Երևան, 18.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հեղափոխության «նշանակված» «թշնամիները», կամ՝ փնտրվում են մեղավորներ

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Հայաստանում իշխանափոխությունից հետո ներկա իշխանությունը որքան էլ անփորձ է համարվում, այնուամենայնիվ, նրա քաղաքական հատվածը հասկանում է, որ իրենց շատ դժվար է լինելու հանրության սպասումները արդարացնել։ Ուստի օգտագործվում է հին, բազմաթիվ անգամ կիրառված սցենարը՝ նշանակվում են մեղավորներ, ներքին «թշնամիներ»։

Ի սկզբանե գործող իշխանությունը հասարակությունը բաժանեց երկու մասի՝ հեղափոխականների և հակահեղափոխականների։ Հեղափոխականների, որոնք, ըստ իշխանությունների, փորձում են կերտել «նոր Հայաստան», և հակահեղափոխականների, որոնք ռևանշիստական քայլերով սաբոտաժ են անում։ Հետագայում՝ Երևանի ավագանու և ԱԺ ընտրությունների նախաշեմին, հեղափոխականներ-հակահեղափոխականներ տերմինաբանությունը սինխրոն փոխակերպվեց սևերի-սպիտակների։ Մինչև դեկտեմբերի 9-ի ԱԺ ընտրությունները որպես իշխանությունների ծրագրերի ձախողման, դանդաղման կամ անորոշության մեղավորներ նշվում էին ՀՀԿ-ականները։ Ընտրությունների ընթացքում, կոնֆրոնտացիոն սցենարով օգտագործելով սև-սպիտակ բաժանումը, ինչը որևէ աղերս չուներ թավշյա հեղափոխության սիրո և հանդուրժողականության կարգախոսի հետ, «իմքայլականները» իշխանությունը ամբողջությամբ վերցրեցին։

Կատարվածից հետո ակնհայտ էր, որ հակահեղափոխականությունը ջախջախվել է։ Բայց արի ու տես, որ դրանից հետո էլ, երբ տոտալ իշխանությունը գտնվում է Փաշինյանի ձեռքում, իրական արդյունքներ տեսանելի չեն։ Դա ապացուցեց նաև վարչապետի վերջին ասուլիսը, որտեղ հնչած 100 կետերը վկայեցին, որ իրական գործ ու արմատական փոփոխություններ այս ընթացքում չեն կատարվել։ Եվ պարզ է, որ այս պարագայում նոր մեղավորներ են անհրաժեշտ։

ՀՀ դեպքում արտաքին թշնամիներ նշանակելը դժվար գործ է, դա նաև վտանգավոր է։ Հայաստանը չի կարող թշնամի նշանակել ՌԴ-ին, ԵՄ-ին, ԱՄՆ-ին, լավագույն դեպքում ներքին անհաջողությունները կարելի է դուրս գրել Ադրբեջանի, առավելագույնը Թուրքիայի վրա։ Սակայն այդ քայլն էլ առանձնապես չի «անցնում», քանի որ դրանով ժամանակին զբաղվել են և՛ Լևոն ՏերՊետրոսյանը, և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը։ Այնպես որ, այդ հնարքն այլևս արդիական չէ։ Այդ իսկ պատճառով պետք է մատնանշել նոր թիրախներ. ՀՀԿ-ի փոխարեն երևան է գալիս նոր «հակահեղափոխականություն»՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները համոզված են, որ թիրախային այս խումբը դեռ շատ փոքրաթիվ է, սակայն, միևնույն ժամանակ, անհրաժեշտության դեպքում նշում են, որ նրանք են սաբոտաժ անում և խոչընդոտում հեղափոխության հաջողությունները։

Այս վարկածը նույնպես համոզիչ չէ, այդ իսկ պատճառով շատ ավելի «վտանգավոր թշնամի» ընտրվեց. պարզվեց, որ հակահեղափոխականությունն այժմ ասոցացվում է Արցախի ռազմաքաղաքական էլիտայի, հասարակության մի մասի հետ։ Բոլորիս էլ հասկանալի է, որ Արցախի ռազմաքաղաքական էլիտան անթերի չէ, սակայն, այնուամենայնիվ, Արցախում ատելի չէ, և ինչպես երբեմն Արցախում են շեշտում, անիծվող չէ։ Եվ այս պարագայում հայաստանյան ժողովրդավարական բարեփոխումների արգելակը, հակահեղափոխության օջախը հանկարծ համարվում է Արցախը։ Նույնիսկ Արցախում քննարկվող համահայկական թեմաները, օրինակ՝ «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» համաժողովը, որին մասնակցում էին տարբեր քաղաքական ուժեր, այդ թվում՝ ՀՀ և Արցախի իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները, ՀՀ իշխանությունների թեթև ձեռքով համարվում էր հակահեղափոխականների հավաք։

Ներկայումս մենք մտել ենք թշնամիներ փնտրելու բավականին վտանգավոր փուլ. 29 հազար քառակուսի կմ տարածքից մենք անցնում ենք, ըստ էության, ընդհանուր Հայրենիքի մաս կազմող Արցախի տարածք, և բոլորին էլ հասկանալի է, որ դա զգալիորեն թուլացնում է հայկական դիրքերը, ինչը վտանգում է Արցախյան հարցի շուրջ իրավիճակը։ Սա կարող է հանգեցնել նրան, որ հայկական երկու հանրապետությունների ռազմաքաղաքական էլիտաների միջև կարող են բավականին լուրջ հակասություններ առաջանալ՝ սկսած անձնականից, մինչև մարտավարական։ Կարևոր է, որպեսզի ՀՀ և Արցախի ղեկավարները շատ արագ փակեն այս հարցը։ Հայաստանում պետք է ընկալվի, որ եթե Արցախի գործող և նախկին նախագահները ինչ-որ հարցով, զուտ մարդասիրական, դիմում են Հայաստանի ղեկավարությանը, ապա դա միայն իրենց անձնական ցանկությունը կամ ամբիցիան չէ։ Նրանք են փոխանցում թե՛ Արցախի ռազմաքաղաքական էլիտայի, թե՛ Արցախի հասարակության մի մեծ մասի տրամադրությունները։ Հակառակ դեպքում, եթե Արցախում նման տրամադրություններ չլինեին, անկախ նրանից՝ Փաշինյանը կցանկանար հեղափոխությունն արտահանել Արցախ, թե ոչ, վաղուց փողոցները ողողված կլինեին Արցախի ղեկավարության դեմ հանդես եկող քաղաքացիներով։ Բայց մենք տեսնում ենք, որ նման միտում Արցախում չկա, ծիլերն անգամ չեն երևում։

ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Փաշինյանը պահանջում էր փոխել Սահմանադրությունը հանուն խաղաղության, իսկ հիմա խոստովանում է, որ Ալիևը կարող է չստորագրել համաձայնագիրը«Գյումրի» ԲԿ-ում հաջողվել է փրկել 36-ամյա տղամարդու կյանքը․ նրան վնասվածք է պատճառել հարազատ եղբայրըՓաշինյանը գող է. նա հազարավոր զինվորների կյանքեր է գողացել․ ինչո՞ւ Փաշինյանը Բաքվի հետախուզվողների ցուցակում չէ. Անուշ ՄիրզոյանՓաշինյանն ուժեղ է միայն այն դեպքում, երբ սպառնում է ընդդիմադիրներին բանտ նետել, բայց Ալիևի դեմ թույլ է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ է որոշվել տրամադրել Կիեւին «Ռամշտայն» ձևաչափով հանդիպմանըԱդրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությունը Ռուսաստանից Անթալիա թռչող ինքնաթիռում ռումբի առկայության մասին ահազանգ է ստացվել Եվրահանձնաժողովն առաջարկում է Ուկրաինային հավելյալ 45 մլրդ եվրո հատկացնել Հայ համայնքի պահանջով՝ Ադրբեջանի «Հաղթանակի օրվա» դրոշը հեռացվել է․ մանրամասներ Կանադան լրացուցիչ 31,5 միլիոն դոլար է հատկացրել Ուկրաինային զենքի մատակարարումների համար ՔՊ-ն չգիտի անգամ, թե որ կետում են ավարտվելու Ալիևի պահանջները. Տիգրան ԱբրահամյանՀայաստանի հավաքականը զիջել է դիրքերը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Team Group-ը Digitec-ի ռազմավարական գործընկերն է․ խումբը կներկայացնի իր տեխնոլոգիական էկոհամակարգն ու նորարարական լուծումները Ադրբեջանցիների ախորժակն ակնհայտորեն բացվել է․ արդեն Ամարաս են հասել. Տիգրան Աբրահամյան Փաշինյանը և Գերմանիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ-ի միջև առևտրատնտեսական կապերի խթանման ուղղությամբ իրականացվող քայլերը Անվտանգ և արդար պետության գաղափարը սկսվում է դպրոցից․ Մհեր ԱվետիսյանԻշխանությունները Ռուսաստանի հետ առևտրային պատերազմի մեջ մտնելուց առաջ քայլեր պետք է ձեռնարկած լինեին. Հրայր ԿամենդատյանԻշխանությունները երբեք չեն ասել, թե ինչն են ուզում փոխել Սահմանադրության մեջ. Ավետիք ՉալաբյանԿենսաթոշակների բարձրացում, առողջության ապահովագրություն․ նախարարը՝ աղքատության նվազման մասինՏեղի է ունեցել Միրզոյանի և Վադեֆուլի զրույցը Ֆեյսբուքում վիրավորելը՝ 1 միլիոն, զրպարտելը՝ 2 միլիոն դրամ․ նոր նախագիծը Ալիևի հրահանգով Սահմանադրությունը փոխելը ինքնիշխանության լիակատար կորուստ է․ Նարեկ ԿարապետյանԻրանը Հորմուզի նեղուցի երկնքում խnցել է ամերիկյան MQ-9 ԱԹՍ Գրոսին ԱԷՄԳ խորհրդին է ներկայացրել Ուկրաինայում և Իրանում միջուկային անվտանգության հետ կապված հարցերըԲրյուսելում հանդիպել են Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարները Ադրբեջանը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանից ներմուծել է 96,46 հազար դոլարի ապրանք 102֊րդ ռազմաբազան մեծ նշանակություն ունի ոչ միայն մեզ, այլ մեր տարածաշրջանի բոլոր խաղացողների համար․ Արշակ Կարապետյան Հայաստանի ութ համայնքում նորարարական տեխնոլոգիաներով քարտեզագրվել է ավելի քան 47 հազար տվյալ Նոր Սահմանադրության նախագծի հրապարակումից առաջ Փաշինյանն ուղերձով կդիմի ժողովրդին Ադրբեջանցիները մեր առաջ պահանջներ են դնում և ցանկանում ներգրավվել հետաքննությունների մեջ. Մենուա ՍողոմոնյանԷրդողանը կոչ է արել nւժեղացնել ճնշումը Իսրայելի վրա՝ Գազայում шղետը դադարեցնելու համար Ընտրական գործընթացը իշխանությունները վերածել էին վախի մթնոլորտի. Ցոլակ ԱկոպյանՊետության ճակատագիրը չի կարելի դարձնել անպատասխանատու փորձարկումների խաղալիք․ Մհեր Ավետիսյան Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլոր զամբյուղները «Հայաքվեն» Հ1-ի կողմնակալ քաղաքականության վերաբերյալ տեղեկագրեր է ուղարկել միջազգային կառույցներին Իշխանությունը պատկանում է ժողովրդին, և նա խոսքն արդեն ասել է․ Նարեկ ԿարապետյանԱռաջատար նեյրոցանցերում մարդկանց սպանելnւ պատրաստակամություն են հայտնաբերել«Toyota»-ն «Չայնիի» ոլորաններում բախվել է արգելապատնեշներին, վիրավորները հարազատ եղբայրներ ենՏեսեք՝ ինչ է տեղի ունենում, երբ Նարեկ Կարապետյանը կառավարությունից պահանջում է պարզաբանել՝ ի՞նչ է կատարվում Հայաստանի պետական բյուջեի պակասուրդի հետ. տեսանյութՊուտինի օգնական Յուրի Ուշակովը՝ Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի եռակողմ հանդիպման օրակարգի մասին Հայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները 2 դպրոցական աղջկա դիակ է հայտնաբերվելԿենսաթոշակների բարձրացում, առողջության ապահովագրություն․ նախարարը՝ աղքատության նվազման մասին Հայաստանի համայնքները քարտեզագրվում են նորարարական լուծումներով Երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում ԱՄՆ-ն Իրանի դեմ ռազմական գործողության ընթացքում օգտագործել է ժամկետանց զինամթերք․ ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարարի պաշտոնակատար Ռուսաստանը հարված է հասցրել Օդեսայի կենտրոնին Պակիստանցին դատապարտվել է 27,5 տարվա ազատազրկման՝ Թրամփի դեմ մաhափnրձ նախապատրաստելու համար Հորմուզի նեղուցում լցանավի վրա հարձակման հետևանքով 11 նավաստի է վիրավորվել Պուտինը մեծ օգուտներ է ակնկալում Թրամփի և Սի Ծինփինի հետ առաջիկա եռակողմ հանդիպումից