Yerevan, 24.April.2026,
00
:
00
BREAKING


«Ահա թե ինչու էր անհրաժեշտ, որ 2018-ին Հայաստանում իշխանության գար այնպիսի ուժ, որը պատրաստ կլիներ անհամաչափ զիջումների գնալ Արցախի հարցում». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Այն գործընթացները, որոնք տեղի են ունենում Արցախի Հանրապետության շուրջ, ընդամենը մեկ նպատակ ունեն՝ արցախահայության համար ստեղծել անտանելի պայմաններ, որ մարդիկ էվակուացվեն Արցախի Հանրապետությունից։ «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։

«Եթե Արցախում հայեր չլինեն, չի լինի նաև ռուս խաղաղապահների անհրաժեշտությունը։ Եթե Արցախում ռուսական զորախումբ չլինի, ու Արցախի հարցն էլ, որպես այդպիսին, փակվի, ռուսական զորախմբի ներկայությունը Հայաստանում նույնպես կասկածի տակ է դրվելու։ Էմոցիոնալ տեսանկյունից մենք շատ տարբեր քննարկումներ կարող ենք անել՝ սկսած նրանից, որ Արցախի Հանրապետությունում արդեն սովից մահեր կան, մարդիկ ուշագնաց են լինում թերսնման պատճառով։ Այս ամենը որքան էլ ծանր է, էմոցիոնալ է այն առումով, որ այս գործընթացներն ուղղված են հենց ՌԴ -ի դեմ։ Արցախահայերը հակառուսական ծրագրերի շրջանակներում պատանդ են դարձել։ Իրենք պատանդ են դարձել թե՛ ՀՀ, թե՛ Ադրբեջանի իշխանությունների, թե՛ թուրքերի, թե՛ այս ամենի հետևում կանգնած Արևմուտքի ձեռքերում։ Իրավիճակը սա է, և մինչև մենք այն սթափ չգնահատենք, մնացած գնահատականները կարող են մեր հոգին թեթևացնել զուտ մեր զայրույթն արտահայտելու իմաստով, բայց իրավիճակ չեն փոխի»,-ասաց քաղաքագետը։

Իրավիճակը սթափ գնահատելու խնդրին անդրադառնալով՝ նա մի քանի շերտի մասին խոսեց։ «Առաջին հերթին՝ այս ամենը պետք է սթափ գնահատեին Արցախում, որտեղ համապատասխան քաղաքական գնահատականներ պետք է տրվեին ՀՀ իշխանությունների արածներին։ Բացի այդ, պետք է փորձեին գործընկերներ գտնել թե՛ ՀՀ քաղաքական դաշտում, թե՛ արտերկրում՝ մեր պոտենցիալ դաշնակիցների հետ, որ հասկանային՝ ինչպես կարելի է այս իրավիճակից դուրս գալ։ Բայց Արցախի իշխանությունները քաղաքական պայքարի իմիտացիա են անում։ Պատկերավոր ասած՝ Արայիկ Հարությունյանը պետք է նստեր ոչ թե իր նախագահականի, այլ Երևանի կառավարական առաջին շենքի դիմաց, քաղաքական գնահատական տար Նիկոլ Փաշինյանին։ Դա չանելով՝ ավելի մոտեցրեց արդեն Բաքվի բանտում նստելու պահը։ Այդ մարդկանց՝ պետական այր լինելու կարգավիճակն այժմ «էլիտար գերիների» կարգավիճակին է իջեցվել։ Մենք Արցախի Հանրապետությունից այս ամենի սթափ գնահատականը չենք տեսնում»,-ընդգծեց նա՝ շեշտելով, որ այս վարքագիծը պատճառներ ունի։

«Պատճառներից մեկը կարող է վերին աստիճանի ճշմարտություն չլինել, բայց հաշվի առնենք, որ Փաշինյանն իր վերջին ասուլիսի ժամանակ խոսում էր արցախցի պաշտոնյաների ունեցվածքի մասին՝ ՀՀ-ում։Ես կարող եմ ենթադրել, որ այդ մարդիկ իրենց ունեցվածքը կորցնելու վախից քաղաքական գնահատականներ չեն տալիս պաշտոնական Երևանի գործողություններին, քաղաքական գործընթացներին չեն մասնակցում՝ ասելով, որ իրենց չխառնեն այդ գործընթացների մեջ։ Այդուհանդերձ, ցանկացած ելքի պարագայում, եթե Նիկոլ Փաշինյանը իշխանության ղեկին մնա, այդ մարդկանցից պարզապես խլելու է իրենց ունեցվածքը, այն «ապօրինի ձեռքբերված գույք» է հայտարարվելու։ Երկրորդ՝ եթե իրենք հույս ունեն, թե ինչ-որ պայմանավորվածությունների արդյունքում պաշտոնական Երևանը կնպաստի, որ իրենք կարողանան էվակուացվել ՀՀ, ապա սխալվում են։ Արցախից ոչ ոք քաղաքական այդքան կարևոր նշանակություն չունի իր համար, որքան ժամանակին ունեին քաղաքական այն թիմի անդամները, որոնց հետ նա մարտի 1-ի գործողություններին էր մասնակցում։ Փաշինյանն անգամ նրանց թողեց դեպքի վայրում ու հեռացավ։ Հիմա, եթե Արցախում որոշեն, որ իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում, թող գնահատեն, թե այդ դեպքում ինչպիսի ավարտ է լինելու»,-ընդգծեց քաղաքագետը։

Այս համատեքստում խոսելով Արցախից միջազգային հանրությանն ուղղված կոչերին, ուղերձներին՝ Բ. Մաթևոսյանը շեշտեց՝ Արցախի հարցի վերաբերյալ բանակցություններ վարում է պաշտոնական Երևանը և առաջին հերթին՝ Նիկոլ Փաշինյանը։ «Փաշինյանն Արցախի սուբյեկտայնության վերաբերյալ հստակ պատկերացում ունի, ըստ որի՝ «Արցախն Ադրբեջանի մաս է, Արցախը պետք է հանձնել Ադրբեջանին՝ փրկելու Հայաստանը»։ Իսկ փրկելն իրականում չակերտներում է, որովհետև Ադրբեջանը միայն Արցախը կլանելով կանգ չի առնելու, ինչն իշխանությունները լավ գիտեն։ Եթե պաշտոնական Ստեփանակերտն ուզում է ինչ-որ արդյունքի հասնել, առաջին հերթին պետք է հասնի նրան, որ պաշտոնական Երևանը փոխի իր մոտեցումն Արցախի սուբյեկտայնության վերաբերյալ։

Եթե կարծում են, որ Փաշինյանի իշխանության օրոք կարող են այնպիսի ճնշում գործադրել նրա վրա, ըստ որի՝ կփոխի իր մոտեցումը Արցախի սուբյեկտայնության վերաբերյալ, թող համապատասխան քաղաքական գործընթացներ գեներացնեն, քաղաքական կոնսուլտացիաներ իրականացնեն ոչ իշխանական քաղաքական ուժերի հետ։ Եթե գան «զարմանալի» եզրահանգման, որ հնարավոր չէ փոխել Փաշինյանի մոտեցումը, պարզ տրամաբանական եզրակացության ենք, չէ՞, գալու։ Ուրեմն, Հայաստանում պետք է այլ իշխանություն լինի, որն այլ կերպ կպատկերացնի Արցախի սուբյեկտայնությունն ու այլ բանակցային գործընթաց կվարի։ Այդ՝ այլ իշխանության ձևավորմանը Արցախի իշխանությունը կարո՞ղ է նպաստել, թե՞ ոչ։ Իրենք պետք է գնահատեն իրենց ռեսուրսները, հնարավորությունները, հասկանան՝ ինչով կարող են նպաստել մի իրավիճակի, ըստ որի՝ ՀՀ-ում քաղաքական փոփոխություններ կլինեն։ Իսկ եթե չեն ուզում մաս դառնալ հայաստանյան գործընթացներին, թող պատրաստ լինեն մաս դառնալ ներադրբեջանական քաղաքական գործընթացներին, ոմանք էլ թող պատրաստ լինեն քրեաիրավական պատասխանատվության ենթարկվելուն՝ Ադրբեջանի կազմում»,-նշեց քաղաքագետը։

Իրավիճակը սթափ գնահատելու համատեքստում քաղաքագետը ՀՀ իշխանություններին մատնանշեց։ «Իրենք շատ սթափ են գնահատում իրավիճակը։ Ավելին՝ իրենք են նպաստում նրան, որ իրավիճակը հենց այսպիսին լինի։ 2018-ից իրականացվող իրենց պետական առաքելությունը որևէ առնչություն չուներ այն սպասելիքների հետ, որոնք ձևավորվել էին հայ ժողովրդի մոտ։ «Խաղաղության պայմանագիրը» գծագրողներին անհրաժեշտ է հետևյալը. առաջին՝ Թուրքիան ու Ադրբեջանն ունենան միասնական ցամաքային սահման, որ հետագայում դա կարողանան օգտագործել Իրանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու ժամանակ։ Եթե գործընթացները դիտարկենք այդ տրամաբանությամբ, կհասկանանք, թե ինչու էր անհրաժեշտ, որ Հայաստանում իշխանության գար այնպիսի ուժ, որը պատրաստ կլիներ անհամաչափ զիջումների գնալ Արցախի հարցում. այն, ինչը մենք տեսնում ենք, անհավասարաչափ զիջումներ են Արցախի հարցում»,-ասաց նա:

Իրավիճակը սթափ գնահատելու առումով, որպես երրորդ շերտ, քաղաքագետն առանձնացրեց ընդդիմությանը։ «Թե ինչու ընդդիմությունը չի անդրադառնում այս ամենին, իմ խորին համոզմամբ, կան մի շարք պատճառներ։ Մասնավորապես, ոչ իշխանական հատվածում վտանգների աստիճանը գիտակցելու սխալ մակարդակ կա։ Քաղաքական դաշտի զգալի հատվածի մոտ չկա գիտակցում, որ 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյանն Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել։ Այդ մարդկանց անհրաժեշտ էր, որ Փաշինյանն ուղիղ տեքստով ասեր, որ Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետրի մեջ նաև Արցախն է մտնում, ինչը և արեց իր նախավերջին՝ մայիսի ասուլիսի ժամանակ։ Ես ունեմ լուրջ կասկածներ, որ քաղաքական վերնախավը, հավանաբար, երևի պետք է տեսնի փաստաթուղթ, նոր սկսի ինչ-որ գործընթացներ գեներացնել։

Խոսքն այնպիսի փաստաթղթի մասին է, որտեղ սևով սպիտակի վրա գրված կլինի, որ հարյուր հազարներով ադրբեջանական համայնք պետք է տեղափոխվի ՀՀ, որ Փաշինյանը պատրաստ է հանձնել ոչ միայն «անկլավները», այլև «Զանգեզուրի միջանցքը»։ Մենք կորցրեցինք Արցախի զգալի հատվածը, մարդիկ նոր սկսեցին մտածել Արցախի փրկության մասին, հիմա ուզում են հասցնել մեզ մի իրավիճակի, որ արդեն ՀՀ զգալի հատվածը կորցնենք, նոր մտածեն ՀՀ-ին այս իրավիճակից դուրս բերելու մասին։ Սա նոնսենս է։ Սա է պատճառը, որ ասում եմ՝ մարդիկ չեն պատկերացնում, թե ինչ աստիճանի վտանգի առջև ենք կանգնած։ Իսկ եթե գիտակցում են ու ոչինչ չեն անում, լրիվ այլ խոսակցության թեմա է, որի գնահատականը ես չէ, որ պետք է տամ»,-հավելեց նա։

Բենիամին Մաթևոսյանը նշեց, որ Փաշինյանը երկար ժամանակ է՝ բավականին անկեղծ է խոսում հայ հասարակության հետ. «Ասում է՝ խաղաղության պայմանագրի ստորագրման պարագայում անգամ խաղաղությունը երաշխավորված չէ, քանի որ բոլորից լավ գիտի, թե բանակցային սեղանի շուրջ ինչ փաստաթղթեր են դրված, տարածաշրջանային ինչ տրանսֆորմացիաներ են ենթադրում, ինչ կլինի, որ արդյունքում Հայաստանից ռուսական զորքը դուրս գա, Հայաստանը կկարողանա՞ այլ տեղից անվտանգության երաշխիքներ ստանալ, թե ոչ։ Ադրբեջանցիները չեն թաքցնում, որ բանակցությունները վաղուց ոչ թե Արցախի, այլ ՀՀ կարգավիճակի շուրջ են։ Իրենք թույլ չեն տալու արդիականացնել մեր բանակը։

Ոչ միայն «անկլավների», այսպես կոչված, վերադարձ են պահանջելու, այլ ադրբեջանցիների տեղափոխում Հայաստան։ Այս առումով տարբեր գնահատականներ կան՝ խոսքը 80ից մինչև 120 հազար ադրբեջանցիների մասին է։ Դրանից հետո, հաշվի առնելով Շուշիի տակ ադրբեջանցի «էկոակտիվիստների» ակցիան, տեսանելի է նաև հետագա ծրագիրը։ Այդ ադրբեջանցիները, որոնք «լեգալ հիմունքներով» հայտնվելու են ՀՀ տարածքում, սաբոտաժի են ենթարկելու ՀՀ էներգետիկ, տրանսպորտային, հանքահումքային արդյունաբերության ենթակառուցվածքները։ Պահանջելու են դադարեցնել նաև ատոմակայանի գործունեությունը։ Այս գործընթացի տրամաբանական ավարտը հայկական պետականության լուծարումն է լինելու»։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation