Երևան, 18.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Տնտե­սու­թյու­նը ծանր իրա­վի­ճա­կում է.կրկին հա­մընդ­հա­նուր սահ­մա­նա­փա­կում­նե՞ր, թե՞ պայ­քա­րի խստա­ցում

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Կորոնավիրուսի համաճարակը մեծ հարված է հասցրել համաշխարհային տնտեսությանը, խախտվել է տնտեսական հավասարակշռությունը։ Տնտեսության որոշ ճյուղերում ահռելի չափերով ավելացել է պահանջարկը, իսկ մի շարք ճյուղերում էլ պահանջարկի խիստ նվազում է նկատվում։

Այսպիսի անկանխատեսելի պայմաններում տնտեսվարողները քայլեր են ձեռնարկում, որպեսզի խուսափեն հնարավոր կորուստներից ու չհասնեն սնանկացման եզրին։ Սակայն իրավիճակի ամբողջ ծանրությունն ընկնում է շարքային աշխատակիցների վրա, որոնք կարող են մնալ առանց աշխատանքի։

Իսկ գործազրկությունը այս պահին համավարակի արդյունքում տուժած երկրներին հուզող ամենակարևոր հարցերից է։ Քանի որ գործազրկությունը հանգեցնելու է սոցիալական լարվածության ավելացման և պետության բեռի մեծացման։

Գործազրկության հարցը սուր է նաև Հայաստանի համար, որը ներկայումս լուրջ տնտեսական մարտահրավերների առաջ է կանգնած։ Ճիշտ է՝ կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման փաթեթներ է գործարկում, սակայն դրանց ծավալներն այնքան մեծ չեն, որպեսզի մեղմեն ծանր տնտեսական իրավիճակի հետևանքները։ 

Մոտ երկու ամիս Հայաստանում գործող արտակարգ դրության պայմաններում սահմանվել էին տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ։ 

Եվ այդ երկու ամսվա ընթացքում պարզ դարձավ, որ մեր տնտեսությունը հսկայական վնասներ է կրում, և եթե այդպիսի սահմանափակումները երկար շարունակվեն, ապա բազմաթիվ տնտեսվարողներ ստիպված կլինեն կրճատել իրենց աշխատակիցներին կամ էլ ուղղակի կանգնել սնանկացման եզրին։

Թերևս դա էր պատճառը, որ երկու ամիս տևած խիստ սահմանափակումներից հետո կառավարությունը գնաց սահմանափակումները թուլացնելու և տնտեսական գործունեությունը թույլատրելու ճանապարհով՝ չնայած այն հանգամանքին, որ սահմանափակումների թուլացումն ու տնտեսական գործունեության վերականգնումն ինքնին ենթադրում էին վարակի տարածման տեմպերի մեծացում, ինչը և տեղի ունեցավ։

Ինչքան էլ իշխանությունները փորձեն վարդագույն ակնոցներով հանրությանը ներկայացնել երկրի տնտեսական իրավիճակը, միևնույն է, քաղաքացիները սկսել են գիտակցել, որ իրադրությունը առավել քան լուրջ է։ 

Եվ եթե Հայաստանի տնտեսության լճացումը շարունակվի, ապա դրա բացասական հետևանքները կարող են անդառնալի լինել՝ հանգեցնելով ընդհուպ նոր արտագաղթի ալիքի։

Եվ իրավիճակի լրջության մասին է վկայում այն, որ, չնայած կորոնավիրուսի ինտենսիվ տարածմանը, իշխանությունները խուսափում են կրկին համընդհանուր սահմանափակումների ռեժիմին անցնել։ 

Իսկ վարչապետ Փաշինյանը հայտարարում է. «Մենք պետք է կարողանանք ապահովել կարանտինային պայմաններ՝ առանց կարանտին հայտարարելու: Այսինքն, մենք պետք է կարողանանք իրականացնել կարանտին՝ առանց կարանտինի»:

Սրանով իշխանությունները ցանկանում են, որ տնտեսվարողների գործունեությունը շարունակվի։ Բայց խնդիրն այն է, թե որքանով տնտեսվարողները կարող են մրցունակ գտնվել նոր իրավիճակում։ 

Պետք է հաշվի առնել, որ մեծաթիվ տնտեսվարող սուբյեկտներ վարկային պարտավորությունները կատարելու տեսանկյունից խնդիրների առաջ են կանգնելու, քանի որ լրանում է բանկերի կողմից տրամադրված վարկային արձակուրդների ժամկետը։

 

Իսկ կառավարության կողմից տրված անտոկոս վարկերը չեն ունենալու ակնկալվող արդյունքը, քանի որ տնտեսվարողները պետք է կարողանան ներկայիս պայմաններում շահույթ ստանալ, ինչը բարդ խնդիր է շատերի համար։ 

Այնպես որ, անհրաժեշտ է, որ կառավարությունը տնտեսական վերականգնմանն ուղղված նոր նախաձեռնություններով հանդես գա։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

IDBank-ը DigiTec 2026-ին կներկայանա միասնական էկոհամակարգի հայեցակարգովՀանրապետությունում ձյուն է տեղում, մառախուղ է․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներինՀրդեհ՝ ԵրևանումՏեխնոլոգիական խափանումները հասել են նաև ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունՓաշինյանը պահանջում էր փոխել Սահմանադրությունը հանուն խաղաղության, իսկ հիմա խոստովանում է, որ Ալիևը կարող է չստորագրել համաձայնագիրը«Գյումրի» ԲԿ-ում հաջողվել է փրկել 36-ամյա տղամարդու կյանքը․ նրան վնասվածք է պատճառել հարազատ եղբայրըՓաշինյանը գող է. նա հազարավոր զինվորների կյանքեր է գողացել․ ինչո՞ւ Փաշինյանը Բաքվի հետախուզվողների ցուցակում չէ. Անուշ ՄիրզոյանՓաշինյանն ուժեղ է միայն այն դեպքում, երբ սպառնում է ընդդիմադիրներին բանտ նետել, բայց Ալիևի դեմ թույլ է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ է որոշվել տրամադրել Կիեւին «Ռամշտայն» ձևաչափով հանդիպմանըԱդրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությունը Ռուսաստանից Անթալիա թռչող ինքնաթիռում ռումբի առկայության մասին ահազանգ է ստացվել Եվրահանձնաժողովն առաջարկում է Ուկրաինային հավելյալ 45 մլրդ եվրո հատկացնել Հայ համայնքի պահանջով՝ Ադրբեջանի «Հաղթանակի օրվա» դրոշը հեռացվել է․ մանրամասներ Կանադան լրացուցիչ 31,5 միլիոն դոլար է հատկացրել Ուկրաինային զենքի մատակարարումների համար ՔՊ-ն չգիտի անգամ, թե որ կետում են ավարտվելու Ալիևի պահանջները. Տիգրան ԱբրահամյանՀայաստանի հավաքականը զիջել է դիրքերը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Team Group-ը Digitec-ի ռազմավարական գործընկերն է․ խումբը կներկայացնի իր տեխնոլոգիական էկոհամակարգն ու նորարարական լուծումները Ադրբեջանցիների ախորժակն ակնհայտորեն բացվել է․ արդեն Ամարաս են հասել. Տիգրան Աբրահամյան Փաշինյանը և Գերմանիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ-ի միջև առևտրատնտեսական կապերի խթանման ուղղությամբ իրականացվող քայլերը Անվտանգ և արդար պետության գաղափարը սկսվում է դպրոցից․ Մհեր ԱվետիսյանԻշխանությունները Ռուսաստանի հետ առևտրային պատերազմի մեջ մտնելուց առաջ քայլեր պետք է ձեռնարկած լինեին. Հրայր ԿամենդատյանԻշխանությունները երբեք չեն ասել, թե ինչն են ուզում փոխել Սահմանադրության մեջ. Ավետիք ՉալաբյանԿենսաթոշակների բարձրացում, առողջության ապահովագրություն․ նախարարը՝ աղքատության նվազման մասինՏեղի է ունեցել Միրզոյանի և Վադեֆուլի զրույցը Ֆեյսբուքում վիրավորելը՝ 1 միլիոն, զրպարտելը՝ 2 միլիոն դրամ․ նոր նախագիծը Ալիևի հրահանգով Սահմանադրությունը փոխելը ինքնիշխանության լիակատար կորուստ է․ Նարեկ ԿարապետյանԻրանը Հորմուզի նեղուցի երկնքում խnցել է ամերիկյան MQ-9 ԱԹՍ Գրոսին ԱԷՄԳ խորհրդին է ներկայացրել Ուկրաինայում և Իրանում միջուկային անվտանգության հետ կապված հարցերըԲրյուսելում հանդիպել են Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարները Ադրբեջանը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանից ներմուծել է 96,46 հազար դոլարի ապրանք 102֊րդ ռազմաբազան մեծ նշանակություն ունի ոչ միայն մեզ, այլ մեր տարածաշրջանի բոլոր խաղացողների համար․ Արշակ Կարապետյան Հայաստանի ութ համայնքում նորարարական տեխնոլոգիաներով քարտեզագրվել է ավելի քան 47 հազար տվյալ Նոր Սահմանադրության նախագծի հրապարակումից առաջ Փաշինյանն ուղերձով կդիմի ժողովրդին Ադրբեջանցիները մեր առաջ պահանջներ են դնում և ցանկանում ներգրավվել հետաքննությունների մեջ. Մենուա ՍողոմոնյանԷրդողանը կոչ է արել nւժեղացնել ճնշումը Իսրայելի վրա՝ Գազայում шղետը դադարեցնելու համար Ընտրական գործընթացը իշխանությունները վերածել էին վախի մթնոլորտի. Ցոլակ ԱկոպյանՊետության ճակատագիրը չի կարելի դարձնել անպատասխանատու փորձարկումների խաղալիք․ Մհեր Ավետիսյան Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլոր զամբյուղները «Հայաքվեն» Հ1-ի կողմնակալ քաղաքականության վերաբերյալ տեղեկագրեր է ուղարկել միջազգային կառույցներին Իշխանությունը պատկանում է ժողովրդին, և նա խոսքն արդեն ասել է․ Նարեկ ԿարապետյանԱռաջատար նեյրոցանցերում մարդկանց սպանելnւ պատրաստակամություն են հայտնաբերել«Toyota»-ն «Չայնիի» ոլորաններում բախվել է արգելապատնեշներին, վիրավորները հարազատ եղբայրներ ենՏեսեք՝ ինչ է տեղի ունենում, երբ Նարեկ Կարապետյանը կառավարությունից պահանջում է պարզաբանել՝ ի՞նչ է կատարվում Հայաստանի պետական բյուջեի պակասուրդի հետ. տեսանյութՊուտինի օգնական Յուրի Ուշակովը՝ Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի եռակողմ հանդիպման օրակարգի մասին Հայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները 2 դպրոցական աղջկա դիակ է հայտնաբերվելԿենսաթոշակների բարձրացում, առողջության ապահովագրություն․ նախարարը՝ աղքատության նվազման մասին Հայաստանի համայնքները քարտեզագրվում են նորարարական լուծումներով Երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում ԱՄՆ-ն Իրանի դեմ ռազմական գործողության ընթացքում օգտագործել է ժամկետանց զինամթերք․ ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարարի պաշտոնակատար