Երևան, 20.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տնտե­սու­թյան հետ կապ­ված իշ­խա­նու­թյուն­նե­րի պատ­կե­րա­ցու­մը որոշ փոքր նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րից այն կողմ չի անց­նում

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում շարունակվում է կորոնավիրուսի տարածման արդյունքում ստեղծված ճգնաժամային իրավիճակը։ Առողջապահական ծանրաբեռնվածությունից զատ, գրեթե բոլոր երկրների համար լուրջ գլխացավանք է դարձել տնտեսական ճգնաժամը, որի հետևանքները կարող են առավել երկարատև և ծանր լինել։ 

Ուստի տնտեսական հարցերը առկա իրավիճակում երկրների կառավարությունների ուշադրության կենտրոնում են, և այնպիսի նախաձեռնություններ են իրականացվում, որոնք թույլ կտան դուրս գալ վերականգնման փուլ։ 

Իսկ տնտեսության վերականգնման համար անհրաժեշտ է հաշվարկել, թե այդ ուղղությամբ ինչ քայլերի հաջորդականությամբ է անհրաժեշտ առաջ գնալ և ինչ ֆինանսական ներարկումներ պետք է արվեն այն ճյուղերում, որոնք ամենից շատ են տուժել։

 

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր իշխանությունները փորձում են հանրության մոտ արդեն լավատեսական մոտեցումներ ձևավորել, թե այժմ հիմքեր կան պնդելու, որ մեր երկիրը ոչ միայն մտել է կորոնավիրուսային ճգնաժամը հաղթահարելու փուլ, այլև աշնանը երկրորդ կանխատեսվող ալիքի նկատմամբ կարող է ունենալ ավելի լավ դիմակայունություն։ Սակայն տնտեսության հետ կապված նման կանխատեսումներ անելը դեռ վաղ է. ամեն օր վարակակիրների թիվը հարյուրներով ավելանում է, իսկ տնտեսությունը հայտնվել է խորը ճահճի մեջ։ 

Արտակարգ դրության և խիստ սահմանափակումների պայմաններում մարտ-ապրիլ ամիսներին տնտեսական անկումը շեշտակի է եղել, և բնական է, որ խիստ սահմանափակումների վերացումից հետո մայիս-հունիս ամիսներին այդ անկումը պետք է համեմատաբար դանդաղեր, բայց սա դեռևս չի նշանակում, թե արդեն տնտեսական վերականգնման փուլ ենք դուրս գալիս։

Ընդհանուր առմամբ, այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ, նվազել է 4,7 %-ով։ 

Շինարարության ոլորտում կիսամյակի կտրվածքով անկումը կազմել է 23,4 %, առևտրաշրջանառության ոլորտում ՝ 11,1 %, ծառայությունների ոլոտում՝ 6,4 %։ Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ միայն չնչին աճ է գրանցվել արդյունաբերական արտադրանքի և գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալների առումով, համապատասխանաբար՝ 1,5 և 1,7 %-ով։

Ճգնաժամն աննախադեպ ծանր հետևանքներ է ունեցել Հայաստանի զբոսաշրջության ոլորտի, հատկապես տուրիստական ընկերությունների, հյուրանոցների, հյուրատների և մի շարք այլ կազմակերպությունների վրա։ 

Համաճարակային պայմաններում ոլորտում ներկայացված ընկերությունների 37,5 %-ը ստիպված է եղել գնալ կրճատումների։ Իսկ աշխատակիցների կրճատումներ չկատարած ընկերությունների միայն 25%-ն է պահպանել նախաճգնաժամային աշխատավարձի չափը։

Զբոսաշրջության ոլորտը դեռ երկար ժամանակ կլինի տնտեսապես ճնշված վիճակում։ Եվ որպեսզի ոլորտի դերակատարներն ուղղակի չսնանկանան ու դուրս չմղվեն, ապա պետք է պետությունը նրանց օգնության ձեռք մեկնի, ինչու չէ՝ նաև տարբեր մեխանիզմներով ձեռնամուխ լինի ներգնա տուրիզմի ակտիվացմանը։

