Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Խնդիր­ներ, որոնք առա­վել ցայ­տուն են երև­ում ար­տա­կարգ իրա­վի­ճակ­նե­րում

Պանդեմիայի պատճառով աշխարհի տարբեր երկրներում արտակարգ դրություն է հայտարարվել: Լիովին հասկանալի է, որ ստեղծված արտակարգ իրավիճակում կառավարությունները միջոցներ են ձեռնարկում մարդկային շփումները նվազագույնի հասցնելու համար։ Մենք էլ, բնականաբար, բացառություն չենք:

Դա ելնում է այն տրամաբանությունից, թե այս պահին ինչքան քիչ լինեն մարդկային հաղորդակցությունները, այնքան արագ հնարավոր կլինի հաղթահարել ստեղծված իրավիճակը։ Այստեղ օգնության են գալիս նաև նորագույն տեխնոլոգիաները, երբ, օրինակ՝ ուսումնական հաստատություններում դասապրոցեսը կարող է առցանց կազմակերպվել։

Նույնը վերաբերում է նաև ֆինանսական ոլորտին։ Դրանով է պայմանավորված, որ ՀՀ կենտրոնական բանկը հորդորում է քաղաքացիներին հնարավորինս լայնորեն օգտվել անկանխիկ վճարամիջոցներից և առցանց բանկային ծառայություններից՝ մասնավորապես մոբայլ բանկինգից։ Իսկ առևտրային բանկերն առավելություններ են սահմանում մոբայլ բանկինգից օգտվողների համար։

Ու սա միայն Հայաստանին չի վերաբերում, այս օրերին բազմաթիվ երկրների կենտրոնական և առևտրային բանկեր հորդորում են բնակչությանն անցնել առցանց և անկանխիկ վճարամիջոցների կիրառմանը։

Անկանխիկ վճարամիջոցները նախընտրելի են համարվում, քանի որ ապահովում են արագ վճարումների իրականացումը` միաժամանակ բացառելով կանխիկի հետ շփումը։ Եվ առաջին հայացքից թվում է, թե բոլոր քաղաքացիների համար պետք է ձեռնտու լինի նման վճարամիջոցներից օգտվելը: Սկզբունքորեն այդպես էլ կա, և ընտրված ճանապարհն անվերապահ ճիշտ է, սակայն այս հարցում մի շարք խնդիրներ կան, որոնք ամենևին կապված չեն ներկա փուլի հետ, պարզապես առավել ցայտուն են դառնում այսպիսի իրավիճակներում։

Երևանում և Հայաստանի որոշ քաղաքներում ձեռնտու է վճարումներ կատարել բանկային քարտով, քանի որ այլևս կարիք չկա կանխիկ գումար վերցնելու, սակայն բանկային քարտով հնարավոր չէ վճարումներ կատարել Հայաստանի փոքր բնակավայրերում, քանի որ առևտրի կենտրոնները և ծառայություններ մատուցող ընկերությունները հագեցված չեն բանկային քարտով վճարումներ ընդունելու համապատասխան սարքավորումներով։

Եվ այս պարագայում տպավորություն է առաջանում, թե մենք անընդհատ խոսում ենք միայն Երևանի և մյուս քաղաքների մասին, քանի որ լիովին տեսանելի է դառնում Հայաստանի տարածքային անհամաչափ զարգացման խնդիրը։ Դրա համար էլ գյուղական համայնքների բնակիչները հիմնականում իրենց անտեսված են զգում։ Ինչ վերաբերում է առցանց վճարումներին կամ մոբայլ բանկինգին, ապա այն շատ հարմար է և արագ, քանի որ հնարավորություն է տալիս գնումներ և վճարումներ կատարել առանց բանկեր կամ առևտրային կենտրոններ այցելելու։

Բայց այս դեպքում պրոբլեմատիկ է այն, որ ոչ բոլոր քաղաքացիներն են, որ օգտվում են այդ ծառայություններից։ Օրինակ՝ բարձր տարիքի մարդկանց մեծ մասը չի կարողանում օգտվել նորագույն տեխնոլոգիաների վերջին նվաճումներից՝ այդ թվում և մոբայլ բանկինգից։ Հիմա այդ մարդիկ նույնպես կարող են իրենց անտեսված վիճակում զգալ, կամ էլ պետք է հատուկ դասընթացներ անցկացվեն նրանց համար։

Մյուս կողմից հաշվի առնենք, որ հաճախ են լինում այն դեպքերը, երբ առցանց վճարումներ կատարողները խաբեության զոհ են դառնում, քանի որ չունեն պատշաճ իրազեկվածության մակարդակ և լիովին չեն տիրապետում վճարումներ կատարելու անվտանգության կանոններին։ Քիչ չեն նաև այն դեպքերը, երբ ցանցահենները, օգտագործելով համակարգչային վիրուսներ և այլ հավելվածներ, կարողանում են հափշտակել քաղաքացիների բանկային տվյալները։

Մեկ այլ խնդիր է այն, որ առցանց և անկանխիկ վճարումների դեպքում քաղաքացիների ֆինանսական տեղաշարժը լիովին վերահսկելի է դառնում, ինչի շուրջ մարդիկ ևս անհանգստություն ունեն։

Նշվածը ցույց է տալիս, որ արտակարգ իրավիճակներում առավել հստակ են երևում առկա խնդիրները: Ուստի հենց այս օրերին է նաև պետք գույքագրել դրանք՝ հետագայում կարգավորելու համար: Արտակարգ իրավիճակին փոխարինելու է բնականոն կյանքը, այդ ժամանակ էլ պիտի հետևողականորեն ուշադրություն դարձնենք այն հարցերին, որոնք ավելի ցայտուն դարձան հիմա:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами