Yerevan, 05.June.2026,
00
:
00
BREAKING


«Քննիչ հանձնաժողովի ստեղծումը քաղաքական նպատակով է. ոչ մի արդյունավետ գործողություն չի ակնկալվում». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանը «Փաստի» հետ զրույցում անդրադարձել է իշխանության կողմից 44-օրյա պատերազմի՝ ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծման, ադրբեջանական կողմին առանց նախապայմանների անհետ կորած համարվողների մարմինները, ինչպես նաև ականապատ դաշտերի քարտեզները փոխանցելու՝ ՀՀ իշխանությունների պատրաստակամության թեմաներին:

Անդրադառնալով քննիչ հանձնաժողովին՝ Վիտալի Մանգասարյանը նախ հիշեցրեց արդեն ունեցած նախադեպի մասին:«Խոսքն ապրիլ յան պատերազմի քննիչ հանձնաժողովի մասին է: Սկզբից հայտարարվում էր, որ հասարակական պահանջ է և հանրության լայն շերտերին պետք է ներկայացվեն գործունեության արդյունքները: Նմանօրինակ մեկնաբանություններ էին արվում, բայց հետո պարզվեց, որ ոչ մի նման բան տեղի չունեցավ: Այսինքն, արդեն ունենք նախադեպ, ըստ որի, հասարակության լայն շերտերին այդպես էլ չներկայացվեց այն, ինչ տեղի է ունեցել պատերազմական գործողությունների ժամանակ: Ու հիմա ակնկալել, որ քննիչ հանձնաժողովն իր այդ գործողություններով ու քննությամբ պետք է լույս սփռի պատերազմական գործողությունների տարբեր մութ անկյունների վրա, ըստ իս, անիրատեսական է: Մյուս կողմից՝ կարծում եմ՝ քննիչ հանձնաժողովն ավելի շատ ընդդիմության գործիքն է, որ կարողանան քննություն իրականացնել: Այս փուլում, սակայն, մենք տեսնում ենք, որ իշխանությունները քննիչ հանձնաժողովի ստեղծմամբ փորձում են, այսպես ասած, «լույս սփռել» իրենց իսկ գործունեության վրա: Մենք գիտենք, որ կան տարբեր գործիքակազմեր, այդ թվում՝ գլխավոր դատախազություն, ռազմական ոստիկանություն, քննչական կոմիտե: Բոլոր ուժային կառույցներն իշխանության գործիքակազմում են, և եթե ինչ-որ մարդկանց պատժելու, մեղավորներին գտնելու նպատակ կա, ապա թվարկված գործիքակազմը լիովին բավարար էր, որ թեկուզ այս մեկուկես տարվա ընթացքում ինչ-որ քննություն իրականացվեր, բոլոր հնարավոր մեղավորները պատժվեին: Բայց մենք մինչև հիմա նման բան չենք տեսել: Իմ կարծիքով, այս ամենը զուտ քաղաքական նպատակ է հետապնդում, և այս քննիչ հանձնաժողովից ես ոչ մի արդյունավետ գործողություն չեմ ակնկալում»,-ասաց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է բուն քաղաքական նպատակներին՝ փորձագետը մանրամասնեց. «Ի՞նչ տեղի ունեցավ: Պատերազմական գործողությունների առաջին իսկ օրվանից իշխանությունները հայտարարում էին, թե ինչ-որ մարդիկ գնում ու դիրքերում տարբեր հայտարարություններ են անում: Մինչև անգամ այս վերջին շրջանում իշխանությունները մարդկանց էին մեղադրում, և այդ ամենի մեջ քրեական էլեմենտներ կան: Եթե նման դեպքեր եղել են, ապա իրավապահ կառույցները պետք է զբաղվեն այդ ամենով, բայց մինչ օրս ոչ մի նման բան մենք չենք տեսել: Այսինքն, ստացվում է, որ այս անգամ ևս ինչ-որ շերտերի համար ականջահաճո հայտարարություններ անելու նպատակ կա: Որևէ այլ նպատակ ես չեմ տեսնում: Եթե իրականում այլ նպատակ լիներ, ապա այդ ամենին իրավական գնահատական արդեն կա՛մ պետք է տրված լիներ, կա՛մ գոնե ընթացքի մեջ լիներ: Ինչ-որ հանգամանքներ արդեն տեսանելի պետք է լինեին, բայց այս փուլում, համենայն դեպս, ոչ մի տեսանելի բան չկա»:

Անդրադառնալով իշխանությունների կողմից հայտարարված հումանիտար բնույթ կրող քայլերին՝ Վ. Մանգասարյանը մատնանշեց մի քանի հանգամանք: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ առանց նախապայմանների ադրբեջանական կողմին է փոխանցվել արցախյան առաջին պատերազմում զոհված 108 ադրբեջանցու մարմին, և նույն մոտեցումն է ցուցաբերվել նաև ականապատ տարածքների քարտեզներին: «Թշնամին օր օրի զինվում է, տարբեր ստորաբաժանումներ է բացում մեր սահմանի մոտակայքում: Ավելին՝ այդ ստորաբաժանումները համալրում է ծանր տեխնիկայով: Վերջերս նույնիսկ ցույց տվեցին, որ սահմանային տարբեր զորամասերի են մոտեցրել ՏՈՍ հրանետային համակարգեր: Գուցե 108 մարմին հանձնելն ինչ-որ տեղ հասկանալի է, կարող ենք հումանիտար գործողությունների տրամաբանության մեջ նայել, ինչը թե՛ բարոյական, թե՛ մարդկային բոլոր առումներով ընկալելի կարող է լինել: Բայց նույնը չենք կարող ասել ականապատ տարածքների քարտեզների մասին, որոնք պետական և ռազմական գաղտնիք հանդիսացող փաստաթուղթ են: Դրանք առանց նախապայմանների թշնամուն հանձնելու մեջ, իմ կարծիքով, քրեական էլեմենտներ կարելի է գտնել: Պատկերացնենք, որ ցանկացած պատերազմից հետո մյուս կողմը ռազմական գաղտնիք հանդիսացող ինչ-որ փաստաթղթեր հանձնի թշնամուն, այն էլ՝ առանց նախապայմանների: Ուրիշ հարց է, եթե հանձնելով՝ կարողանում ենք գերիներին հետ բերել կամ այլ խնդիրներ լուծել: Եթե նման բան լիներ, գոնե ինչ-որ տրամաբանություն կամ նպատակ հնարավոր կլիներ այդ ամենի մեջ գտնել, բայց եթե շեշտվում է, որ առանց նախապայմանների է, ստացվում է՝ պետական գաղտնիք հանդիսացող փաստաթուղթ ենք նվեր տվել, ինչը, բնականաբար, անընդունելի ու անթույլատրելի է»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով սահմանազատման ու սահմանագծման հնարավոր գործընթացին ու այդ համատեքստում դիտարկելով հայկական կողմի՝ զորքերի հայելային հետքաշման առաջարկը, որը Ադրբեջանը նախապայման է որակում, Վիտալի Մանգասարյանը նշեց. «Իրականում դեմարկացիայի ու դելիմիտացիայի փուլի մասին այս պահին որևէ ռեալ բան ասել չենք կարող: Ինչո՞ւ, որովհետև թշնամին տարբեր ուղղություններով գործողություններ է իրականացնում, նաև ճնշումներ է գործադրում մեր մարտական դիրքերի, տվյալ հատվածներում ապրող բնակչության նկատմամբ: Եվ այս իրավիճակում սահմանազատման և սահմանագծման մասին խոսելն ուղղակի անիմաստ է, գործնականում ևս հնարավոր չէ նման բան իրականացնել, քանի դեռ չենք լուծել այն խնդիրը, ըստ որի, հակառակորդն իրեն այլևս սանձազերծություններ թույլ չի տա: Պետք է սկզբից կարողանանք լուծել այդ խնդիրը, որից հետո նոր հնարավոր կլինի մտածել սահմանազատման, սահմանագծման գործընթացի մասին: Ինչ վերաբերում է զորքերի հայելային հետքաշման հնարավորությանը, ապա այստեղ, բնականաբար, վտանգները մեծ են, որովհետև չգիտենք, թե ինչքան ենք հետ քաշվելու: Ադրբեջանը մայիսի 12-ից ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք, իսկ հայկական կողմն ասում է՝ եկեք ինչ-որ չափով ամեն մեկս հետ գնանք: Այսինքն, եթե Ադրբեջանը տեսականորեն համաձայնի, ստացվում է, որ իրենք մեր տարածքում պետք է հետ գնան, մենք ևս մեր տարածքում ինչ-որ X կմ-ով հետ պետք է գանք: Եվ այս ամենի մեջ չի էլ նշվում, թե որքան պետք է հետ գանք: Կարող է՝ մենք ասում ենք՝ յուրաքանչյուրս 5 կմ պետք է հետ քաշվենք, Ադրբեջանն ասում է՝ 10, 15, 20 ու այսպես շարունակ: Եթե Ադրբեջանը ինչ-որ պահի համաձայնի, մեր զորքերն այդ տրամաբանությամբ ինչ-որ փուլում կարող է Հրազդանի ու Աբովյանի մեջտեղում գտնվեն: Այսինքն, խոսքը բավականին ռիսկային առաջարկի մասին է»:

Մեր զրուցակիցը նշեց, որ Ադրբեջանը, բնականաբար, չի համաձայնելու քիչ տարածությամբ հետ քաշվել. «Ինչո՞ւ, որովհետև, իրենց տեսանկյունից, եթե կարողանում են նշված դիրքերում ամրապնդվել, այդ դիրքերից մեզ ճնշել, ինչ-որ գործողություններ իրականացնել, ապա փոքր քանակությամբ հետքաշվելն, այսպես ասած, ձեռք չի տալիս: Ըստ իս, նշված առաջարկին Ադրբեջանի չհամաձայնելու փաստարկներից մեկն էլ այն է, որ պահանջում են ավելի մեծ տարածությամբ հետ քաշվել, ինչը հայկական կողմի համար չափազանց մեծ ռիսկեր է առաջացնելու»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan 0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years