեռուստամարաթոնի ժամանակ 15 մլն դոլարը գերազանցող հանգանակություններ էին արվել։ 

Այս տարվա հեռուստամարաթոնը ցույց տվեց, որ ՀՀ կառավարությանը դեռևս չի հաջողվում ճիշտ օգտագործել համայն հայության ներուժը, որի արդյունքում հնարավոր է Հայաստանում և Արցախում հսկայական աշխատանք ծավալել։ 

Իսկ Փաշինյանը գործնական հարթության վրա սփյուռքահայության հետ աշխատելու և նրանց շահագրգռելու փոխարեն բավարարվում է միայն հավաստիացումներով և պաթետիկ ճառերով։ 

Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը, հեռուստամարաթոնի ժամանակ տեսնելով, որ սփյուռքահայության կողմից առանձնահատուկ ակտիվություն չկա, մարտահրավեր նետեց Քիմ Քարդաշյանին, Սերժ Թանկյանին ու Ալեքսիս Օհանյանին։

 Այնինչ, եթե իրոք ներկայիս իշխանությունները շատ բարձր վստահության պաշար ունենային սփյուռքում, սփյուռքահայերի հայտնի ներկայացուցիչներին մարտահրավեր նետելու կարիք չէր լինի, նրանք իրենց կամքով կներկայանային հեռուստամարաթոնին և իրենց աջակցությունը կհայտնեին վարչապետին։ 

Եվ այս համատեքստում շատ զարմանալի է, թե ինչպե՞ս է Փաշինյանն առաջարկում համահայկական բյուջե ստեղծել, երբ չի կարողանում առանց մարտահրավեր նետելու և լրացուցիչ հավաստիացումների արժանանալ սփյուռքահայերի վստահությանը:

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՄելանյա Թրամփը մտադիր է Սպիտակ տանը ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում անցկացնել Մեքսիկայում ինքնաթիռ է կnրծանվել. երկու օդաչուն զnhվել են Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանՈսկին թանկացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Այսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում Ռուսաստանը՝ Թյուրքական պետությունների կազմակերպությունում․ Կրեմլից ուշագրավ հայտարարություն 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովԿամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն․ ուսուցիչներին նոր հնարավորություն է տրվել Հանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Պուտինը նոր օրենք է ստորագրել․ ՀՀ-ն և մի շարք այլ երկրներ տվյալներ կփոխանցեն Ռուսաստանին Վաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը ՀԱՊԿ-ից Հայաստանի և Ադրբեջանի վերբերյալ հայտարարություն է արվել Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր ԱվետիսյանԵթե այն սկսվի, Մոսկվայի արձագանքը կլինի արագ և կարճատև․ Լավրովը զգուշացրել է «Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումՄեծ խնդիր չեմ տեսնում. ԿԲ նախագահը` ՌԴ-ից կանխիկ գումարի արտահանման արգելքի մասին ՀԱՊԿ-ը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի Աշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՌանչպար բնակավայր տանող կամրջի ժամանակավոր վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Քաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանԶելենսկին իր թիմի հետ ժամանել է Բեռլին. նա հանդիպումներ կունենա Գերմանիայի կանցլերի, նախագահի, ինչպես նաև Բունդեսթագի նախագահի հետ TRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ ՍավգուլյանՏավուշի մարզի Չորթան բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ ՍարգսյանՀանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք ՉալաբյանԲրիտանացի ճանապարհորդը ավարտել է 28 տարի տևած ոտքով շուրջերկրյա արշավը ՔՊ-ի կազմում մարդիկ շատ հեռու են բարոյական նորմերից և բարեվարքությունից. Մենուա ՍողոմոնյանՎաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ Գազի գնի 10 տոկոս աճի ազդեցությամբ՝ գնաճը կավելանա ևս 0,8 տոկոսով. ԿԲ նախագահ Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով «Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանՕդանավակայանը փակվել է․ Լոնդոնից թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Անընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք Չալաբյան Կարեն Խաչանովը դուրս է եկել Փարիզի «Մասթերսի» երկրորդ փուլ Կրթության ոլորտից հեռացնում են մարդկանց, ովքեր իրենց մեջ կրում են ազգային արժեքներ. Ատոմ ՄխիթարյանԲաքվում Երևանի վերաբերյալ նոր պահանջներ են հնչում․ Փաշազադեի նոր առաջարկը Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղափոխել Ադրբեջանի հետ սահման. ԶԼՄ-ներ Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը«ՀայաՔվե»-ի ակցիան՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության կողմնակալ քաղաքականությանՓակերից ևս մեկը. արվեստի՞, թե՞ գործարարության և քաղաքականության ակումբ. «Փաստ»Թուրքիայում «Հայկական հարցի» մասին վավերագրական ֆիլմաշար են պատրաստել Կյանքից հեռացել է «Տեներիֆեի» ֆուտբոլիստ Դե Միգելը․ նա երեկ «Տեներիֆե»-«Անդորրա» հանդիպման ժամանակ սրտի կանգ էր տարել Նոր արգելք դատապարտյալների հարազատների համար. Գալյանը մանրամասնել է Ասիայի գավաթը հետաձգվել է գրեթե մեկ տարով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՆՈՅԵՄԲԵՐԻ).Оգնության միասնական ազդանշանը, միջմայրցամաքային ռմբակոծիչ առաջին աերոստատները. «Փաստ»Հայաստանը կհրաժարվի Ադրբեջանի դեմ հայցերից․ Երևանը հստակեցնում է պայմանը