Երևան, 12.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ցան­կա­ցած պե­տու­թյան, առա­վել ևս Ռու­սաս­տա­նի վե­րա­բե­րյալ գնա­հա­տա­կան­նե­րում զգույշ պետք է լի­նեն բո­լո­րը, նույ­նիսկ արևմ­տա­պաշտ­նե­րը.«Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի և Արցախի անվտանգության տեսանկյունից ճակատագրական փուլում ենք գտնվում։ Կշեռքի նժարին ուղղակի դրված է հայ ժողովրդի գոյության և կենսագործունեություն ծավալելու իրավունքը։ Դրա համար էլ համայն հայության ողջ ներուժը պետք է ուղղվի հակառակորդին դիմագրավելու և նրա ընթացքը կասեցնելու խնդրի վրա։ Իսկ սա ենթադրում է, որ հանրությունը պետք է համախմբվի և միավորվի մեկ նպատակի շուրջ, իսկ պառակտիչ յուրաքանչյուր գործունեություն դատապարտվի։ Միասնականության և համերաշխության գործոնը մեծ կարևորություն ունի թիկունքի ամրության համար, իսկ հանրության ներսում թշնամանք և ատելություն բորբոքող յուրաքանչյուր քայլ թուլացնում է հասարակության դիմադրողականությունը և մարդկանց ուշադրությունը սևեռում երկրորդական հարցերի վրա։

Առաջին հայացքից տպավորություն էր, թե գիտակցելով պահի կարևորությունը՝ ոչ ոք քայլեր չի իրականացնի Հայաստանի և սփյուռքի հայության համերաշխության ու միասնականության դեմ։ Բայց արի ու տես, որ կան շրջանակներ, որոնք ֆինանսավորում են ստանում արևմտյան հայտնի ուժերից և այս օրերին այնպիսի քայլերի են գնում, որոնք կարող են հանգել դարձյալ հանրության մեջ ատելության և միմյանց հանդեպ անվստահություն սերմանելուն։ Այն, որ մշտապես, իսկ վերջին երկու տարում առավել ցցուն, հավաքականորեն, այսպես կոչված, «սորոսական» շրջանակները հստակ ուղեգծի մեջ լուրջ պառակտումներ են ներարկել հասարակության մեջ, գաղտնիք չէ:

Բայց որ նույնիսկ այսօր կարելի է ներքին օրակարգ բերել առաջին պլան, քիչ է ասել, թե անթույլատրելի է: Կասկած չկա, որ թուրք-ադրբեջանական տանդեմը շատ հեռուն գնացող ծրագրեր ունի, որի հիմքում դրված է իրենց պանթուրքական և նեոօսմանական նպատակների իրականացման մտադրությունը։ Իսկ այս կարգի նպատակների առաջ որպես խոչընդոտ կանգնած է հայ ժողովուրդը։ Ուստի Թուրքիայի և Ադրբեջանի պլանների մեջ են մտնում հայ ժողովրդի տեղահանությունը և ցեղասպանությունը, մի իրողություն, որ 20-րդ դարի սկզբին հայ ժողովուրդն զգացել է իր մաշկի վրա։

Եվ թուրք-ադրբեջանական պլանները ձախողելու հարցում մեծ կարևորություն ունի ոչ միայն Արցախի հայության հերոսական պայքարը, այլև արտաքին ուժերի դերակատարությունը։ Սակայն, որքան էլ տարբեր արտաքին ուժեր փորձեն ներգրավված լինել Հարավային Կովկասում ընթացող գործընթացներում, միևնույն է, այս ռեգիոնը գտնվում է հիմնականում Ռուսաստանի ազդեցության գոտում։ Նույնիսկ եվրոպացիներն ու ամերիկացիներն են խոստովանում, որ Արցախյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացման հարցում ամենից մեծ դերակատարությունը կարող է ունենալ հենց Ռուսաստանը, քանի որ այս երկիրը տարածաշրջանում ունի ամենաշատ լծակները։

Այս տեսանկյունից բոլորովին պատահական չէ, որ մեր հասարակության մեջ ևս գնալով ավելի շատ է արմատավորվում այն մտայնությունը, որ Ռուսաստանի քայլերը մեծ նշանակություն կարող են ունենալ Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները սանձելու տեսանկյունից։ Սակայն նշյալ շրջանակներն այս օրերին շարունակում են հստակ հակառուսական քարոզչություն իրականացնել, չնայած նրանցից ոմանք այս օրերին ժամանակավորապես փորձեցին տեղավորվել «ռուսական գծի» մեջ, իսկ ոմանք էլ հայտարարում են, թե իրենք հակառուս չեն ու չեն եղել:

Ընդհանրապես, այս օրերին չափազանց զգույշ պետք է լինել ցանկացած պետության հասցեին որևէ գնահատական հնչեցնելուց, բացառությամբ, իհարկե, թուրք-ադրբեջանական ահաբեկչական երկրներին: Առավել ևս, Ռուսաստանի դեպքում։ Ի վերջո, բոլորի համար էլ հասկանալի է, որ ներկայիս ծանր իրավիճակում հակամարտության խաղաղ կարգավորման գործում Հայաստանն իր ռազմավարական դաշնակցի դերակատարությունը կարևորում է առավել, քան երբևէ, ինչի մասին խոսել են թե՛ մեր երկրի պաշտոնյաները, թե՛ Արցախի նախագահը՝ Վլադիմիր Պուտինին ուղղված իր հայտնի նամակում, և ոչ միայն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»Հրաժարական՝ Թուրքիայում ֆոնդային սկանդալի ֆոնին «Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումԱնդրեասյանը և ՌԴ դեսպանը կարևորել են ՀՀ դպրոցներում ռուսերենի ուսուցման արդյունավետության բարձրացումը Պետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱնթալիայում COP31-ի Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումը. խոսնակ Ինչ ուտեստներ չի կարելի դնել 2027 թվականի ամանորյա սեղանինԵրևանում կայանված «Audi»-ից գnղացել են 8 միլիոն դրամ Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստել է ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգը Արսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում Երևանում հայտնաբերել են 9 փաթեթ հերոին, 21 փաթեթ մարիխուանա և հալյուցինոգեն սնկեր․ 36-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմաց «Օռանժ օիլ» գազալցակայանում թերլիցքավորման դեպք է հայտնաբերվել․ գործունեությունը կասեցվել է Մեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանՄեն կուն շունը կծել և քերծել է երկու երեխայիԻտալիայում ռումբի սպառնալիքների պատճառով հարյուրավոր դպրոցներից տարհանումներ են իրականացրել Ընդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա Ղահրամանյան Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին. կազմակերպությունը պատշաճ կերպով կարձագանքի դրան. Պեսկով Այն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանՓոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Գլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱբու Դաբիում բանակցությունների մասնակիցները անդրադարձել են մարդասիրական թեմային Ռուսաստանը և Ուկրաինան Աբու Դաբիում կայացած բանակցությունների ժամանակ համաձայնության են եկել գերիների լայնածավալ փոխանակման շուրջ Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը ԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջՖասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքում