Երևան, 09.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Սա ոչ թե ընտրություն, այլ կապիտուլյացիայի, ոչ լեգիտիմ իշխանության լեգիտիմացում էր. ամեն ինչ շատ ավելի վատ է լինելու». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումները դեռ վերջնական ամփոփված չեն: Ընտրությունների վերահսկման կոմիտեն ևս ավելի ուշ կներկայացնի ամփոփ տվյալները: Մինչ այդ, փաստաբան, Ընտրությունների վերահսկման կոմիտեի անդամ Անահիտ Սարգսյանի հետ զրուցել ենք թե՛ նախընտրական, թե՛ բուն ընտրական գործընթացի մասին, անդրադարձ կատարել նաև ճնշումներին:

«Ընտրությունները խայտառակ էին: Կարծում եմ՝ նման ընտրություններ Հայաստանի պատմության մեջ չեն եղել: Իհարկե, մենք գիտենք, որ միշտ էլ ընտրախախտումներ, ընտրակաշառք, ընտրակեղծիքներ եղել են, բայց այս որակի ու այս մասշտաբների երբեք չեն եղել: Եվ խոսքը միայն բուն քվեարկության օրվա մասին չէ: Խախտումները նույնիսկ մինչև նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկն են սկսվել, երբ վարչական ռեսուրսի չարաշահմամբ աշխատանքային ժամերին Նիկոլ Փաշինյանն ու իր աշխատակազմը մարզից մարզ էին գնում ու քարոզչություն էին իրականացնում: Խախտումները բազմաթիվ են: Քրեական օրենսգրքով նախատեսված բոլոր խախտումներն առկա են եղել այս քարոզարշավի ընթացքում»,-ասաց Անահիտ Սարգսյանը:

Այդուհանդերձ, փաստաբանը լիահույս չէ, որ իրավական ճանապարհով հնարավոր կլինի առնվազն վիճարկել և անվավեր ճանաչել այս ընտրությունների արդյունքները:

«Նախընտրական քարոզչության ողջ ընթացքում որևէ միջազգային կազմակերպություն, դիտորդական առաքելություն իրականացնող, ինչպես նաև մարդու իրավունքներով զբաղվող որևէ միջազգային կառույց, որևէ դեսպանատուն չհայտարարեց, որ այս ամենը հակասում է իրավունքի բոլոր հնարավոր նորմերին, կոնվենցիաներին: Խոսքն իշխանության բառամթերքի, նաև քարոզարշավի ժամանակ արված քայլերի մասին է: Ինչպես նախընտրական շրջանում, այնպես էլ հիմա բոլոր միջազգային դիտորդները կհայտարարեն, որ ընտրությունները փայլուն, բոլոր նորմերին համապատասխան, ջերմ ու կառուցողական մթնոլորտում են անցել: Բացի այդ, նման պայմաններում գիտենք նաև, որ Փաշինյանի սրտով ձևավորված Սահմանադրական դատարան կա: Հաշվի առնելով այս ամենը՝ ես իրավական որևէ լուծում չեմ տեսնում»:

Անդրադառնալով ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին բերման ենթարկելու, որոշ դեպքերում քաղաքական ուժերի կողմից նաև առևանգում որակումը ստացած դեպքերին՝ մեր զրուցակիցը նշեց. «Սկսենք նրանից, որ այս իշխանությունների համար մարդու իրավունք հասկացություն գոյություն չունի, իրենց մոտ միայն «իրենց թիմի իրավունք» կա: Կուսակցության ղեկավարը, որը հավակնում է վարչապետի պաշտոնին, իր նախընտրական քարոզչությունը բեմերում մուրճով իրականացրեց: Հաշվի առնենք նաև ընդդիմադիր ուժերի տներում, ընտրական շտաբներում իրականացրած խուզարկությունները, մարդկանց առևանգումները: Անգամ չի կարելի ձերբակալում իրավական տերմինն օգտագործել, որովհետև ձերբակալումը տեղի է ունենում որոշակի հիմքերի առկայության դեպքում, որոշակի պայմաններում, և ձերբակալվածի տեղի մասին գոնե իր փաստաբանն իմանում է: Այս դեպքերում փաստաբանները ո՛չ գիտեին այդ մարդկանց տեղը, ո՛չ էլ նրանց առևանգելու պատճառները: Էլ չեմ խոսում ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ իրականացված բռնի գործողությունների մասին, երբ լրագրողներին արգելում էին մոտենալ հանրահավաքի վայրին, վիրավորում ու քաշքշում էին նրանց: Մեծ հաշվով՝ մարդու իրավունքի մասին խոսելն ավելորդ է»:

Անահիտ Սարգսյանն ընտրությունների ընթացքում արձանագրված դեպքերը դիտարկեց ավելի լայն՝ այս իշխանության անցած երեք տարիների քաղաքականության տրամաբանության մեջ: «Նրանք հստակ գործողություններ են իրականացրել ազգը պառակտելու ուղղությամբ: 2018 թվականին Սահմանադրություն, օրենքներ, միջազգային նորմեր խախտելով, իշխանազավթում կատարեցին: Դա հեղափոխություն չէր: Իրենք եկան՝ պառակտելու հայ հասարակությանը: Այն հասարակությանը, այն ազգին, որին կիսելն ու պառակտելը շատ դժվար է, բայց իրենք կարողացան բաժանել: 2018 թ.-ից բաժանեցին «սևերի» ու «սպիտակների», նախկինների ու ներկաների, «պիցայակերների» և «չպիցայակերների»: 2021 թ. ընտրություններն այս ամբողջի գագաթնակետն էին, երբ նախընտրական քարոզչություն իրականացնող՝ վարչապետի պաշտոնին հավակնող անձը նաև հայտարարեց, որ քաղաքացիական և քաղաքական վենդետաներ են լինելու:

Այստեղ պետք էր դադարեցնել ընտրությունների գործընթացը: Նա նման բառապաշարով իր խոսքն ուղղում է ՀՀ քաղաքացուն, որը պայքարում է իր դեմ, որովհետև գտնում է, որ նրա քաղաքական հայացքներն իր համար ընդունելի չեն, որովհետև իր ստորագրած կապիտուլ յացիոն ակտն իր համար ընդունելի չէ, Արցախի հանձնումը թուրքին ընդունելի չէ: Չէ՞ որ յուրաքանչյուրն իր կարծիքն արտահայտելու իրավունք ունի: Բայց՝ ոչ: Նա պատժելով, ոտքերի տակ տրորելով, ասֆալտներին փռելով է մարդկանց սպառնում ու վախեցնում: Ու այս պահից սկսած ես ոչ մի լավ կանխատեսում չունեմ: Այս պահից սկսած ամեն ինչ շատ ավելի վատ է լինելու: Խոսքը դեռ 2018 թ.-ին սկսված ու հատկապես նոյեմբերի 9-ից հետո խորացած ճգնաժամի մասին է: Ինչպես ասում են՝ «это еще цветочки, а ягодки будут потом»: Այդ ճգնաժամը կարող է հանգեցնել Հայաստանի պետականության կորստին»,-ասաց նա:

Այս համատեքստում նա հիշեցրեց ընդդիմադիր գործիչներին «ժանգոտած մեխերի հետ համեմատելու և մուրճով նրանց հանելու» սպառնալիքի մասին: «Այս մթնոլորտում հասարակության մի մասը, որը խելացի է, գրագետ, սակայն այդքան էլ պայքարելու ցանկություն չունի, թողնելու է ու գնա երկրից: Սա սպիտակ գենոցիդ է դառնալու, մեծ թվով արտագաղթ է լինելու: Խելացի ու գրագետ մարդիկ, որոնք պետք են երկրին, նրանց մի մասը կգնա, մի մասը կհայտնվի բանտերում, ու ինքն իր թիմով կիրականացնի այն ծրագրերը, որը թուրքն է դրել իր առաջ: Կամաց-կամաց, կտոր-կտոր անկլավները կտա, հետո միջանցքը կբացի, հետո մի քիչ այստեղից, մի քից այնտեղից կտա: Հայտարարում էր, թե մինչև 2050 թվականը այս են անելու, այն են անելու:

Այո, մինչև 2050 թվականը թուրքական ծրագրերը կիրականացնեն, ու ինչպես դարերի ընթացքում կորցրինք ծովից ծով Հայաստանը, մի քանի տարվա ընթացքում էլ կկորցնենք մի փոքրիկ Հայաստանը, եթե, իհարկե, հանկարծ չհայտնվի Հայաստանում մի Նժդեհ, մեկը, որը կառաջնորդվի ոչ թե օտար ուժերի, գերտերությունների հրամայականներով ու հանձնարարականներով, այլ բացառապես հայ ազգային շահերով: Մեզ պետք է մի հայ, որը կառաջնորդի հայ հասարակությանն ու կփորձի փրկել այն վերջին կտորը, որը մնացել էր ծովից ծով Հայաստանից»,-նշեց մեր զրուցակիցը:

Ամփոփելով ու գնահատելով ընտրությունների արդյունքները՝ նա հավելեց. «Սրանք ընտրություններ չէին: Սա կապիտուլ յացիայի լեգիտիմացում էր, սա ոչ լեգիտիմ իշխանության լեգիտիմացում էր»: 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱՄՆ-ն թույլ չի տա հակամարտություն Թուրքիայի ու Հունաստանի միջև Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցելԱշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանք ԱՊՀ երկրների ղեկավարները գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հայտարարություն են ընդունել ՀՀ ֆուտզալի հավաքականը նախապատրաստվում է Աշխարհի առաջնությանը «Ոսկե ժամ»․ IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո Ինչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 9-14-ը Մենք ունենք պատմական հայրենիք, որի մասին միշտ հիշելու և մտածելու ենք. Ցոլակ ԱկոպյանԿիպրոսի երկու համայնքների ղեկավարները կհանդիպեն հոկտեմբերի 13-ին ՍԴ-ն մերժել է կառավարության ծրագրի և Կաթողիկոսի հեռացման դրույթի դեմ ընդդիմության դիմումը Իտալիայի գինեգործարանից գողացել են 30,000 շիշ գինի՝ 5 միլիոն եվրո արժողությամբ Նելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականըՄոլդովայի հնարավոր միավորումը Ռումինիայի հետ կօգներ ապահովել մոլդովացիների անվտանգությունը. Սանդու Մեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն էԻրանը չի հրաժարվի ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրանց հարձակումներին. Փեզեշքիան Ժանտախտի վտանգը ցնցում է Ռուսաստանը․ առեղծվածային մահ, աղմկահարույց մանրամասներ Դուբլ՝ 8 րոպեում․ Նեյմարը փրկել է «Սանտոս»-ին պարտությունից Հորմուզի նեղուցում լցանավեր են պայթել. Fars Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն Հույս ունեմ, որ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի իրականացնել այս պատվավոր առաքելությունը. Լուկաշենկո Կեսօրից հետո առանձին շրջաններում կանձրևի. եղանակի տեսություն «ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ ԶաքարյանՓեզեշքիանը Պուտինի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ամրապնդման և ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ հարցեր «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում «Kia Forte»-ն բախվել է երկաթե սյանը․ տուժածներ չկան Ուիթքոֆը և Քուշները ուրբաթ օրը կհանդիպեն Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Կրեմլը համաձայն է Ռուբիոյի այն գնահատականի հետ, որ այս պահին Ուկրաինայի հակամшրտության խաղաղ կարգավորման հեռանկարներ չկան. Պեսկով Սպասվում է շքեղ հրավառություն Հաղթանակ Զբոսայգուց Կրիշտիանուն մեր ժառանգության մի մասն է. Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խաղաղության հասնելու միայն մեկ իրական տարբերակ կար. Փաշինյան Նյու Յորքում ICE-ի աշխատակիցը երեխայի աչքի առաջ կրակել է տղամարդու վրա NYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Եմենում ստեղծված իրավիճակի պատճառով իրավիճակի սրման վտանգի մասին Մոսկվայում տասնյակ ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել. ինչ է կատարվում «Զվարթնոցում» Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում «Խետաֆեին» թույլ չեն տալիս պայմանագիր կնքել «Ռեալի» նախկին ավագի հետ Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են Մոսկվայում քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցըԻշխանությանը հանգիստ չեն տալիս իր նախաձեռնած հակաեկեղեցական արշավի շարունակական ձախողումները Փաշինյանն ու Փեզեշքիանը համոզմունք են հայտնել, որ առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն Մարուքյան