Երևան, 18.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ամենալավ տեղը, որը կարող է ունենալ այս ուժը, պատմության մեջ սև գույներով, անեծքով հիշվող քաղաքական ուժերի ու գործիչների կողքին է լինելու». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ զրուցել ենք թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից իրականացվող քաղաքականության, Արցախի շրջափակման, երկրի առջև ծառացած սպառնալիքների ու դրանց հնարավոր լուծումների մասին: Ռուբեն Մելքոնյանը «Փաստի» հետ զրույցում նախ նշել է, որ մեր դեմ մղվող պատերազմը գլոբալ թուրքական պատերազմ է, և թուրք-ադրբեջանական տանդեմը վաղուց արդեն որպես մեկ ամբողջություն է հանդես գալիս:

«Հատկապես «Շուշիի հռչակագրից» հետո այդ երկու պետությունների բանակները, նրանց իրականացրած ագրեսիան արդեն դե յուրե ընդհանուր են ու միասնական: Թուրքիան չի էլ թաքցնում իր մասնակցությունն Արցախի շրջափակմանը. ակնհայտ է, որ սա թուրքական ձեռագրի բացահայտ դրսևորում է: Այսինքն, մենք պետք է գիտակցենք, որ և՛ 2020-ին, և՛ հիմա մեր դեմ պայքարում են թուրք-ադրբեջանական միասնական բանակը, ուժն ու պետությունը:

Այս պայմաններում կիսաջայլամային քաղաքականություն վարելը, Թուրքիայի հետ բանակցելը, օդային բեռնափոխադրումների բացմամբ ուրախանալը ու դա մեծ ձեռքբերում համարելն ուղղակի ինքնախաբեություն է: Նաև ինքնախաբեություն է չտեսնել, որ էկոահաբեկիչների կազմակերպիչները Թուրքիան և Ադրբեջանն են»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Ռուբեն Մելքոնյանը շեշտեց՝ այսօր պատերազմի շարունակությանն ենք ականատես լինում: «Պատերազմները 21-րդ դարում փոխել են իրենց կերպը՝ պրոքսի պատերազմ, պոստմոդեռնիստական պատերազմ և այլ անվանումներ են ստացել: Այսօր, սակայն, մենք Հայաստանի դեմ տարվող դասական պատերազմական գործողություն ենք տեսնում, պարզապես «բայրաքթարների» փոխարեն այս պահին մեր դեմ պատերազմում են «բնապահպանները» կամ էկոահաբեկիչները: Արդեն փաստերով է ամրագրված, որ Լաչինի միջանցքը փակած ահաբեկիչներից շատերը թուրքական, ադրբեջանական հատուկ ծառայությունների, ուժային տարբեր կառույցների աշխատակիցներ են, որոնք աչքի են ընկնում նաև ահաբեկչական գործունեությամբ, սոցցանցերում ատելության, հակահայկական տարբեր նյութերի տարածմամբ»,-ընդգծեց թուրքագետը:

Անդրադառնալով այս փուլում Հայաստանի իշխանությունների՝ բաց տեքստերով փոխանցվող դիրքորոշումներին՝ Ռ. Մելքոնյանը նախ շեշտեց. «Առհասարակ մասնագետների, քաղաքացիների շրջանում շատ հաճախ ներքին դիսկոմֆորտ, տարընկալում է առաջանում, երբ այս իշխանություններին ՀՀ իշխանություններ են անվանում, որովհետև նրանց քայլերը որևիցե կապ չունեն Հայաստանի շահերի հետ: Այդ տարընկալումն առաջանում է, քանի որ այնքան վնաս, որքան հենց այս իշխանություններն են բերել Հայաստանի և Արցախի Հանրապետություններին, մեր երկրում երբևէ իշխած որևէ ուժ այդ վնասի անգամ տասը տոկոսը չի բերել: Ընդ որում, այդ վնասները հասցնում են բավականին բաց տեքստով, բավականին ինքնավստահ: Հետո այդ իշխանության տարբեր ներկայացուցիչներ անիմաստ ինքնավստահությամբ այդ մասին խոսում են ԱԺ ամբիոնից՝ իրենց քաղաքական գործիչների, դիվանագետների տեղ դնելով: Բայց, ընդհանուր առմամբ, 2018-ից սկսված այս ամբողջ մղձավանջը Հայաստանի կործանման գործընթացն է»:

Ինչ վերաբերում է այս փուլում առաջ տարվող խոսույթին, մասնավորապես Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմ ստեղծելու առաջարկին, նա նկատեց. «Այստեղ երկու տարանջատում պետք է անենք:Նախկինում ևս Հայաստանը պնդել է, որ Արցախը պետք է բանակցային կողմ լինի, բայց դա այն ժամանակ էր, երբ Հայաստանը շատ ուժեղ էր դիվանագիտական դիրքերի առումով, Արցախն ու Արցախի բանակը որոշակի գործոն էին տարածաշրջանում: Հիմա, երբ այս իշխանություններն ասում են՝ «թող Արցախն ուղիղ խոսի Բաքվի հետ», ոչ թե դիվանագիտական ինչ-որ քայլ է կամ մեր դիրքերի ամրապնդմանն ուղղված ինչ-որ ջանք է, այլ ուղղակի խուսափողականություն: Սա ուղղակի իրենց տապալումը հերթական անգամ արձանագրող փաստ է: Բայց անգամ այդ փաստից հետո, միևնույնն է, քաղաքական աներեսություն դրսևորելով՝ իրենք շարունակում են կառչած մնալ այն աթոռներին, որոնք միայն ու միայն վնաս են բերում երկրին: Հետևաբար, իրենց վերոնշյալ այդ նոր խոսույթը ապացույցն է նրա, որ իրենք որպես դիվանագետ ու որպես քաղաքական ուժ սպառված են»:

Ռուբեն Մելքոնյանի խոսքով, այստեղ նաև անկեղծության լրջագույն դեֆիցիտ կա: «Երբ իրենք իշխանության էին տենչում, լավ հասկանում էին, որ երկրի առջև ծառացած խնդիրներից ամենակարևորն Արցախյան խնդիրն է: Երբ իրենք հասան իշխանության, սկսեցին պոպուլիստական վանկարկումներ անել՝ հայտարարելով, թե «Արցախը Հայաստան է, և՛ վերջ»: Գործընթացը տապալելուց հետո հիմա էլ հանդես են գալիս Ստեփանակերտի ու Բաքվի միջև ուղիղ երկխոսության մեխանիզմ ստեղծելու առաջարկով:

Ի դեպ, այս իշխանությունները ՀՀ շահերը ևս չեն կարողանում ներկայացնել. նույն Ադրբեջանը, բացահայտ արհամարհանք դրսևորելով, անգամ այսպիսի իշխանության հետ չի ուզում մեկ սեղանի շուրջ հավասարը հավասարի հետ բանակցել: Եթե դիտարկենք Ադրբեջանի նախագահի, ԱԳ նախարարի և մյուսների հայտարարությունները, կտեսնենք այդ բացահայտ արհամարհանքը. ՀՀ-ին առնչվող հարցերը, «Զանգեզուրի միջանցք» կոչվածի խնդիրն ավելի շատ երրորդ երկրների հետ են քննարկում:

Այնպես որ, այս իշխանությունը ինքնախաբեության մեջ է, լիովին տապալված է և չի արտացոլում Հայաստանի շահերը: Այս իշխանությունը միայն ներքին դաշտում ռեպրեսիաներ, հալածանքներ ու տարատեսակ այլ քայլեր անելու ուղղության մեջ է ուժեղ: Մեկ էլ խիստ հայացքով, իրենց երազած քաղաքական գործչի տեղը դնելով ելույթներ ունենալու հարցում են ուժեղ: Մնացած բոլոր ոլորտներում տապալված են»,-հավելեց թուրքագետը: Ռուբեն Մելքոնյանի դիտարկմամբ, իշխանությունը շարունակում է նաև պարզունակ մանիպուլ յացիաների դիմել, որի վառ դրսևորումն այն հայտարարությունն էր, թե «աշխարհում չկա և չի եղել մի երկիր, որ ԼՂ-ն չճանաչի որպես Ադրբեջանի մաս»։

«Փաշինյանի այդ հայտարարությունն ուղղված է ներքին լսարանին, իրեն հավատացող ինչ-որ զանգվածի: Սա պարզունակ, պրիմիտիվ քաղաքական աճպարարություն է, որն անում է Փաշինյանը՝ ձայնի տոնը տարբեր կերպ բարձրացնել - իջեցնելով: Բայց, ամեն դեպքում, մասնագիտական շրջանակներին որևիցե համոզիչ եզրահանգում չի կարողանում ներկայացնել, որովհետև նշվածն իրականության հետ առնչություն չունի: Ըստ այդ հայտարարության, նախկիններից, ռուսներից հետո հիմա էլ մեղավոր է ամբողջ աշխարհը, որը Արցախը չի ճանաչում: Մենք, ընդհանուր առմամբ, պետք է փաստենք, որ Հայաստանն արտաքին ու ներքին սպառնալիքի մեջ է: Եթե մեր արտաքին թշնամիները հստակ են, ապա այս պահի իշխանությունները դե ֆակտո գործում են Հայաստանի շահերի դեմ: Մեծ հաշվով, Հայաստանը արտաքին ու ներքին թշնամիների կողմից աքցանի մեջ է հայտնվել: Հետևաբար, հույս դնել, որ այս իշխանությունները կկարողանան ինչ-որ բան անել Հայաստանի համար, անհեթեթություն է»,-ընդգծեց մեր զրուցակիցը: Ռուբեն Մելքոնյանը ստեղծված իրավիճակում մի քանի լուծումներ է տեսնում:

«Լուծումներից մեկի հիմքում այն գաղափարն է, որ պետականությունը գերակա արժեք է: IQ-ի զրոյական մակարդակ ունեցողները պետք է զրկվեն ընտրելու իրավունքից, իրական քաղաքացիները, իրական ժողովուրդը պետք է իրացնի իր իրավունքը՝ իշխանությունը վերադարձնելով երկրի շահերը ներկայացնող ուժերին, մարդկանց, անհատներին, պրոֆեսիոնալներին:Այն խոսքերը, որ լսում ենք համակարգում մնացած դիվանագետներից, տարբեր պաշտոնյաներից, թե «իրենց գործն են անում, քաղաքականացված չեն», ինքնախաբեություն է: Պարոնա՛յք դիվանագետներ, դուք ո՞ւմ իշխանության ներքո եք ձեր գործն անում: Այն իշխանության, որ Հայաստանի շահերը ստորադասում ու սիստեմատիկ տապալո՞ւմ է, այն իշխանության, որի ներկայացուցիչներն ԱԺ-ում հայտարարում են, որ Թուրքիան մեզ համար սպառնալի՞ք չէ, կամ որ Արցախի հարցը լուծվե՞լ է:

Նման պաշտոնյաները ոչ թե պետականության, գաղափարին նվիրված ծառայողներ, այլ երկչոտ, հարմարվողական կերպարներ են: Նույնը վերաբերում է նաև ռեպրեսիաների հրամանները կատարողներին, այս իշխանություններին քծնող կեղծ մտավորականներին: Երբևէ իրենք իրենց հաշվետվություն տվե՞լ են, թե ում և ինչին են ծառայում: Մեր հազարամյա պատմության ընթացքում եղել են դրածո իշխանություններ, թագավորներ, որոնք պատմության մեջ հիշվել են ոչ թե որպես Հայաստանի իշխանություններ, թագավորներ, այլ ի վնաս երկրի գործող դրածոներ:

Այս իշխանությունները պատմության մեջ նույնպես այդ դրածո, երկրի շահերը չներկայացնող հերթական իշխանությունն են, որոնք հայտնվելու են պատմության այն դարակում, որտեղ միայն ու միայն բացասական, միայն անեծքով հիշվող գործիչները և ուժերն են: Ամենալավ տեղը, որը կարող է ունենալ այս ուժը, պատմության մեջ սև գույներով, անեծքով հիշվող քաղաքական ուժերի ու գործիչների կողքին է լինելու: Սա վերաբերում է նաև նրանց սատարող կեղծ մտավորականներին, իբրև թե, պետության համար մտածող պաշտոնյաներին»,ասաց նա:

Իսկ թե ինչ կլինի, եթե իր մատնանշած լուծումները չիրագործվեն, Ռուբեն Մելքոնյանը նշեց. «Չեմ ուզում վատատես լինել այդ հարցում, բայց եթե ամեն ինչ գնաց այսօրվա սցենարով, եթե այս իշխանությունները շարունակեն մնալ, շարունակեն իրենց կործանարար քաղաքականությունը, ապա Հայաստան պետությունը կկանգնի բուտաֆորիկ պետություն դառնալու ճանապարհին: Այդ նախանշաններն, ի դեպ, կան: Օրինակ՝ Բաղրամյան 26-ում նստած մի անձ դաշնամուր է նվագում, տարատեսակ այցելություններ է անում և որևիցե կապ չունի Հայաստանի Հանրապետության շահերի, առավել ևս՝ նախագահի կոչման հետ: Նմանատիպ այլ իրադարձություններ ու շատ այլ նշաններ կան, բայց յուրաքանչյուր ազգ, ի վերջո, ինքնապաշտպանական բնազդ ունի: Այդ բնազդը կարող է լինել միայն 5, 10 կամ 15 տոկոսի մոտ, բայց այն, միևնույնն է, հաղթելու է, պարզապես ձեռքբերումների մեծ մասը, որոնք որպես պետություն ունեինք, փոշիացած է: Ու եթե անգամ բնազդը հաղթի, ու մենք վերականգնենք մեր պետականությունը, շատ հարցերում պետք է սկսենք զրոյից, որովհետև այս ավերիչ իշխանությունը կործանել ու շարունակում է կործանել գրեթե բոլոր ոլորտները»:

Նա նկատեց՝ տարբեր ազգեր վտանգի դեպքում լիդերների, հարցեր լուծելու ընդունակ ուժերի են բերում. «Մեր պարագայում բոլոր փորձառու գործիչները հայտնվել են լուսանցքում, քրեական գործերի տակ, ու ղեկը տրվել է անփորձ ու ՀՀ շահերը չգիտակցող մի ուժի, որը չի կարող մեր պետական նավը որևէ կերպ դեպի խաղաղ նավահանգիստ տանել: Ես, ամեն դեպքում, հավատում եմ, որ մեր ինքնապաշտպանական բնազդը հաղթելու է, և անգամ 5 տարի գերի լինելով այս ուժին՝ Հայաստանը չի կարող նույն այդ ուժի ձեռքին կործանման գնալ»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պուտինը քվեարկել է Պետդումայի ընտրություններում Պարզ ներդրումային հնարավորություն Ամիօ բանկից՝ 9.5% եկամտաբերությամբ Կադրեր՝ ԶՊՄԿ-ի 2025 թվականի Կայուն զարգացման հաշվետվության ներկայացումիցCOP17-ին ընդառաջ՝ ՆԳՆ ծառայողները ամրապնդում են միջուկային սպառնալիքներին արձագանքելու կարողությունները․ անցկացվել է աշխատաժողով Հայաստանի բնակիչը հացադուլ է հայտարարել՝ Մոսկվայից պահանջելով վերադարձնել իր 3 երեխաներին Զելենսկուն մեղադրել են «Квартал 95»-ի աշխատակիցներին զորահավաքից պաշտպանելու մեջ Ատելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեծ թվով ներդրումների մասին խոստումները կեղծիք են. Հրայր ԿամենդատյանՊակիստանը խնդրել է Իրանին զսպել հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա. FT Ես հնչեցնելու եմ մարդկանց անուններ, ում քաղաքական հայացքների պատճառով հեռացրել են աշխատանքից․ Անդրանիկ ԳևորգյանԿանադան չի կարող որևէ դերի հավակնել Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացում․ ՌԴ դեսպան Պակիստանում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnhվել է 15 մարդ Սամվել և Կարեն Կարապետյանները մութ ու ցուրտ տարիներին կանգնած էին ժողովրդի կողքին․ Անդրանիկ ԳևորգյանՈստիկանները ձերբակալել են 34-ամյա կնոջը՝ ջրից բողոքելու պատճառովՀայաստանի պետական դպրոցները կարող են ակտիվացնել ChatGPT օգտահաշիվը Ucom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետ ՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը Կարճատև անձրև, ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ 1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն էՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանԷդուարդ Հակոբյանը կարևորել է ՊԵԿ և ԱՄՀ երկարամյա համագործակցությունը Աշակերտների գրանցած ցածր արդյունքների պատասխանատուները իշխանության ներկայացուցիչներն են. Ցոլակ Ակոպյան«Իմ անձնական օդանավն է․ պապս է ժառանգություն թողել»․ Փաշինյանը՝ Գերմանիա մեկնելու մասին Հանցավոր խումբը փորձել է Ադրբեջանի հասարակական և կրոնական գործիչների դեմ մահափորձեր կատարել Ռուսաստանում պաշտոնապես մեկնարկել են Պետդումայի եռօրյա ընտրությունները Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն Կոնվերս Բանկն իր հաճախորդներին առաջարկում է Arca UnionPay քարտեր ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրաՊենտագոնը կարող է Եվրոպայից դուրս բերել ԱՄՆ-ի 25 հազար զինծառայողի Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ ԴավթյանՀայաստանի պետական դպրոցները կարող են ակտիվացնել ChatGPT օգտահաշիվըԱրարատի մարզի գյուղերից մեկում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրը․ նա տեղափոխվել է հիվանդանոց Այն մասին, թե ինչու են հայ ժողովրդին պարբերաբար սպառնում պատերազմով, և ով է թշնամու դեմ բացում այդ պատերազմի դուռը․ Ավետիք ՉալաբյանՀրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումը Գորիսի ընտրություններում՝ «Ապրելու քվե» դաշինքով. հայտարարությունՍրտի կաթվածի առաջին գաղտնի նշանները․ տեղեկատուՕդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Հույս չենք դնելու «զորավար» Փաշինյանի վրա, որ չստանանք այնպիսի խաղաղություն, ինչպիսին ստացանք ԱրցախումՕրենքի՞, թե՞ վախի պետություն․ Մենուա ՍողոմանյանԻՀՊԿ-ն hարվածել է Տոգոյի դրոշի ներքո նավարկող լցանավին Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Foton» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnր Երկրի վրա սովի առջև կանգնած մարդկանց թիվը կարող է հասնել 520 միլիոնի NBC. ԱՄՆ-ը կարող է մեկ երրորդով կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում Փաշինյանը մեկնել է Գերմանիա, որտեղ նրան կշնորհվի Հեսսեյան Խաղաղության մրցանակը Թրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլ Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմին