Yerevan, 29.April.2026,
00
:
00
BREAKING


Թմրամոլա-խաղամոլություն. այ, այստեղ մեծապես «հաջողել» են․ «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս տարվա միայն առաջին երեք ամսվա ընթացքում ու միայն պաշտոնապես արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված 982 հանցագործություն: Դրանց կեսից ավելին (551)՝ իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված դեպքեր են: Որպեսզի այս չոր թվերն ավելի հասկանալի լինեն, նշենք, որ, օրինակ՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում (հունվար-մարտ) գրանցվել էր թմրամիջոցների հետ կապված 434 հանցագործություն: Պարզ ասած՝ ընդամենը 1 տարվա ընթացքում թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների գծով Նիկոլ Փաշինյանի կառավարած Հայաստանում տեղի է ունեցել, ինչպես նա շատ է սիրում ասել, աննախադեպ աճ:

Ավելի քան կրկնակի են ավելացել թմրամիջոցների հետ կապված հանցագործության դեպքերը: Եվ սա դեռ զուտ պաշտոնական վիճակագրության տվյալներն են: Պատկերացնո՞ւմ եք, թե կոնկրետ իրականությունը քանի՞ անգամ ավելի սարսափելի է: Առհասարակ, վերջին 5 տարվա ընթացքում, այսինքն՝ այն բանից հետո, ինչ Հայաստանում իշխանությունը վերցրել է Նիկոլ Փաշինյանը՝ իր քպական թիմով, եթե տարածքային ու մարդկային կորուստներից բացի, էլի կան բաներ, որ անշեղորեն աճել են, դրանք թմրամոլությունն ու թմրամիջոցների հետ կապված հանցագործություններն են, գումարած՝ խաղամոլության ծավալներն ու շրջանառությունը: Վերջինի վերաբերյալ, հիշեցնենք, մեր թերթն արդեն մի շարք անդրադարձներ ունեցել է, մասնավորապես այն դիտանկյունից, որ լրատվամիջոցներում բուքմեյքերական կայքերի գովազդն արգելելու, թվում էր՝ բարի մտադրությամբ ընդունված օրենքը հանգեցրել է միայն նրան, որ ԶԼՄ-ներն են զրկվել գործունեության համար անհրաժեշտ ֆինանսական մուտքերից:

Իսկ, այ, խաղամոլական բիզնեսը միայն բարգավաճել է, շրջանառություններն ավելացել են: Այսինքն, փաշինյանական իշխանության գովերգած օրենքն ընդամենը ծառայել է լրատվամիջոցներին ֆինանսական հոսքերից զրկելուն, այլ ոչ թե՝ «խաղային բիզնեսի» սահմանափակմանն ու խաղամոլների թվի նվազեցմանը: Ասենք, այս 5 տարվա ընթացքում այդ ե՞րբ է եղել, որ Նիկոլ Փաշինյանը կամ նրա թիմը հայտարարեն մի բան, բայց իրականում չանեն կամ տեղի չունենա դրա տրամագծորեն հակառակը: Հայտարարեցի՞ն 10 միլիոն ծառ տնկելու մասին: Երևանում ծառամորթ արվեց, մայրաքաղաքը փոշու մեջ կորած է: Հայտարարեցի՞ն պոլիէթիլենային տոպրակների դեմ անողոք պայքարի մասին, անգամ ինչոր խիստ որոշումներ ընդունեցին: Հետևանքն ակնհայտ է. պոլիէթիլենային տոպրակները հինգ անգամ թանկացան, սկսեցին գործածել ավելի հաստ և ավելի ուշ քայքայվող տոպրակներ, դրանց քանակությունն ու շրջակայքում աղբի տեսքով տարածվածությունն աճեց:

Գործնականում հասարակության վրա «ցելոֆանե տոպրակի» հարկ դրվեց: Հիշո՞ւմ եք՝ Նիկոլ Փաշինյանը, երբ դեռ քայլում էր, արագաչափերն էր կպչուն ժապավենով փակում, իսկ իր կողմնակիցներից մեկն անգամ վարտիքը նվիրաբերեց այդ «գործին»: Ու ի՞նչ: Հենց դարձավ վարչապետ, ապա առաջինն, ինչ արեց, ճանապարհային տեսախցիկների ու արագաչափերի ավելացումն էր: Պայքարո՞ւմ էին կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ: Գրավեցին իշխանությունն, ու առաջին որոշումներից մեկը, որ ընդունեցին, կենսաթոշակային կուտակային հիմնադրամի ընդգրկումն ընդլայնելու մասին էր: Սա կառավարման «փաշինյանական մոդելի» պերճանքն է՝ ընդհանուր գծերով: Իսկ սրանք արդեն չոր թվեր են: Ահասարսուռ թվեր: Պաշտոնական վիճակագրության չոր ու ցամաք թվեր. 2018 թվականին գրանցվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների 877 դեպք, 2019-ին՝ 1088, 2020-ին՝ 1226, 2021-ին՝ 1544 դեպք, 2022 թվականին՝ 2266 դեպք:

Տեսնո՞ւմ եք, թե 5 տարվա մեջ ինչպիսի «թավշահեղափոխական» նվաճում է արձանագրվել: «Թմրամիջոցային» հանցագործությունների թվի ավելի քան կրկնակի աճ: Միանշանակ, աներկբա, տո, աննախադեպն էլ՝ հետը: Ու այս ամենի խորապատկերում, Իտալիայում «պատահաբար» բացահայտվում է Էկվադորից բանանի արկղերի արանքում Հայաստան ուղարկվող 2,7 տոննա ու մոտ 800 միլիոն եվրո սևշուկայական արժեքով բարձրորակ կոկային: Եվ երբ դրսում դա բացահայտվում է, ԱԱԾ-ն «հիշում» է, որ մի քանի օր առաջ էլ իրենք են 1 տոննա հայտնաբերել: Եթե այդ երկու ռեկորդային խմբաքանակները գումարենք իրար, ապա կստացվի, որ ինչ-որ մեկն ուզում էր Հայաստանը հեղեղել կոկայինի թունավոր փոշու մեջ (կոպիտ հաշվարկով՝ ՀՀ յուրաքանչյուր բնակչի, նոր ծնվելիք երեխաներին էլ հաշված, առնվազն 1 գրամ թմրանյութ էր բաժին ընկնում): Շարունակենք:

Վերը բերվածը դեռ միայն վիճակագրական տվյալներն են, թվեր, ինչպես ասվեց: Իսկ բովանդակությունն է՛լ ավելի ահասարսուռ է: Մենք չէ, այլ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության ներկայացուցիչը, առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն է հավաստում, որ վերջին շրջանում կտրուկ ավելացել է թմրամիջոցներ օգտագործող կանանց թիվը, էլ ավելի կտրուկ՝ երիտասարդների թիվը: Ավելին, թմրամիջոցների տարածման (իրացման), պարզ ասած՝ ազգը փչացնելու և թունավորելու համար ակտիվորեն օգտագործվում են ժամանակակից հեռահաղորդակցական, համացանցային հնարավորությունները, մասնավորապես, «Տելեգրամը», որտեղ միայն վերջին շրջանում ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կողմից հայտնաբերվել է թմրամիջոցների վաճառքով զբաղվող 435 «խանութ», 35 ալիք, մոտ 100 չատ («զրուցարան»):

Սա, կներեք, արդեն խոսում է Հայաստանում թմրամոլությունը, թմրանյութերի տարածումը, իրացումը, թմրամոլների շրջանակ կանանց ու երիտասարդների, դպրոցական տղաների ու աղջիկների ներգրավումը արդյունաբերական մասշտաբների հասցնելու մասին: Ո՞ւմ է սա ձեռնտու: Իսկ դուք հիշեք, թե օրերս հատկապես ովքե՞ր, ո՞ր խմբակցության ներկայացուցիչներն էին իրենց ՆԳ նախարարին «պատին դեմ տվել»՝ այսպես կոչված «տժիկ-ղժիկ» կամ ժամանցային ակումբներից մեկը ներխուժելու և այնտեղ թմրանյութեր հայտնաբերելու ոստիկանական գործողության պատճառով: Հիշեք՝ այն ո՞վ էր «փորձագիտական» վստահությամբ ասում, թե այսօր Հայաստանում միջին վիճակագրական խնջույքի ժամանակ ոչ պակաս քանակի թմրանյութեր են օգտագործվում: Այո, դա Նիկոլ Փաշինյանի թիմի կարկառուն ներկայացուցիչ, երդվյալ քպական Էդուարդ Աղաջանյանն էր այդպես փորձում «խեղճացնել» ոստիկանապետ-նախարարին:

Այնպես որ, այս ամենի համար ամենից առաջ պետք է խորին «շնորհակալություն» հայտնել անձամբ «միջին վիճակագրական քաղաքացի» Նիկոլ Փաշինյանին ու նրա ՔՊին: Առանց սարկազմի: Ամենայն լրջությամբ: Ովքե՞ր են այսօրվա Հայաստանի կառավարիչները, «առաջին դեմքերը»: Իսկ նրանք այն անձինք են, ովքեր դեռ նախքան իշխանության գալը շարունակ խոսում էին թմրանյութերի, օրինակ՝ մարիխուաննայի գործածումն օրինականացնելու մասին: Նրանք են, որ Հայաստանում «արտադրական կանեփի» մշակման սևեռուն գաղափար ունեն և այն քայլ առ քայլ ցանկանում են իրագործել: Այսինքն, բարոյաքաղաքական առումով երկրի իշխանության ղեկին է մի ուժ, որի նկատելի ներկայացուցիչները խնդիր չեն տեսնում, այսպես ասած, «թեթև թմրանյութերի» օգտագործման հարցում: Դրանից հետո ամենևին զարմանալի չէ, որ վերջին 5 տարիներին Հայաստանում թմրամոլության և թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների ուղղակի թռիչքային աճ է տեղի ունենում: Կրկնենք՝ դա դեռ միայն պաշտոնական տվյալներով: Ու դեռ չենք խոսում պատանիների շրջանում ծխախոտամոլության և էլեկտրոնային ու տարատեսակ ծխանյութերի ահագնացող տարածվածության մասին:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank