Yerevan, 13.April.2026,
00
:
00
BREAKING


«Մանիպուլյացիա՝ կեղծ ՀՆԱ, կեղծ տնտեսական ակտիվություն ցույց տալու համար». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Ամիսներ առաջ արված վատատեսական սցենարը, ցավոք, իրականանում է: Խոսելով դրամի արժեզրկման ներկայիս միտումներից՝ «Փաստի» հետ զրույցում այս մասին նշեց «Աուդիտորների միության» նախագահ Նաիրի Սարգսյանը:

Նրա խոսքով, դոլարի փոխարժեքն առաջիկայում կբարձրանա, որից հետո կայունացում կլինի: Ըստ մասնագետի, արտարժույթի բարձրացումն, ամեն դեպքում, ավելի շատ մանիպուլյատիվ բնույթ ունի: Արժեզրկման պատճառների մասին խոսելով՝ նա շեշտեց, որ ազդեցություն են ունեցել թե՛ հիմնական, թե՛ պահային գործոնները. «Մեզ մոտ արտահանումը կրճատվում է: Տրանսֆերտները ևս կրճատվում են, որոնք, ըստ էության, փոխարինում էին արտահանմանը: Ներգնա տուրիզմն էլ, կարելի է ասել, բացակայում է, ներդրումներ ևս չկան: Այսինքն, արտարժույթի ներհոսք չկա, և արտարժույթի լուրջ պահանջարկ է առաջանում: Ինչպես բոլոր ապրանքների, այնպես էլ դոլարի պահանջարկի ավելացման դեպքում գինը պետք է բարձրանար: Հաջորդ ազդեցությունը մարդկանց վատատեսական սպասումներն են:

Բացի այդ, վատատեսական սցենարների դեպքում, երբ մեկը որոշում է խնայողությունները պահել ոչ թե դրամով, այլ արտարժույթով, հաճախ նույնն անում են ծանոթները, ընկերներն ու բարեկամները: Մեծ հաշվով, երբ կորում է վստահությունը ազգային արժույթի նկատմամբ, և հարցեր են առաջանում մեր պետության հետագա գոյության ու դեֆոլտից խուսափելու հնարավորության բացակայության մասով, արժեզրկումն անխուսափելի է դառնում: Մեկ այլ գործոն էլ կա, որին ամենաշատն եմ հակված. այս արժեզրկումը պետության կողմից իրականացվող մանիպուլյացիա է՝ որոշակի ցանկալի արդյունք ստանալու համար»:

Դիտարկելով կառավարության նիստերի ելույթները՝ նա շեշտեց. «Սկսած կառավարության ղեկավարից, վերջացրած իր տնտեսական բլոկի պատասխանատուներով, տնտեսական աճ, պետական բյուջեի մուտքերի ավելացում են ակնկալում: Երբ նման հայտարարությունները շարունակական բնույթ են կրում, իսկ մասնագիտական հանրությունն ասում է՝ ստում եք, իրենք փորձում են որոշակի չափով հիմնավորել, որ չեն ստում: Հաշվի առնելով նաև այն, որ առաջիկայում ընտրություններ են, փորձում են հակադարձելու որոշակի հիմքեր ստեղծել իրենց համար: Տեսեք, քանի որ ավելի շատ ներմուծող երկիր է Հայաստանը, անկայուն փոխարժեքի ու վատատեսական սպասումների հետևանքով տնտեսվարողները գների ճշգրտում են իրականացնում: Օրինակ՝ մտածում են՝ ինչ գնով վաճառեն 100 դոլարով ձեռք բերած ապրանքը, որպեսզի և՛ շահույթ ունենան, և՛ երկու ամիս հետո հաջորդ խմբաքանակն արդեն, պայմանական ասենք, 120-ով պատվիրելու հնարավորություն ունենան:

Մեծ հաշվով, փոխարժեքի բարձրացման պայմաններում տեղի է ունենում գնաճ, ավելանում է ՀՆԱ-ն, իսկ կառավարությունը ցույց է տալիս, որ տնտեսությունը սկսել է վերականգնվել: Սա առաջին սուտն է, որը նշված մանիպուլ յացիայի միջոցով փորձում են հիմնավորել ու թոզ փչել ժողովրդի աչքին: Այսինքն, փոխարժեքի տատանման հետևանքով առաջացնում են կեղծ ՀՆԱ, կեղծ տնտեսական ակտիվություն, բացի այդ, ավելի շատ հարկ են գեներացնում պետեական բյուջե»:

Ինչ վերաբերում է մինչ այս հնչած այն մտահոգություններին, թե դրամը փորձ է արվել արհեստականորեն կայուն պահել՝ Ն. Սարգսյանը նշեց. «Այո, կար այդ վարկածը, որ արհեստական էր պահվում: Բայց երբ դասական վերլուծություն ենք կատարում ու դիտարկում մեր առևտրային հաշվեկշիռը, ինչպես նաև արտարժույթի ներհոսքը մեր երկրում, ապա տեսնում ենք, որ մի քիչ դրամի արժեզրկման պահանջ կար: Արտարժույթի գինը ևս պահանջարկի և առաջարկի սկզբունքով է ձևավորվում, և նշվածից բխող պատճառների համալիր վերլուծությամբ կարող ենք որոշակի եզրահանգման գալ, բայց ասել, որ արդեն իսկ կար պահանջ, դրամը զգալի թուլացած էր ու արհեստական էր պահվում, մասնակի կկիսեմ այդ կարծիքը: Երբ մենք անցնենք ֆիքսված փոխարժեքի պահպանմանը, դա վաղ թե ուժ տնտեսական լուրջ կոլապսի կբերի, և այդ առումով, այո, վտանգ կա:Բայց ասել, որ ֆիքսված փոխարժեք չպահելով ու միայն ԿԲ-ի կողմից գների կայունությունն ապահովելով՝ մենք կոլապսի չենք ենթարկվելու, ճիշտ չի լինի, որովհետև մենք արդեն հիմա տեսնում ենք այդ կոլապսը»:

Անդրադառնալով ԿԲ-ի այն հայտարարությանը, ըստ որի, ՀՀ արտարժութային շուկայում ԿԲ-ն գործառնություններ է իրականացնելու՝ Ն. Սարգսյանը նշեց. «ԿԲ-ն անկախ կառույց է և մեր պետության դրամավարկային ու գների կայունության ապահովողն է: Երբ ազգային արժույթի արժեզրկում կամ գերարժեզրկում կա՝ ԿԲ-ն այդ դեպքում ունի ինտերվենցիա իրականացնելու գործիքը: Այսինքն, իր ռեզերվային միջոցների հաշվին փոձել կարգավորել շուկան: Պատկերացնենք՝ այս պահին ԿԲ-ն գործիքակազմ է օգտագործում, իր ռեզերվները դուրս է նետում շուկա, փոխարժեքի պահանջարկը որոշակի չափով մեղմում ու գները կայունացնում է: Այդ դեպքում, սակայն, 3 ամիս հետո ԿԲ-ն այլևս ռեզերվներ չի ունենալու, որովհետև դրանք անսահմանափակ չեն: Հիմա տնտեսությունը չի շնչում, կարելի է ասել՝ կանգնած վիճակում է, և եթե ԿԲ-ն ևս երեք ամսով ինտերվենցիայի և պահուստների փոշիացման գնաց, երեք ամիս հետո որևէ ազդեցություն չի կարողանալու ունենալ ֆինանսական շուկայի վրա: Այսինքն, այստեղ ոչ այդքան ԿԲ-ի գործառույթին պետք է սպասենք, այլ կառավարության: Չեմ կարծում, որ ԿԲ-ում անհեռատես կգտնվեն, այնտեղ պրոֆեսիոնալներ են աշխատում: Եթե անգամ ինտերվենցիա իրականացնեն, այն շատ կարճաժամկետ ու շատ փոքր ծավալով կլինի»:

Նաիրի Սարգսյանի խոսքով, այստեղ ավելի մեծ անելիք ունի կառավարությունը, որը, սակայն, ի վիճակի չէ տրամաբանության սահմաններում որևէ քայլ անել: «Իսկ նման գնաճի պայմաններում աշխատավարձեր բարձրացնելն ու նման մյուս ծախսերը ոչ թե անտրամաբանական են, այլ հանցագործություն են: Հարց է՝ իրենք իրե՞նց, թե՞ ժողովրդին են խաբում, թե՞ այս ամենը պարզապես անգրագիտության հետևանք է: Ամեն դեպքում, մի բան պարզ է. թե՛ անգրագիտության հետևանքով, թե՛ միտումնավոր և թե՛ պատահականորեն իրականացված հանցագործության արդյունքը նույնն է լինելու: Ես դեմ չեմ պետական համակարգերում աշխատավարձերի բարձրացմանը, բայց մեր ներուժին ու առաջնահերթություններին պետք է նայենք: Օրինակ՝ ո՞վ է ավելի կարևոր, ուսուցի՞չը, թե՞ պարեկապահակային ծառայողը, ուսուցի՞չը, թե՞ դատախազը: Մեր սահմանափակ բյուջեի պայմաններում ծախսերի, ընդ որում՝ ընթացիկ ծախսերի ավելացումը ոչ մի արժեք չի ստեղծում, դա շատ խիստ վտանգավոր է և կարող է դեֆոլտի հանգեցնել:

Մենք այլ ճանապարհ չունենք: Մեծ հաշվով, կառավարության անհեռատես քաղաքականությունը, պոպուլիզմը, ամեն գնով առաջիկա ընտրություններին քվեների կորզումը երկիրը կործանման է տանում: Եվ խաղադրույքը կատարում են հենց այն մասսայի վրա, որը չի գիտակցում տնտեսության անկումն ու դրանից բխող աղետալի հետևանքները: Աշխատավարձի բարձրացումը և նման հայտարարություններն այս պահին իրենց դուր են գալիս, բայց մոտ երկու տարի հետո կհասկանան, որ աշխատավարձի ժամանակավոր բարձրացումից են գոհ եղել: Ու թեև կսկսեն քննադատել այս կառավարությանն այնպես, ինչպես հիմա նշված խնդիրները հասկացողներն են անում, բայց արդեն ուշ կլինի»,-ասաց մեր զրուցակիցը:

Նա շեշտեց, որ իշխանությունն այժմ շատ լայնածավալ հարկային տեռոր է սկսել բիզնեսի նկատմամբ. «Բիզնեսից միջոցներ հանելու վերջին շանսն են անգամ ուզում օգտագործել, որ ևս մեկ տարի փորձեն առաջնորդվել պոպուլիզմով: Իսկ արդյունքը լինելու է այն, որ առաջիկա տարիներին հաջորդ կառավարությունը ու ՀՀ բնակչությունը շատ լուրջ խնդիրներ են ունենալու»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding