Երևան, 19.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երբ ներքին զրպարտությունները դառնում են գործիք թշնամական երկրի ձեռքում

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Ադրբեջանի պսևդո-բնապահպանները մեկ ամսից ավելի է, ինչ փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը:

Սա, անշուշտ, քաղաքական ակտ է, որևէ տարընթերցում այս առումով չկա, սակայն մյուս կողմից ճանապարհը փակող ադրբեջանցիներն իրենց հանցավոր արարքն արդարացնելու, միջազգային ասպարեզում քարոզչական համապատասխան ֆոն ապահովելու համար օգտագործում են Հայաստանում գործունեություն ծավալող բնապահպանների տարիներ շարունակ արված դիտարկումները և ժամանակին առաջ քաշած վտանգավոր թեզերը:

Նաև հենց այս պատճառով, վերջին շրջանում հայաստանյան բնապահպանական համայնքի շատ ներկայացուցիչներ հայտնվել են հանրության քննադատության թիրախում, նրանց հարցեր են ուղղում, որոնց պատասխանները, սակայն, չեն հնչում:

Այս քննադատություններին անդրադառնալու համար օրերս մի շարք բնապահպաններ ասուլիս էին հրավիրել` դժգոհելով իրենց նկատմամբ ճնշումներից: Վերջիններս նշում էին, որ բնապահպաններին մի կողմից փորձում են ճնշել դատական տարբեր ակտերի միջոցով, մյուս կողմից` ֆեյքերի բանակներն են:

Միևնույն ժամանակ հենց բնապահպաններն են բարձրաձայնում, որ հանրությունն իրենց մեղադրում է Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնելու մեջ, անգամ առաջարկում «գնալ և ադրբեջանցի պսևդո-բնապահպանների հետ Լաչինի միջանցքը փակել»:

Սակայն բանախոսները չեն ցանկանում մեկ բառ անգամ ասել այն մասին, որ հաճախ նաև իրենց ներկայացրած անհիմն «փաստերի» պատճառով է այսօր հնարավոր դարձել այն, որ ադրբեջանցիները շատ դեպքերում վկայակոչում են հայ բնապահպանների՝ տարբեր տարիների արտահայտած մտքերն ու մոտեցումները։ Հիմա, իհարկե, հանքարդյունաբերող ընկերություններն առավել հստակ են արձագանքում իրենց գործունեության վերաբերյալ բնապահպանների հայտարարություններին:

Օրինակ`դեկտեմբերի 1-ին բնապահպան Թեհմինե Ենոքյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել. «Երեկ կրկին վթարվել է ԶՄՊԿ-ի պոչամբար գնացող խողովակաշարը, կրկին աղտոտվել է Ողջի գետը, կրկին քրեական գործ է հարուցվել ու կրկին կմոռացվի, ծածկադմփոց կարվի, կանցնենք առաջ»:

ԶՄՊԿ-ի ներկայացուցիչը դատական հայց է ներկայացրել Երևանի առաջին ատյանի դատարան` պահանջելով հերքում և վնասի փոխհատուցում` 6 մլն դրամի չափով: Հրավիրված մամուլի ասուլիսում Ենոքյանն ասաց, որ նա չէ այդ տեղեկության սկզբնաղբյուրը՝ դա համարելով հիմք, որ ԶՊՄԿ-ի հերքումը չհրապարակի:

Հենց այս մասով էլ վերջինիս հարց ուղղվեց. «Եթե ձեր հայտարարությունները համապատասխանում են իրականությանը, ապա դատարանում դա կարող եք ապացուցել, իսկ եթե չեն համապատասխանում, ուրեմն ինչո՞ւ ձեր դեմ չպետք է հայց ներկայացվեր: Նույնիսկ զրպարտության դեպքում ընկերությունները չպե՞տք է դիմեն դատարան»:

Հարց հնչեց նաև այն մասին, որ ադրբեջանական շինծու բնապահպանները հայկական հանքարդյունաբերական ընկերությունների դեմ այսօր օգտագործում են հայ բնապահպանների` տարիներ շարունակ հնչեցրած մեղադրանքները, որ «հայկական հանքերը մահ ու թույն են տարածում»:

Մասնավորապես, հարցը հետևյալն էր` բնապահպաններն իրենց պատասխանատու զգո՞ւմ են ադրբեջանական կողմի այս հռետորաբանության համար: Բնապահպանները սլաքներ էլի ուղղեցին դեպի հանքարդյունաբերություն, լրագրողներին էլ մեղադրեցին, թե իրենց մանիպուլյատիվ հարց են ուղղում, այն էլ, ուշադրություն, միտումնավոր կերպով:

Իսկ մեծ հաշվով` հարցին ուղղակի պատասխան չտրվեց: Տարիներ շարունակ անհատ բնապահպանների կամ կազմակերպությունների մի լայն զանգված թիրախավորել է հանքարդյունաբերությունը Հայաստանում: Մշտապես փորձել են տպավորություն ստեղծել, թե Հայաստանում և Արցախում զբաղված են բացառապես ընդերքը հարստահարելով, ինչի հետևանքով էլ ուղիղ վնաս է հասցվում բնակչությանը, նրա առողջությանը: Որևէ մեկը չի հերքում այն, որ տարիներ ի վեր Հայաստանում գործող բնապահպանական հզոր շարժումը չափազանց կարևոր նշանակություն է ունեցել` ձեռքը պահելով զարկերակին, մի տեսակ ճնշող ու զսպող օղակ լինելով հանքարդյունաբերող ընկերությունների համար, որ վերջիններս առավելագույնս զգոն լինեն իրենց աշխատանքում:

Սակայն շատ են նաև դեպքերը, երբ հանքարդյունահանող տարբեր ընկերությունների դեպքում ճշմարտությանը զուգահեռ նաև կեղծիքն է տարածվել: Իսկ ակնհայտ փաստ է, որ որքան էլ հետագայում հնչում են այս կամ այն հարցի վերաբերյալ հազարավոր հերքումներ, միևնույնն է` քաղաքացին իր մեջ ամրապնդում է առաջին «ձեռքից»` այս դեպքում բնապահպան-ակտիվիստներից ստացված տեղեկատվությունը, իսկ ճշմարտությունը կորչում, գնում է: Մինչդեռ սա վտանգավոր է նաև մեկ այլ իմաստով. Հայաստանի սահմաններից դուրս մեր երկրի մասին տպավորություն է ստեղծվում, թե բացառապես զբաղված ենք հանքերը շահագործելով՝ առանց պատշաճ վերահսկողության և անվտանգության կանոնների պահպանման։

Հետևաբար, բոլորովին զարմանալի չէ, որ ադրբեջանցի «բնապահպաններն» այսօր Հայաստանի և Արցախի Հանրապետություններին կեղծ մեղադրանքներ են հասցեագրում, միջազգային ԶԼՄ-ներով կեղծ տեղեկություններ տարածում, թե Արցախում բավարար չափով չեն կատարվում հանքարդյունաբերության անվտանգության միջոցառումները։

Որքան էլ Արցախի իշխանությունները հակառակ փաստերն են ներկայացնում, թշնամու ձայնը, հաշվի առնելով ծախսած ահռելի գումարներն ու ռեսուրսները, ավելի բարձր է լսվում։

Մանե Կարապետյան

Ուկրաինական ԶՈւ-ի hարձակումները ՌԴ-ի օբյեկտների վրա վնաu են հասցնում, բայց կրիտիկական հետևանքներ չկան. Պուտին «Opel»-ը Գավառում վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջնակիՈղբերգական դեպք՝ Արարատում, գյուղերից մեկում հայտնաբերել են 8-ամյա տղայի մարմինԱվետիք Չալաբյանն իր գործունեությամբ ապացուցում է, որ ազատ խոսքը բանտել հնարավոր չէ. Աննա ԿոստանյանԻսրայելական ուժերը ներխուժել են սիրիական Կունեյտրա և ձերբակալություններ կատարել Երթևեկության փոփոխություններ՝ Երևանի մի շարք փողոցներում Մեր հասարակությունը պետք է հետևողական լինի քաղբանտարկյալների ազատ արձակման գործում. Արմեն ՄանվելյանԱվետիք Չալաբյանն առողջական խնդիրներ ունի. չորս հոգով օրը 24 ժամ մեկ խցում են մնում. Անահիտ ԱդամյանՀայաստանը ԵԱՏՄ անդամ միակ պետությունն է, որը խոր ինստիտուցիոնալ համագործակցություն է ունեցել Եվրոպական միության հետ. և ի՞նչ է արել այս իշխանությունն այդ համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու համար. գրեթե ոչինչ. Էդգար ՂազարյանԻշխանությունները շարունակում են կոպտորեն խախտել և արհամարհել անմեղության կանխավարկածի սկզբունքը. Արամ Վարդևանյան Հունաստանը Թուրքիային մեղադրել է իր ծովային տարածքները զավթելու մտադրության մեջ 9 տարեկան աղջիկը անդադար ծիծաղի պատճառով հայտնվել է հիվանդանոցում Բա ասում էիք` Քոչարյանին ենք ձայն տալու. Նարեկ Կարապետյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան ՉԺՀ-ն հավանություն է տալիս Սերգեյ Լավրովի խոսքերին այն մասին, որ անհրաժեշտ է չմոռանալ այն փաստը, որ Ճապոնիան ՄԱԿ-ի Կանոնադրությունում նշվել է որպես թշնшմական պետություն. ՉԺՀ ԱԳՆ Այսօր վիզաների ազատականացման գործընթացի արդյունքն այն է, որ վիզաների մերժումները շատացել են, հերթերը՝ մեծացել, տուրքը՝ ավելացել, իսկ ՀՀ քաղաքացիները համատարած արտաքսվում են եվրոպական երկրներից. Էդգար ՂազարյանԱՄՆ-ը պատժամիջnցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նախագահի և կազմակերպության իրավաբաններից մեկի նկատմամբ. Ռուբիո Հայտնի են 9-րդ և 12-րդ դասարանների վերաքննության օրերն ու ժամերը 20-ամյա տղան թոշակառուներից 25 միլիոն դրամի կարգի գումար է գողացելՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Պարզվել է Նոր Հաճնում վերամբարձ կռունկի հետևանքով տուժածների ինքնությունըԿինը 11-րդ հարկից ցատկել է հրշեջի գիրկը. ՏԵՍԱՆՅՈՒԹԴուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Գիշերվա ընթացքում ՌԴ-ն և Ուկրաինան փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց Կիևը խոստացել է, որ նավերի վրա հարձակումները չեն կրկնվի. Իրանի դեսպան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան ՀայաՔվեի» երիտասարդներն այս օրերին «Արշակունի» ռազմամարզական ճամբարում են, որտեղ մասնակցում են հատուկ ճամբարային աշխատարանիԻսրայելը հայտարարել է, որ Սիրիան թուրքական զորքերին թույլ է տվել տեղակայվել Հալեպի մոտ գտնվող ավիաբազայում Ընդդիմությունը պետք է միասնաբար գործի քաղբանտարկյալների ազատության պայքարում. Նարե ՍիմոնյանԱմերիկյան բանակին ցանկացած օգնություն կդիտարկենք որպես ագրեuիա Թեհրանի դեմ. Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյանքից ԵՎրոպական հանձնաժողովի անհասցե արձագանքն Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցինԿոտայքի մարզում 23-ամյա վարորդը «Volkswagen»-ով վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին. վերջինը տեղում մшհացել է Արարատի մարզում 18-ամյա աղջկան փախցրած 30-ամյա տղան ձերբակшլվել է (տեսանյութ) Ես դադարեցրել եմ Կանադայի դեմ ուղղված 50 տոկոս մաքսատուրքերը. Թրամփ Դուք ազնի՞վ եք ԵՄ-ի հետ, Երևանում հունիսի 7-ին՝ գիշերը 2-ին, դադարեցրել եք քվեարկության հաշվարկը Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Իրանը դիտարկում է Եվրոպայում ամերիկյան ռшզմական օբյեկտներին hարվածներ հասցնելու հնարավորությունը. FT Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ ՄանուկյանՄի երկրում, որտեղ քաղաքական կուսակցությունները կայացած չեն, քաղաքական կյանքը կայացած չէ և չկա խորքային պետություն. Մհեր ԱվետիսյանՀայաստանում վարորդական իրավունք ստանալու համար միայն քննություն հանձնելը այլևս բավարար չի լինի Արաբական Միացյալ Էմիրությունները դադարեցրել են Իրանի հետ բոլոր առևտրային և ֆինանսական գործառնությունները ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի միջև զորավարժությունների ժամկետը կրճատվել է Վաշինգտոնի խնդրանքով Գիշերվա ընթացքում ՌԴ-ն և Ուկրաինան փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց Նավթի գներն աճել են Թոշակի համեմատություն ՀՀ և Մեծ Բրիտանիայի միջև. Հրայր ԿամենդատյանՆստած ենք, բայց ծնկաչոք չենք. Դավիթ Բաբայանի ուղերձը` ադրբեջանական բանտից (ձայնագրություն) Այսօր Հայաստանը կարիք ունի hետպատերազմյան վերականգնման, ազգային վերածննդի, առաջ գնալու նոր պատմական փաստաթղթի. Վահե Հովհաննիսյան 18 արդարների գործով նախորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին