Երևան, 17.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Իշխանությունները Ռուսաստանի հետ բախման գնալու արդեն բացահայտ ուղղություն են ընտրել»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Խաղաղության տանող որևէ գործընթաց չեմ տեսնում՝ անկախ նրանից, թե ինչ են այս փուլում հայտարարում կամ ավելի վաղ ինչ էին հայտարարում Նիկոլ Փաշինյանի վարչակարգի տարբեր տրամաչափի ներկայացուցիչները: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով ադրբեջանական զինված ուժերի վերջին ակտիվացումներին թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի Հանրապետությունների ուղղությամբ:

«Որքան էլ խոսեն խաղաղությունից, նման որևէ գործընթացի նշույլ անգամ չկա: Կան Ադրբեջանի սպառնալիքներ, Ադրբեջանի՝ գնալով ավելի լկտիացող պահանջներ, տարբեր ձևերով քողարկված տարածքային պահանջներ նաև ՀՀ-ից: Արդեն ադրբեջանական բնակչությանը, այսպես ասած, Հայաստան տեղափոխելու և իրենց պաշտպանելու համար թուրքական ինչ-որ զինված ներկայության մասին խոսակցություններ կան, որոնք վերածվելու են թուրքական զորքեր մտցնելու հստակ պահանջի: Էլ չասեմ, որ արցախցիներից կապիտուլ յացիա ու Ալիևի բռնապետական ռեժիմին հնազանդվել են պահանջում: Վստահ եմ՝ եթե այդ շանտաժին ենթարկվեն, շատ արագ նաև էթնիկ զտումներ են սկսվելու: Այս իրավիճակում Ադրբեջանի՝ դեռևս համեմատաբար փոքր ծավալով ռազմական ագրեսիվ գործողությունները ցանկացած պահի կարող են մեծածավալ ռազմական արկածախնդրություն դառնալ»,ասաց Կարեն Վրթանեսյանը՝ շեշտելով, որ Ադրբեջանի նման պահվածքն իրեն չի զարմացնում:

Այս համատեքստում, անդրադառնալով ԵՄ դիտորդների ներկայությանը տարածաշրջանում և այդ ներկայության նշանակությանը, նա ընդգծեց, որ, այսպես ասած, դիտորդների վերաբերյալ հայտարարությունների առումով արդեն խճճվել է: «Մի պահ Փաշինյանն անգամ այնպես ներկայացրեց, թե այդ դիտորդները Ադրբեջանին հանգստացնելու համար են, նաև համոզելու, որ իբր հայկական ու նաև ռուսական զինված ներկայացուցիչները ՀՀ-ում Ադրբեջանի դեմ որևէ ագրեսիվ գործողությունների չեն պատրաստվում: Մեղմ ասած, աբսուրդի հոտ է գալիս այս ամենից: Փաշինյանը, կարծում եմ, հատուկ է խճճում այս հարցը: Եվ եթե այս ֆոնին փորձենք հասկանալ, թե դիտորդներն ինչու են այստեղ ու ինչ պետք է անեն, տրամաբանորեն, հաշվի առնելով Փաշինյանի ասածները, ստացվում է, որ պետք է ռուսներին հետևեն: Չգիտենք՝ հետևում են, չեն հետևում, և հայերին սա ընդհանրապես ինչու է պետք, բայց ես սա խնդիրների աղբյուր եմ համարում: Ինչպես տեսնում ենք՝ ՀՀ իշխանությունները Ռուսաստանի հետ բախման գնալու արդեն բացահայտ ուղղություն են ընտրել, և ամեն ինչ հենց այդ տեսանկյունից պետք է դիտարկել»,- ասաց փորձագետը՝ նկատի ունենալով, որ երեկ Հայաստանը որոշել է հրաժարվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից:

«Սա ցույց է տալիս, որ, կարծես թե, Նիկոլ Փաշինյանի առաջնային թշնամին ավելի շատ Ռուսաստանն է, և ինքն, այսպես ասած, պաշտպանում է Ռուսաստանի հակառակորդների՝ Ադրբեջանի և Թուրքիայի շահերը, բայց ոչ մի դեպքում՝ Հայաստանի: Այլ կերպ իր գործողություններն անհնար է բացատրել»,-ասաց մեր զրուցակիցը:

Այս փուլում նման որոշումների վտանգավորությունը դիտարկելով՝ Կ. Վրթանեսյանը հավելեց. «Շատերս ենք հասկանում, որ այսօր գոյաբանական սպառնալիք կա: Անգամ Փաշինյանի շրջապատից են խոսույթներ լսվում այն մասին, որ Հայաստանն այսօր գոյաբանական իրական ու մոտալուտ վտանգի առաջ է կանգնած: Երբ ասում են, որ ցեղասպանության սպառնալիք կա, նշանակում է, որ հայերն այլևս կարող է և չլինեն: Բայց այս ֆոնին Փաշինյանի որևէ գործողություն ուղղված չէ այդ սպառնալիքը նվազեցնելուն: Օրինակ՝ եթե իսկապես այդպիսի սպառնալիք կա, ապա ցանկացած մարդ, որը ներկայացնում է ՀՀ շահերը, առաջին հերթին պետք է կենտրոնանար զինված ուժերի վերազինման, կատարելագործման վրա: Անվտանգության հարցն առաջնահերթը պետք է լիներ: Բացի այդ, պետք է լրջագույն աշխատանք տարվեր դաշնակիցներ ձեռք բերելու ուղղությամբ»:

Նա շեշտեց, որ խոսքը բոլոր այն պետությունների մասին է, որոնց հետ Հայաստանը կարող է շահերի գոնե թեթև համընկնում ունենալ: «Այս պետությունների հետ աշխատանք չի արվում, եղած դաշնակիցներին էլ ինչ-որ սադրիչ, հատուկ, դիտավորյալ և մտածված գործողություններով անընդհատ վանում են մեզանից: Այս պարագայում շատ կարևոր կլիներ նաև հանրային համերաշխության վերականգնումը, այդ ուղղությամբ տարվող աշխատանքը, որովհետև եթե մեզ սպառնում են, և թշնամին մեր գոյությունը հարցականի տակ է դնում ու, Փաշինյանի խոսքերով, ցեղասպանությամբ է սպառնում, հարց է առաջանում, թե այդ դեպքում իշխանությունն ինչո՞ւ է ամեն օր զբաղված պառակտելով, փոխադարձ ատելություն սերմանելով: Ատելություն զինվորականների, արցախցիների, այսպես կոչված, նախկինների, Սփյուռքի տարբեր շրջանակների հանդեպ ու այսպես շարունակ…

