Երևան, 15.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հնարավո՞ր է կանգնեցնել զիջումների թափանիվը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Փաստ» օրաթերթը գրում է
 
2020 թվականի Արցախյան պատերազմից ի վեր հայկական կողմի դրությունը անընդհատ բարդանում է։ Ադրբեջանը չի կատարում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված իր պարտավորությունները, բայց, միևնույն ժամանակ, Հայաստանին է պարտադրվում այդ փաստաթղթում տեղ գտած դրույթների ադրբեջանական մեկնաբանության իրագործումը։ Օրինակ՝ հրադադարի հաստատումից մեկուկես տարուց ավելի ժամանակ է անցել, սակայն Ադրբեջանը այդպես էլ չի կատարել նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը, այն է՝ գերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձը։
 
Ավելին՝ Ադրբեջանը իր համար յուրաքանչյուր պատեհ պահի խախտում է հրադադարի ռեժիմը և նոր տարածքներ բռնազավթում այն պարագայում, երբ հրադադարի մասին եռակողմ հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։ Բայց այս իրողությունը չի խանգարում, որ առաջ մղվեն նոյեմբերի 9-ի փաստաթղթի՝ միայն Ադրբեջանին ձեռնտու դրույթները, այն էլ խեղաթյուրված տարբերակով։ Օրինակ՝ փաստաթղթի 6-րդ կետում նշվում է, որ, կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարվա ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար: Սակայն Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծը չի հաստատվել, բայց Ադրբեջանի պահանջով Լաչինի միջանցքն ընդգրկող հայկական բնակավայրերը՝ մասնավորապես Բերձորը, Աղավնոն և Սուսը, հայաթափվել են ու հանձնվում են հակառակորդին։
 
Այս պարագայում Հայաստանի ԱԽ քարտուղարը միայն հայտարարում է, թե Լաչինի միջանցքն այլ երթուղով փոխարինելու Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ, միևնույն ժամանակ հայկական կողմը առաջ է շարժվում ադրբեջանական պահանջներին համապատասխան, և մի քանի օր անց էլ Հայաստանի ԱԽ քարտուղարը Բրյուսելում հերթական հանդիպումն է ունենում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։ Մյուս խնդիրն այն է, որ հայկական կողմը դեռևս չի կառուցել Լաչինի միջանցքին փոխարինող նոր երթուղու իր հատվածը։ Այնինչ, Հայաստանը պետք է պատրաստ լիներ դեպքերի նման զարգացման, որ ոչ մի դեպքում չտուժեր Հայաստանի ու Արցախի անխափան հաղորդակցությունը։ Պակաս կարևոր չէ հասկանալ, թե ինչո՞ւ է Ադրբեջանն այդքան շտապում պահանջներ ներկայացնելու հարցում։ Պատասխանը շատ պարզ է. Բաքուն, տեսնելով, որ ՀՀ իշխանությունները անընդհատ տեղի են տալիս և հակված են լուռումունջ կատարել ադրբեջանական կողմի ոչ լեգիտիմ պահանջները, ավելացնում է իր կողմից պարտադրվող պայմանները։ Լաչինի միջանցքի այլընտրանքային երթուղու գործարկմամբ Բաքուն հասնում է նրան, որ Հայաստանը Արցախին կապող երթուղու երկայնքով բնակեցված հայկական բնակավայրեր չլինեն, որպեսզի հետագայում ավելի դյուրին լինի իր համար փակել միջանցքը, անցակետ տեղադրել, ինչու չէ՝ նաև Հայաստանի և Արցախի միջև ընկած հատվածում, այսինքն՝ Բերձորում, Աղավնոյում և Սուսում ադրբեջանցիներին բնակեցնել։
 
Դրա համար էլ հայերին կոչ էին անում հեռանալիս չվառել տները։ Բայց արդեն պետք է կանխատեսել, որ իր այս նպատակին հասնելուց հետո ադրբեջանական կողմի հաջորդ պահանջը լինելու է այն, որ Արցախի ՊԲ-ն պետք է լուծարվի, որպեսզի դրանով փորձեն նաև Արցախից մնացած հատվածի վրա աստիճանաբար իրենց վերահսկողությունը հաստատել, պայմաններ ստեղծել, որ մարդիկ հեռանան, մյուս կողմից էլ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացվի և այդպես շարունակ։ Ներկա զարգացումների շարունակության դեպքում չպետք է բացառել նաև, որ ՀՀ իշխանությունները շատ շուտով կարող են տեղի տալ նաև ադրբեջանական այլ հավակնություններին, այդ թվում՝ ՀՀ տարածքների նկատմամբ։ Մյուս կողմից էլ՝ թուրք պաշտոնյաների հայտարարություններից պարզ է դառնում Թուրքիայի կողմից Հայաստանի վրա գործադրվող լրացուցիչ ճնշումը։
 
Կարծես թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը վերածվել է ադրբեջանական պահանջներն իրագործելու պրոցեսի։ Կարճ ասած՝ տեսանելի է միայն այն, որ հակառակորդը հերթով հասնում է իր նպատակներին, իսկ հայկական կողմը միշտ կորցնում և զիջում է։ Ուստի Հայաստանի կողմից կատարվող զիջումների թափանիվը կանգնեցնելու ելքն այն է, որ ՀՀ իշխանությունները բախվեն լուրջ հանրային դիմադրության և ուղղակի ի վիճակի չլինեն հակառակորդի պահանջներն իրականություն դարձնել։
 
Եվ այս ֆոնին պատահական չէ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի այն հայտարարությունը, որ Հայաստանի իշխանություններն արդարանում են, թե Սփյուռքի ու ծայրահեղականների ճնշման տակ են, սակայն թող պատրվակների հետևում չթաքնվեն, քանի որ վստահության քվե են ստացել, իսկ Սփյուռքի միայն մի փոքր հատվածն է ընդդիմանում։ Փաստորեն այս ամենը նշանակում է, որ եթե հանրությունը ցույց չտա, որ ՀՀ գործող իշխանությունները վստահություն չունեն, իսկ Սփյուռքն էլ միահամուռ կերպով և կոշտ միջոցներ ներառող քայլերով չընդդիմանա, ապա թուրք-ադրբեջանական տանդեմը Հայաստանին անվերջ զիջումներ է պարտադրելու՝ մանավանդ որ քպականներին միայն իրենց աթոռը պահելն է հետաքրքիր։
 
ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվելԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ինՊայթել է ավտոմեքենայից հանված հեղուկ գազի բալոնը․ երկու քաղաքացի հոսպիտալացվել էԶապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմԱրագածոտնի թեմի քահանայից դասն ու բարեպաշտ ժողովուրդը մեկտեղվել էին աղոթքի՝ Սուրբ Մարիանե եկեղեցումՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ ՆԳՆ-ն հիշեցնում էՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցելՋերմաստիճանը կհասնի +17-ի․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 15-ից 19-ինԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԲռնցքամարտիկ Էրիկ (BZO) Բազինյանը նոկաուտի է ենթարկել կանադացի Սթիվեն Բաթլերին«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում․ կա վիրավորԳրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակըՀազար դրամի արժեքը՝ մարդկային կյանքո՞վ․ Հրայր ԿամենդատյանՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըՊուտինը, Սի Ծինփինը և Թրամփը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Շենչժենում․ ՊեսկովՇրջանառվել է «Սևանավանք» արծաթե հուշադրամը. ԿԲՔաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան և պատասխանատուների մասին. Նարեկ ԿարապետյանLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա ՀայաստանումՀՀ իշխանությունն անտեղյա՞կ է, թե ժողովրդից թաքցնում է․ Մարիաննա ՂահրամանյանԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իԶինծառայողների համար կարևոր փոփոխություն է նախատեսվում․ նոր օրենսդրական նախաձեռնությունԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելLed Zeppelin–ի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ ելույթ կունենա Երևանում BMW-ն հրդեհի վտանգի պատճառով հետ է կանչում 720 796 մեքենա Արգենտինան Մեսսիի հեռանալուց հետո առաջին խաղում պարտվեց Ուրուգվային Կոտայքի մարզում բախվել են «Nissan Tiida»-ն և «BMW X5»-ը․ 3 վիրավորներից երկուսն անչափահասներ են ԱՄՆ-ում ռումբի հայտնաբերման պատճառով տարհանել են գործարանի շուրջ մեկ մղոն շառավղով բնակվող անձանց ԱՄՆ-ն առաջին անգամ հարց է բարձրացրել, թե Ուկրաինան պատրաստ կլինի՞ հրաժարվել Դոնբասից ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց. Զելենսկի Յուրաքանչյուր ընդդիմադիր պատգամավոր պետք է երաշխավորի, որ չի քվեարկի ալիևյան սահմանադրության օգտին. Ավետիք ՉալաբյանՇաքարային դիաբետը տարեցտարի տարածվում է․ որո՞նք են հիվանդության հիմնական ռիսկերը և ինչպե՞ս կանխարգելել այն Փաշինյանը ցանկանում է իր համար ձևավորել «նոր ընդդիմություն». Արեգ ՍավգուլյանԵրեխայի խնամքի նպաստ ստացողները կօգտվեն նաև 20% հետվճարից Պատերազմը դադարեցնելու դիմաց Պուտինը կոշտ պահանջներ է ներկայացրել Ալիևյան սահմանադրությունը ստեղծելու է տոտալիտար համակարգ. Արմեն ՄանվելյանԱրտառոց դեպք՝ խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը Հայ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել կանադացի Սթիվեն Բաթլերին Ուկրաինան չի փոխի սահմանադրությունը հանուն չեզոք կարգավիճակի. Զելենսկի Զինծառայողների համար կարևոր փոփոխություն է նախատեսվում․ նոր օրենսդրական նախաձեռնություն Ազգային արժեքների մասին խոսելը և հիշելը շուտով հնարավոր է՝ մեծ խնդիրներ ստեղծի. Ատոմ ՄխիթարյանՍա սեպտեմբերի 11-ը չէ. ԱՄՆ-ում պարզաբանել են թռիչքների դադարեցումը Մենք պետք է պայքարենք մեր պետական և ազգային իրավունքների համար. Արսեն ԳրիգորյանԵրևանում երթևեկության սահմանափակումներ կլինեն․ ինչ փողոցներ են փակ լինելու Եթե հրատապ գումար է անհրաժեշտ, շատ ավելի անվտանգ է դիմել դասական բանկային վարկային գծի (օվերդրաֆտի) կամ սպառողական վարկի. ԿամենդատյանՊարսից ծոցի երկրներն Իրանից փոխհատուցում են պահանջել hարձակումների համար Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Երբ տեսական գիտելիքը հանդիպում է արտադրական փորձին. տեսանյութԾեծկռտnւք Հ1-ի տաղավարում՝ Բորիս Մուրազիի և Հարություն Մկրտչյանի միջև Երևանում տրոլեյբուսի վարորդի վրա հարձակված անձը ձերբակալվել է Պուտինը ներում է շնորհել բլոգեր Լերչեկին՝ ազատելով նրան պատժից