Yerevan, 22.April.2026,
00
:
00
BREAKING


«Ատելության գեներացումը վերջում այս իշխանության փլուզման և տապալման պատճառ է դառնալու»

INTERVIEW

Հայաստանում բռնապետության հաստատման փուլ ենք թևակոխել, ինչն իշխանությունները բացարձակ չեն թաքցնում: Երկու խորհրդարանական ընդդիմադիր ուժերը, որոնք հանդգնեցին քննադատել Նիկոլ Փաշինյանի վարչակարգը և հատկապես ձախողված հակաճգնաժամային քաղաքականությունը, արժանացան հստակ վերաբերմունքի: 

ԼՀԿ ղեկավարի դեպքում ականատես եղանք ծեծի՝ հենց ԱԺ դահլիճում, իսկ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ օգտագործեցին շանտաժի քաղաքականությունը: Քաղաքագետ Գագիկ Համբարյանի դիտարկումներն են՝ կապված քաղաքական դաշտում առկա իրավիճակի ու այն իրադարձությունների հետ, որոնց ականատեսն ենք:

«Հենց Գ. Ծառուկյանը քննադատեց իշխանություններին, իշխանությունները բացեցին իրենց, այսպես կոչված, պանդորայի արկղը՝ դրան զուգահեռ օգտագործելով նաև բազմաթիվ կեղտոտ տեխնոլոգիաներ: Ի՞նչն է ինձ համար այս պարագայում անընդունելի: Հարցը հետևյալն է: Եթե գործող իշխանությունները, Ն. Փաշինյանի գլխավորությամբ, այդքան արդար են հասարակության հետ, ապա այն, ինչ բացահայտում են, թող բացահայտման ժամանակ էլ հայտարարեն: 

Ինչո՞ւ է այդ մասին հայտարարվում միայն այն ժամանակ, երբ քննադատություն է հնչում գործող իշխանությունների հասցեին: Հաշվի առնելով վերոնշյալը՝ պարզ է, թե մենք, մեծ հաշվով, ինչի ենք ականատես լինում: Նիկոլ Փաշինյանը քաղաքական շանտաժի «կուլտուրա» է ներդնում և բոլորի դեմ կոմպրոմատներ է հավաքում: 

Այս ամենից զատ, ինձ համար ծիծաղելի է, որ իր թիմակիցները, այդ թվում՝ նախարարները և ԱԺ պատգամավորները, առանց ապացույցների A4 ֆորմատի ինչ-որ թղթի կտոր են դնում իրենց ֆեյսբուքյան էջերում և այն փորձում են որպես արդարության գագաթնակետ ներկայացնել: 

Ի՞նչ է, հիմա ով ինչ ուզի, կարող է թղթի վրա գրել, դնել իր էջում, և դա որպես ճշմարտություն կընդունվի՞: Իրականում խնդիրն ավելի լայն է: 

Սա շանտաժի քաղաքականություն է, սա նաև անհանդուրժողականություն է, բայց այս փոքր երկրում այսպես շարունակել հնարավոր չէ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Գ. Համբարյանը:

Գագիկ Համբարյանը շեշտեց, որ զավեշտալի են նաև իշխանական թիմի արձագանքները. «Նիկոլ Փաշինյանի թիմակիցները, կարծես, մեկ «օֆիսից» հրահանգ ստանալով են գործում: Նույնաբովանդակ գրառումներ, լուսանկարներ, նույնաբովանդակ մեկնաբանություններ: 

Իսկ ամենազավեշտալին այն է, որ նա անգամ առողջապահության նախարարին է խառնում այս գործընթացների մեջ: Սույն նախարարն ամբողջությամբ տապալել է հակահամաճարակային պայքարը, բայց անձը, որն այսօրվա դրությամբ պատասխանատու է ՀՀ-ում տեղի ունեցող առողջապահության բոլոր գործընթացների համար, թղթի կտոր է դնում իր ֆեյսբուքյան էջում ու մեղադրում քաղաքական ուժի ղեկավարին:

 Այս ամենի մեջ ինձ հետաքրքրում է նաև այն, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը ջանադրաբար պաշտպանում Սերժ Սարգսյանի իշխանությանը: 

Պարզվում է՝ ՀՀԿ-ի կառավարման տարիներին միակ ընտրակաշառք բաժանող ուժը ԲՀԿ-ն էր: Այս պահին Նիկոլ Փաշինյանը սրբագրում է Սերժ Սարգսյանին»:

Քաղաքագետի խոսքով, այսօր առկա գործողությունների հիմքում նաև իշխանության պահպանումն է: «Այս մեթոդներով իշխանությունը երկու հարց է լուծում: Նախ՝ իրեն քննադատողներին բացահայտ հետապնդման ենթարկելով՝ ամրապնդում է իր իշխանությունը, երկրորդ՝ այսպիսի քայլերով շեղում են հասարակության ուշադրությունը երկրի ներքին ու արտաքին խնդիրներից: Իշխանությունները տապալել են հակաճգնաժամային ծրագրերը: 

Բացի այդ, հաշվի առնելով այդ փաստը, լավ գիտեն, թե ինչ է սպասվում առաջիկա 2-3 ամիսների ընթացքում, որոնք, ի դեպ, ծանր ամիսներ են լինելու: Եվ հիմա իշխանություններն արտակարգ դրության քողի ու պատրվակի ներքո փորձում են ուժային մեթոդներով արգելել բոլոր տեսակի հավաքները՝ այդպիսով պահպանելով ու պաշտպանելով իրենց իշխանությունը: 

Իրենք օգտագործում են տարբեր մեթոդներ՝ հասարակության ուշադրությունը շեղելու համար: Իշխանությունը ամեն ինչ միտումնավոր է անում ու դա անում է ոչ միայն սեփական իշխանությունը պահպանելու, այլև հասարակության ուշադրությունը շեղելու թե՛ երկրի ներսում, թե՛ արտաքին ուղղություններում ծառացած մարտահրավերներից:

Նախօրեին տեղի ունեցածն ամբողջությամբ շեղեց հասարակության ուշադրությունը արտաքին ու ներքին բազմաթիվ խնդիրներից, որոնք այսօր ծառացել են. օրեցօր վատթարացող սոցիալ-տնտեսական վիճակ, կորոնավիրուսի տարածման ահագնացող տեմպեր, արտաքին քաղաքականությամբ պայմանավորված խնդիրներ և այսպես շարունակ: 

Ընդհանուր առմամբ, Փաշինյանը փորձում է ուժային մեթոդներով ամեն գնով պահպանել իր իշխանությունը, բայց, միևնույն ժամանակ, որևիցե կոնկրետ քայլեր չի ձեռնարկում իրեն քննադատողների հետ լեզու գտնելու կամ իրեն քննադատողների առաջարկած ծրագրերի գոնե ինչ-որ մասնիկ ընդունելու և կառավարության կողմից իրագործելու ուղղությամբ:

Իրենք, հակառակը, փորձում են իրենց իշխանությունը բիրտ ուժով պահել, և այդ հարցում աջակցում է արևմուտքը, որը լուռ նայում է, թե ինչպես է ժողովրդավար Նիկոլ Փաշինյանը շանտաժի, ծեծի մեթոդներով փորձում ամրապնդել իր իշխանությունը ՀՀ-ում՝ սերմանելով վախի մթնոլորտ և ատելություն հասարակության տարբեր շերտերի միջև»,ընդգծեց քաղաքագետը:

Գագիկ Համբարյանը հավելեց, որ ինչպես իշխանության գալուց հետո, այնպես էլ հիմա ամեն ինչ արվում է ժողովրդավարական սյուները խարխլելու ուղղությամբ: 

«Փաստ է, որ բոլոր՝ օրենսդիր, գործադիր ու դատական ճյուղերը պետք է ծառայեն Նիկոլ Փաշինյանին: Նա չի էլ թաքցնու,մ որ իր գլխավոր նպատակն ամբողջությամբ երեք սյուներն իր վերահսկողության տակ դնելն է: 

Սա նախկին իշխանությունների օրոք էլ կար, բայց հիմա խնդիրն այն է, որ իշխանությունը պահպանելու համար կարմիր գծեր են հատվում, որոնք չգրված օրենքներ են:

Օրինակ են անձնական կյանքին վերաբերող նյութերի աղճատված, ըստ ճաշակի հրապարակումները, այն քրեական գործերի կիսատպռատ հրապարակումները, որոնց նպատակը մարդկանց վարկաբեկելն է: 

Կարմիր գծերը հատվում են՝ հաշվի չառնելով, որ մեր ժողովուրդն ունի իր մտածելակերպը, իսկ Հայաստանը փոքր երկիր է, ուր մեկը մյուսին ճանաչում է: Մեծ հաշվով, ատելության գեներացումը, որի նպատակը ամեն գնով իշխանությունը պահելն է, վերջում այս իշխանության փլուզման և տապալման պատճառ է դառնալու: 

Ն. Փաշինյանն ամեն ինչ անում է, որ քաղաքական իրավիճակը սրվի՝ չփորձելով համագործակցել որևէ մեկի հետ ու լսել անգամ այս ճգնաժամային իրավիճակից դուրս գալու վերաբերյալ կարծիքները: 

Քաղաքական ուժերի առաջարկությունները սվիններով են ընդունվում, փորձում են այդ առաջարկությունների տակ դեմագոգիա տեսնել՝ վարկաբեկելով նաև ուժերի ղեկավարներին ու նրանց անդամներին»,-շեշտեց Գ. Համբարյանը: 

Մյուս կողմից՝ Համբարյանը նկատեց, որ ներքաղաքական իրավիճակի վրա ազդեցություն կարող են ունենալ Հայաստանից դուրս գտնվող այն ուժերը, որոնք շատ մեծ հետաքրքրություններ ունեն մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ. 

«Արևմուտքի կողմից հովանավորվող ուժերի ներկայացուցիչները, որոնք հիմա նաև իշխանության ներսում են, նախօրեին տեղի ունեցած դեպքերի ֆոնին բացարձակ չթաքցրեցին, որ արհամարհած ունեն այն ժողովրդավարական արժեքները, որոնց մասին մինչ այս բարձրագոչ հայտարարություններ էին անում: 

Այդուհանդերձ, մինչև հիմա իրավապաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների որոշ ներկայացուցիչներ կարող էին ամոթ ունենալ և գոնե կանանց գռեհկաբար քաշքշելու վերաբերյալ հայտարարություն անել: Բայց՝ ոչ: 

Այս ամենը ցույց է տալիս, որ պայքարը ոչ միայն զուտ ներքաղաքական խնդիրների շուրջ է, այլ ավելի գլոբալ՝ արտաքին քաղաքական խնդիրներ են լուծվում: 

Մյուս կողմից՝ Ն. Փաշինյանը փորձ է անում իր կողմից վերահսկվող ընդդիմադիր ուժ ձևավորել, որը թեպետ պաշտոնապես ընդդիմադիր կլինի, բայց արտաքին քաղաքական կողմնորոշման առումով ավելի շատ արևմտամետ կլինի»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Unibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational Foundation