Yerevan, 17.April.2026,
00
:
00
BREAKING


Տնտեսության փոփոխությունը մասնագիտական որակական փոփոխություններ է բերելու հասարակության մեջ»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Մեր տնտեսությունն ինչպես զարգանում էր, այդ նույն տրամաբանությամբ էլ դեռ կշարունակի զարգանալ: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել տնտեսագետ Կարեն Ադոնցը, որի կարծիքով, տնտեսության կառուցվածքը պետք է փոխվի: Ներկայի տրամաբանությունը, ըստ նրա, հետևյալն է.

«Սպասարկման, ծառայությունների ոլորտը դեռ ակտիվ վիճակում կմնա, ներկայիս փոխարժեքը կպահպանվի, շինարարության ոլորտի որոշակի ակտիվությունը՝ ևս: Նշվածները տնտեսական ակտիվություն կբերեն: Ինչ վերաբերում է զարգացմանը, տնտեսության կառուցվածքի վերափոխմանը, որակական փոփոխություններին, դրանք, մեծ հաշվով, չեն եղել: Այս պահին էլ ունենք մեծ հնարավորություններ, ինչը տալիս են արտարժույթի մուտքերը, նոր մասնագետների ներհոսքը: Մենք արտադրական, տեխնոլոգիական ոլորտներ զարգացնելու հնարավորութոյւն ունենք, ինչը չի արվում, փոխարենը հենվել ենք սպասարկման, ծառայությունների, շինարարության ակտիվ վիճակի վրա»:

Տնտեսագետի խոսքով, սակայն, այլ առաջնահերթություններ կան, որոնք պետք է հաշվի առնել: «Պատերազմական իրավիճակները ցույց են տալիս, որ ռազմական գործը, պաշտպանությունն այսօր փոխել են սկզբունքները: Ավելի տեխնոլոգիական աշխատանք են ենթադրում պատերազմները՝ հենված, օրինակ՝ ճշգրտության վրա: Մենք առնչվել ենք պատերազմի ու առնվազն այս 2 տարվա ընթացքում պետք է հասկանայինք, որ էլի ենք առնչվելու: Խոսում ենք խաղաղությունից, բայց պետք է հասկանալ, որ երկիրը նոր որակի պաշտպանության կարիք ունի: Այսօր մենք խոսում ենք ռազմամթերքի մասին՝ մոռանալով, որ մենք ինքներս պետք է կարողանանք այդ ռազմամթերքի գոնե հիմնական մասն արտադրել, որը կապ ունի մասնավորապես ԱԹՍ-ների հետ: Հակառակ դեպքում մեզ համար ամեն ինչ ծախսատար կլինի, ու դժվար կլինի այդ ապրանքները գնել արտաքին շուկաներից: Որպեսզի ռազմական ԱԹՍ արտադրես, պետք է զարգացնես առնվազն 5 տեխնոլոգիական ոլորտ, որոնց թվում ճշգրիտ մեքենաշինության, ռադիոէլեկտրոնիկայի, օպտիկայի ոլորտներն են: Բայց զարգացնել՝ չի նշանակում ստեղծել արտադրություններ, որոնք իրենք իրենցով կսկսեն արտադրել»,-ասաց մեր զրուցակիցը:

Կարեն Ադոնցի խոսքով, պետք է փոխել տնտեսության կառուցվածքը, որպեսզի այդ ոլորտների համար պահանջարկ ձևավորվի: «Պետք է սկսել արդյունաբերական գոտիներից, պետական աջակցություն տրամադրել այդ ոլորտներին: Նշվածից բխող առնվազն տասը հարց կա, որոնցով պետք է զբաղվեինք այս 2 տարում, որպեսզի արտադրական հնարավորությունները հասցնեինք արտադրության կետի: Ես վստահ եմ, որ արտադրությունը հնարավոր կլիներ, իսկ մեծ քանակի դեպքում հնարավոր կլիներ կազմակերպել պաշտպանությունը: Տնտեսությունն իր պահանջարկով պետք է ձևավորի նաև անհրաժեշտ ինժեներական մասնագիտական համախումբը, բայց ոչինչ չի արվում՝ փոխարենը փորձում են զարգացնել տուրիզմը: Մինչդեռ ռազմական գործը, պաշտպանությունն ապահովում են արդյունաբերական հասարակությունները:

Որպեսզի այդ հասարակությունն ունենանք, պետք է ձևավորենք կառուցվածք, որն աշխատուժի փոփոխություն կպարտադրի: Ներքևից պետք է սկսել գործընթացը. տնտեսության փոփոխությունը մասնագիտական որակական փոփոխություններ է բերելու հասարակության մեջ: Բանակը կազմակերպվածություն, ճշգրիտ կառավարում, ճշգրիտ ռազմամթերք, գրագետ պլանավորում է ենթադրում, որտեղ մասնագետներ պետք է լինեն: Ուկրաինական բանակում նիհար, ակնոցներով խելացի երեխքը խաղում են կոմպյուտերային համակարգերի վրա՝ էկրանի վրա պատերազմ տանելով»,-նշեց նա՝ շեշտելով, որ մեր զինվորները ևս պետք է հանգիստ կռվեն: «Նրանք պետք է իրենց ուղեղով, գիտելիքով, տեխնոլոգիաներով կռվեն, ժամանակակից բանակն այդպիսին է, թեպետ մեր տղաները պատրաստ են իրենց մարմնով ու կյանքով պահել հայրենիքը:

2 տարվա մեջ տնտեսության նման վերափոխում կարող ենք ունենալ, բայց եթե շարունակենք այնպես, ինչպես հիմա, ընդհանուր տնտեսական ակտիվություն կլինի, բայց կառուցվածքը չի փոխվի. էլի տուրիզմ, շինարարություն, որի վրա հիմնված է մեր տնտեսությունը: Եթե այդ ուղղությունները շարունակեն ուռճացնել, մասնագիտական ներուժը հարմարվելու է դրան»,-ասաց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets Armenia