Ատելության հրահրման հետևողական գործընթացի ենք ականատես լինում, մինչդեռ գոյաբանական վտանգի դեպքում լրիվ հակառակ՝ համախմբման, համազգային մոբիլիզացիայի գործընթաց պետք է լիներ: Իրենք ասում են՝ եկեք կանգնեք պետության շուրջ, ու միանգամից սկսում են ազգային թեմայով խոսող յուրաքանչյուր անձի քարկոծել, քննադատել, սպառնալ: Ընդհանուր առմամբ, Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող գործընթացները միայն ու միայն Թուրքիայի ու Ադրբեջանի շահերից են բխում»,եզրափակեց ռազմական փորձագետը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նախկինում ընդդիմադիր Փաշինյանն այսօր կամաչեր վարչապետ Փաշինյանից. Մարիաննա ՂահրամանյանԴուք կտրված եք ժողովրդից․ հունիսի 7-ին ժողովուրդն իր խոսքը հստակ ասել է․ մենք թույլ չենք տա ալիևյան սահմանադրության ընդունումը․ Շիրազ ՄանուկյանՄհեր Ավետիսյանը՝ ուսանողներին․ «Ուժը ծնվում է գիտելիքից ու խելքից, դուք եք ծնելու այդ ուժը՝ հանուն Հայաստանի»«Մի՞թե Նիկոլին հաջողվել է սպանել նաև միտքը»․ Հայաստանում ներքաղաքական գործընթացներ չկան․ Արտակ ԶաքարյանՎարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասինԱՄՆ-ը չտեսնված hարված կհասցնի Իրանին՝ Վաշինգտոնի վրա hարձակման դեպքում. Թրամփ Փաշինյանն իր իսկ քննադատության թիրախում. Մարիաննա ՂահրամանյանԿիմ Չեն Ընը բազկաթոռին նստած հետևել է իր դստեր դահուկասահքին Այս մարդիկ ամեն օր խախտում են մեջբերածս ու մի շարք այլ օրենքներ. Աննա ԿոստանյանԸնտրություններում Փաշինյանին ձայն տված մարդկանց զգալի մասն այդ քայլն արել է վախից դրդված. Ավետիք ՉալաբյանՎարորդների համար ստուգման նոր կարգ է նախատեսվում. նախագիծը` ԱԺ-ում Սահմանադրությունը չի փոխվելու. տեսանյութԲժիշկների լիցենզավորման ժամկետները փոխվում են․ նոր որոշում է սպասվում «Քարսիթի» համար 20 հազար դրամ տուգանքը քիչ է․ նոր առաջարկ ԱԺ-ում Ջեյմս Քեմերոնի հետ երևանյան հանդիպումն ու համերգը չեղարկվել են Բիզնեսին կառաջարկվեն էլեկտրական բեռնատարներ Զինծառայությունից ազատվելու նոր հնարավորություն է առաջարկվում 39-ամյա հայրը կծել է իր երեխաներին՝ խաղի ժամանակ իրեն գնդակ չտալու պատճառով. երեխաներին հոսպիտալացրել ենԵրևան-Սևան ավտոճանապարհին բшխվել են «Ford Transit»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը. մեկ հոգու տեղում բուժօգնություն են ցուցաբերել Խամենեիի և նրա ընտանիքի սպանության գործով Թեհրանը մեղադրանք է առաջադրել․ մանրամասներ Գույքահարկից մինչև 100 հազար դրամ փոխհատուցում․ դեկտեմբերրի վերջնաժամկետները Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը, «Kia»-ն և «Honda»-ն Բռնատիրական կարգերը մեր երկրում երկար դիմակայել չեն կարող. մի օր դա ավարտվելու է. Արեգ Սավգուլյան21-ամյա ուսանողուհի է ընկել 8-րդ հարկիցԳազի սակագնի թանկացումը բացասական է ազդելու Հայաստանի տնտեսության վրա. Արմեն ՄանվելյանՇենգավիթի համայնքային ոստիկանները սրճեփ սարքերից գողության դեպքեր են բացահայտել «Մանչեսթեր Սիթի»-ն Հալանդի համար տրանսֆերային արժեք է սահմանել. El Nacional Ռուբիոն դատապարտել է Իրանի հարձակումները Բահրեյնի վրա Այն ինչ մեզ տրված է ի ծնե, մենք չենք ընտրում, բայց դրան հավատարիմ մնալը մեր ընտրությունն է. Մհեր ԱվետիսյանՍերբիայում ՄիԳ-29 կործանիչ է կործանվել Ալիևին փոխանցեք` հայ ժողովուրդը նրանից ներողություն չի խնդրելու. Արեգա ՀովսեփյանԱՄՆ ռազմածովային ուժերն ավելի քան 20 ռազմանավ են կենտրոնացրել Մերձավոր Արևելքի շրջանում Ո՞ր մարզը ինչ գույնի խաղալիքներով պետք է զարդարի տոնածառը․ Տավուշը՝ կանաչCOP17-ի շրջանակում կենսաբազմազանության պահպանության նպատակով մոբիլիզացվել է շուրջ 4.46 միլիարդ ԱՄՆ դոլարի ֆինանսավորում ԶՊՄԿ-ն շնորհավորում է ուսանողներին ուսանողների միջազգային օրվա առթիվ «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը Տորոնտոյի «Նուռ» ֆիլմերի փառատոնում արժանացել է «Ծագող աստղ» մրցանակիԱդրբեջանը բազմիցս ցույց է տվել, որ հայկական կողմի զիջումները չեն նվազեցնում նրա ախորժակը, այլ մեծացնում են նոր պահանջների ու էսկալացիայի հնարավորությունները. ադրբեջանագետ Բոլորս միասին պետք է չխնայենք մեր ուժն ու եռանդը և պաշտպանենք հայկական արժեքները. Արսեն ԳրիգորյանՌուսաստանը ենթարկվել է 1441 ԱԹՍ-ի զանգվածային հարձակման, 800-ը՝ Մոսկվայի ուղղությամբ Ալիևյան սահմանադրությունը դուռ է բացելու դեպի կեղծ «Արևմտյան Ադրբեջան», դրանով ապամոնտաժելու են Հայաստանի ՀանրապետությունըԱՄՆ-ի հոկեյի կանանց հավաքականը՝ Աշխարհի չեմպիոն Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Պեսկովը հայտարարել է, որ Ղրիմի կամուրջը կվերականգնվի Պուտինն ու Թրամփը կարող են քննարկել Կոնստանտինովկայում մարդասիրական առաքելության վերաբերյալ առաջարկը Դժվար է հավատալ, որ այլևս չենք տեսնելու քո ժպիտըԴառը խմիչք՝ տարբեր բույսերի և համեմունքների համադրությամբ. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 նոյեմբերի). Ամենամեծ մետեորային անձրևը, եկեղեցիների միջև հարաբերությունների դադարեցումը. «Փաստ»Իշխանությունն իր քարոզչական մեքենայով մտել է տուն առ տուն և հաջողության հասել՝ այլասերելով ամեն ինչ. Էդմոն Մարուքյան Գերմանիայի ԱԳ նախարարը կժամանի Հայաստան «Արդյո՞ք նույնն էր լինելու մեղադրանքը, եթե մի այլ «կրիմինալ» դեպք լիներ ու մեկը «կալաշից» մյուսի ուղղությամբ 6 անգամ մոտիկից կրակեր էրեխեքի ներկայությամբ»