 Իսկ ընդհանուր առմամբ ճգնաժամը հաղթահարելու համար դուռ կարող է բացել արտադրության և արտահանման խթանումը, բայց վերջին շրջանի զարգացումները ցույց տվեցին, որ հայ արտահանողների իրավունքներն արտասահմանում, անգամ ԵԱՏՄ տարածքում այնքան էլ պաշտպանված չեն։ 

Հայ-ադրբեջանական սահմանային բախումների ֆոնին Ռուսաստանում գործող ադրբեջանական առևտրական ընկերություններն ուղղակի հրաժարվեցին ընդունել հայկական գյուղատնտեսական արտադրանքը, մասնավորապես ծիրանի խմբաքանակը։ Եվ քանի որ իշխանություններն ի զորու չեղան արագ արձագանքել ու պաշտպանել հայ արտահանողների իրավունքները, խնդրին այլընտրանքային լուծում տրվեց տեղի հայ գործարարների միջամտության արդյունքում։

 Այս միջադեպը ցույց տվեց, որ անհրաժեշտ է ակտիվ քայլեր ձեռնարկել սփյուռքի ներուժը և ունեցած կապերը Հայաստանի շահերին ծառայեցնելու, մասնավորապես տնտեսությունը զարգացնելու, արտահանումը խրախուսելու և արտերկրից ներդրումներ բերելու հարցում։ Բայց, ցավոք սրտի, տնտեսության հետ կապված իշխանությունների պատկերացումը որոշ փոքր նախաձեռնություններից այնկողմ չի անցնում։ 

Մի քանի ճանապարհի ասֆալտապատումն ու դպրոց-մանկապարտեզների վերանորոգումը դեռևս չի նշանակում, թե այսպիսի նախաձեռնություններով բոլոր անհրաժեշտ հիմքերը ստեղծում են ճգնաժամի ողնաշարը կոտրելու համար։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըԻսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում Ավելի քան 3,5 միլիոն ռուս առցանց քվեարկել է ընտրություններում Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի Կյանքից հեռացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Արմավիրի մարզում՝ Արևաշատ գյուղում, հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մաhացել է Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում. ազգային թիմ է հրավիրվել նոր ֆուտբոլիստ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա հութիների հարձակումից հետո նախազգուշացրել է լարվածության սրման հավանականության մասին Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Էդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը Գյումրիում ճակատ ճակատի բшխվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավnր «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներիցՍեուլում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն չնույնականացված шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Նոր Խարբերդի մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխայի․ մանրամասներ Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան Արարատի մարզում բшխվել են 2 «ԳԱԶել» մակնիշի բեռնատար․ նրանցից մեկը, որը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով, կողաշրջվել է․ կան վիրավnրներ, կենդանիների մի մասը uատկել է Կյանքի համար լավագույն երկրների վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 86-րդ տեղը Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Թեհրանի փոխանցած պայմանները․ Ղալիբաֆ ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է Հայաստանի երկու ընտրատեղամասում Տավուշի մարզում 20-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել երկաթե արգելապատնեշին, ապա՝ բետոնե պատնեշին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր «Բարսելոնան» արտագնա խաղում հաղթել է «Սևիլյային»՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Կոտայքի մարզում բшխվել են «BMW»-ն, «Tesla»-ն, «Mitsubishi Chariot»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավnրներ Իսրայելը uպառնալիք է ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար. Ֆիդան Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով Մոսկվայի մարզում պահեստային համալիր է բռնկվել Ռաֆինյայի բենեֆիսը շարունակվում է. Բարսելոնան արտագնա խաղում հաղթեց Սևիլյային՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկով Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Մաուրիսիո Ռուֆիին Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր Կամենդատյան