Yerevan, 08.April.2026,
00
:
00
BREAKING


«Այս իշխանության դեպքում ցանկացած իրավիճակի սրում մեզ համար կրկնակի սպառնալիք է». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Հունվարի 29-ին Իրանի մի շարք քաղաքներում ռազմական օբյեկտներ խոցելու փորձ արվեց: Տեղի ունեցածի վերաբերյալ միջազգային մամուլում տարաբնույթ տեղեկություններ են շրջանառվում: Թե ի՞նչ է կատարվում Իրանի շուրջ և ինչի՞ կարող է հանգեցնել առկա լարվածությունը, քննարկել ենք միջազգայնագետ, պատմաբան ու էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվել յանի հետ: Մանվել յանի կարծիքով, նմանատիպ զարգացումները սպասելի էին:

«Առհասարակ, Մերձավոր Արևելքում անվտանգային իրավիճակը վաղուց է սրվում: Սիրիայում տեղի ունեցող գործընթացներից, ինչպես նաև իրաքյան պատերազմից հետո Իրանի շուրջ իրավիճակը սրվեց. փորձ է արվում այդ պետությունը քանդել թե՛ ներսից, թե՛ դրսից, ինչի շուրջ աշխատում են մասնավորապես արևմտյան երկրները, հատկապես ԱՄՆ-ն՝ Իսրայելի դաշնակցությամբ: Նմանատիպ գործընթացները սպասելի էին հատկապես այն բանից հետո, երբ սկսվեց Իրան-Ռուսաստան ռազմական դաշնակցությունը: Եթե մինչ այդ Իրանն ու ՌԴ-ն ուղղակի համագործակցում էին, հետո կամաց-կամաց տեղափոխվեցին ռազմական համագործակցության ոլորտ: Արդեն հիմա ռազմավարական համագործակցության մասին է խոսվում: Ընդհանուր առմամբ, հակասությունները, առկա լարվածությունը հատկապես Իրանի շուրջ իրավիճակը պայթեցնելու փորձի պետք է հանգեցնեին»,«Փաստի» հետ զրույցում ասաց նա:

Իսկ թե թիրախում գտնվող Իրանի շուրջ իրավիճակը, նաև Ադրբեջանի հետ ունեցած լարվածությունն ի՞նչ վտանգներ է պարունակում մեր երկրի համար, Ա. Մանվել յանը նկատեց. «Ադրբեջանը շատ խորքային համաձայնություն ունի Իսրայելի և Թուրքիայի հետ: Իսրայելը Ադրբեջանին զենք է մատակարարում, Թուրքիան աջակցում է: Արցախյան վերջին պատերազմում ակտիվ կերպով օգտագործվել է իսրայելական զենք, կային լուրեր, որ Իսրայելն Ադրբեջանի տարածքում որոշակի կենտրոններ է ստեղծել, որտեղ ԱԹՍ-ների միջոցով փորձում է նաև հետախուզական աշխատանքներ իրականացնել Իրանի տարածքում: Երբ այդ պատերազմի հետևանքով հայկական ուժերի կողմից վերահսկվող Արաքսի ափամերձ շրջանն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, Իսրայելը սկսեց շատ ակտիվ կերպով վերահսկել նաև Իրանի տարածքը: Պարզ էր, որ Իրանի շուրջ ձևավորվում էր հակաիրանական որոշակի կոալիցիա՝ սունի մահմեդականների, Իսրայելի, Թուրքիայի ու Ադրբեջանի ներգրավմամբ: Սա, ի վերջո, կարող է հանգեցնել ռազմական բախման: Բացառված չէ, որ այդ դեպքում Հայաստանի հարավային շրջաններում կարող են նաև որոշակի ռազմական գործողություններ ձևավորվել: Բացառված չէ, որ, օգտվելով հնարավոր պատերազմի առիթից, իր, այսպես կոչված, «միջանցքի բացման» անվան տակ Ադրբեջանը փորձի մտնել նաև ՀՀ տարածք և գործողությունների մի մասը այդպիսով տեղափոխել նաև Հայաստանի տարածք»:

Ա. Մանվել յանը հիշեցրեց՝ Իրանը մի քանի անգամ արդեն հայտարարել է, որ դեմ է Հայաստանի հարավի նկատմամբ ցանկացած վերահսկողության, «միջանցքի բացման», քանի որ դա իր շահերից չի բխում: «Իրանի համար Հայաստանի հետ ցամաքային կապ ունենալը կարևոր է: Այդ իսկ պատճառով Իրանի նկատմամբ հնարավոր էսկալացիան, իրավիճակի սրումը չի բխում նաև Հայաստանի շահերից ու կարող է որոշակի սպառնալիք ստեղծել Հայաստանի հարավի նկատմամբ: Մեծ հաշվով, միակ ուժը, որը կարող է լայնածավալ ռազմական գործողություններ սկսել Իրանի նկատմամբ, Թուրքիան է: Իրականում վերոնշյալ հարձակումները, դրոններով հարվածները, այսպես ասենք, առանց լուրջ վնասի կսմթոցներ են: Հնարավոր է նաև, որ նման դեպքերը շարունակվեն: Նկատենք նաև, որ հարձակումը եղել է, բայց ոչ ոք չի համարձակվում պատասխանատվությունն իր վրա վերցնել: Ըստ արաբական աղբյուրների, հարձակումը կազմակերպել է ԱՄՆ-ն, ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Իսրայելն է կանգնած հարձակման հետևում: Տարբեր աղբյուրներով էլ Իրանում գործող խմբավորումներն են կազմակերպել»,-նշեց մեր զրուցակիցը:

Թեև, ըստ Ա. Մանվել յանի, լայնածավալ գործողությունների հավանականությունը բացառել հնարավոր չէ, բայց առնվազն այս պահին, մոտակա ու տեսանելի ապագայում Թուրքիայի կողմից Իրանի նկատմամբ գործողությունների հնարավորություն չի տեսնում: Իսկ թե ինչ սպառնալիքների առաջ է մեր երկիրը, երբ պայթյունավտանգ տարածաշրջանում արտաքին քաղաքականությունը միանշանակ չէ հատկապես դաշնակից ու բարեկամ երկրների հետ, Ա. Մանվել յանը շեշտեց. «Հայաստանում գործող իշխանությունը տեղով սպառնալիք է հայ ժողովրդի համար: Այս իշխանությունը երբեք չի հասկացել, թե ինչ է հայ ժողովրդի շահ ասվածը, անընդհատ այդ շահը դրել է վաճառքի, ինչը նոր բան չէ: Արդեն 5-րդ տարին է՝ հայ ժողովրդի քաղաքական ու կենսական շահերը վաճառքի դնելով են զբաղված: Ու դա իրականացնում են ինչ-որ խաղաղության մասին թեզերով, մինչդեռ դրա շուրջ գործընթացները ևս ամբողջովին ձախողել են: Հետևաբար, այս իշխանության դեպքում ցանկացած իրավիճակի սրում թե՛ Մերձավոր Արևելքում, թե՛ Հարավային Կովկասում, թե՛ նաև Ուկրաինայում, մեզ համար կրկնակի սպառնալիք է: Կրկնակի ու եռակի սպառնալիքի տակ ենք, քանի դեռ ոչ ադեկվատ քաղաքական ռեժիմ է իշխում Հայաստանում: Խոսքը մի քաղաքական ռեժիմի մասին է, որի համար Բաքուն և Անկարան ավելի լավ գործընկեր են, քան Մոսկվան ու Թեհրանը: Այս տրամաբանության մեջ գտնվող քաղաքական ռեժիմը սպառնալիք է Հայաստանի համար: Այս իշխանության շարունակության դեպքում ցանկացած իրավիճակի սրում թե՛ Հայաստանի հարավում, թե՛ Արցախի շուրջ կարող է մահացու լինել մեր երկրի համար»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Up to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms