Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Թվերը կարող են տասնապատկվել, բայց վիրուսը դարձել է կառավարելի. նախ՝ թուլացել է շտամը, երկրորդը՝ պատվաստումները խաղացին իրենց դերը». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մի կողմից չնահանջող համավարակ՝ նոր հայտնված շտամներով և հիվանդացության կրկին աճող թվերով, մյուս կողմից՝ սեզոնային գրիպ: Ներկա իրավիճակում ինչպիսի՞ համաճարակային պատկեր ունենք: Թերապևտ, «Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի» նախագահ, Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի հետկովիդային վերականգնման ծառայության ղեկավար Լամարա Մանուկյանը նշում է՝ անցնում ենք համավարակի հինգերորդ ալիքի միջով, թվերը ոչ թե բարձրանալու են, այլ տասնապատկվելու:

«Հիմա կա նաև Օմիկրոն շտամը, որն, ի տարբերություն Դելտա շտամի, չորս անգամ ավելի վարակելի է, բայց ավելի թեթև ընթացք ունի: Վիրուսը մուտացվելով պետք է կորցնի իր պաթոգեն ռեսուրսները և դառնա սովորական վերին շնչառական վարակ: Օմիկրոնն իր ուժգնությամբ ու ընթացքով նման է սովորական շնչառական վարակների: Տեսեք՝ նախկինում, եթե մարդը վարակված էր Դելտա շտամով ու, ասենք, նաև A շտամի գրիպով, այն արդեն չէր երևում, քանի որ Դելտա շտամն ուժգին էր, այլ բարդություններ ուներ: Հաճախ են հարցնում՝ իսկ ինչպե՞ս տարբերենք այս շտամներն իրարից կամ այլ շնչառական վարակներից: Բոլորը նույն շնչառական վարակներն են, ընդհանուր գանգատները նույնն են՝ ջերմություն, ցավ կոկորդում, չոր հազ, մկանային թուլություն, գլխացավեր, առատ քրտնարտադրություն, քերոց կոկորդում, հոդացավեր և այլն: Այս տարբերակումն անհրաժեշտ է բժիշկներին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մանուկյանը:

Նրա խոսքով, տարբեր շտամներով վարակելիության դեպքում, բնականաբար, հիվանդության ընթացքը ևս տարբեր է:«Համավարակի ամենասկզբում ասում էինք, որ վարակի ինկուբացիոն գաղտնի շրջանը՝ մինչև կլինիկական ախտահարումների սկսվելը, 14 օր է, այդքան ժամանակով մարդուն մեկուսացնում էինք: Հաջորդ շտամների դեպքում այդ օրերը սկսեցին կրճատվել՝ Ալֆա շտամի ժամանակ դարձավ 10 օր, Դելտայի դեպքում հինգ օր հետո արտահայտվում էին կլինիկական ախտանշանները, Օմիկրոնի ժամանակ գաղտնի շրջանը կազմում է երեք օր: Երկրորդ տարբերությունն արտահայտվում է ձայնի խռպոտությամբ, Օմիկրոնի դեպքում ձայնը քաշվում է, մյուս շտամների դեպքում նման բան չկար: Օմիկրոն շտամն ավելի քիչ է հակված թոքեր անցնելուն՝ ի տարբերություն Դելտայի, որն 90 տոկոսով անցնում էր թոքեր: Օմիկրոնի դեպքում ունենք մինչև 20 տոկոս թոքաբորբեր, Դելտայի պարագայում՝ 90 տոկոս:

Դելտայի ժամանակ սուր արտահայտված համի ու հոտի զգացողության կորուստը չկա Օմիկրոնի դեպքում, կազմում է 10-12 տոկոս և շատ արագ վերականգնվում է: Իսկ Դելտա շտամով վարակվելու դեպքեր գիտենք, երբ անգամ մեկ տարի անց համի ու հոտի զգացողությունը չի վերականգնվում: Կարող ենք ասել, որ Օմիկրոնի դեպքում հետկովիդային համախտանիշ կոչվածը, որ մարդիկ մինչև մեկ տարի չեն կարողանում լիարժեք վերականգնվել և վերադառնալ բնականոն կյանքի, չի լինի կամ ավելի կարճ կտևի: Օմիկրոնով վարակվելու դեպքում մարդը շատ հազվադեպ է բարձր ջերմություն ունենում, իսկ պատվաստված լինելու պարագայում համարյա թե ջերմային ռեակցիա չի գրանցվում, մի քանի օր խռպոտություն, չոր հազ, մկանային թուլություն և այլն: Բացի դա, Դելտա շտամը բուժում էինք մինիմում 14-ից 21 օր և անգամ ավելի երկար, իսկ Օմիկրոնը տևում է 3-5 օր: Այս շտամի պարագայում հետաքրքիր տերմին ենք ներմուծել՝ սիմպտոմատիկ վիրուս, այսինքն՝ չունի դեղորայքային հատուկ բուժման կարիք, ջերմությունը բարձրացավ, ջերմիջեցնող եմ օգտագործում, գլխացավի դեպքում՝ ցավազրկող: Այսինքն՝ մշակված հատուկ բուժում չունի, ի տարբերություն Դելտա շտամի»,-նշում է մեր զրուցակիցը:

Վարակելիության թվերի աճի մասին. «Դեկտեմբերին թվերը սկսեցին նվազել: Դա բնական էր վիրուսի համար, հետո, իմ կանխատեսմամբ, պետք է ավելանար մարտին կամ փետրվարի կեսերին: Բայց դեկտեմբերին գործընթացը սկսվեց, քանի որ մարդկանց տեղաշարժ սկսվեց երկրում: Բայց իսկական ալիքը կսկսվի փետրվարի կեսերին, և մենք կունենանք մինչև տասնապատիկ բարձր թվեր: ԱՀԿ-ի նախագահն էլ է ասել, որ երեք ամիսն ամենածանր են լինելու՝ թվային առումով: Ներկայումս վիրուսը դարձել է ավելի կառավարելի: Նախ՝ թուլացել է շտամը, երկրորդը՝ պատվաստումները խաղացին իրենց դերը: Դրանք չեն կանխում վարակվելու հավանականությունը, ուղղակի անկառավարելի համաճարակը դարձնում ենք կառավարելի, այսինքն՝ կրճատվում են ծանր դեպքերը, հոսպիտալիզացիայի սպասողներ չունենք, մահերի թիվն է կրճատվում»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհերի կապակցությամբ Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա» Զելենսկին առաջին անգամ համաձայնել է Ռուսաստանի պայմաններինԻշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը Մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը. ԿԳՄՍՆ Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը Թրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումները Չկա Ալիևի մի ելույթ, որի ընթացքում նա մոռանա ատելություն քարոզել հայերի և հայ ժողովրդի հասցեին. Տաթևիկ Հայրապետյան Հայաստանի հավաքականը սկսեց պայքարը Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում․ առաջին արդյունքը Անվտանգության բաժնի աշխատակիցը փրկել է ջրում խեղդվող աղջկանԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱՄԷ նախագահը Flydubai ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմին պետական ​​պարգև է շնորհել քաջության համար Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բшխվել է ծառին․ կան վիրավnրներ Ալիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութ«Kinder» ձվիկների մեջ թունավոր նյութեր և օճառի մասնիկներ են հայտնաբերելՆիդեռլանդները 1,2 միլիարդ եվրոյի ոչ ռшզմական օգնություն կուղարկի Ուկրաինային 2027-2029 թվականներին Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ․ ԱՆ Պարզվել է Իսպանիայում գնացքների բախման հնարավոր պատճառը Զելենսկիի և Պուտինի միջև հանդիպումը կկազմակերպվի շատ շուտով. Թրամփ COP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և Սևան ԹՐԻՓՓ նախագծի շուրջ ԱԺ-ն նոր որոշում է ընդունել Սկզբունքային հարց․ Բարսելոնան հրաժարվում է վճարել Ալվարեսի գործով տուգանքը և կբողոքարկի որոշումը «Տանը մենակ»՝ հաջորդ մասը. Զելենսկին` Ուկրաինայի համար լուրջ մարտահրավերի մասին Թուրքիան պատրաստ է հյուրընկալել Պուտինի, Թրամփի և Զելենսկու գագաթնաժողովը Ամերիկյան Odyssey զբոսանավն ընդհատել է շուրջերկրյա ճանապարհորդությունը․ 203 ուղևոր ստիպված լքել է նավը ԲԿ-ից մանրամասներ են հայտնել ողբերգական ավտովթարից տուժած երեխաների առողջական վիճակից Սպասվում է անձրև, ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակը Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՆախատեսված հանդիպում ունենք Սի Ծինփինի հետ, ինչպես նաև բանակցություններ՝ միջnւկային զինшթափման շուրջ. Թրամփ 16-ամյա աղջիկ է մահացել ցրտահարությունիցՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Գեղարքունիքի մարզում բшխվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավnր Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըBrent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարի Հայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհին ԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Ընդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ ՄխիթարյանԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին․ WSJ Թրամփը Բայդենին մեղադրել է Ուկրաինային անհատույց զենք փոխանցելու մեջ 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինԱՄՆ-ը կարող է նոյեմբերի 3-ից հետո ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ Թրամփը հույս ունի մոտ ապագայում հանդիպել Պուտինին և Զելենսկուն Լվացվում են Կիևյան փողոցի շենքերը. քաղաքապետարան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասում ԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. Reuters ՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան