Yerevan, 22.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Հայաստանյան իշխանությունները հատել են բոլոր կարմիր գծերը». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանի հետ զրույցում անդրադարձել ենք Արցախի շուրջ գործընթացներին, նաև ՀՀ-ից հնչող մի շարք հայտարարությունների: Մասնավորապես, անցած շաբաթ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Արցախը երբեք ավելի մեծ բյուջե չի ունեցել՝ ընդգծելով, որ 2021-ի բյուջեի 73 տոկոսը ՀՀ կառավարությունն է վճարել, Արցախի բնակչության կոմունալ վճարները՝ ևս:

«Կես ճշմարտությունն ասելը նույնպես սուտ է. այո, Արցախը երբևիցե ՀՀ-ից բյուջեի մասով այսքան գումար չի ստացել, սակայն Արցախը ՀՀ որևիցե այլ իշխանության օրոք այսքան չի ավիրվել, այսքան կորուստներ, զոհեր չի ունեցել, որքան Նիկոլ Փաշինյանի ժամանակ: Լավ կլիներ՝ ճշմարտությունն ամբողջությամբ ասեր: Ինչ վերաբերում է այն հայտարարությանը, թե իբր վճարել են ամբողջ բնակչության հոսանքի, ջրի, գազի, կապի ծառայությունները, կարծում եմ, դրանով Փաշինյանը փորձում է ցույց տալ, թե Արցախը շատ է սիրում, պետական մակարդակով հոգատարություն է դրսևորում, սակայն իրականում դա այլ ենթատեքստ ունի: Սա արցախցիների նկատմամբ հայաստանյան հատվածում ապրող մեր հայրենակիցների մեջ թշնամանք սերմանելու ևս մեկ փորձ է: Այսինքն, հարցը ներկայացվում է այն քողի տակ, թե «Հայաստանում դուք վատ եք ապրում, որովհետև մենք Արցախին աննախադեպ օգնություն ենք տրամադրում», և մեր ժողովրդի մեջ կա մի որոշակի հատված, որը հենց այդպես էլ ընկալում է: Սա «արդյոք մեզ պե՞տք էր գորշ և ավիրված Շուշին» խոսքի տրամաբանության մեջ է, այս անգամ՝ «արդյոք մեզ պե՞տք է աննախադեպ գումարներ վերցնող ու ծախսող Արցախ» ենթատեքստով»:

Հակոբ Հակոբյանը շեշտեց՝ գումարներն իրականում Փաշինյանի գրպանից չեն, նախատեսված են կառավարության բյուջեով. «Միևնույն ժամանակ, ես վստահ եմ, որ Հայաստանում ապրող մեր հայ ժողովուրդը չի տրվելու Նիկոլ Փաշինյանի այս էժանագին մանիպուլյացիաներին, և այս վարքագիծը հակառակ ազդեցությունն է ունենալու՝ ավելացնելով Փաշինյանի նկատմամբ անհանդուրժողականության հերթական չափաբաժինը: Այն, որ այսօր Փաշինյանը չի խոսում այն աղետների մասին, որոնք իր վարած ոչ հայանպաստ քաղաքականության պատճառով հասցվեցին Արցախին, հասկանալի է. չեմ կարծում, թե ինքնաքննադատական մակարդակն այդքան բարձր է, և այս առումով բնական է, որ վնասների մասին չէր խոսելու:

Փոխարենը նման «փոքր հաջողությունների մասին» պետք է խոսեր: Իհարկե, յուրաքանչյուրն իր արշինով է չափում երևույթները: Բայց կարծում եմ՝ Փաշինյանը շատ լավ պետք է գիտակցի, որ Արցախում բնակվող յուրաքանչյուր քաղաքացի արդեն մեկ անգամ ցույց է տվել, որ պատրաստ է իր սեփական բարեկեցությունը զոհել հանուն Արցախի, հանուն իր հայրենիքի պաշտպանության և հայկական մնալու: Դեռևս 1990-ականների սկզբին մենք մեկ անգամ արդեն ցույց ենք տվել, որ պատրաստ ենք ապրել սոցիալապես վատ վիճակում, որպեսզի պայքարենք թշնամու դեմ, պայքարենք, որ Արցախը հայկական մնա: Այսօր նույնպես Արցախում բնակվող յուրաքանչյուր քաղաքացի պատրաստ է իր այդ բարեկեցությունը զոհել հանուն Արցախի հայկական մնալու: Դեռևս ձմռան վերջին - գարնան սկզբին, երբ Արցախում հումանիտար աղետ էր՝ գազ չկար, երբեմն նաև լույսի խափանումներ էին լինում, այդ ամենը որևիցե կերպ չազդեց արցախցու հաստատակամության վրա»:

Անդրադառնալով ՀՀ-ում Դիմադրության շարժման գործողություններին, Հակոբ Հակոբյանը, անդրադառնալով այս փուլին, նշեց. «Այն ազգային արժեքներով տոգորված շարժում է՝ իր բոլոր թերություններով հանդերձ: Մի բան, ամեն դեպքում, հստակ է. հայ ազգը ոտքի է կանգնել ու պայքարում է հայրենիքի համար: Չպետք է տարանջատել ու ասել, թե այն Արցախի կամ Հայաստանի համար է: Այդ պայքարն ընդհանրապես հայերեն մտածող յուրաքանչյուր հայի համար է, նույնիսկ, եթե նա ապրում է Լոս Անջելեսում: Սա այն ազգային շարժումն է, որն անկասելի է: Ես չեմ ուզում ինչ-որ ժամկետների մեջ ընկնենք. հասարակության մեջ որոշակի սպասումներ կան, թե երբ է այս շարժումն ունենալու իր ավարտը, երբ է տալու իր արդյունքը:

Այս շարժումն արդեն իսկ տվել է իր արդյունքը: Այս շարժումով ոչ միայն հայաստանյան կամ արցախյան իշխանություններին ենք ցույց տալիս, որ հայ ազգը պատրաստ է պայքարել, այլև ողջ աշխարհին: Մենք ցույց ենք տվել, որ 2020-ի կործանարար պատերազմից հետո հայն իր մեջքը ուղղել է ու պատրաստ է պայքարել իր իրավունքների, իր հայրենիքի համար, ինչն արդեն իսկ արդյունք է: Հայ ազգը ցուց տվեց, որ դեմ է այն քաղաքականությանը, որը 2018-ից իրականացվում է: Ցույց տվեց, որ դեմ է այս իշխանություններին՝ անկախ անգամ այն հանգամանքից, որ պատերազմից դեռևս մեկ տարի չանցած հապշտապ ինչ-որ ընտրություններ կազմակերպեցին ու հիմա այդ ընտրություններում տոնած հաղթանակով են արդարացնում իրենց գործունեությունը: Հայ ազգն այսօր ցույց տվեց, որ դեմ է այն ամենին, ինչն իր կյանքում եղավ այս 4 տարվա ընթացքում: Սա արդեն արդյունք է, իսկ մնացածը զուտ ժամանակի հարց է: Այս գիտակցումն ունեն նաև Արցախում: Գրեթե բոլորը ողջունում են այս շարժումը»:

Խոսելով այն փաստի մասին, որ ՀՀ իշխանությունները խուսափում են ասել՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, ավելին՝ նշում են, որ պատասխանելը կարող է խանգարել բանակցություններին, Հ. Հակոբյանը նշեց. «Իրականում օրվա իշխանություններն իրենց այդ հայտարարություններով իրենց ասած այդ միջազգային հանրությանը ցույց են տալիս, որ Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցրել են և կատարում են նրանց ասածները: Եթե մինչև 2017 թվականը բանակցային գործընթացին խանգարում էր Արցախի Հանրապետության անկախության հռչակման ճանաչումը, ապա պարզվում է, որ այսօր խանգարում է «Արցախն Ադրբեջանի կազմում կարող է լինել, թե ոչ» եզրույթը: Սա է նշաձողի իջեցումը, որը պահանջել էին Նիկոլ Փաշինյանից, և նա էլ իր տարբեր սատելիտների միջոցով հայտարարում է, որ պահանջները կատարվել են: Այսինքն, ասում են՝ «նշաձո՞ղ էիք ուզում իջեցնել, մենք իջեցրել ենք»:

Միևնույն ժամանակ, Արցախից բազմիցս բոլոր այդ հայտարարություններին ի պատասխան հնչել է, որ Արցախը ոչ միայն չի կարող լինել Ադրբեջանի կազմում, այլև Արցախը լինելու է հայկական և վերջ»: Դիտարկելով այս փուլի՝ նաև Արցախի շուրջ գործընթացները, բանակցությունները՝ Հակոբ Հակոբյանը հավելեց. «Այս 4 տարվա հետևանքով մենք հասել ենք մի կետի, երբ հայաստանյան իշխանությունները հատել են բոլոր կարմիր գծերը: Դրանք 30 տարի շարունակ հայաստանյան ցանկացած իշխանության համար հստակ են եղել: Այն կարմիր գծերը, որոնք յուրաքանչյուր իշխանության որոշումների վրա շատ մեծ և էական ազդեցություն են ունեցել: Իսկ այս իշխանությունները պատրաստ են առանց պայմանների, առանց կարմիր գծերի գնալ ու բանակցություններ վարել՝ ընդունելով դիմացի կողմից առաջադրված բոլոր պայմանները: Դրա վառ ապացույցն այն է, որ Ադրբեջանի 5 պայմաններին ի պատասխան հայաստանյան կողմը 6 անհասկանալի ինչ-որ կետեր է հրապարակում, որտեղ չկա որևիցե պայման:

Չեմ կարծում, որ մոլորակի վրա կա մի երկիր, ուր կասեն, թե մարդու, բնակչի իրավունքները չենք պաշտպանելու: Երբ խոսում են Արցախում հայի ապրելու հնարավորության մասին, դա որևիցե պայման չի կարող ունենալ: Իրենց այն եզրույթը, թե հայի անվտանգությունից պետք է բխի կարգավիճակը և ոչ թե կարգավիճակից՝ անվտանգությունը, նույնպես բառախաղ է: Այս իշխանությունները տրվել են այդ գայթակղությանը, որ կարողանան քողարկել իրենց դավադիր մտքերը: Երբ 1990-ականներին հակամարտությունն սկսվեց, ու խոսք եղավ արդեն կարգավիճակի մասին, պատճառն անվտանգությունը չէր. մենք խոսեցինք կարգավիճակի մասին, դրա համար անվտանգստության հետ կապված խնդիր առաջացավ: Կարելի է հրաժարվել հայրենիքից ու անվտանգ ապրել:

Բայց արդյո՞ք մենք դրան ենք գնում: Արդյո՞ք մեզ համար ամեն գնով խաղաղությունն ընդունելի է: Իհարկե՝ ոչ, որովհետև, այո, մենք պատրաստ ենք խաղաղության, բայց այն պետք է լինի արժանապատիվ խաղաղություն, և այդ խաղաղությունը մեզ ոչ թե պետք է շպրտեն, այլ այն մենք պետք է ձեռք բերենք: Այսօր մեր հիմնական հրամայականն ԱրցախՍփյուռք-Հայաստան միասնականությունն է: Պետք է մի կողմ դնենք մեր բոլոր տարաձայնությունները, քաղաքական նախասիրությունները: Պայքարող հայերը պետք է համախմբվեն ու պայքարեն և՛ արտաքին, և՛ ներքին թշնամու դեմ»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education Competition