Երևան, 14.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Եթե օրեն­քի բա­ցը հնա­րա­վոր չէ լրաց­նել և դրա­նով հիմ­նա­վո­րել կա­լան­քի անհ­րա­ժեշ­տու­թյու­նը, նշա­նա­կում է՝ խախ­տում կա»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Նախօրեին դատախազությունը հայտարարություն էր տարածել՝ ընդգծելով, որ Սահմանադրական դատարանի որոշման ուժով

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու, նրան ազատ արձակելու հիմքեր չկան:

Նշենք, որ ՍԴ որոշումից հետո, որով հակասահմանադրական էր ճանաչվել Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը, Ռ. Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդություններ էր ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որոնք վերաբերում են Ռ. Քոչարյանի խափանման միջոց կալանքը անհապաղ վերացնելուն և քրեական հետապնդումը դադարեցնելուն։

Մինչ անդրադառնալը բուն թեմային, ՍԴ որոշումից բխող հնարավոր որոշումներին ու դատախազության հայտարարությանը, փաստաբան Արա Ղազարյանը «Փաստի» հետ զրույցում նկատում է. «Մեր երկրում արդեն «բարի» ավանդույթ է ձևավորվել, որի համաձայն, երբ ՍԴ-ն ինչ-որ որոշում է կայացնում, թե՛ պետական մարմինները, թե՛ մասնավոր հատվածը և թե՛ քաղաքացիական հասարակությունը տարբեր կերպ են այն մեկնաբանում:

Հիշենք 2004 թ. ՍԴ-ի հայտնի որոշումը՝ կապված վստահության հանրաքվե անցկացնելու հետ: Այդ որոշման հրապարակման հաջորդ օրը դատախազությունը հայտարարություն տարածեց, որ ՍԴ-ն անցել է իր լիազորությունների շրջանակները:

Մեր երկրում նման բաներ էլ են տեղի ունեցել»,կես կատակ հիշեցնում է փաստաբանը, հետո տեղափոխվում մեր օրեր ու անցում կատարում վերոնշյալ թեմային:

Ա. Ղազարյանը ընդգծեց՝ ՍԴ որոշումը չի վերաբերում անձեռնմխելիության երևույթին, այլ վերաբերում է օրենքում անձեռնմխելիության հարցը լուծելու կառուցակարգի բացակայությանը:

«ՍԴ որոշումը շատ պարզ էր. այնտեղ ասվում էր, որ քրեական դատավարությունում բացակայում է համակարգ, ըստ որի՝ կորոշվի նախ՝ որոշ անձանց, այդ թվում՝ նախագահի անձեռնմխելիության հարցը, որից հետո կորոշվի կալանքի կամ քրեական հետապնդման հարցը:

Այդպիսի համակարգ պետք է լինի քրեական դատավարության շրջանակներում՝ ընդհանուր կարգով: Հիմա դատախազությունն ասում է, ա՛յ, տեսե՛ք, քանի որ արդեն ընդհանուր կարգով պետք է այդ համակարգը լինի, դե, մենք էլ ընդհանուր կարգով հարցը լուծել ենք, այսինքն, կալանավորման վարույթի ընթացակարգի շրջանակում նաև լուծել ենք անձեռնմխելիության հարցը:

Կամ քննիչը, որը քրեական հետապնդում սկսելու որոշում է կայացրել, քրեական գործ է հարուցել, մեղադրանք է առաջադրել, ընդհանուր կարգով, այսինքն, այդ վարույթի շրջանակներում ընդհանուր որոշել է նաև անձեռնմխելիության հարցը:

Ու դատախազությունը, փաստորեն, ասում է՝ ՍԴ-ի որոշումը հիմք չէ: 

Եվ այստեղ արդեն պարզ չէ, թե ինչ է ուզում ասել դատախազությունը: Կարծես թե, ուզում է ասել, որ ՍԴ-ն ասել է, որ կա այդպիսի համակարգ:

Բայց ՍԴ-ն հստակ ասել է, որ չկա, և ոչ միայն անձեռնմխելիություն բառն է բացակայում 35րդ հոդվածում, այլև այդ բառի հիման վրա ամբողջ համակարգ պետք է լինի. այսինքն, պետք է լինեն ընթացակարգեր, հատուկ մարմին և այլն:

Դատախազության մեկնաբանությունը տարօրինակ է, երբ ասում է՝ քանի որ նշվել է, որ ընդհանուր կարգով քրեական դատավարության շրջանակներում պետք է այդ համակարգը լինի, մենք էլ այդպես լուծել ենք այդ հարցը:

Այո՛, գուցե այդպես լուծել եք այդ հարցը, բայց համակարգ չկա: Հետո ՍԴ-ն շարունակում է՝ ասելով, որ այդ համակարգն անձին անձեռնմխելիությունից զրկելու կամայականության կամ անօրինականության դեմ շատ կարևոր երաշխիք, ինչպես նաև կարևոր պաշտպանական համակարգ է»,ընդգծեց Ա. Ղազարյանը:

Հաշվի առնելով ՍԴ որոշումը ու դիտարկելով Ռ. Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հնարավորությունը՝ Ա. Ղազարյանը շեշտեց.

«ՍԴ-ն այնպես է մեկնաբանում իրավիճակը, որ եթե այդ մեկնաբանությունը կիրառեն այսօրվա իրերի դրության վրա, ստացվում է, որ կալանքի հարցն անպայման նորից պետք է քննության առնվի՝ այս անգամ արդեն ՍԴ մեկնաբանությունների լույսի ներքո»:

Ա. Ղազարյանը ձեռնպահ մնաց քրեական հետապնդումը դադարեցնելու մասով գնահատական հնչեցնելուց՝ ընդգծելով, որ այդ մասով պաշտպանական կողմն ավելի տեղեկացված է:

Իսկ թե ի՞նչ կարող է հետևել ՍԴ որոշմանը, հաշվի առնելով նաև սպասվելիք դատական նիստը, փաստաբանը նշեց.

«Դատարանը պետք է որոշի: Եթե դատարանն առաջնորդվի ՍԴ մեկնաբանությամբ ու որոշի, որ իսկապես կա օրենքի բաց, ինչի մասին ՍԴ-ն արդեն նշել է, ապա այստեղ մի քիչ դժվար կացության առաջ ենք կանգնում: Այդ բացն այս պահի դրությամբ հնարավոր չէ լրացնել, որովհետև այն կարող է լրացնել միայն օրենսդիրը:

Սա նշանակում է, որ առնվազն մի քանի ամիս է պետք, որի ընթացքում պետք է մշակվի նախագիծ, ներկայացվի Ազգային ժողով և այդ կառուցակարգը ստեղծվի: Հիմա եթե դատարանը կալանքը դատաքննության փուլում անփոփոխ թողնելու վերաբերյալ որոշում կայացնի, ապա ստացվում է, որ կալանքն անփոփոխ է թողնվում օրենքի բացի պայմաններում»,-ասաց նա՝ ընդգծելով, որ այստեղ խնդիր է ծագում:

«Իսկ եթե օրենքի բացը հնարավոր չէ լրացնել և դրանով հիմնավորել կալանքի անհրաժեշտությունը, նշանակում է՝ խախտում կա: ՍԴ-ն պարզ ասում է՝ կա օրենքի բաց: Ու եթե օրենքի բացի պայմաններում անձը կրում է իր կալանավորման ժամկետը, սա խնդրահարույց է»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ Ազգային ժողովը միանշանակ պետք է լրացնի այդ օրենքի բացը:

Իսկ թե ի՞նչ է պետք, որ ավելի լայն համատեքստում բացառվի տարաբնույթ մեկնաբանությունների տեղատարափը, իրավական դաշտում ստեղծված այն մթնոլորտը, որը հիմա է առկա, Ա. Ղազարյանը կարճ պատասխան տվեց.

«Պարզապես դատարանի որոշումները պետք է հարգել ու կատարել՝ այդքան բան»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Գազատարի պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել. Բուենոս Այրես12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄեդվեդևը Կալասին հիմար է անվանել՝ մեկնաբանելով նրա հավակնություններըԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակը՝ նոյեմբերի 14-ից 18-ինԱրգենտինայում գազի պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է տուժելՄագնիսական փոթորիկներ նոյեմբերի 14-15-ին. Արեգակը տհաճ անակնկա՞լ է պատրաստում հանգստյան օրերի համարՆիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպաՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս ԿարլսենինIDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակըԲջջային հեռախոս կամ նոութբուք եք գնում. 2027 թ.-ի փետրվարի 1-ից նախատեսվում են նոր կանոններ. ի՞նչ պետք է իմանա գնորդըՀարի Քեյնի հերթական ռեկորդը Անգլիայի հավաքականումԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժություն են անցկացնումՄինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ հայտարարություն է տարածվելԵԱՏՄ-ն համատեղ արտահանման հեռանկարային շուկաներ և արդյունաբերության ոլորտներ է առանձնացրելԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՌուսական փոքր բիզնեսները լուրջ խնդրի առաջ են կանգնած«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակում բացվել է հիշատակի մատյան․ գործընկերները հարգանքի տուրք են մատուցել Արսեն Գևորգյանի հիշատակինՍա արժանի պարտություն չէր․ ԶիդանԵրևանում հնդկական ռեստորանի գործունեություն է դադարեցվելՀայաստանի Անկախության հռչակագրից հրաժարումը Ադրբեջանի համար նոր հնարավորություններ է ստեղծում. Ավետիք ՉալաբյանԱրշալույս գյուղում բախվել է չորս մեքենա. կան վիրավnրներ Արսեն Գևորգյանին տարան բանտ և հասցրին մահվան, դեռ կարող էր երկար ապրել, բժիշկ չի եղել ՔԿՀ-ում ՔՊ-ն կալանքը դարձրել է պատժի գործիք, Արսենն էլ դարձավ պայքարի նահատակ. Ֆարմանյան Ձմռանը Հայաստանում գազ չի՞ լինիԳյուղմթերք արտադրողները ոլորտի անկայունության պատճառով հավանական է, որ փոխեն իրենց աշխատանքը. Հրայր ԿամենդատյանՇաքի գյուղ մտած ադրբեջանցի զինծառայողի գործով քրեական վարույթն ավարտվել է, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին Հիփոթեք՝ 5% կանխավճարով և լրացուցիչ առավելություններով․ Ամիօ բանկը՝ «Տուն էքսպո»-ում Արսենը կարգին տղա էր, նվիրված մարդ. զոհ դարձավ այս համակարգին. Հարություն ՄնացականյանՊшտերազմի դեպքում ՆԱՏՕ-ն կարող է բախվել ավիացիոն վառելիքի դեֆիցիտի. Politico Չինաստանը հարձակման սցենարներ է մշակել․ բացահայտվել են վտանգավոր մանրամասներԲոլոր հետսովետական պետությունները կանգնելու են Ուկրաինա դառնալու ճակատագրական և ողբերգական իրադարձությունների առաջ. Մհեր ԱվետիսյանԿասեցվել է «Գավառի Հաց» ԲԲԸ-ի էներգատեղակայանքի շահագործումը Թող վարչապետի գլխավորությամբ գնան Նուբարաշեն ՔԿՀ-ում ապրեն, եթե պայմաններն այդքան լավն են Ողբերգական վթարից տուժած երեխաներից ևս մեկը դուրս է գրվել. ինչ վիճակում են մյուս երեխաները Հայաստանում տասնյակ հազարավոր քաղաքացիներ հայտնվել են տնտեսական փակուղում ժամկետանց վարկերի գծով կուտակված տույժ-տուգանքների պատճառով. Հրայր ԿամենդատյանԺամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը «Հաղթանակի» կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում Երբ Արսեն Գևորգյանը վատացել է բանտում, ժամանակին բժշկական օգնություն չի ցուցաբերվել. Աբրահամյան Ռուսաստանում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրերը՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին Իրանի հարավում MQ–1 անօդաչու թռչող սարք է խոցվել. Fars Արսենի կորուստը միայն իր ընտանիքի կորուստը չէ, բոլորիս կորուստն է. Անուշ ՄիրզոյանՄակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար Չինաստանը հարձակման սցենարներ է մշակել․ բացահայտվել են վտանգավոր մանրամասներ ԱԷՄԳ-ը չգիտի Իրանի ուրանի հարստացման չորրորդ օբյեկտի գտնվելու վայրը և վիճակը Սահմանադրությունը փոփոխելու համար իշխանությունները պատրաստ են ամեն քայլի. Ցոլակ ԱկոպյանՎեց տարեկան տղան խեղդվել է գոմաղբի մեջՌուսաստանից պայմաններ են ներկայացրել Հայաստանին Իրական խաղաղություն չկա և սրանց օրոք չի լինելու. Մենուա ՍողոմոնյանՀեգսեթը պարգևատրել է Անհայտ զինվորի գերեզմшնի մոտ իրեն դիտողություն արած ժամապահին Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ ռազմական համագործակցությունը՝ առանցքային ուղղություններից մեկը