Yerevan, 19.April.2026,
00
:
00
BREAKING


«Մեր ռազմաքաղաքական ղեկավարության սխալ քաղաքականության հետևանքն է այս ամենը». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանը փորձում է կարճաժամկետ ու երկարաժամկետ խնդիրներ լուծել: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանն՝ անդրադառնալով վերջին շրջանում Ադրբեջանի կողմից հրահրվող սադրանքներին, որոնք երեկ ավելի ինտենսիվ բնույթ ստացան, հայտարարվեց տեղային մարտերի մասին:

Ներկայացնելով կարճաժամկետ հիմնական խնդիրը՝ Վիտալի Մանգասարյանը նախ հիշեցրեց, որ դեռ մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել էին ՀՀ սուվերեն տարածք ու դիրքավորվել. «Դեռ այդ ժամանակ տարբեր փորձագետներ բարձրաձայնում էին, որ մեր կողմից ինժեներական մեծածավալ աշխատանքների բացակայության ու իրենց կողմից բարենպաստ դիրքեր ստեղծելու պարագայում ինչ-որ փուլում նմանօրինակ ռիսկեր են լինելու, ինչին ականատես եղանք երեկ: Հիմա թշնամին հարմար դիրքեր է զբաղեցրել և փորձում է ճնշումներ գործադրել մեր կողմի վրա՝ զիջումներ ակնկալելով: Մեծ հաշվով, իրենք չեն էլ թաքցնում այդ ամենը ու պաշտոնական մակարդակով հայտարարում են, որ կրակը դադարեցնելուց հետո ճիշտ կլինի սահմանագծման և սահմանազատման գործընթաց սկսել: Դրան զուգահեռ՝ փորձում են մեզ ահաբեկել: Այսինքն, նպատակ ունեն վախի մթնոլորտ մտցնել մեր բնակչության շրջանում ու ահաբեկելու, հայկական կողմի վրա ճնշումներ գործադրելու փորձերի միջոցով նպաստավոր լուծումների հասնել: Այն է՝ Սյունիքի, այսպես կոչված, միջանցքի ձեռքբերումը և սահմանագծման ու սահմանազատման գործընթաց սկսելը: Մինչդեռ հայտնի է, որ սա Արցախի դե ֆակտո կորստին է հանգեցնելու: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուց հետո հայ ժողովուրդը կարող է մոռանալ Արցախի մասին»:

Անդրադառնալով վերջին սադրանքներին՝ նա հավելեց. «Մենք պետք է արձանագրենք, որ այս ամենը տեղի է ունենում ոչ թե հայ-ադրբեջանական սահմանին, այլ Հայաստանի սահմանից ներս, ինչը շատ կարևոր հանգամանք է: Այսինքն, Ադրբեջանի զինված ուժերը մայիսի 12-ից ներխուժել են ՀՀ սուվերեն տարածք և մեր սուվերեն տարածքում կատարում են ահաբեկչական գործողություններ: Եվ եթե ավելի քան 2 ամիս է՝ իրենք մեր ՀՀ տարածքից ներս են, հիմա ինչո՞ւ զարմանանք, որ ինչ-որ գործողություն են անելու մեր տարածքի ներսում: Զարմանալու բան չկա: Ռիսկերը պետք է հաշվի առած լինեինք երկարաժամկետ ու կարճաժամկետ կտրվածքով, որ պետության առջև ծառացած նմանօրինակ խնդիրները ավելի բարեհաջող ձևով լուծեինք և ոչ թե սպասեինք, թե Ադրբեջանը մեր տարածքում ինչ գործողություններ պետք է կատարի, հետո նոր մտածեինք համարժեք պատասխան տալու և այլնի մասին: Այսինքն, մեծ հաշվով, մեր ռազմաքաղաքական ղեկավարության սխալ քաղաքականության հետևանքն է այս ամենը: Մի առիթով Փաշինյանն ԱԺ ամբիոնից ասաց. «Այն առաջնագիծը, որը տեսանելի ու կանխատեսելի է, վատ առաջնագիծ է»: Հիմա մենք ուզում ենք տեսնել, թե ինչ աշխատանքներ են կատարվել»: Նա նշեց, որ բազմիցս է ասվել նմանօրինակ առնվազն տեղային ռազմական գործողությունների հնարավորության մասին:

Փորձագետը չբացառեց այդ հնարավորությունը նաև ապագայում: «Սկզբից Երասխից սկսեցին, անցան Սոթքի հատված, հիմա մի քանի օրից կարող է սկսեն գործողություններ իրականացնել Տավուշի մարզում: Հասարակությունը պետք է պատրաստ լինի այդ ամենին, որ մենք փորձենք մեր առջև ծառացած խնդիրներն էլ ավելի արդյունավետ լուծել, և ոչ թե քաոսային իրավիճակներ ստեղծվեն: Ամենակարևորը, որը բացակայում է հասարակության մեջ, ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ վստահությունն է: Երբ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածում, մեդիատիրույթում հիմնականում կասկածամտորեն են մոտենում դրանց: Մինչդեռ այս խնդիրները պետք է լուծվեին դեռ 7-8 ամիս առաջ: Բայց վստահությունը ոչ միայն չվերականգնվեց, այլև այդ ուղղությամբ փորձեր ու աշխատանքներ ևս չեղան»,-նշեց նա:

Անդրադառնալով այն խնդրին, ըստ որի, արդեն մի քանի անգամ, այդ թվում՝ երեկ, ՀՀ ՊՆ-ն պետական սահմանը շփման գիծ է անվանել՝ Վ. Մանգասարյանը նշեց. «Բնականաբար, սա պատահականություն ու շփոթմունք որակելը միամտություն կլինի: Համենայն դեպս, ես չեմ հիշում, որ նախկինում ՀՀ ՊՆ-ն նմանօրինակ հաղորդագրություն տարածի ու ՀՀ պետական սահմանի ինչ-որ ուղղությամբ տեղի ունեցող գործողությունները վերագրի որպես շփման գծում տեղի ունեցող գործողություններ: Այդ եզրույթը հիմնականում օգտագործվում էր Արցախյան ճակատում տեղի ունեցող միջադեպերի ժամանակ: Մինչդեռ հիմա արդեն որերորդ դեպքն է՝ նկատում ենք, որ այդ եզրույթն օգտագործվում է պաշտպանական գերատեսչության կողմից:

Միգուցե հնարավոր է դիվանագիտական հարթության մեջ է սա, այսինքն, միջազգային հանրության համար ինչ-որ մանևրումներ ենք փորձում կատարել, որ միջազգային հանրության համար էլ ընդունելի լինի այդ ամենը, բայց այլ հարց կա: Երբ քաղաքական ղեկավարությունը Ադրբեջանի կողմից մայիսի 12-ից հետո տեղի ունեցած գործողությունները որակում է որպես դիվերսիոն ներթափանցման փորձ ՀՀ սուվերեն տարածք, դրանից հետո պետական սահմանը շփման գիծ անվանելը տարօրինակ եմ համարում: Եթե արդեն սկսել են նման քաղաքականություն տանել, ուրեմն՝ ինչ-որ իմաստով համաձայնում են ադրբեջանական այն քարոզչության հետ, ըստ որի՝ այդ սահմաններում սահմանագծման հետ կապված խնդիրներ ունենք, և այդ հատվածները ՀՀ պետական սահման անվանելը մեր ռազմական գերատեսչությունը ռիսկային է համարում»:

Ամփոփելով՝ փորձագետն ընդգծեց, որ շուրջ երեք ամիս է՝ տարբեր ուղղություններով Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ փորձում է սադրանքների գնալ. «Ամեն դեպքում, իրավիճակի ցանկացած զարգացման պետք է պատրաստ լինենք, որովհետև Ադրբեջանի կողմից վարվող հայատյաց քաղաքականությունը չի դադարել: Ավելին՝ այն ինչ-որ իմաստով նոր թափ է հավաքում՝ հաշվի առնելով թե՛ իրենց սոցհարթակներում տարվող, թե՛ քաղաքական ու ռազմական ղեկավարության քարոզչությունը: Մենք պետք է հասկանանք, որ, համենայն դեպս, այս փուլում թե՛ կարճաժամկետ, թե՛ միջնաժամկետ առումով Ադրբեջանի հետ խաղաղության գնալը շատ անիրատեսական է»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT Transfers