Երևան, 09.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Քննիչ հանձնաժողովի ստեղծումը քաղաքական նպատակով է. ոչ մի արդյունավետ գործողություն չի ակնկալվում». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանը «Փաստի» հետ զրույցում անդրադարձել է իշխանության կողմից 44-օրյա պատերազմի՝ ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծման, ադրբեջանական կողմին առանց նախապայմանների անհետ կորած համարվողների մարմինները, ինչպես նաև ականապատ դաշտերի քարտեզները փոխանցելու՝ ՀՀ իշխանությունների պատրաստակամության թեմաներին:

Անդրադառնալով քննիչ հանձնաժողովին՝ Վիտալի Մանգասարյանը նախ հիշեցրեց արդեն ունեցած նախադեպի մասին:«Խոսքն ապրիլ յան պատերազմի քննիչ հանձնաժողովի մասին է: Սկզբից հայտարարվում էր, որ հասարակական պահանջ է և հանրության լայն շերտերին պետք է ներկայացվեն գործունեության արդյունքները: Նմանօրինակ մեկնաբանություններ էին արվում, բայց հետո պարզվեց, որ ոչ մի նման բան տեղի չունեցավ: Այսինքն, արդեն ունենք նախադեպ, ըստ որի, հասարակության լայն շերտերին այդպես էլ չներկայացվեց այն, ինչ տեղի է ունեցել պատերազմական գործողությունների ժամանակ: Ու հիմա ակնկալել, որ քննիչ հանձնաժողովն իր այդ գործողություններով ու քննությամբ պետք է լույս սփռի պատերազմական գործողությունների տարբեր մութ անկյունների վրա, ըստ իս, անիրատեսական է: Մյուս կողմից՝ կարծում եմ՝ քննիչ հանձնաժողովն ավելի շատ ընդդիմության գործիքն է, որ կարողանան քննություն իրականացնել: Այս փուլում, սակայն, մենք տեսնում ենք, որ իշխանությունները քննիչ հանձնաժողովի ստեղծմամբ փորձում են, այսպես ասած, «լույս սփռել» իրենց իսկ գործունեության վրա: Մենք գիտենք, որ կան տարբեր գործիքակազմեր, այդ թվում՝ գլխավոր դատախազություն, ռազմական ոստիկանություն, քննչական կոմիտե: Բոլոր ուժային կառույցներն իշխանության գործիքակազմում են, և եթե ինչ-որ մարդկանց պատժելու, մեղավորներին գտնելու նպատակ կա, ապա թվարկված գործիքակազմը լիովին բավարար էր, որ թեկուզ այս մեկուկես տարվա ընթացքում ինչ-որ քննություն իրականացվեր, բոլոր հնարավոր մեղավորները պատժվեին: Բայց մենք մինչև հիմա նման բան չենք տեսել: Իմ կարծիքով, այս ամենը զուտ քաղաքական նպատակ է հետապնդում, և այս քննիչ հանձնաժողովից ես ոչ մի արդյունավետ գործողություն չեմ ակնկալում»,-ասաց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է բուն քաղաքական նպատակներին՝ փորձագետը մանրամասնեց. «Ի՞նչ տեղի ունեցավ: Պատերազմական գործողությունների առաջին իսկ օրվանից իշխանությունները հայտարարում էին, թե ինչ-որ մարդիկ գնում ու դիրքերում տարբեր հայտարարություններ են անում: Մինչև անգամ այս վերջին շրջանում իշխանությունները մարդկանց էին մեղադրում, և այդ ամենի մեջ քրեական էլեմենտներ կան: Եթե նման դեպքեր եղել են, ապա իրավապահ կառույցները պետք է զբաղվեն այդ ամենով, բայց մինչ օրս ոչ մի նման բան մենք չենք տեսել: Այսինքն, ստացվում է, որ այս անգամ ևս ինչ-որ շերտերի համար ականջահաճո հայտարարություններ անելու նպատակ կա: Որևէ այլ նպատակ ես չեմ տեսնում: Եթե իրականում այլ նպատակ լիներ, ապա այդ ամենին իրավական գնահատական արդեն կա՛մ պետք է տրված լիներ, կա՛մ գոնե ընթացքի մեջ լիներ: Ինչ-որ հանգամանքներ արդեն տեսանելի պետք է լինեին, բայց այս փուլում, համենայն դեպս, ոչ մի տեսանելի բան չկա»:

