Երևան, 10.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երթևեկություն. անտեսված ու քաոսի վերածված ոլորտ. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Որևէ երկրի առաջընթաց միավեկտոր գործընթաց չէ. այն բազմակողմանիության մեջ պետք է դիտարկել, քանի որ խնդիրները մեկը մյուսի հետ փոխկապակցված են։ Անտեսելով ներկա բարդագույն վիճակում արտաքուստ մանր թվացող հարցերը՝ ի վերջո, գլոբալ առումով որևէ խնդրի այդպես էլ լուծում չի տրվելու: Դրանցից մեկն էլ երթևեկության թեման է, ինչին տարբեր երկրներում վերջին տարիներին հատուկ ուշադրություն են դարձնում։ Հայաստանում նույնպես այս թեմայի որոշ ասպեկտներ ուշադրության են արժանի։ Ընդ որում, ամենակարևոր հարցն առաջին հերթին վերաբերում է խցանումներին։ Հասկանալի է՝ երևանյան խցանումներին: Նորություն ասած չենք լինի, եթե փաստենք, որ Երևանի կենտրոնում շատ մեծ քանակությամբ տրանսպորտային միջոցներ են տեղակայվել, և դա է պատճառը, որ շատ հաճախ մեքենա կանգնեցնելու տեղ չկա, կամ էլ մեքենաները կանգնեցված են շատ անհարմար վայրերում՝ անգամ մայթերի վրա։

Պարզ է՝ խորհրդային ժամանակաշրջանից մնացած փողոցները նախատեսված են եղել փոքր թվով մեքենաների համար, իսկ հիմա իրավիճակը փոխվել է, և այս իրողությունը պետք է հաշվի առնել։ Ու հատկապես ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ աշխատանքի սկսվելու և վերջանալու ժամերին մարդիկ ահռելի ժամանակ են անցկացնում խցանումների մեջ։ Իսկ երբ պատահար է տեղի ունենում, ապա վթարված մեքենաները (եթե նույնիսկ քիչ են վնասվել) կանգնած մնում են տեղում, մինչև ոստիկանությունը, ԱՊՊԱ գործակալները գան և արձանագրեն։ Իսկ այդ ժամանակ հսկայական խցանումներ են գոյանում։ Պատահում են նաև դեպքեր, երբ էլեկտրականության անջատումների կամ այլ պատճառներով լուսացույցները չեն աշխատում, ինչի հետևանքով երկար խցանումներ են գոյանում։

Եթե նման խցանումներ լինեին մեծ մեգապոլիսներում, կարելի էր ինչ-որ չափով ընկալելի համարել, բայց շատ դեպքերում նույնիսկ բազմամիլիոնանոց քաղաքներում երթևեկությունն արդյունավետ կարգավորվում է։ Ուստի, նման վիճակը Հայաստանի և մասնավորապես մայրաքաղաք Երևանի համար մի քիչ տարօրինակ է, քանի որ կարելի էր ժամանակի ընթացքում քաղաքը բեռնաթափել, իսկ երթևեկությունն ապակենտրոնացնել, օգտագործել խելացի լուսացույցներ և այլն։ Միևնույն ժամանակ, մեքենաների քանակի կուտակման թեթևացումը կնվազեցնի նաև աղտոտման մակարդակն ու աղմուկը։ Իսկ երթևեկության ապակենտրոնացման համար հարկավոր է որոշ կարևոր հաստատություններ տեղափոխել այլ վայրեր, և դա անել խելամտորեն, այլ ոչ թե կամայականորեն։

Օրինակ՝ իշխանությունները ցանկանում են համալսարանները Աշտարակ տեղափոխել։ Այդ դեպքում արդեն դեպի Աշտարակ տանող ճանապարհն է խցանվելու, իսկ երթևեկության կաթվածահար վիճակը մասամբ տեղափոխվելու է Աշտարակ՝ միևնույն ժամանակ չլուծելով Երևանի երթևեկության խնդիրը։ Պետք է նաև լուծել կայանատեղիների խնդիրը և կայանման համար այնպիսի տարածքներ առանձնացնել, որ ճանապարհների բեռը թեթևացվի։ Հակառակ պարագայում հատկապես նեղ փողոցներում ամբողջ երկու շարք փաստացի զբաղեցվում է կայանված մեքենաների կողմից՝ ավելի բարդացնելով վիճակը: Վերջերս կառավարությունը որոշել է փոփոխություններ անել «կարմիր գծերի» մասով. ԱԺ-ի կողմից համապատասխան օրենսդրական փոփոխություններն ընդունելու դեպքում, ամենայն հավանականությամբ, Կենտրոնում կայանումը էապես կթանկանա: Սա ճիշտ որոշում է, սակայն պակաս կարևոր չէ, որ թանկացումը վերաբերի երկարաժամկետ կայանման դեպքերին, այլ ոչ մինչև մեկ ժամ կայանմանը:

Եվ հետո՝ Երևանի մետրոպոլիտենի ցանցը, ցավոք, թույլ չի տալիս այնպիսի արմատական լուծումների գնալ, որ սեփական ավտոմեքենայով Կենտրոն «իջնելը» ձեռնտու չլինի... Մյուս խնդիրը վերաբերում է վարորդների իրազեկվածությանը, ինչի բացակայությունը հաճախ պատճառ է դառնում ոչ միայն խցանումների առաջացման, այլև վիճաբանությունների և դժբախտ պատահարների։ Օրինակ՝ որոշակի պահանջներ և քննություններ են դրված վարորդական իրավունք ձեռքբերելու համար, սակայն համապատասխան աշխատանքներ չեն տարվում «գործող» վարորդների իրազեկվածության մակարդակը բարձրացնելու և ընդունված կանոնները պահելու ուղղությամբ։ Եվ պատահական չէ, որ իշխանությունների նախաձեռնության արդյունքում վարորդների համար բալային համակարգ ներդրվեց, որը ընդամենը պատժելու համար է, սակայն միայն պատժի համակարգի ներդրումը բավարար չէ։ Ուշադրություն չի դարձվում նաև անվտանգության միջոցառումներին։ Մեկ այլ պրոբլեմատիկ հարց էլ ճանապարհներին է վերաբերում։

Արդեն ընդունված գործելակերպ է, որ այն ճանապարհը, որը դեռ պիտանի է երթևեկության համար, և վերանորոգելու անհրաժեշտություն չկա, գրեթե ամեն տարի վերանորոգվում է, իսկ այն ճանապարհները, որոնցով անցնելը խնդրահարույց է, ուղղակի մեծ ընդմիջումներով կարկատաններ են արվում։ Մյուս կողմից էլ՝ պատշաճ մակարդակի չեն կատարվում գծանշումները կամ էլ, եթե արվում են, ապա մի քանի ամիս հետո դրանք խամրում են և վարորդների բողոքի պատճառ դառնում։ Քիչ չեն նաև այն դեպքերը, երբ ճանապարհային նշանները անհրաժեշտ քանակությամբ չեն տեղադրվում, կամ էլ այնպիսի տեղերում են տեղակայվում, որ բարդ է նկատելը։ Հետիոտների իրազեկվածությունը բարձրացնելու և նրանց հետ համապատասխան աշխատանքներ տանելու հարցը նույնպես հրատապ է, քանի որ հետիոտները հաճախ անցնում են չնախատեսված վայրերով, խանգարում երթևեկությանը, ինչու չէ, նաև պատահարների պատճառ դառնում։

Դրա համար պետք է ավելացնել անցումների քանակը՝ հատկապես վերգետնյա, և հետևել, որ հետիոտները անցնեն դրանցով, հետևեն լուսացույցի աշխատանքին։ Ժամանակ կար, երբ մարդկանց տուգանում էին հետիոտնի համար նախատեսված անցումներով չանցնելու համար, իսկ հիմա, կարծես, այս հարցը մոռացության է մատնվել։ Խնդիրը հատկապես լուրջ է մարզային քաղաքներում, որտեղ մարդկանց համար սովորական է դարձել բանուկ փողոցի չնախատեսված մասով անցնելը։ Բազմաթիվ փողոցներում չկան լուսացույցների՝ հետիոտների համար նախատեսված հատվածները, հետիոտնի անցման նշանները նորմալ արված չեն, չկա հետևողականություն։

Ընդամենը մի քանի հարցի անդրադարձանք, սակայն երթևեկության բնագավառում խնդիրների ծավալն ավելի լայն է, և իրապես հսկայական աշխատանքի տեղ կա, ուղղակի երբեմն պետք է աշխատեցնել ուսերի վրա դրվածը... Հ.Գ.-Ի դեպ, մինչ «աշտարակյան» ծրագրի իրականացումը (թեպետ վստահ ենք, որ դա ուտոպիա է), սկզբի համար կարելի է որոշել ու բոլոր բուհերի դասերի սկիզբը սահմանել ոչ թե ժամը 9-ը, այլ 11-ը: Իսկ պատճառաբանությունները, թե որոշ բուհեր չեն «տեղավորվում», երկու հերթով են աշխատում, անհեթեթություն են. նախ՝ թող ընդունեն այնքան ուսանող, որքան կարող են «տեղավորել», և հետո՝ միշտ էլ ելքեր կարելի է գտնել:

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ»«Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ»Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 10/11-ին լույս չի լինելու24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանումԵրևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՏեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փաստերը չեն համապատասխանում քարոզչությանը. Ուժեղ ՀայաստանՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձըՀայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունինԼեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն«Կարապետյան» հիմնադրամի աջակցությամբ հայկական «Սաղմոսերգու» և «Գեղարդ» երգչախմբերը Իտալիայում մասնակցեցին բացառիկ հոգևոր և մշակութային ծրագրիՄեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըԿիևում սննդամթերքի դեֆիցիտ է. GuardianԱրագածոտնի մարզի Ցամաքասար բնակավայրում փորձարկվելու է էլեկտրաշչակ 14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակՓաշինյանի թիմում կան պատգամավորներ, ովքեր քաղաքական ճնշման տակ ճամբարափոխ կլինեն. Ավետիք ՉալաբյանՏեղի ունեցավ «Գիշատիչների խնջույքը» նոր ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ) ԱՄՆ-ի hարվածները իրանական նավերին տանում են էuկալացիայի. Իրանի ԱԳՆ ԵՄ-ն չի հաստատել Հայաստանի համար 2029-ի վիզաների ազատականացման ժամկետը․ ի՞նչ է իրականում ասել ԲրյուսելըԾեծկռտուք՝ Սիրահարների այգում. 40-ամյա ՌԴ քաղաքացին ոտքի վնասվածք է ստացել Իրանը մտադիր է արգելել Հորմուզով անցումն արգելված գոտի մտած նավերին Կուրտուան հեռանում է հավաքականից, բայց խոստանում է վերադառնալ Մեծ մարդկանց կրկնել հնարավոր չէ, բայց հնարավոր է վերադարձնել աշխատանքի մշակույթը․ Մհեր ԱվետիսյանԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանԵրաժիշտ Սինգհին ծեծի են ենթարկել, նրա կյանքը փրկել չի հաջողվելՍիրիայում զինшմթերքի պահեստ է պшյթել․ կան վիրավnրներ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար տուրքը կարող է աճել 5 անգամ, իսկ քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 10 անգամ. նախագիծ ՌԴ-ն շարունակում է Ուկրաինայի հետ ռшզմագերիների փոխանակման աշխատանքը․ Պեսկով Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր ԿամենդատյանՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըԴատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ ՂազինյանԳերմանիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Գուտերեշը Իսրայելին կոչ է արել դադարեցնել գործողությունը Լիբանանի հարավում Զելենսկին փորձում է Ռուսաստանի տնտեսական շրջափակում իրականացնել․ Զախարովա ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերըԱշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ Ակոպյան