Երևան, 19.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ատելությունից ազատվելու համար ժամանակ և ջանքեր են անհրաժեշտ. մոլախոտը խնամք չպահանջող բույս է». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

 

«Այն երևույթները, որոնք տեղի են ունենում հասարակության հոգևոր շերտերում, հաճախ տեսանելի չեն և արտահայտվում են միայն քաղաքական պայքարի տեսքով: Այս ատելությունը, չարությունը, թշնամանքն այն վերքերն են, որոնք պետք է սպիանան: Մոլախոտն աճեց, անարժանները գրավեցին արժանավորների տեղերը, սրբությունները ոտնահարվեցին, արժեքները ոչնչացվելու ուղին են բռնել:

Ներքին շերտերի և արտաքին գործողությունների փոխկապակցվածությունը միմյանցով պայմանավորված երևույթներ են: Չլիներ հոգևոր ներքին ճգնաժամը, չէին լինի նաև արտաքին բացասական երևույթները, չլինեին արտաքին բացասական երևույթները, ներքին խմորումները չէին առաջանա»,-«Փաստի» հետ զրույցում ասում է գրող, հրապարակախոս Դավիթ Մկր Սարգսյանը` վերլուծելով վերջին շրջանում մեր հասարակության վարքագիծը:

Ընդգծում է` «թավշյա հեղափոխությունն» ի ցույց դրեց, որ մեր հասարակության մեջ այսքան օձ կա, որոնց ժամանակին տաքացրել ենք: «Մտածել ենք` մերոնք են, հակահայ գործողություն չեն անի: Եկան և առաջին թույնը ներարկեցին «նախկինների» նկատմամբ, իրադարձությունները ցույց տվեցին, որ նրանց թողածի վրա ոչինչ չավելացրեցին, այլ եկան սպառողի հոգեբանությամբ: Երեսուն տարի բարձրաձայնել ենք, որ պետք է ուշադրություն դարձնել հոգևոր, կրթական, գիտական, մշակութային դաշտին, որը կբացառեր թշնամանքի, չարության, ատելության, հայհոյանքի գլուխ բարձրանալը: Բայց, ցավոք, ազգային պետական քաղաքականություն չունեցանք: Հասանք մի կետի, երբ ատելության ձնագունդն այնքան մեծացավ, որ ժամանակ ու մեծ ջանքեր են անհրաժեշտ դրանից ազատվելու համար: Սա ավելի բարդ պրոցես է, քան տնտեսության վերականգնումն է: Դա մարդու բարոյականության խնդիրն է, որն այսօր իջել է շրիշակի մակարդակի: Այսօր յուրաքանչյուր ոք կարծում է, թե ամենագետ է: Ինչպես միշտ, տգետները լինում են մարտունակ, իրենց թվում է, թե ամենագետ են, մինչդեռ որքան տգետ, այդքան ամենագետի պատմուճան են իրենց ուսերին գցում»,-նշում է մեր զրուցակիցը: Բայց ամեն ինչ կորած չէ:

«Հիշեք Վահան Տերյանի «Հոգևոր Հայաստանի» սկզբունքային պատվիրաններից մեկը` հոգևոր հայրենիք կառուցեք, որովհետև տունը, որտեղ մարդ չի ապրում, փլվում է, այն աղբյուրը, որից ջուր չեն խմում, ցամաքում է: Այսօր նաև մշակույթի խնդիր ունենք, ժամանցային շոուների ֆոնին մեռնում է դասական ու ազգային իրական մշակույթը, որը պետք է զարգացնել: Չեմ ասում` տրեխներով բեմ դուրս գան, բնավ, բայց այսօր քամանչայով մարդիկ կարողանում են մշակութային ժամանակակից արժեքներ ստեղծել: Շոումշակույթ ստեղծելը բերում է մարդու հոգևոր սնանկությանը, իսկ դա ծնելու է ամեն տեսակի չարիք` թշնամանք, ագրեսիա, ատելություն, տեսեք, թե ոստիկաններն ինչ են անում ժողովրդին, չի կարելի վայրի ցեղերի մոտեցումներ դրսևորել: Մարդկային արժանապատվության խնդիր կա»,-հավելում է Սարգսյանը:

Ընդգծում է` այստեղ պետք է խոսեն քաղաքական գործիչները: «Մտավորական եմ, միացա մտավորականների կոչին, քաղաքական հարցերի չեմ խառնվում, բայց քաղաքացի եմ, իմ ձայնն եմ բարձրացնում, ասում եմ` մի քանդեք, մի կործանեք իմ երկիրը, մի վիրավորեք մեր արժանապատվությունը: Հիվանդանում եմ, երբ հարևան երկրի բռնակալը բաց տեքստով հայհոյում է իմ երկրի ղեկավարներին: Դա իմ հասցեին է ուղղված: Թույլ մի տվեք, պաշտպանվեք: Դուք ամեն ինչ արել եք, որ ձեզ չպաշտպանենք, ոչնչացրել եք այդ հնարավորությունը, քանի որ դուք մեզ չեք պաշտպանում: Սա է խնդիրը»,-ասում է հրապարակախոսը:

Կրկին կարևորում է կրթական համակարգի դերը քաղաքացի դաստիարակելու հարցում: «Դպրոցը միայն գիտելիք չպետք է տա, այն պետք է քաղաքացի դաստիարակի: Դու մարդուն ոչ միայն գիտելիք ես տալիս, այլ դրա միջոցով նաև քաղաքացի դաստիարակում, որը կսիրի իր հայրենիքը, բայց դուք թքել եք հայրենիքի վրա, որպեսզի ունենա մարդկային արժանապատվություն, բայց մեր աչքի առաջ ամեն օր մարդկային արժանապատվությունը ոտնահարվում է, ունենա սրբություններ, որոնք ի չիք են դարձել: Այս ամենի մեջ ինչպե՞ս դաստիարակվի երեխան, որն այսօր մարդկային պարզ շփումից է հեռացել: Սա հոգևոր ճգնաժամ է, որը գազանացնում է մարդուն: Մեր դպրոցը, ընտանիքը եղել են օրինակելի, իսկ հիմա՞»,-նշում է գրողը:

Այս ամենով հանդերձ` պետք չէ հույսը կորցնել, բայց նաև պետք է գործ անել: «Չհայհոյենք մտավորականներին, չհայհոյենք մարդկանց, որոնք փողոց են դուրս եկել, սա ըմբոստության տեսակ է, որը մեկ այլ երկրում չես տեսնի»,-հավելում է նա:

Ասում է` այսօր պատգամավորներ կան, որոնք «թույնի կծիկ են` իրենց լեքսիկոնով, ճղճիմ մտածողությամբ, անամոթ մորթապաշտության դրսևորումներով»: «Մոտենում է խոսափողին և արդեն գիտես, որ եկավ նեռի մետաստազը, որը պետք է թույն թափի ժողովրդի գլխին, որը պետք է ասի` դատարկ աթոռներ և այլն, և այլն, երբ իր գլուխն է բացարձակ դատարկ: Այս ամենն ազդում է հասարակության հոգևոր բարոյական դիմագծի վրա, որը պետք է անպայման սրբվի, մաքրվի:

Հասկացանք, որ ազգային մտածողության միատարրությունը չունենք: Ու միշտ հիշենք մի կարևոր բան. ավաղ, լավը շատ չի լինում: Մոլախոտը հեշտ տարածվող, խնամք չպահանջող բույս է: Եթե ուզում ես խնձորենի ու ծիրանենի ունենալ և բերք ստանալ, պետք է խնամես նրանց, հոգ տանես նրանց մասին: Մարդկությունը, աշխարհը, մեր ազգը, որն այդ ընտանիքի մի անդամն է, առաջ է գնալու, առաջ քաշող եզը, լծկանը լինելու են ընտրյալները, որոնք իրենց հետևից նաև նախիրի հիվանդ կենդանիներին պետք է առաջ տանեն: Սա է ճշմարտությունը»,-եզրափակում է Դավիթ Մկր Սարգսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռեսուրսներից դեպի նոր հնարավորություններ. Կայացավ Mining Armenia Forum-ըԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանըԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը․Ուժեղ ՀայաստանԵգիպտոսը որոշել է զորքեր տեղակայել՝ Սաուդյան Արաբիան պաշտպանելու համարԻնչո՞ւ Փաշինյանը մերժեց պատերազմը դադարեցնելու առաջարկը․ ո՞րն էր իրական պատճառը. Էդուարդ ՇարմազանովՈղբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրումԷրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտըՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ըՌուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական ԱսիայումԻսրայելն Ադրբեջանի հետ ռազմական նոր գործա՞րք է կնքել Մերձավոր Արևելքում իրավիճակը հնարավոր չէ կարգավորել ռազմական ճանապարհով. Արաղչի Ռումինիայում տեղի ունեցած 4,8 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է նաև ՄոլդովայումՖրանսիացի ցուցարարները հայտարարել են հոկտեմբերի 24-ին բողոքի ակցիաների երկրորդ փուլի մասին Փաշինյա՛ն, դադարի՛ր Տիգրանաշենն անվանել Քյարքի, այն հայկական տարածք է. Ավետիք ՉալաբյանԼավ նորություն թոշակառուների համարՌուսաստանը բարձր է գնահատում Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի միջնորդական ջանքերը․ Պեսկով Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ են եղել Շրջանառության մեջ կդրվի «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանին նվիրված արծաթե հուշադրամ Ֆրանսիայի իշխանությունները հոկտեմբերի 19-ին Մարսելում արգելել են հավաքներն ու ցույցերը․ Maritima Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքների ընթացքը Տեղի է ունեցել «Vedi Central Residence» բնակելի համալիրի հիմնարկեքըէսկալացիայի վտանգ, օդային տարածքի փակում. Պետդեպը զգուշացրել է իր քաղաքացիներին Այլևս ստիպված չեք լինի արտերկրում գտնվող հարազատներից դեղորայք խնդրել. տեսանյութ«ԱԼՖԱ-ՖԱՐՄ»-ը կենթարկվի վարչական պատասխանատվության Էմին Օհանյանը Ղազախստանում շախմատի միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել Նեթանյահուն չի բացառել Թուրքիայի հետ ռազմական բախման հավանականությունը Լիդիան Արմենիայի առաջատար փորձը կենսաբազմազանության պահպանության ոլորտում արժանացել է Ջոն Հոբբսի անվան մրցանակին Իշխանությունները թշնամու կատարած ցանկացած արարք ամեն գնով արդարացնում են. Արմեն ՄանվելյանԳյուղացիների խնդիրները կարող ենք լուծել միայն խոշորացման և համակենտրոնացման ծրագրերով. Հրայր ԿամենդատյանՆեթանյահուն հավանական է համարել Թուրքիայի հետ պատերազմը Եկեղեցու դեմ արշավ, սեփական ազգի դեմ պայքար. Հարություն Աղա-Սարգսյան Ուկրաինան Սև ծովում հարձակվել է ամերիկյան նավթ տեղափոխող նավերի վրա․ Ռուբիո Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Կոտայքում 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբըԶելենսկին ներկայացրել է Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու պայմանները Կանաչ ֆինանսավորումից մինչև պատասխանատու բիզնես. Կոնվերս Բանկը՝ COP17-ում Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ ԶաքարյանԻսպանիայում հայտարարվել է կարմիր մակարդակի վտանգ․ գրանցվել է «Ադամ» հզոր փոթորիկը 96-ամյա Ուորեն Բաֆեթն իր 150 միլիարդ դոլար կարողությունը և բարեգործական գործունեության կառավարումը վստահել է իր երեք երեխաներին Աղմկահարույց մեղադրանքներ Ադրբեջանից․ Էրդողանի թիմին մեղադրում են հեղաշրջում ծրագրելու մեջ Փաշինյանի ստացած 25 հազար եվրոյին համարժեք մրցանակը կհանձնվի պետությանը ՄԱԿ-ը կկրճատի Գազայի բնակիչներին տրամադրվող պարենային օգնությունը Որ տեսակի տոնածառերն են թրենդային լինելու 2027 թվականինՄիգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել Հայաստանը Հունաստանի ափերի մոտ միգրանտներ տեղափոխող նավակներ են շրջվել, զոհեր կան, այդ թվում՝ նորածին Ցուցարարները փակել են Փարիզի Լուվրի մուտքը․ AFP Պեսկով․ Ուկրաինայում վերջնական կարգավորումն անհնար է առանց Կիևից որևէ մեկի մասնակցության, որը պատրաստ կլինի պատասխանատվություն ստանձնել Երևանի կենտրոնում ստուգում են մոտոցիկլետների և մոպեդների վարորդներին