Անդրադառնալով իշխանությունների կողմից հայտարարված հումանիտար բնույթ կրող քայլերին՝ Վ. Մանգասարյանը մատնանշեց մի քանի հանգամանք: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ առանց նախապայմանների ադրբեջանական կողմին է փոխանցվել արցախյան առաջին պատերազմում զոհված 108 ադրբեջանցու մարմին, և նույն մոտեցումն է ցուցաբերվել նաև ականապատ տարածքների քարտեզներին: «Թշնամին օր օրի զինվում է, տարբեր ստորաբաժանումներ է բացում մեր սահմանի մոտակայքում: Ավելին՝ այդ ստորաբաժանումները համալրում է ծանր տեխնիկայով: Վերջերս նույնիսկ ցույց տվեցին, որ սահմանային տարբեր զորամասերի են մոտեցրել ՏՈՍ հրանետային համակարգեր: Գուցե 108 մարմին հանձնելն ինչ-որ տեղ հասկանալի է, կարող ենք հումանիտար գործողությունների տրամաբանության մեջ նայել, ինչը թե՛ բարոյական, թե՛ մարդկային բոլոր առումներով ընկալելի կարող է լինել: Բայց նույնը չենք կարող ասել ականապատ տարածքների քարտեզների մասին, որոնք պետական և ռազմական գաղտնիք հանդիսացող փաստաթուղթ են: Դրանք առանց նախապայմանների թշնամուն հանձնելու մեջ, իմ կարծիքով, քրեական էլեմենտներ կարելի է գտնել: Պատկերացնենք, որ ցանկացած պատերազմից հետո մյուս կողմը ռազմական գաղտնիք հանդիսացող ինչ-որ փաստաթղթեր հանձնի թշնամուն, այն էլ՝ առանց նախապայմանների: Ուրիշ հարց է, եթե հանձնելով՝ կարողանում ենք գերիներին հետ բերել կամ այլ խնդիրներ լուծել: Եթե նման բան լիներ, գոնե ինչ-որ տրամաբանություն կամ նպատակ հնարավոր կլիներ այդ ամենի մեջ գտնել, բայց եթե շեշտվում է, որ առանց նախապայմանների է, ստացվում է՝ պետական գաղտնիք հանդիսացող փաստաթուղթ ենք նվեր տվել, ինչը, բնականաբար, անընդունելի ու անթույլատրելի է»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով սահմանազատման ու սահմանագծման հնարավոր գործընթացին ու այդ համատեքստում դիտարկելով հայկական կողմի՝ զորքերի հայելային հետքաշման առաջարկը, որը Ադրբեջանը նախապայման է որակում, Վիտալի Մանգասարյանը նշեց. «Իրականում դեմարկացիայի ու դելիմիտացիայի փուլի մասին այս պահին որևէ ռեալ բան ասել չենք կարող: Ինչո՞ւ, որովհետև թշնամին տարբեր ուղղություններով գործողություններ է իրականացնում, նաև ճնշումներ է գործադրում մեր մարտական դիրքերի, տվյալ հատվածներում ապրող բնակչության նկատմամբ: Եվ այս իրավիճակում սահմանազատման և սահմանագծման մասին խոսելն ուղղակի անիմաստ է, գործնականում ևս հնարավոր չէ նման բան իրականացնել, քանի դեռ չենք լուծել այն խնդիրը, ըստ որի, հակառակորդն իրեն այլևս սանձազերծություններ թույլ չի տա: Պետք է սկզբից կարողանանք լուծել այդ խնդիրը, որից հետո նոր հնարավոր կլինի մտածել սահմանազատման, սահմանագծման գործընթացի մասին: Ինչ վերաբերում է զորքերի հայելային հետքաշման հնարավորությանը, ապա այստեղ, բնականաբար, վտանգները մեծ են, որովհետև չգիտենք, թե ինչքան ենք հետ քաշվելու: Ադրբեջանը մայիսի 12-ից ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք, իսկ հայկական կողմն ասում է՝ եկեք ինչ-որ չափով ամեն մեկս հետ գնանք: Այսինքն, եթե Ադրբեջանը տեսականորեն համաձայնի, ստացվում է, որ իրենք մեր տարածքում պետք է հետ գնան, մենք ևս մեր տարածքում ինչ-որ X կմ-ով հետ պետք է գանք: Եվ այս ամենի մեջ չի էլ նշվում, թե որքան պետք է հետ գանք: Կարող է՝ մենք ասում ենք՝ յուրաքանչյուրս 5 կմ պետք է հետ քաշվենք, Ադրբեջանն ասում է՝ 10, 15, 20 ու այսպես շարունակ: Եթե Ադրբեջանը ինչ-որ պահի համաձայնի, մեր զորքերն այդ տրամաբանությամբ ինչ-որ փուլում կարող է Հրազդանի ու Աբովյանի մեջտեղում գտնվեն: Այսինքն, խոսքը բավականին ռիսկային առաջարկի մասին է»:

Մեր զրուցակիցը նշեց, որ Ադրբեջանը, բնականաբար, չի համաձայնելու քիչ տարածությամբ հետ քաշվել. «Ինչո՞ւ, որովհետև, իրենց տեսանկյունից, եթե կարողանում են նշված դիրքերում ամրապնդվել, այդ դիրքերից մեզ ճնշել, ինչ-որ գործողություններ իրականացնել, ապա փոքր քանակությամբ հետքաշվելն, այսպես ասած, ձեռք չի տալիս: Ըստ իս, նշված առաջարկին Ադրբեջանի չհամաձայնելու փաստարկներից մեկն էլ այն է, որ պահանջում են ավելի մեծ տարածությամբ հետ քաշվել, ինչը հայկական կողմի համար չափազանց մեծ ռիսկեր է առաջացնելու»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. եղանակի տեսություն ՊԵԿ հիշեցում՝ անկանխիկ վճարումների ընդունման հնարավորության ապահովման մասին ԱՄՆ-ը պետք է ձեռնպահ մնա Չինաստանի հասցեին հնչող կեղծ մեղադրանքներից՝ ԱԲ-ի ամերիկյան տեխնոլոգիաների հափշտակման վերաբերյալ․ ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Հրազդանի կիրճում՝ ջրատար խողովակում, հայտնաբերվել է տղամարդու մարմին ԱՄՆ զինվորականները nչնչացրել են իրանական հինգ նավթատար լցանավ Նովոռոսիյսկում ԱԹՍ-ների hարվածից հետո խոշոր հրդեհ է բռնկվել․ կան զnhեր և վիրավnրներ Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող ավիաբազաներին Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու Ամառը վերադառնում է․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասինՀայաստանում հոգևոր հայրերին են ճնշում, Բաքվում՝ քրիստոնեական խորհրդանիշներ կրող հայերին. Աբրահամյան Տարադրամի փոխարժեքի փոփոխություն․ արժեքներԼոռու մարզի քրեական ոստիկանները բացահայտել են քրեական ենթամշակույթի դրսևորման նոր դրվագներ Սեպտեմբերի 1-ից դպրոցներում գործում են անվտանգության նոր կանոններ. որո՞նք են դրանք Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա․ ինչ է սպասվում Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալՈսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՓաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք ՉալաբյանՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էՈրքա՞ն կտևի ռուս-ուկրաինական պատերազմըՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Պուտինը հաստատեց․ արտերկրում թաքնվողների համար խիստ սահմանափակումներ կգործեն Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Գազ չի լինի 09:30-ից մինչև 17:00-ն սեպտեմբերի 9-ին ԱՄՆ-ն ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկուն. ԶԼՄ-ներ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Ճապոնիան պետք է դասեր քաղի պատմությունից և խզի կապերը միլիտшրիզմի հետ. ՉԺՀ ԱԳՆ Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբ