Երևան, 17.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ատելության գեներացումը վերջում այս իշխանության փլուզման և տապալման պատճառ է դառնալու»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Հայաստանում բռնապետության հաստատման փուլ ենք թևակոխել, ինչն իշխանությունները բացարձակ չեն թաքցնում: Երկու խորհրդարանական ընդդիմադիր ուժերը, որոնք հանդգնեցին քննադատել Նիկոլ Փաշինյանի վարչակարգը և հատկապես ձախողված հակաճգնաժամային քաղաքականությունը, արժանացան հստակ վերաբերմունքի: 

ԼՀԿ ղեկավարի դեպքում ականատես եղանք ծեծի՝ հենց ԱԺ դահլիճում, իսկ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ օգտագործեցին շանտաժի քաղաքականությունը: Քաղաքագետ Գագիկ Համբարյանի դիտարկումներն են՝ կապված քաղաքական դաշտում առկա իրավիճակի ու այն իրադարձությունների հետ, որոնց ականատեսն ենք:

«Հենց Գ. Ծառուկյանը քննադատեց իշխանություններին, իշխանությունները բացեցին իրենց, այսպես կոչված, պանդորայի արկղը՝ դրան զուգահեռ օգտագործելով նաև բազմաթիվ կեղտոտ տեխնոլոգիաներ: Ի՞նչն է ինձ համար այս պարագայում անընդունելի: Հարցը հետևյալն է: Եթե գործող իշխանությունները, Ն. Փաշինյանի գլխավորությամբ, այդքան արդար են հասարակության հետ, ապա այն, ինչ բացահայտում են, թող բացահայտման ժամանակ էլ հայտարարեն: 

Ինչո՞ւ է այդ մասին հայտարարվում միայն այն ժամանակ, երբ քննադատություն է հնչում գործող իշխանությունների հասցեին: Հաշվի առնելով վերոնշյալը՝ պարզ է, թե մենք, մեծ հաշվով, ինչի ենք ականատես լինում: Նիկոլ Փաշինյանը քաղաքական շանտաժի «կուլտուրա» է ներդնում և բոլորի դեմ կոմպրոմատներ է հավաքում: 

Այս ամենից զատ, ինձ համար ծիծաղելի է, որ իր թիմակիցները, այդ թվում՝ նախարարները և ԱԺ պատգամավորները, առանց ապացույցների A4 ֆորմատի ինչ-որ թղթի կտոր են դնում իրենց ֆեյսբուքյան էջերում և այն փորձում են որպես արդարության գագաթնակետ ներկայացնել: 

Ի՞նչ է, հիմա ով ինչ ուզի, կարող է թղթի վրա գրել, դնել իր էջում, և դա որպես ճշմարտություն կընդունվի՞: Իրականում խնդիրն ավելի լայն է: 

Սա շանտաժի քաղաքականություն է, սա նաև անհանդուրժողականություն է, բայց այս փոքր երկրում այսպես շարունակել հնարավոր չէ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Գ. Համբարյանը:

Գագիկ Համբարյանը շեշտեց, որ զավեշտալի են նաև իշխանական թիմի արձագանքները. «Նիկոլ Փաշինյանի թիմակիցները, կարծես, մեկ «օֆիսից» հրահանգ ստանալով են գործում: Նույնաբովանդակ գրառումներ, լուսանկարներ, նույնաբովանդակ մեկնաբանություններ: 

Իսկ ամենազավեշտալին այն է, որ նա անգամ առողջապահության նախարարին է խառնում այս գործընթացների մեջ: Սույն նախարարն ամբողջությամբ տապալել է հակահամաճարակային պայքարը, բայց անձը, որն այսօրվա դրությամբ պատասխանատու է ՀՀ-ում տեղի ունեցող առողջապահության բոլոր գործընթացների համար, թղթի կտոր է դնում իր ֆեյսբուքյան էջում ու մեղադրում քաղաքական ուժի ղեկավարին:

 Այս ամենի մեջ ինձ հետաքրքրում է նաև այն, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը ջանադրաբար պաշտպանում Սերժ Սարգսյանի իշխանությանը: 

Պարզվում է՝ ՀՀԿ-ի կառավարման տարիներին միակ ընտրակաշառք բաժանող ուժը ԲՀԿ-ն էր: Այս պահին Նիկոլ Փաշինյանը սրբագրում է Սերժ Սարգսյանին»:

Քաղաքագետի խոսքով, այսօր առկա գործողությունների հիմքում նաև իշխանության պահպանումն է: «Այս մեթոդներով իշխանությունը երկու հարց է լուծում: Նախ՝ իրեն քննադատողներին բացահայտ հետապնդման ենթարկելով՝ ամրապնդում է իր իշխանությունը, երկրորդ՝ այսպիսի քայլերով շեղում են հասարակության ուշադրությունը երկրի ներքին ու արտաքին խնդիրներից: Իշխանությունները տապալել են հակաճգնաժամային ծրագրերը: 

Բացի այդ, հաշվի առնելով այդ փաստը, լավ գիտեն, թե ինչ է սպասվում առաջիկա 2-3 ամիսների ընթացքում, որոնք, ի դեպ, ծանր ամիսներ են լինելու: Եվ հիմա իշխանություններն արտակարգ դրության քողի ու պատրվակի ներքո փորձում են ուժային մեթոդներով արգելել բոլոր տեսակի հավաքները՝ այդպիսով պահպանելով ու պաշտպանելով իրենց իշխանությունը: 

Իրենք օգտագործում են տարբեր մեթոդներ՝ հասարակության ուշադրությունը շեղելու համար: Իշխանությունը ամեն ինչ միտումնավոր է անում ու դա անում է ոչ միայն սեփական իշխանությունը պահպանելու, այլև հասարակության ուշադրությունը շեղելու թե՛ երկրի ներսում, թե՛ արտաքին ուղղություններում ծառացած մարտահրավերներից:

Նախօրեին տեղի ունեցածն ամբողջությամբ շեղեց հասարակության ուշադրությունը արտաքին ու ներքին բազմաթիվ խնդիրներից, որոնք այսօր ծառացել են. օրեցօր վատթարացող սոցիալ-տնտեսական վիճակ, կորոնավիրուսի տարածման ահագնացող տեմպեր, արտաքին քաղաքականությամբ պայմանավորված խնդիրներ և այսպես շարունակ: 

Ընդհանուր առմամբ, Փաշինյանը փորձում է ուժային մեթոդներով ամեն գնով պահպանել իր իշխանությունը, բայց, միևնույն ժամանակ, որևիցե կոնկրետ քայլեր չի ձեռնարկում իրեն քննադատողների հետ լեզու գտնելու կամ իրեն քննադատողների առաջարկած ծրագրերի գոնե ինչ-որ մասնիկ ընդունելու և կառավարության կողմից իրագործելու ուղղությամբ:

Իրենք, հակառակը, փորձում են իրենց իշխանությունը բիրտ ուժով պահել, և այդ հարցում աջակցում է արևմուտքը, որը լուռ նայում է, թե ինչպես է ժողովրդավար Նիկոլ Փաշինյանը շանտաժի, ծեծի մեթոդներով փորձում ամրապնդել իր իշխանությունը ՀՀ-ում՝ սերմանելով վախի մթնոլորտ և ատելություն հասարակության տարբեր շերտերի միջև»,ընդգծեց քաղաքագետը:

Գագիկ Համբարյանը հավելեց, որ ինչպես իշխանության գալուց հետո, այնպես էլ հիմա ամեն ինչ արվում է ժողովրդավարական սյուները խարխլելու ուղղությամբ: 

«Փաստ է, որ բոլոր՝ օրենսդիր, գործադիր ու դատական ճյուղերը պետք է ծառայեն Նիկոլ Փաշինյանին: Նա չի էլ թաքցնու,մ որ իր գլխավոր նպատակն ամբողջությամբ երեք սյուներն իր վերահսկողության տակ դնելն է: 

Սա նախկին իշխանությունների օրոք էլ կար, բայց հիմա խնդիրն այն է, որ իշխանությունը պահպանելու համար կարմիր գծեր են հատվում, որոնք չգրված օրենքներ են:

Օրինակ են անձնական կյանքին վերաբերող նյութերի աղճատված, ըստ ճաշակի հրապարակումները, այն քրեական գործերի կիսատպռատ հրապարակումները, որոնց նպատակը մարդկանց վարկաբեկելն է: 

Կարմիր գծերը հատվում են՝ հաշվի չառնելով, որ մեր ժողովուրդն ունի իր մտածելակերպը, իսկ Հայաստանը փոքր երկիր է, ուր մեկը մյուսին ճանաչում է: Մեծ հաշվով, ատելության գեներացումը, որի նպատակը ամեն գնով իշխանությունը պահելն է, վերջում այս իշխանության փլուզման և տապալման պատճառ է դառնալու: 

Ն. Փաշինյանն ամեն ինչ անում է, որ քաղաքական իրավիճակը սրվի՝ չփորձելով համագործակցել որևէ մեկի հետ ու լսել անգամ այս ճգնաժամային իրավիճակից դուրս գալու վերաբերյալ կարծիքները: 

Քաղաքական ուժերի առաջարկությունները սվիններով են ընդունվում, փորձում են այդ առաջարկությունների տակ դեմագոգիա տեսնել՝ վարկաբեկելով նաև ուժերի ղեկավարներին ու նրանց անդամներին»,-շեշտեց Գ. Համբարյանը: 

Մյուս կողմից՝ Համբարյանը նկատեց, որ ներքաղաքական իրավիճակի վրա ազդեցություն կարող են ունենալ Հայաստանից դուրս գտնվող այն ուժերը, որոնք շատ մեծ հետաքրքրություններ ունեն մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ. 

«Արևմուտքի կողմից հովանավորվող ուժերի ներկայացուցիչները, որոնք հիմա նաև իշխանության ներսում են, նախօրեին տեղի ունեցած դեպքերի ֆոնին բացարձակ չթաքցրեցին, որ արհամարհած ունեն այն ժողովրդավարական արժեքները, որոնց մասին մինչ այս բարձրագոչ հայտարարություններ էին անում: 

Այդուհանդերձ, մինչև հիմա իրավապաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների որոշ ներկայացուցիչներ կարող էին ամոթ ունենալ և գոնե կանանց գռեհկաբար քաշքշելու վերաբերյալ հայտարարություն անել: Բայց՝ ոչ: 

Այս ամենը ցույց է տալիս, որ պայքարը ոչ միայն զուտ ներքաղաքական խնդիրների շուրջ է, այլ ավելի գլոբալ՝ արտաքին քաղաքական խնդիրներ են լուծվում: 

Մյուս կողմից՝ Ն. Փաշինյանը փորձ է անում իր կողմից վերահսկվող ընդդիմադիր ուժ ձևավորել, որը թեպետ պաշտոնապես ընդդիմադիր կլինի, բայց արտաքին քաղաքական կողմնորոշման առումով ավելի շատ արևմտամետ կլինի»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Կյանքից անժամանակ հեռացել է բժիշկ-թոքաբան Թամարա ԽաչատրյանըՎենսը դեմոկրատներին մեղադրել է Հուանգի շուրջ սկանդալը Թրամփի դեմ օգտագործելու մեջ «Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի Գնդեվազ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ Վտանգը կարող է լուրջ լինել. կարևոր զգուշացում գազով աշխատող մեքենաների վարորդներին Երբվանի՞ց կսկսվեն սարսափելի ցրտերըԱրարատի և Անդրանիկի նկարները հեռացնելը միշտ եղել է թուրքական պահանջ. Ատոմ Մխիթարյան«Մեր թոռներով մի քիչ շունչ ենք առել, բայց մեկ է՝ ցավը ներսում է, ոչինչ լիարժեք չէ». Մխիթար Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Արա լեռում, տուն «վերադարձել»... մեկ տարի երեք ամիս անց. «Փաստ»ԵՄ-ն հակառուսական պատժամիջnցների 22-րդ փաթեթը կհաստատի դեկտեմբերին. Politico Սիսիան-Կապան ավտոճանապարհը երկկողմանի փակ է կցորդիչով բեռնատարների համար Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել Թափառող շների հարձակումների կանխարգելումը պահանջում է հրատապ լուծում․ ՄԻՊ Բանանի շուրջ աղմուկ, պետության շուրջ լռություն․ ինչպես ենք ընկնում հանրային ուշադրության ծուղակը. Աննա ԿոստանյանԱրտահանման արգելքը դեպի ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ կպահպանվի ևս վեց ամիս. «Փաստ»Հայաստանը պարտավոր է օր առաջ հեռանալ Արևմուտքից. Մհեր ԱվետիսյանԻրանի հարցում Թրամփի հետ տարաձայնություններ չունենք. Ջեյ Դի Վենս Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում․ նոյեմբերի 17-ի տվյալները Շվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը «Վարչապետին` պահանջ. անցկացրե՛ք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, և միայն այդ ընտրությունների արդյունքների հիման վրա կորոշվի` իրականացնե՞լ «Թրամփի ուղին», թե՞ ոչ, անցկացնե՞լ սահմանադրական հանրաքվե՞ն, թե՞ ոչ». Խաչիկ Ասրյան«Քաղաքական գործիքակազմի առումով իշխանությունը չունի բավական կենսունակություն ընդդիմության հետ մրցակցության տեսանկյունից, ուստի դիմում է ռեպրեսիվ մեխանիզմներին». «Փաստ»Հայաստանի տարեցների սոցիալական գոյապայքարը՝ սպառողական զամբյուղի անհասանելիության պայմաններում. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Եվրոպական օրակարգի «ներքին ընդդիմադիրը». ի՞նչ են ցույց տալիս ԱԽ նախկին քարտուղարի հայտարարությունները. «Փաստ»Երևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞. «Փաստ»Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործընթացը. «Փաստ»Բանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևը. «Փաստ»Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 17/18-ինՔուշները և Ուիթքոֆը եվրոպացիների հետ քննարկել են Ռուսաստանի և ԵՄ-ի միջև երկխոսության հաստատումըՄենք գիտենք՝ ինչպես հաղթել, բայց գիտենք նաև ինչպես արժանապատվորեն պարտվել․ Լուիս դե լա ՖուենտեԲաքվի ճարտարապետական դիմագծի կերտողը հայ էԶորակոչի տարիքային շեմը կփոխվի․ ում կվերաբերի նախագիծըԵրևանը մերժում է «Ալիևյան Սահմանադրությունը». Հայաստանի Սահմանադրության ճակատագիրը որոշելու են հայերը, ոչ թե Ադրբեջանը. Ուժեղ ՀայաստանԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է ընդդիմության նկատմամբ շարունակվող քաղաքական հետապնդումներըԹրամփի գնահատմամբ՝ Պուտինը փոքր-ինչ մեղմացնում է դիրքորոշումն Ուկրաինայի հարցումԵրևանում՝ Մալաթիա տոնավաճառի մոտ, բախվել են «Ferrari»-ն և «BMW»-նՀԱՊԿ քարտուղարը քննարկել է կազմակերպության պատասխանատվության գոտում տիրող ռազմաքաղաքական իրավիճակըԲախվել են «Howo», «Renault» բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ են«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ումՀանրապետությունում ձյուն է տեղում․ ի՞նչ իրավիճակ է ավտոճանապարհներինԱրսեն Գևորգյանի մահվան ամբողջ պատասխանավտությունը մինչև իր կյանքի վերջ կրելու է Նիկոլ Փաշինյանը․ Հարություն ՀարությունյանՍտալինն ու Սադամ Հուսեյնը կնախանձեին Փաշինյանին․ Ուժեղ Հայաստան«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի 15-17-ը մասնակցում է Մոսկվայում անցկացվող «Հանուն ազգերի ազատության» («За свободу наций») միջազգային համաժողովին․ Իվետա ՏոնոյանԵրիտասարդները՝ հանքարդյունաբերության իրական խնդիրների լուծման ճանապարհին․ ԶՊՄԿ-ն՝ CaseKey 2026-ումՑույց տվեք Ադրբեջանի որևէ օրենք, որը վերաբերում է Ղարաբաղին. Արշակ ԿարապետյանՄենք թույլ չենք տա Ալիևի պարտադրած Սահմանադրության ընդունումը․ Ուժեղ ՀայաստանՄեր ժողովուրդը երբեք չի մոռանալու Արցախն ու մեր անցյալը. Ավետիք ՉալաբյանՊարտքերի մեջ հայտնված քաղաքացիները չպետք է մնան միայնակ․ ի՞նչ պետք է անի պետությունը. Հրայր Կամենդատյան«Դադարեցրե՛ք Հայաստանը ազատությունը քաղաքական հավատարմությամբ պայմանավորող կալանավայր դարձնելու փորձերը». Աննա ԿոստանյանՎրաստանը հրաժարվել է մասնակցել ԵՄ նախարարական հանդիպմանը, քանի որ հրավիրվել է միայն երկրի դեսպանը