Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Պրոադրբեջանական օրակարգ են ձևավորում. հասարակության մեջ կեղծ ընկալում են ստեղծելու». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանի հետ զրուցել ենք Արցախում ստեղծված ճգնաժամային իրավիճակի, Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի հրապարակած 5 սկզբունքների, ինչպես նաև ՀՀ իշխանությունների արձագանքների մասին՝ նաև ի դեմս նաև ՀՀ ԱԳՆ-ի, որը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ կազմակերպելու խնդրանքով։

Գառնիկ Դավթյանի խոսքով, Ադրբեջանը, ընդհանուր առմամբ, երկու սկզբունքի ուղղությամբ է աշխատում: «Առաջինն Արցախը հայաթափելու սկզբունքն է: Նրանք, հումանիտար, անվտանգային, հոգեբանական ճնշումներ իրականացնելով, նպատակ ունեն արցախահայերին ստիպել, որ գոնե սկզբնական փուլում լքեն միջդիրքային հատվածներում գտնվող գյուղերը: Եվ, ըստ թշնամու սխեմայի, եթե գյուղերում բնակիչ չկա, այդ գյուղերը «կհանձնվեն» իրենց: Դեռևս պատերազմի ավարտից հետո են նշվածին պատրաստվել ու հոգեբանական գրոհն աստիճանաբար ավելի են ուժեղացրել: Սկզբում օդ էին կրակում, հետո դա վերածվեց կրակոցների՝ միջդիրքային հատվածներում, հետո սկսեցին կրակել գյուղերի վրա, այնուհետ կիրառել ականանետներ: Երկրորդ ուղղության հիմքում խաղաղապահների որակազրկման ադրբեջանական սկզբունքն է: Նպատակ ունեն արցախահայերի մոտ անվտանգային, հումանիտար խնդիրներ ստեղծել ու այսպիսով նրանց ընկալման մեջ որակազրկել խաղաղապահների առաքելությունը: Սա արվում է, որպեսզի, ըստ թշնամու, արցախցիները հասկանան, որ այլ տարբերակ չկա, քան Ադրբեջանին «հանձնվելը»: Ուզում են, որ արցախցիները չցանկանան այնտեղ ռուս խաղաղապահ լինի, փոխարենը լինեն միջազգային տարատեսակ պետություններից դիտորդներ կամ խաղաղապահներ»,-«Փաստի» հետ զրույցում նշեց Գ. Դավթյանը:

Այս առումով նա մատնանշեց մեկ այլ սկզբունքի մասին. «ՀՀ իշխանության՝ ադրբեջանական շահը սպասարկելու սկզբունքի մասին է խոսքը: Վերոնշյալ սկզբունքները հաշվի առնելով՝ իրենք Հայաստանի ներքաղաքական նոր՝ պրոադրբեջանական օրակարգ են ձևավորում: Ըստ այդ օրակարգի, հասարակության մեջ ստեղծելու են կեղծ ընկալում առ այն, թե «այլ տարբերակ չկա, քան Արցախն ադրբեջանցիներին հանձնելն է»: Բնականաբար, դրա տակ որպես սպառնալիք ներկայացնելու են «սպասվող հնարավոր պատերազմը», ասելու են՝ «քանի որ բանակը չենք հասցրել բարեփոխել, տարբերակ չունենք, Արցախը պետք է տանք»: Նաև ասելու են՝ «խաղաղության ենք ձգտում, ինչը մեր հիմնական օրակարգն է»:

Իրականում հասարակությունում պատերազմից հետո դեռ էմոցիոնալ ֆոնով են առաջնորդվում և չեն գիտակցում, որ եթե Արցախը տան, հաջորդը Սյունիքի ու Հայաստանի այլ մարզերի հերթն է գալու: 44-օրյա պատերազմից հետո ևս ոչ ոք չէր հավատում, երբ ասում էինք՝ Արցախից հետո Սյունիքի անվտանգության խնդիր է լինելու, բայց եղավ այն, ինչ կանխատեսվում էր»:

Նշված համատեքստում փորձագետը շեշտեց, որ այս ամենը տեղավորվում է ՀՀ իշխանությունների՝ միտումնավոր հասարակությանը մանիպուլացնելու մարտավարության մեջ: Անդրադառնալով Ադրբեջանի ներկայացրած պայմաններին՝ փորձագետը նշեց, որ դրանք, մեծ հաշվով, նորություն չէին. «Ավելի քան մեկ տարի է՝ Ադրբեջանը դրանց մասին շեշտել է, իհարկե, բացի տարածքային ամբողջականության խնդրից: Բայց համոզված եմ՝ 5 կետերը բազային փաստաթուղթ են ենթադրում, ինչը դեռ մշակվելու է: Այն նոր ենթակետեր կունենա, առաջիկայում նոր առաջարկներ ևս կլինեն: Հինգ կետերը վերջնական չեն, Ադրբեջանը դրանք կզարգացնի՝ ի վնաս Հայաստանի: Ադրբեջանական կողմը, մեծ հաշվով, նպատակ ունի վերջնականապես կործանել Հայաստանի պետականությունը: Ես ավելի քան վստահ եմ, որ առանց Արցախ՝ Հայաստան գոյություն չունի, ու Արցախի գոյությունը ՀՀ-ի գոյության երաշխավորն է: Հետևաբար, հատկապես կապիտուլ յանտ իշխանության կողմից վերջին շրջանում տարվող բոլոր գործողությունները փաստում են այն մասին, որ իրենք պատրաստվում են ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Եվ ցավալին այն է, որ թուրքական ու ադրբեջանական արտաքին քաղաքականությունը շահարկելով ու սպասարկելով՝ Հայաստանի իշխանությունները հատկապես վերջին ավելի քան մեկ տարվա ընթացքում տարատեսակ ապատեղեկատվությամբ ու մանիպուլ յացիաներով փորձել են մոլորության մեջ գցել մեր հասարակությանը: Բանակցային գործընթացի մասին տարատեսակ կեղծ ու ադրբեջանական քարոզչությանը համապատասխանող ինֆորմացիա են տարածել: Օրինակ՝ «Շուշին հայկական չի եղել», «բանակցություններում Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: Բազմիցս է նշվել, որ այս իշխանությունը թրքահաճո է ու, բնականաբար, հայկականության ոչ մի օրակարգ չի ներկայացնելու: Նման օրակարգ առաջիկայում ևս չի սպասարկելու, ինչը փաստում է նաև Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու հնարավոր գործընթացի մասին հայտարարությունը»:

Գ. Դավթյանը շեշտեց, որ այս առումով երկու մանիպուլ յացիա է տեսնում. «Նախ՝ Փաշինյանի կառավարությունը սպասարկում է ադրբեջանական թեզը՝ նշելով, որ պետք է ճանաչեն տարածքային ամբողջականությունը: Ասում են նաև, որ տարածքային ոչ մի պահանջ չունենք Ադրբեջանի նկատմամբ, հետևաբար, դիտարկում են Արցախի՝ որպես Ադրբեջանի մաս լինելու հանգամանքը: Մինչդեռ պետք է նշեմ, որ 30 տարվա ընթացքում Արցախի հարցը դիտարկվել է բացառապես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիմքով, և, ըստ էության, Արցախը երբեք էլ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս չի կազմել, եղել է ինքնավար մարզի կարգավիճակով: Իսկ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, ի համեմատ տարածքային ամբողջականության, գերակա է դիտարկվում միջազգային հարաբերություններում: Մեծ հաշվով, հիմա տեսնում ենք իրավիճակ, երբ այս իշխանությունն առաջ է տանում ադրբեջանական այն թեզը, որին անցած 30 տարիներին ՀՀ նախկին իշխանությունները փաստագրված և հիմնովին մշտապես հակազդել են: Այս իշխանությունն առաջնորդվում է մտածված տգիտությամբ, հասկանում է, որ նման մանիպուլ յացիաներով հեշտ է հասարակությանը համոզել: Ուստի, վերջին հայտարարությունը ևս այդ տրամաբանությամբ է: Ցանկանում են ապատեղեկատվությամբ ու մանիպուլ յացիայով հասարակության մեջ ընկալում ստեղծել, որ, ինչպես իրենք են նշում, հայկական կողմը դեռ 90-ականներին է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ անդամակցելով ԱՊՀ-ին»,ընդգծեց փորձագետը՝ շեշտելով, որ այս առումով հիմա ևս ներկայացվել են հստակ ու փաստագրված թեզեր առ այն, որ նշվածը բացարձակ սուտ է:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ կազմակերպելու խնդրանքով դիմելուն, նա մի քանի փաստ մատնանշեց. «Երկու հիմնական նպատակ ունի Թուրքիայի արտաքին քաղաքականությունը սպասարկող քպական կառավարությունը: Իրենց հիմնական թիրախը ԵԱՀԿ Մինսկի խմբում ռուսական մեծ ազդեցությունը թուրքականով փոխարինելն է: Դեռևս 1995-ի մարտին ձևավորված ԵԱՀԿ ՄԽ-ի բոլոր 15 կետերը երբևէ չեն եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի ձևավորման համար: Դրանք ստեղծվել են կարգավորելու բացառապես Ղարաբաղյան հակամարտությունը: Հետևաբար, ԵԱՀԿ ՄԽ-ն ընդհանրապես այս մասով մանդատ չունի: Եվ, իհարկե, այս նոր թեզի առաջ բերումով ՀՀ իշխանությունները ԵԱՀԿ ՄԽ նոր խումբ ձևավորելու նպատակ ունեն, որի մեջ մաս կկազմի Թուրքիան: Եվ գաղտնիք չէ, որ նման ֆորմատներում Թուրքիան երբևէ հայկական դիրքորոշում չի որդեգրի: Պարզ է, որ միանշանակ առաջ է տանելու ադրբեջանական պետական շահը: Այսպիսով, հիմնական թիրախն Արցախին հարվածելն է, ստեղծել միջազգային նոր իրավիճակ, որ, ըստ դրա, Արցախի հարցը մի կողմ դրվի, մոռացվի ու առաջ տարվի Հայաստան-Ադրբեջան օրակարգը: Երկրորդ նպատակը Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասի քաղաքականության մասով եթե ոչ ամբողջապես, ապա էապես վերացնելն է»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Առանց Սպերցյանի. Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Ucom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեում Ադրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան Դադարեցվել է Կապան քաղաքի որոշ հասցեների գազասպառողների գազամատակարարումը «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը Իշխանության առաջ քաշած բոլոր առաջարկները համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ․ Արեգ Սավգուլյան«Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահ Ճապոնիան մեկ տարվա ընթացքում չի ուղղել սխալները Թայվանի հարցում. Չինաստանի ԱԳՆ Կասեցվել է Արենիում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը ՈւԵՖԱ-ն Ռոնալդուի հեռանալու ֆոնին տեսանյութ է հրապարակել՝ հիշելով Երևանում՝ Հայաստան-Պորտուգալիա խաղից առաջ հայ պատանու հուզվելու դրվագը (տեսանյութ) Արարատում բшխվել են բեռնատար գնացքն ու «Toyota Camry»-ն ՈւԵՖԱ-ն Ռոնալդուի հեռանալու ֆոնին տեսանյութ է հրապարակել՝ հիշելով Երևանում՝ Հայաստան-Պորտուգալիա խաղից առաջ հայ պատանու հուզվելու դրվագը (տեսանյութ) Իջևանում 45-ամյա տղամարդը ապօրինի ծառահատում է իրականացրել «Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ) Փաշինյանի ներքին «լեգիտիմությունը» հիմնականում կառուցվել է արտաքին ուժերի տված «քարտ բլանշի» վրա. Արտակ Զաքարյան Թրամփը Կատարի էմիրի հետ քննարկել է իրանական կարգավորման հարցը Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԿոզո Տաշիման հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին Ֆրանսիայում ցույցերի ընթացքում ավելի քան 400 մարդ է ձերբակալվել Ուկրաինան պետք է ձգտի նրան, որ ԱՄՆ-ն ապասառեցնի 16 միլիարդ դոլարի օգնությունը. Զելենսկի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանը դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին Լոնդոնում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է Բարդ պահ է, բայց տղաները ցույց տվեցին, որ կարող են լավ ֆուտբոլ խաղալ և արժանապատվորեն ներկայացնել երկիրն ու ակումբը․ Տուլիպա Երկու լցանավ hրդեհվել են Հորմուզի նեղուցով անցնելու փորձի ժամանակ. ԻՀՊԿ Իրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է ուղարկել միջnւկային ծրագրի վերաբերյալ առաջարկ. Reuters Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի 1 ներկայացուցիչ Հեռախոսազանգերը կվերահսկվեն․ Ռազմական ոստիկանությանը նոր լիազորություններ կտրվեն Լեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով. եղանակի տեսություն 29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ՀՀ-ի հուշարձանների ընդգրկման գործընթացը Ինքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր Ավետիսյան Զելենսկին Ուկրաինայում ընտրությունների անցկացման նոր տարբերակ է առաջարկել Մելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Ժողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻրանի վերաբերյալ որոշումը «շուտով» կլինի․ Թրամփ Ի՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան Դումիկյան Համայնքային ոստիկանությունը նոր պետ ունի Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով. ՆԳՆ (տեսանյութ) ԱՄՆ-ում hրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnhեր Հրազդանում տեղի է ունեցել վիճաբանությnւն-ծեծկռտnւք. բժիշկներն արձանագրել են մասնակիցներից մեկի մшհը Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. Ռյուտե Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով․ ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին Քուշներ. ԱՄՆ-ը բանակցություններում հաշվի է առնում բոլոր կողմերի անվտանգության շահերը Աշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալը կընդգրվի Մադրիդի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարները՝ վերականգնելով երթևեկությունը Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 6-ին ԱՄՆ-ը կորոշի՝ արդյոք անհրաժեշտ է ամրապնդել Իրանի հետ hակամարտությունում ձեռք բերվածը. Թրամփ Սահմանադրական գործընթացում գործող կառավարչի քարոզչական դրոշակը կրկին հիմնված է լինելու ժողովրդին աhաբեկելnւ և պшտերազմի շանտաժով առաջ շարժվելու անփառnւնակ մոտեցման վրա. Տիգրան Աբրահամյան Աշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումՌԴ-ն ու ԱՄՆ-ը մոտ են համաձայնությունների ոչ միայն Ուկրաինայում կարգավորման, այլև ընդհանուր առմամբ Եվրոպայում անվտանգության հարցում. Թրամփ