Երևան, 03.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Եթե մշա­կույ­թի նա­խա­րա­րու­թյան գոր­ծա­ռույ­թը մշա­կու­թա­յին օջախ­նե­րին ցու­ցա­կով գու­մար­ներ հատ­կաց­նելն է, ցրե՛ք այն»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթի զրուցակիցն է երգահան Էդուարդ Զորիկյանը:

Մշակույթի նախարարության լինել-չլինելու շուրջ խմորումների մասին

Չեմ հիշում ժամանակ, որ մշակույթի նախարարությունից կամ նախարարից մշակույթի մարդիկ գոհ լինեին: Միշտ էլ ինչ-որ դժգոհություններ, հարցեր են եղել: Այնպես չէ, որ սա տեղի ունեցող վերջին իրադարձությունների հետևանք է, կամ էլ ինչ-որ բան փոխվեց, և չենք կարողանում ուշքի գալ: Պրոցեսն ուղղակի շարունակվում է: Պետք է գտնվի այդ օպտիմալ տարբերակը:

Ինձ թվում է, որ չկա այն ազգային ծրագիրը, որի հիման վրա գործողություններ պետք է արվեն: Որքան ես գիտեմ, մշակույթի նախարարությունը միշտ էլ ինչ-որ դոտացիաներ է տվել, չնչին գումարներ, որ թատրոնները, ցուցահանդեսները, մշակութային օջախները «յոլա» գնան: Բայց մշակույթը դա չի ուզում: Բայց այդ «յոլա» չգնալն արդեն մշակույթի նախարարության խնդիրը չի: Թատրոնը, ցուցահանդեսը պետք է այնպես կազմակերպեն իրենց ստեղծագործական աշխատանքը, որ առաջընթաց ստեղծեն, երկրորդ հերթին այնպես պետք է մատուցեն, գովազդեն, որ միշտ լեցուն դահլիճ լինի: 

Ապրիլի 2-ին Պատանի հանդիսատեսի թատրոնում բեմ բարձրացավ իմ պիեսը՝ «Անմահների երկիրը», որը նվիրված է այն տղաներին, որոնք զոհվել են քառօրյա պատերազմի և Արցախյան ազատամարտի ժամանակ: Այս գործն արել է մեկ անհատ՝ դերասան Սարգիս Գրիգորյանը: Լրիվ ուրիշ գործերից գումար է աշխատել, ներդրել այս գործի մեջ: Երեկ ներկայացումը բեմ բարձրացավ: Բայց սա պետության խնդիրն է: Մշակույթի նախարարությունը պետք է պատվեր իջեցներ, կոնկրետ խնդիր դներ՝ բեմադրություն արե՛ք, ռեժիսո՛ր, կոմպոզիտո՛ր, դերասա՛ն, մեզ այսօր սա է պետք: Պատերազմն ամեն օր մեր դուռը ծեծում է, պետք է պատրաստ լինենք, ոգին պետք է պատրաստ լինի: Նախարարությունը ոչինչ չի անում, իսկ մի անհատ ամբողջ գումարային բեռը դնում է իր ուսերին և բեմադրություն անում:

Ինչո՞ւ անհատը կարող է հասկանալ, թե մեզ ինչ գործեր են հարկավոր ու պատվիրի պիես, իսկ այդ հսկա կառույցը չի կարողանում հասկանալ: Ի՞նչ է այսօր պետք ցուցադրել, էկրան բարձրացնել, բեմադրել, ի վերջո, պատվիրել այն, ինչ մեզ պետք կգա մեկ տարի հետո: Սրանք խնդիրներ են, որոնք լուծելու համար ազգային ծրագիր պետք է լինի: Երկար տարիներ պետություն չենք ունեցել, գուցե գենի մեջ է զգալն ու անելը՝ առանց նայելու, թե նախարարություններից որ մեկն ինչ կանի, բայց կարծում եմ, որ մշակութային գործեր ներկայացնելը նախարարության խնդիրն է:

Եթե նախարարության գործառույթն ավարտվում է նրանով, որ այն ցուցակով ինչ-որ գումարներ է հատկացնում մշակութային պետական օջախներին, այդ դեպքում ցրե՛ք այդ նախարարությունը, որը ոչ մեկին պետք չի, եթե ուրիշ բան չի կարող անել: Բանկային քարտեր տվեք մշակութային օջախներին, որոնց վրա կլինի նրանց «գոյատևելու» համար անհրաժեշտ գումարը և վերջ, հարցը փակվի, կգնա:

Սա նման է նրան, ինչ կատարվեց քառօրյայի օրերին: Հայոց բանակը խնդիր ունեցավ սահմանին, անհատները, ով ինչ ուներ, հավաքեցին, ոտքի կանգնեցին և վազեցին սահման պահելու: Այնինչ այդ օրերին ո՛չ նախագահ տեսանք, ո՛չ գլխավոր հրամանատար, որ դուրս գար մի երկու բառ ասեր: Ի վերջո, ժողովուրդը տեսնում էր՝ ինչ է կատարվում:

Հեռուստատեսությանը ներկայացվա՞ծ է մշակութային որակյալ արտադրանք ներկայացնելու պահանջ 

1987 թվականին ես Ֆրանսիայում էի՝ Փարիզում: Ֆրանսերեն չգիտեմ, բայց հեռուստացույցի ալիքները փոխում էի, փորձում ինչ-որ բան նայել: Զարմացած էի, թե ինչ անորակ ֆիլմեր էին ցուցադրում, որովհետև Հայաստանում ֆրանսիական բարձրորակ ֆիլմեր, ներկայացումներ ենք նայել: 

Հեռուստատեսությունը ամենօրյա ծամոնի պես մի բան է: Քննադատում են սերիալները, բայց, օրինակ, տնային տնտեսուհիների 90 տոկոսը չի էլ նայում այդ սերիալները, ուղղակի գործ անելիս, ականջի ծայրով լսում է: Մենք ուզում ենք սերիալների մեջ էլ գեղարվեստական արժեք տեսնենք: Եթե լինի, իհարկե լավ է: Դժգոհում ենք, պահանջում, որ գեղագիտությունը բարձր լինի, եթե մշակութային գործ է: 

Ի դեպ, իսկ ո՞վ ասաց, որ նախարարությունը չի կարող սերիալ պատվիրել ու խնդիր դնել, որ այն առօրյա դաստիարակության և այլ խնդիրներ լուծի: Այդ խնդիրը չի դրվում: Ի վերջո, մասնավոր հեռուստաընկերություններ են: Պահանջները և հարցադրումները պետք է ուղղել հանրային հեռուստաընկերությանը, որովհետև նա պետբյուջեից է սնվում: 

Հեղափոխությունից մեկ տարի անց

Եթե անկախանալուց ու Խորհրդային Միության կազմից դուրս գալուց լիներ այս հեղափոխությունը, հիմա բոլորովին այլ կյանքով կապրեինք, բայց այն ժամանակ դա չեղավ: Խորհրդային տարիներին, երբ գողանում էին պետությունից, արդարացնում էին նրանով, որ կայսրությունից են գողանում, որ այն շուտ փլուզվի: Ի վերջո, այդպես էլ եղավ: 

Եղբայր, չհասկացա՞ր, որ անկախացել ես, եթե հիմա բյուջեից փող ես գողանում, դու արմատից կտրում ես ազգի ծառը, դու գողանում ես զինվորի սնունդը, երեխայի նպաստը, ծերունու թոշակը, երիտասարդի անվճար ուսում ստանալու հնարավորությունը, հիվանդի անվճար բուժում ստանալու հնարավորությունը: Սա պետք է հասկանանք: Փաստացի անկախացանք, բայց ուղեղներս մնաց նույնը: Բյուջեին վերաբերվեցինք որպես մի մեծ պարկի, որտեղից կարելի է անընդհատ վերցնել: Այնքան չհասկացան, մինչև եկավ Նիկոլն ու ասեց՝ հերի՛ք եղավ: Լավ է ուշ, քան երբեք:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ ՍԴ-ն վաղը կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը Հանտավիրուսի վտանգն անցել է Սոնա Ռուբենյանը սպասում է 2-րդ բալիկին Հրապարակվել է Սնանկության նոր օրենսգիրքը Գողացել են «Շևրոլե» մակնիշի մեքենա Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանը «Ոսկե ծիրան» 2026-ը կմեկնարկի հուլիսի 12-ին․ Կաննի հետ նոր համագործակցություն, Պավել Պավլիկովսկի և միջազգային կինոյի աստղեր՝ Երևանում «Բավարիան» պայմանագիր է կնքել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» եզրային պաշտպան Նաթանիել Բրաունի հետ․ պաշտոնական Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար․ ՆԳՆ պարզաբանումը (տեսանյութ) Կարևոր հարցերը դեռ պատասխան չունեն, Ռուբեն. hանրությունը պետք է իմանա ամեն ինչ. Շիրազ ՄանուկյանԱդրբեջանական պատվիրակությունը Թեհրան է ժամանել առանց Իլհամ Ալիևի Վենեսուելան շնորհակալ է բոլորին երկրաշարժից հետո ցուցաբերած աջակցության համար Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում Կազան՝ նոր ուղղություն FLYONE ARMENIA-ի չվացուցակում ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են. Քաղաքաշինության կոմիտե Կոտայքում դաստիարակը երեխաների բերանները ժապավենով փակել է, այնուհետև ստիպել ներողություն խնդրել Լուսավոր Հայաստան կուսակցությունը հանդիսանում է «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» հեղինակավոր կուսակցության անդամՊայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժած Փաշինյանը դժգոհ է ընտրությունների արդյունքներից սահմանադրական մեծամասնություն չունենալու համար. Ցոլակ ԱկոպյանՎերացվել է «Սիլ–Մաազա» ընկերության «Սիլ չիպո» գազավորված ըմպելիքների արտադրության կասեցումը Առեղծվածային ու ողբերգական դեպք, Սևանի գերեզմաններում հայտնաբերվել է մեքենա, որի մեջ՝ մահացած երիտասարդ Մարգարիտա Սիմոնյանի սպանnւթյան փորձի համար մեղադրվողը դատապարտվել է 25 տարի ազատազրկման Հանրային լողափերում մեկնարկել է ուժեղացված ծառայությունը Մեռելոց օրերը լինելու են աշխատանքային Կատարը վերսկսում է հեղուկացված բնական գազի տանկերների անցումը Հորմուզի նեղուցով Հայաստանն իր ջերմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքներն է հղում Բելառուսի բարեկամ ժողովրդին․ ՀՀ ԱԳՆ Կոտայքում «Lada»-ն բախվել է արգելապատնեշի «կապոտ»-ի բացվելու պատճառով, վիրավnրներ կան «Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ բախվել են «Ford Fusion» ու «Ford Mustang», վիրավոր կա Գեղարքունիքում Վարդավառը կնշեն Արմաղան լեռան գագաթին Հրազդանի ոստիկանները բացահայտել են մեքենայի գողության դեպք, 22-ամյա երիտասարդ է ձերբակալվել 49-ամյա կինը դանակահարել է 34-ամյա սիրեցյալին․ հայտնի է պատճառը«Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ բախվել են «Ford Fusion»-ն ու «Ford Mustang»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը և մասամբ հայտնվել դրա վրա․ կա վիրավnր Ջրային պարեկներն ու փրկարարները հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության Հայաստանի պատմության մեջ երբեք Եվրամիությունը բացահայտ իր աջակցությունը չի ցուցաբերել գործող իշխանություններին. Արմեն Մանվելյան Բանակցային գործընթացի շրջանակներում ԱՄՆ-ի կողմից ստանձնած պարտավորությունների ցանկացած խախտnւմ կհանգեցնի Իրանի կողմից ռшզմական պատասխանի. Իրանի պաշտպանnւթյան նախարարի ԺՊ Մահացել է օպերայի նվագախմբի կլարնետահար Սամվել ՀովհաննիսյանըԱվետիք Չալաբյանը արդեն երկրորդ անգամ ապօրինի ձևով կալանավորվում է. Եկատերինա ԹաիրյանՅուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից Մոնակոն բացահայտել է ուկրաինացի օլիգարխի դեմ մահափորձի կասկածյալի ինքնությունը Կիևի օդի որակը վտանգավոր է համարվել առողջության համար ԶՊՄԿ. Կայուն էներգիա և հոգատարություն Սյունիքի ազդակիր բնակավայրերինՌուսական կողմը հաղորդում է շուկային հասցված ուկրաինական հարվածի մասին Հորմուզի նեղուցում մեկ շաբաթվա ընթացքում նավագնացության ակտիվությունը զգալիորեն աճել է Մեռելnց օրերը կրկին կսահմանվեն ոչ աշխատանքային․ մանրամասներ Հաստատվել են 2026 թվականի լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը Չորս երեխաների հայրը դատապարտվել է սնունդ և տակդիրներ գողանալու համարՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր Մոնակոյում տեղի ունեցած պայթյnւնի գործով Ուկրաինայից մի կնոջ ձերբակալման հրաման է տրվել