Yerevan, 30.October.2026,
00
:
00
BREAKING

«Ավիացիայի ոլորտը գլխիվայր շուռ տված է, չլուծված խնդիրներ և առկախված հարցեր կան». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Ինչպես հայտնի է, ՌԴ նկատմամբ կիրառված պատժամիջոցների հետևանքով եվրոպական շատ երկրներ արգելել են թռիչքները դեպի Ռուսաստան: Ավիացիոն ոլորտի մասնագետ Անդրանիկ Վանցյանը «Փաստի» հետ զրույցում անդրադարձել է ստեղծված իրավիճակում Հայաստանի ավիացիոն ոլորտի հնարավորություններին, խոսել նաև առկա խնդիրներից:

«Իրավիճակը կարող է Հայաստանի ավիացիոն ոլորտի համար հնարավորություններ բացել, քանի որ մենք մեծ ուղևորաշրջանառություն, ապրանքաշրջանառություն ունենք Ռուսաստանի հետ: Ու քանի որ ՌԴ-ն հիմա պատժամիջոցների տակ է, մեր ավիացիոն ոլորտի համար կարող են որոշակի հնարավորություններ բացվել: Հիմա ՌԴ-ին արգելվել են «Էրբաս» և «Բոինգ» ժամանակակից ինքնաթիռներով ավիափոխադրումները: Իրենց տեղական ավիացիոն պարկը սահմանափակ է, թռիչքներ են իրականացնում «Սուխոյ Սուպերջեթ» իքնաթիռներով, բայց խնդիրներ ունեն նաև կապված սեփական ավիացիոն տեխնիկայի հետ:

Նույն «Սուխոյ Սուպերջեթ» ինքնաթիռների սարքավորումների մեծ մասը ստանում են եվրոպական երկրներից, ու ինքնաթիռների մասերի մատակարարման տեսանկյունից խնդիրները չեն բացառվում: Եվ այս իմաստով ՌԴ-ի կողմից իրականացվող չվերթների հնարավորություններն այդքան էլ մեծ չեն»,-ասաց մասնագետը: Նրա խոսքով, սակայն, մեր հնարավորությունները ևս այդքան մեծ չեն՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ. «Հայաստանի հնարավորությունները սահմանափակ են նախ Եվրոպայի առումով՝ հաշվի առնելով, որ հայկական ավիաընկերությունների օդանավերի համար ԵՄ օդային տարածքը 2020 թվականից փակ է, և Հայաստանն այս առումով սև ցուցակում է: Չգիտեմ՝ այդ ուղղությամբ քայլեր արվում են, թե ոչ, բայց որքանով հասկացել եմ՝ ոչինչ էլ չի արվում: Ժամանակը ցույց տվեց, որ այդ հարցն առկախված է»:

Անդրադառնալով սահմանափակ հնարավորությունների մյուս պատճառներին՝ Ա. Վանցյանը հավելեց. «Մենք չունենք ինքնաթիռների անհրաժեշտ պարկ: Շուկա նոր մուտք գործած հայկական ավիաընկերությունները սահմանափակ քանակի ինքնաթիռներ ու նույնքան սահմանափակ հնարավորություններ ունեն: Իրենց բազաները կազմավորվել են դրսի ավիաընկերությունների հետ: Այսինքն, այս տեսանկյունից խոսել հայկական ավիացիայի զարգացման կամ ինչ-որ հնարավորությունների մասին, աբսուրդ է, որովհետև մեր պետությունը ո՛չ սեփական ինքնաթիռներ է ձեռք բերում, ո՛չ էլ նաև կոնկրետ զարգացման ծրագիր կա»:

Իսկ թե իրականության մեջ որքանո՞վ էր հնարավոր ձեռք բերել ինքնաթիռներ ու զարգացման հստակ ծրագրեր մատնանշել, նա հիշեցրեց, որ ավիացիոն մասնագետների կողմից երկար ժամանակ ծրագրեր են ներկայացվել, մատնանշվել են նաև ավիացիոն ոլորտին առնչվող իրավական դաշտի կարգավորման ուղիներ. «Ներկայացրել ենք նաև ազգային ավիափոխադրողի ստեղծման մի քանի տարբերակներ: Խմբի կողմից ներկայացված աշխատանքները քննարկվել են նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում, երբ նախարարը Սուրեն Պապիկյանն էր: Խոստացան, որ առաջարկությունների մասին կզեկուցեն վարչապետին ու մեզ կհրավիրեն աշխատանքները կազմակերպելու համար: Արդեն անգամ բիզնես պլան էր կազմված, հայկական ավիափոխադրող ստեղծելու մոդելը ևս ներկայացված էր: Դրանից հետո լռություն էր:

Հետո նոր մոդելներ առաջ քաշեցին ու մեզ այլևս չհրավիրեցին՝ փոշիացնելով այդ ամենը: Հետո լսեցինք, որ «Էյր Արաբիայի» հետ համատեղ ազգային ինչ-որ ավիափոխադրող են ուզում ստեղծել, թեպետ անհասկանալի է, թե դրա ինչն է ազգային»:

Մեր զրուցակցի խոսքով, այսօր պետական մակարդակով ոչ մի ձայն ու քայլ չկա: «Չկա որևէ արձագանք, ոչ մի ծրագիր: Անհասկանալի են նաև մեր ազգային ավիափոխադրող կոչված ընկերության զարգացման, ռազմավարության ծրագրերը: Ո՛չ հրապարակել են, ո՛չ էլ տեղյակ ենք: Կցկտուր բաներ են ասվում, ինչն անհասկանալի է: Մեծ հաշվով, ավիացիայի մասով պետական որևէ ծրագիր չկա: Միգուցե ինչ-որ բաներ մշակվում են, բայց, ճիշտն ասած, կասկածում եմ: Ոլորտը գլխիվայր շուռ տված էր, այսօր ևս շարունակում է նույն վիճակում մնալ: Ոչինչ չի փոխվել, խնդիրները չեն լուծվել, ավիացիային առնչվող իրավական դաշտը խեղաթյուրված է, այդ առումով ևս անհրաժեշտ փոփոխություններ չեն իրականացվել: Ի դեպ, աջակցել ենք ավիացիայի կոմիտեին, որ փոփոխություններ իրականացվեին «Ավիացիայի մասին» օրենքում, սակայն այդ ամենը ևս սառեց կառավարությունում: Մեծ հաշվով, ոչինչ չի արվել ու ոչինչ չի արվում»,-եզրափակեց Վանցյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays