Yerevan, 20.April.2026,
00
:
00
BREAKING


«Նիկոլ Փաշինյանը «կաղ բադիկի» կարգավիճակում է. դե յուրե դեռ չի գնացել, բայց դե ֆակտո իշխանության չի տիրապետում».«Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Ընդդիմության ճանապարհային քարտեզի իրագործման հերթական փուլին ականատես եղանք՝ հանրայնացվեց ժամանակավոր կառավարության վարչապետի անունը: Հասարակության ճնշող մեծամասնությունը, կարծես թե, եկել էր այն եզրակացությանը, որ կապիտուլ յացիա ստորագրած և երկիրը կոլապսի հասցրած Նիկոլ Փաշինյանը պետք է գնա, բայց առաջացել էր «իսկ ո՞ւմ եք առաջարկում թեկուզև ժամանակավոր վարչապետ» հասարակական հարցադրումը: Բնականաբար, ընդդիմությունը բավարարեց այդ հետաքրքրությունը:

«Չեմ կարծում, թե ընդդիմության համար ժամանակավոր վարչապետի թեկնածություն առաջադրելը շատ մեծ խնդիր էր. իհարկե, առնվազն 4-5 հոգի կար, ուղղակի հարցն այն էր, թե այս պահին ամենահարմարն ով է, առավել ևս, որ իրենք իրենց մեջ պայման էին դրել, որ հետագայում, ընտրությունների արդյունքում, ժամանակավոր վարչապետը նորից վարչապետ լինելու որևէ հավակնություններ չի ունենալու: Այս պարագայում ընտրեցին այդ թեկնածուին՝ Վազգեն Մանուկյանին՝ հիմնվելով այսօրվա իրավիճակի ու հեռանկարի վերլուծությունների վրա»,«Փաստի» հետ զրույցում շեշտեց Վ. Հակոբյանը:

Ինչ վերաբերում է «Լուսավոր Հայաստանի» դիրքորոշմանը, որի վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է, նա նկատեց. «Ոչ միայն երկուսուկես տարվա ընթացքում, այլ անգամ ԵԼՔ դաշինքում լինելու ժամանակ, ինչպես Է. Մարուքյանն էր սիրում ասել, իրենք փորձում են երրորդ ուղիով գնալ: Այլ հարց է, որ այդ երրորդ ուղին ոչ միշտ է ընկալելի ու արդյունավետ, բայց դա իրենց ոճն է, որը գուցե բխում է իրենց և իրենց հետ համագործակցող քաղաքական ուժերի ամբիցիաների հետ: Ամեն դեպքում, կարծում եմ, տվյալ դեպքում ոչ մի անտրամաբանական բան չկա, քանի որ «Լուսավոր Հայաստանը» չէր մտնում 17-ի ֆորմատի մեջ: Առանձին էր գործում, և այդ պարագայում իր սեփական թեկնածուին է առաջադրել: Իսկ թե սա որքանով է արդյունավետ, հասարակության համար ընկալելի ու արդյո՞ք դա քաղաքական լրացուցիչ բանակցային ռեսուրս ձեռք բերելու փորձ չէ ընդամենը, ցույց կտա շատ մոտ ապագան»:

Անդրադառնալով այն իրողությանը, ըստ որի, այդուհանդերձ, Ն. Փաշինյանը չի հրաժարվում վարչապետի աթոռից, շարունակում է արդարանալ ու ինչ-որ ծրագրեր ներկայացնել՝ Վ. Հակոբյանը նախ այս ամենը ինքնապաշտպանվելու ոճի մեջ դիտարկեց. «Ինքնապաշտպանվել այն բանից հետո, երբ երկիրը տարել ես պարտության, կապիտուլ յացիա ես ստորագրել, շատ ավելի խայտառակ փաստաթուղթ ես ստորագրել, քան երբևէ կարելի էր երևակայել: Միայն այն, որ իքնակամ հրաժարական չի տվել, արդեն խոսում է քաղաքական որակի մասին: Ես չեմ խոսում դեռ խնդրի բարոյական կողմի մասին: Հիմա անգամ անիմաստ է խոսել այն մասին, թե ինչպես է արդարանում, որովհետև ցանկացած իր արդարացում մի քանի րոպե հետո հակահարված է ստանում:

Ամենավառ օրինակն Արցախի Հանրապետության և ՀՀ-ի բոլոր նախկին նախագահների պատասխանն էր: Շատ կարճ էին պատասխանում՝ ասելով՝ «հերթական անգամ սուտ է ասում», իսկ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ «ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներ» բնորոշումը տվեց: Նման բնորոշումները, ամեն դեպքում, բավականին լուրջ ստատուս ու դիրք ունեցող մարդկանց կողմից են հնչում: Ն. Փաշինյանն այս իմաստով բարձր մակարդակի վրա դրեց իր դիսկուրսի մակարդակը ու բավականին կոշտ պատասխան ստացավ բոլոր նախկին նախագահներից: Կարծում եմ՝ դրանից հետո ինքնաարդարացումների, ինչպես նաև պատասխանատվության դոզան այս կամ այն անձի գրպանը գցելու մասին խոսելն անիմաստ է, որովհետև դա չի ստացվում ու չէր էլ կարող ստացվել, քանի որ արձանագրված կապիտուլ յացիան ամեն ինչ սրբում է»: Խոսելով, այնուամենայնիվ, իշխանության մնալու փորձերի մասին՝ Վ. Հակոբյանը շեշտեց. «Մի կողմից ինքնապաշտպանության բնազդն է աշխատում՝ նաև քաղաքական իմաստով, մյուս կողմից՝ առայժմ որոշակի պարտավորություններ ունի, որից ինքը չի կարողանում փախչել և չի կարող անգամ մեծ ցանկության դեպքում. նա փաստաթուղթը ոչ միայն ստորագրել է, այլև պարտավոր է անձամբ իմպլեմենտացիա անել՝ իրականացնել այն կետ առ կետ, ստորակետ առ ստորակետ:

Ինքն աշխարհաքաղաքական կուրատորներին պարտք է և պետք է կատարի դա: Ամեն դեպքում, կետ առ կետ գրեթե ամեն ինչ կատարել է, և, կարծես թե, առանձնապես պետք էլ չէ արդեն: Եթե որևէ մեկը խաբնվում է նրանով, որ, օրինակ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է՝ նա դավաճան չէ, որ այսպիսի փաստաթուղթ ստորագրելու համար տղամարդկություն է պետք ունենալ, ապա որևէ բան չի հասկանում ոչ թե մեծ, այլ տարրական քաղաքականությունից: Նույնիսկ իշխանության ներկայացուցիչների ելույթներից և հարցազրույցներից է զգացվում, իրենք էլ են հասկանում, որ արտահերթ ընտրությունների անցկացումը գրեթե փաստ է, որը տեղի է ունենալու: Ն. Փաշինյանն ընդամենը փորձում է ձգել ժամանակը: Ես խոսեցի քաղաքական ինքնապաշտպանության բնազդի մասին: Եվ այս իմաստով ինքը շատ լավ է հասկանում, որ եթե կառավարության ղեկավարն ինքը լինի ու կարողանա ինքն անցկացնել այդ ընտրությունները, դա թույլ կտա իրեն ինչ-որ շանսեր ունենալ:

Օրինակ՝ վարչական ռեսուրսների, գուցե ինչ-ինչ այլ ռեսուրսների ու ճնշման միջոցներով փորձել քիչ թե շատ արժանի արդյունք ունենալ այդ ընտրություններում: Հիմա փորձում է ժամանակ ձգել, որ արտահերթ ընտրություններն ինքն անցկացնի: Բացի այդ, կարծում եմ, որ առ այս պահը նա թե՛ արտաքին ուժերի, թե՛ գուցե նաև ներքին ուժերի կողմից դեռ չի ստացել անվտանգության բոլոր երաշխիքները, որն ինքն ուզում է և որոնք անհրաժեշտ են իրեն իր հեռանալուց հետո: Այսինքն, վերոնշյալ ձգձգումը նույնպես փորձ է բանակցային ռեսուրս ունենալու, այլ կերպ ասած՝ սակարկությունների համար: Սա է իր խնդիրը, իսկ ստրատեգիապես ինքը դուրսգրված է: Նա էլ, իր թիմն էլ շատ լավ հասկանում են, որ արտահերթ ընտրություններն անխուսափելի են, խնդիրը զուտ պահն է՝ ուզում են հնարավորինս պատրաստ վիճակում գնալ ընտրություններին»: Իսկ թե այդ ձգձգումն ի՞նչ վտանգներով է լի, քաղտեխնոլոգը նկատում է. «Հիմա երկրում անիշխանություն է, որովհետև Ն. Փաշինյանի ենթակայության տակ գտնվող կառույցները, պաշտոնյաները հասկանում են, որ ժամանակի խնդիր է, և որևէ մեկը չի ուզում խորը թաթախվել այսօրվա խնդիրների մեջ ու պատասխանատվություն կիսել գնացող վարչապետի հետ:

Քաղաքականության մեջ ընդունված և հատկապես ԱՄՆ-ում հաճախ օգտագործվող ֆրազ կա՝ «կաղ բադիկի կարգավիճակ»: Տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանը, պայմանական ասած, «կաղ բադիկի» կարգավիճակում է. դե յուրե դեռ չի գնացել, բայց դե ֆակտո իշխանությանն էլ չի տիրապետում: Կարող է որոշումներ ընդունել, որոնք կարող են կատարվել կամ չկատարվել: Ն. Փաշինյանն առնվազն լիակատար չի տիրապետում երկրում տիրող իրավիճակին ու չի ղեկավարում երկիրը»: Ըստ քաղաքագետի, նկարագրված իրավիճակը վտանգավոր է հետևյալ առումով. «Ունենք դեպրեսիոն վիճակ, անորոշություններ արտաքին աշխարհի հետ հարաբերություններում, անորոշություն և բառի բուն իմաստով բարդակ սահմանների ճշտման, գերիների, անհետ կորածների հարցում: Այսինքն, երբ որևէ մեկը որևէ հարցով չի զբաղվում, իսկ հենց Ն. Փաշինյանին դիմում են՝ ասում է՝ հիմա Պուտինին կզանգեմ, ակնհայտ է դառնում, որ մենք չունենք ռեալ լեգիտիմություն ունեցող իշխանություն, որը կարող է թե՛ բանակցել արտաքին աշխարհի հետ, թե՛ փորձել կառավարել երկիրը ամեն րոպեի ռեժիմով ու աշխատեցնել բոլոր կառույցները:

Այս առումով Ն. Փաշինյանի՝ իշխանությունը գոնե մեկ օր ձգելու մոլուցքը բավականին լուրջ և երբեմն անդառնալի կորուստների է բերում: Այդ առումով հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ խաղաղ պայմաններ կոչված իրավիճակում տարածքներ ենք կորցնում: Այդ իսկ պատճառով, ըստ իս, ամեն ինչ շատ ավելի պետք է արագացվի, որ երկրում քիչ թե շատ էֆեկտիվ գործող նոր իշխանություն լինի՝ ավելի բարձր լեգիտիմություն ունենալով: Ոչ ոք չպետք է խաբնվի այն հանգամանքին, որ երկուսուկես տարի առաջ նրանք բարձր լեգիտիմության տոկոսով են ընտրվել: Դա այլևս չկա թեկուզև միայն այն պատճառով, որ երբ Ն. Փաշինյանն ընդունում էր երկիրը, այն այլ երկիր էր, այլ մասշտաբներով, այլ քկմներով, իսկ հիմա այլ երկիր է՝ այլ մասշտաբներով: Հիմա կարող եմ ասել՝ գրեթե կասկած չկա, որ լեգիտիմությունը հիմա բավականին ցածրագույն մակարդակի վրա է: Եվ հույսը պետք չէ դնել, օրինակ՝ միայն այն հանգամանքի վրա, որ Պուտինը կարող է ասել՝ նա դավաճան չէ:

Իհարկե, Պուտինը ճիշտ է ասում, նա չի դավաճանել Ռուսաստանի շահերը, Պուտինը ճիշտ է ասում՝ նաև մեծ տղամարդկություն էր անհրաժեշտ նման կապիտուլ յացիա ստորագրելու համար: Այլ հարց է՝ այդ տղամարդկությունը կամ այդ վճռականությունը սեփական ինչ մոտիվացիաներից ելնելով է արվել: Պուտինը, որպես ՌԴ ղեկավար, բավականին ճիշտ է ասել, բայց միաժամակ, երբ բացել է ամբողջ պատմության բոլոր փակագծերը, ժամանակագրությունը, հաջորդ իշխանություններին քննության արդյունքում որոշակի եզրակացությունների գալու այնպիսի հիմքեր է տվել, որը որևէ այլ աղբյուր դժվար թե տա:

Պետք է նայել, տեսնել՝ ինչ են ասում, ինչ կոնտեքստում: Կարելի է մեկ օրվա քարոզչության համար սեփական «պողոսահայությանը» մի քանի ժամով քարոզչական ծծովի կոնֆետներ տալ և դրանով բավարարվել, բայց կյանքը միանգամից այլ բան է ցույց տալիս: Օրինակ՝ մի կողմից Պուտինը կարող է ասել՝ նա դավաճան չէ, բայց նույն օրը երեկոյան հենց ռուսական պետական հեռուստատեսության՝ RTR-ի եթերում Պուտինի ամենամերձավոր շրջապատը՝ էքսպերտներն ու պատգամավորները, այնպիսի բաներ են ասում, որ դավաճան բառը մեռոն է»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT Transfers