Երևան, 18.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Մեր ռազմաքաղաքական ղեկավարության սխալ քաղաքականության հետևանքն է այս ամենը». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանը փորձում է կարճաժամկետ ու երկարաժամկետ խնդիրներ լուծել: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանն՝ անդրադառնալով վերջին շրջանում Ադրբեջանի կողմից հրահրվող սադրանքներին, որոնք երեկ ավելի ինտենսիվ բնույթ ստացան, հայտարարվեց տեղային մարտերի մասին:

Ներկայացնելով կարճաժամկետ հիմնական խնդիրը՝ Վիտալի Մանգասարյանը նախ հիշեցրեց, որ դեռ մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել էին ՀՀ սուվերեն տարածք ու դիրքավորվել. «Դեռ այդ ժամանակ տարբեր փորձագետներ բարձրաձայնում էին, որ մեր կողմից ինժեներական մեծածավալ աշխատանքների բացակայության ու իրենց կողմից բարենպաստ դիրքեր ստեղծելու պարագայում ինչ-որ փուլում նմանօրինակ ռիսկեր են լինելու, ինչին ականատես եղանք երեկ: Հիմա թշնամին հարմար դիրքեր է զբաղեցրել և փորձում է ճնշումներ գործադրել մեր կողմի վրա՝ զիջումներ ակնկալելով: Մեծ հաշվով, իրենք չեն էլ թաքցնում այդ ամենը ու պաշտոնական մակարդակով հայտարարում են, որ կրակը դադարեցնելուց հետո ճիշտ կլինի սահմանագծման և սահմանազատման գործընթաց սկսել: Դրան զուգահեռ՝ փորձում են մեզ ահաբեկել: Այսինքն, նպատակ ունեն վախի մթնոլորտ մտցնել մեր բնակչության շրջանում ու ահաբեկելու, հայկական կողմի վրա ճնշումներ գործադրելու փորձերի միջոցով նպաստավոր լուծումների հասնել: Այն է՝ Սյունիքի, այսպես կոչված, միջանցքի ձեռքբերումը և սահմանագծման ու սահմանազատման գործընթաց սկսելը: Մինչդեռ հայտնի է, որ սա Արցախի դե ֆակտո կորստին է հանգեցնելու: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուց հետո հայ ժողովուրդը կարող է մոռանալ Արցախի մասին»:

Անդրադառնալով վերջին սադրանքներին՝ նա հավելեց. «Մենք պետք է արձանագրենք, որ այս ամենը տեղի է ունենում ոչ թե հայ-ադրբեջանական սահմանին, այլ Հայաստանի սահմանից ներս, ինչը շատ կարևոր հանգամանք է: Այսինքն, Ադրբեջանի զինված ուժերը մայիսի 12-ից ներխուժել են ՀՀ սուվերեն տարածք և մեր սուվերեն տարածքում կատարում են ահաբեկչական գործողություններ: Եվ եթե ավելի քան 2 ամիս է՝ իրենք մեր ՀՀ տարածքից ներս են, հիմա ինչո՞ւ զարմանանք, որ ինչ-որ գործողություն են անելու մեր տարածքի ներսում: Զարմանալու բան չկա: Ռիսկերը պետք է հաշվի առած լինեինք երկարաժամկետ ու կարճաժամկետ կտրվածքով, որ պետության առջև ծառացած նմանօրինակ խնդիրները ավելի բարեհաջող ձևով լուծեինք և ոչ թե սպասեինք, թե Ադրբեջանը մեր տարածքում ինչ գործողություններ պետք է կատարի, հետո նոր մտածեինք համարժեք պատասխան տալու և այլնի մասին: Այսինքն, մեծ հաշվով, մեր ռազմաքաղաքական ղեկավարության սխալ քաղաքականության հետևանքն է այս ամենը: Մի առիթով Փաշինյանն ԱԺ ամբիոնից ասաց. «Այն առաջնագիծը, որը տեսանելի ու կանխատեսելի է, վատ առաջնագիծ է»: Հիմա մենք ուզում ենք տեսնել, թե ինչ աշխատանքներ են կատարվել»: Նա նշեց, որ բազմիցս է ասվել նմանօրինակ առնվազն տեղային ռազմական գործողությունների հնարավորության մասին:

Փորձագետը չբացառեց այդ հնարավորությունը նաև ապագայում: «Սկզբից Երասխից սկսեցին, անցան Սոթքի հատված, հիմա մի քանի օրից կարող է սկսեն գործողություններ իրականացնել Տավուշի մարզում: Հասարակությունը պետք է պատրաստ լինի այդ ամենին, որ մենք փորձենք մեր առջև ծառացած խնդիրներն էլ ավելի արդյունավետ լուծել, և ոչ թե քաոսային իրավիճակներ ստեղծվեն: Ամենակարևորը, որը բացակայում է հասարակության մեջ, ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ վստահությունն է: Երբ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածում, մեդիատիրույթում հիմնականում կասկածամտորեն են մոտենում դրանց: Մինչդեռ այս խնդիրները պետք է լուծվեին դեռ 7-8 ամիս առաջ: Բայց վստահությունը ոչ միայն չվերականգնվեց, այլև այդ ուղղությամբ փորձեր ու աշխատանքներ ևս չեղան»,-նշեց նա:

Անդրադառնալով այն խնդրին, ըստ որի, արդեն մի քանի անգամ, այդ թվում՝ երեկ, ՀՀ ՊՆ-ն պետական սահմանը շփման գիծ է անվանել՝ Վ. Մանգասարյանը նշեց. «Բնականաբար, սա պատահականություն ու շփոթմունք որակելը միամտություն կլինի: Համենայն դեպս, ես չեմ հիշում, որ նախկինում ՀՀ ՊՆ-ն նմանօրինակ հաղորդագրություն տարածի ու ՀՀ պետական սահմանի ինչ-որ ուղղությամբ տեղի ունեցող գործողությունները վերագրի որպես շփման գծում տեղի ունեցող գործողություններ: Այդ եզրույթը հիմնականում օգտագործվում էր Արցախյան ճակատում տեղի ունեցող միջադեպերի ժամանակ: Մինչդեռ հիմա արդեն որերորդ դեպքն է՝ նկատում ենք, որ այդ եզրույթն օգտագործվում է պաշտպանական գերատեսչության կողմից:

Միգուցե հնարավոր է դիվանագիտական հարթության մեջ է սա, այսինքն, միջազգային հանրության համար ինչ-որ մանևրումներ ենք փորձում կատարել, որ միջազգային հանրության համար էլ ընդունելի լինի այդ ամենը, բայց այլ հարց կա: Երբ քաղաքական ղեկավարությունը Ադրբեջանի կողմից մայիսի 12-ից հետո տեղի ունեցած գործողությունները որակում է որպես դիվերսիոն ներթափանցման փորձ ՀՀ սուվերեն տարածք, դրանից հետո պետական սահմանը շփման գիծ անվանելը տարօրինակ եմ համարում: Եթե արդեն սկսել են նման քաղաքականություն տանել, ուրեմն՝ ինչ-որ իմաստով համաձայնում են ադրբեջանական այն քարոզչության հետ, ըստ որի՝ այդ սահմաններում սահմանագծման հետ կապված խնդիրներ ունենք, և այդ հատվածները ՀՀ պետական սահման անվանելը մեր ռազմական գերատեսչությունը ռիսկային է համարում»:

Ամփոփելով՝ փորձագետն ընդգծեց, որ շուրջ երեք ամիս է՝ տարբեր ուղղություններով Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ փորձում է սադրանքների գնալ. «Ամեն դեպքում, իրավիճակի ցանկացած զարգացման պետք է պատրաստ լինենք, որովհետև Ադրբեջանի կողմից վարվող հայատյաց քաղաքականությունը չի դադարել: Ավելին՝ այն ինչ-որ իմաստով նոր թափ է հավաքում՝ հաշվի առնելով թե՛ իրենց սոցհարթակներում տարվող, թե՛ քաղաքական ու ռազմական ղեկավարության քարոզչությունը: Մենք պետք է հասկանանք, որ, համենայն դեպս, այս փուլում թե՛ կարճաժամկետ, թե՛ միջնաժամկետ առումով Ադրբեջանի հետ խաղաղության գնալը շատ անիրատեսական է»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ուիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Կիևի անվտանգության երաշխիքներըԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀամախմբվում ենք ըստ օրակարգի, ճիշտ չի, որ բոլորը նույն կերպ մտածեն, երբեմն դժվար է լինում. ԳրիգորյանՎճռական գործողություններ լինելու են. Լևոն ԱզիզյանՉկա’ մի դեպք, երբ սահմանադրություն չփոխելու համար մի երկիր հարձակվում է մյուս երկրի վրա․ ԳրիգորյանԱյս իշխանության հեռացումից հետո Սահմանադրության փոփոխության հարց պետք է դրվի. Աննա Գրիգորյան44-օրյա պատերազմը ես հաճախ եմ բնորոշել որպես «տարօրինակ». Արմեն ԱշոտյանՆիկոլ Փաշինյանը զբաղված է Հայաստանի ազգային պետության կազմաքանդմամբ․ Լևոն ԱզիզյանԱյս իրավիճակում չի քննարկվում այլ պատասխան քան ոչը․ Արամ Վարդևանյան Հայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՄոսկվա-Երևան տոմսերը կտրուկ թանկացել են․ ի՞նչ արժեն այս պահինՄելիքբեկյանը կողմ է, որ ՖԻՖԱ-ն գլխավորի Դիալլոն․ «Լավ ճանաչում եմ, ունի անհրաժեշտ որակները»ՔՊ-ն մահաբեր իշխանություն է․ Արսեն Գևորգյանն այս իշխանության զոհն է․ մենք շարունակելու ենք պայքարել, մինչև նրա նկատմամբ արդարությունը վերականգնվի. Ուժեղ ՀայաստանՆոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է․ տեսանելիությունը՝ մինչև 50 մետրՄենուա Սողոմոնյանի յուրահատուկ շնորհավորանքը Խաչիկ ԳալստյանինՆոյեմբերի 18-ին, 19-ին և 20-ին ավելի քան 40 ժամ ջուր չի լինելուՄինչև 2026 թ.-ի դեկտեմբերի 31-ը. 3 ժամկետ, որոնք բաց թողնելու դեպքում կարող եք գումար կամ իրավունք կորցնելԻնչպե՞ս է իշխանությունը համարձակվում հրաժարվել Հայաստանի ծննդյան վկայականից՝ երկիրը թողնելով Ադրբեջանի տարածքային հավակնությունների առաջ անպաշտպանԱնձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴ Նախկինում ընդդիմադիր Փաշինյանն այսօր կամաչեր վարչապետ Փաշինյանից. Մարիաննա ՂահրամանյանԴուք կտրված եք ժողովրդից․ հունիսի 7-ին ժողովուրդն իր խոսքը հստակ ասել է․ մենք թույլ չենք տա ալիևյան սահմանադրության ընդունումը․ Շիրազ ՄանուկյանՄհեր Ավետիսյանը՝ ուսանողներին․ «Ուժը ծնվում է գիտելիքից ու խելքից, դուք եք ծնելու այդ ուժը՝ հանուն Հայաստանի»«Մի՞թե Նիկոլին հաջողվել է սպանել նաև միտքը»․ Հայաստանում ներքաղաքական գործընթացներ չկան․ Արտակ ԶաքարյանՎարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասինԱՄՆ-ը չտեսնված hարված կհասցնի Իրանին՝ Վաշինգտոնի վրա hարձակման դեպքում. Թրամփ Փաշինյանն իր իսկ քննադատության թիրախում. Մարիաննա ՂահրամանյանԿիմ Չեն Ընը բազկաթոռին նստած հետևել է իր դստեր դահուկասահքին Այս մարդիկ ամեն օր խախտում են մեջբերածս ու մի շարք այլ օրենքներ. Աննա ԿոստանյանԸնտրություններում Փաշինյանին ձայն տված մարդկանց զգալի մասն այդ քայլն արել է վախից դրդված. Ավետիք ՉալաբյանՎարորդների համար ստուգման նոր կարգ է նախատեսվում. նախագիծը` ԱԺ-ում Սահմանադրությունը չի փոխվելու. տեսանյութԲժիշկների լիցենզավորման ժամկետները փոխվում են․ նոր որոշում է սպասվում «Քարսիթի» համար 20 հազար դրամ տուգանքը քիչ է․ նոր առաջարկ ԱԺ-ում Ջեյմս Քեմերոնի հետ երևանյան հանդիպումն ու համերգը չեղարկվել են Բիզնեսին կառաջարկվեն էլեկտրական բեռնատարներ Զինծառայությունից ազատվելու նոր հնարավորություն է առաջարկվում 39-ամյա հայրը կծել է իր երեխաներին՝ խաղի ժամանակ իրեն գնդակ չտալու պատճառով. երեխաներին հոսպիտալացրել ենԵրևան-Սևան ավտոճանապարհին բшխվել են «Ford Transit»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը. մեկ հոգու տեղում բուժօգնություն են ցուցաբերել Խամենեիի և նրա ընտանիքի սպանության գործով Թեհրանը մեղադրանք է առաջադրել․ մանրամասներ Գույքահարկից մինչև 100 հազար դրամ փոխհատուցում․ դեկտեմբերրի վերջնաժամկետները Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը, «Kia»-ն և «Honda»-ն Բռնատիրական կարգերը մեր երկրում երկար դիմակայել չեն կարող. մի օր դա ավարտվելու է. Արեգ Սավգուլյան21-ամյա ուսանողուհի է ընկել 8-րդ հարկիցԳազի սակագնի թանկացումը բացասական է ազդելու Հայաստանի տնտեսության վրա. Արմեն ՄանվելյանՇենգավիթի համայնքային ոստիկանները սրճեփ սարքերից գողության դեպքեր են բացահայտել «Մանչեսթեր Սիթի»-ն Հալանդի համար տրանսֆերային արժեք է սահմանել. El Nacional Ռուբիոն դատապարտել է Իրանի հարձակումները Բահրեյնի վրա Այն ինչ մեզ տրված է ի ծնե, մենք չենք ընտրում, բայց դրան հավատարիմ մնալը մեր ընտրությունն է. Մհեր ԱվետիսյանՍերբիայում ՄիԳ-29 կործանիչ է կործանվել Ալիևին փոխանցեք` հայ ժողովուրդը նրանից ներողություն չի խնդրելու. Արեգա Հովսեփյան