Երևան, 12.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Դասականը պետք է միշտ լինի թատրոնում, բայց պետք է գա նաև նոր միտքը»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը 156 տարվա պատմություն ունի: «Այն ունի հարուստ և հզոր ավանդույթներ: Այստեղ ստեղծագործել են Վարդան Աճեմյանը, Գրիգոր Մկրտչյանը, Երվանդ Ղազանչյանը, Հակոբ Ղազանչյանը, Խորեն Աբրահամյանը, Ալբերտ Մկրտչյանը, Նիկոլայ Ծատուրյանը, և այսօր պետք է կարողանաս նման մեծ արվեստագետների աշխատանքը շարունակել, պահպանել ունեցած ավանդույթները և կառուցել նորը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը:

Նշում է՝ թատրոնն այսօր կարողանում է իր աշխատանքով մրցակցել մայրաքաղաքի բոլոր թատրոնների հետ: «Վերջին տասը տարվա ընթացքում չկա մի ամիս, որ թատրոնը հյուրախաղերով հանդես չգա մայրաքաղաքում և մարզերում, խոսքը ոչ թե մեկ, այլ մի քանի ներկայացումների մասին է: Վերջին 3-4 տարվա ընթացքում թատրոնը կարողացավ ընդլայնել իր հյուրախաղերը՝ ընդհուպ մինչև ԱՄՆ, Լիբանան և այլուր: Թատրոնն առաջիններից էր, որ որոշեց՝ պետք է ունենալ մենեջմենթի դպրոց: Պրոդյուսեր երևույթը մտավ թատրոն, և կարողացան ճիշտ համագործակցել պրոդյուսերը և թատրոնի գեղղեկավարը, կարևորվեց թատրոնը փիառի: Շատ կարևոր է, այն էլ հիմա՝ 21-րդ դարում, հասարակությանը ճիշտ ներկայացնել թատրոնի աշխատանքը: Մեծ թիմ ստեղծվեց՝ հասարակության հետ կապերի պատասխանատու, որն առաջ չի եղել, դիզայներ, ռեժիսոր, որը նկարում է ներկայացման մասին պատմող ֆիլմ, պրոդյուսեր, ունեցանք պաշտոնական կայք և այլն: Սրա հիմքերը ես չեմ դրել, բայց փորձում եմ շարունակել:

Հիմա ներկայացումների գեղարվեստական որակի մասին: Մի քանի տարի առաջ որոշվեց հետևյալը՝ թատրոնը չունի ռեժիսոր, այստեղ հրավիրվում են տարբեր ռեժիսորներ, պարտադիր չէ, որ թատրոնի գեղղեկավարը միշտ ինքն անի բեմադրություններ: Մոտ տասը տարի է՝ Գյումրու թատրոնը հրավիրում է Հայաստանի լավագույն ռեժիսորներին, դերասաններին: Սա շատ կարևոր է մեզ համար, քանի որ լինում են գեղարվեստական տարբեր ճաշակներ և մոտեցումներ՝ Արթուր Սահակյան, Հրաչյա Ղազարյան, Հրաչ Քեշիշյան, Նիկոլայ Ծատուրյան և այլք, նրանց կողքին երիտասարդներն են, որոնք ևս տարբեր բեմադրություններ են անում: Մի կարևոր բան ևս: Կարծում եմ՝ առաջիններից մեկն էինք, թատրոնի համար հատուկ պիես գրվեց, սկսեցինք աշխատել ժամանակակից դրամատուրգների հետ: Աշխատեցինք Անահիտ Աղասարյանի հետ, գրեցինք «Հարսանիք թիկունքում» պիեսը, բեմադրեցինք այն: Այդ ներկայացման ծնունդը ժամանակի պահանջ էր, գաղտնիք չէ, թե այն ինչ պատմություն ունեցավ, հետագայում նաև ֆիլմ նկարահանվեց: Հասկացանք, որ շատ կարևոր է, երբ աշխատում ես դրամատուրգի հետ, և պիեսը ծնվում է թատրոնում»,-նշում է մեր զրուցակիցը:

Ասում է՝ հետագա քայլերն արդեն երիտասարդ դրամատուրգներին թատրոնի աշխատանքների մեջ ներգրավելն էր: «Ծնունդով գյումրեցի դրամատուրգ Վազգեն Զաքարյանը պիեսներ գրեց, և սկսեցինք բեմադրել, երիտասարդ ռեժիսոր Տաթև Ժաքյանը բեմադրում է նոր պիես, որը գրել է երիտասարդ դրամատուրգ Մարիա Ակոպովան: Արդյունքում՝ ունենք կոլեկտիվ աշխատանք և պիեսներ, որոնք ժամանակի պահանջն ունեն: Դասականը պետք է միշտ լինի թատրոնում, բայց պետք է գա նաև նոր միտքը: Այսօրվա երիտասարդները շատ հետաքրքիր են մտածում»,-ընդգծում է Հարությունյանը:

Հիշեցնում է՝ թատրոնի 150-ամյակի կապակցությամբ իրենց ուժերով ստեղծվեց «Մհեր Մկրտչյան» փոքր բեմը:«Բացի նրանից, որ թատրոնն ունի մեծ դահլիճ, ունի նաև էքսպերիմենտալ բեմ, որտեղ բեմադրվում են միայն նորարարական պիեսներ, հիմնականում ստեղծագործում են երիտասարդները: Մեր այս ներկայացումները մասնակցել են բազում փառատոնների»,-հավելում է թատրոնի տնօրենը: Փաստորեն, թատրոնում սերնդափոխությունը բավականին հետաքրքիր ձևով է տեղի ունենում: «Կարծում եմ՝ այն սահուն է եղել, քանի որ ունեցել են շատ առողջ դատողությամբ մեծեր: Երիտասարդ տարիքում դարձա թատրոնի գլխավոր ռեժիսոր, հետո գեղղեկավար: Իմ կողքին եղել է Նիկոլայ Ծատուրյանը, և ինքն իր ցանկությամբ առաջարկել է, որ իրեն փոխարինեմ ես: Նա այսօր էլ թատրոնում է, գեղարվեստական խորհրդատուն է: Բնական է՝ երբ տեսնում ես նման մոտեցում մեծերի կողմից, չես կարող այլ կերպ վարվել: Ինձ համար կարևոր է, որ երիտասարդները լինեն թատրոնում: Ուսումը կարևոր է, բայց կարևոր է տեսական գիտելիքները գործնականում կիրառելը»,- ընդգծում է թատրոնի գեղղեկավարը:

Իսկ զրույցի վերջում՝ ավանդական հարց խնդիրների մասին: «Գեղարվեստական տեսանկյունից ինքներս ենք մեզ համար խնդիրներ ստեղծում: Ինչ վերաբերում է վարչարարությանը... Լինելով պետական թատրոն, ֆինանսավորվելով պետության կողմից՝ ինքդ պիտի կարողանաս շատ հարցեր լուծել: 2019 թ.-ից թատրոնի ամբողջ բեմահարթակն ու գորգածածկը փոխվեց, թատրոնը վերանորոգվեց: Բայց կան խնդիրներ, որոնք ինքնուրույն լուծել չես կարող: Լուսային ու հնչյունային համակարգը հին է, նոր տեխնիկայի անհրաժեշտություն կա: 21-րդ դարում չես կարող հին լուսարձակներով ներկայացում բեմադրել, զարմացնել հատկապես պատանիներին: Այս խնդիրն առանց պետական աջակցության լուծել չենք կարող: Տանիքի նորոգման խնդիր կա, ունենք բեմական հին սարքավորումներ, որոնք խաթարվել են, իրենց «դարն ապրել»:

Որքան էլ տարաբնույթ հարցերը փորձում ենք ինքնուրույն լուծել, բայց պետության աջակցությունը շատ կարևոր է»,-եզրափակում է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն և գեղղեկավար Լյուդվիգ Հարությունյանը՝ հրավիրելով դեկտեմբերի 10-ին ներկա գտնվել «Մաուգլի» մեծամասշտաբ ներկայացման պրեմիերային:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն ՄարուքյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցեն«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՅունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-իՆորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումԼուկաշենկոն ծրագրում է մոբիլիզացիա հայտարարել Հայաստանում մահվшն ելքով ՃՏՊ-ները նվազել են. ՆԳՆ (տեսանյութ) Մեկնարկել է «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը Հերքում «Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբիցՈչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք է զարգացնել, հանձնելը հեշտ է․ տեսանյութՍկանդալ Վրաստանում. ռուսներին արգելել են մասնակցել երաժշտական փառատոնին Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի վավերացման նախագծին ԱՊՀ երկրները համաձայնեցրել են ՀՕՊ միավորված համակարգի 2027 թվականի ծախսերը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի մասնակիցների կազմն ընդգծում է հետաքրքրությունը դրա նկատմամբ. Պուտին Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումըԹրամփի հետ հանդիպումը օգտակար կլիներ Բելառուսի համար․ Լուկաշենկո ՌԴ-ն և Հնդկաստանը փաստաթղթեր են պատրաստել էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Ուկրաինային լրացուցիչ 6.1 միլիարդ եվրոյի հատկացումը Բելառուսը պատրաստ է և՛ փոքր, և՛ մեծ գործարքի ԱՄՆ-ի հետ․ Լուկաշենկո Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր Կբարձրանա խաղային գործունեության ոլորտում պետական վերահսկողության արդյունավետությունը Բժիշկը նշել է՝ որ մթերքներն են օգնում պայքարել սթրեսի դեմԿարճ ելույթս Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի փաստահավաք զեկույցի քննարկմանը․ Մենուա ՍողոմոնյանՆեպալին կպահանջվի շուրջ 4,74 միլիարդ դոլար ջրհեղեղից հետո վերականգնման համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարն ու քարտուղարը հանդիպել են ՀՀ-ում ՌԴ դեսպանին Իշխանություններին հետաքրքրում է միայն գնաճը․ որքան շատ լինի, այնքան նրանց օգուտն է․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի նախագահը պաշտոնական հանդիպումների ժամանակ բացահայտ արհամարհում է մեր երկրի արժեքները․ Արմեն ՄանվելյանԶՊՄԿ․ աշխատանքի մշակույթը՝ որպես արժեք