Yerevan, 21.April.2026,
00
:
00
BREAKING


Ար­թուր Հա­կո­բյան. «Նախ պետք է մտա­ծես մար­դու ապ­րե­լու մա­սին, որ հա­ցին կա­րոտ չմնա, չթող­նի եր­կիրն ու գնա»

INTERVIEW

«Փաստի» հյուրը դերասան Արթուր Հակոբյանն է, ում հետ զրուցել ենք մշակույթին առնչվող մի շարք թեմաների, ինչպես նաև ոլորտին անհրաժեշտ քաղաքականության մասին:

Այդ որոշումն անպայման պետք է օգուտ բերի

Մեզ հետ զրույցն Արթուր Հակոբյանը սկսում է կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագծից: Ընդգծում է՝ թեև երբեք նման հարցերն իրեն չեն հետաքրքրել, բայց այս դեպքում խնդիր է տեսնում: «Իմ կարծիքով, ավելի լավ է մշակույթի նախարարությունն ու ԿԳՆ-ն մեկ նախարարության մեջ մտնեն, քան մշակույթն ու սպորտը՝ ԿԳՆ-ի հետ մեկ նախարարության մեջ: Ես, իհարկե, սպորտին դեմ չեմ, բայց մշակույթն ու սպորտը տարբեր բևեռներ են, իսկ մշակույթն ու կրթությունը, բնականաբար, իրար հետ սերտ կապված են»,-ասաց նա:

Շարունակելով նախարարությունների միավորման թեման ու խոսելով աշխատողների հնարավոր օպտիմալացման մասին՝ դերասանը շեշտեց. «Առհասարակ, եթե ինչ-որ որոշում ժողովրդին ինչ-որ մի բանով պետք է օգուտ բերի, այն կարելի է իրագործել: Բայց այդ որոշումն անպայման պետք է օգուտ բերի: Այդ առումով կարծում եմ, որ նախ պետք է մտածես, թե մարդը ոնց պետք է ապրի, հետո նոր մտածես մշակույթն ու կրթությունը իրար միացնելու մասին, թատրոն բացել-փակելու կամ չգիտեմ ինչ անելու մասին: Իհարկե, պետական ապարատը ծանրաբեռնված է, բայց նախ պետք է մտածել մարդու ապրելու մասին, որ հացին կարոտ չմնա, չթողնի երկիրն ու գնա: Միայն դրանից հետո կարող ես մտածել՝ ինչ անես, որ տարբերակն է ավելի ցիվիլ և վերցված աշխարհի օրինակից»:

Ազգային դեմքը կկորի…

Իսկ թատրոնների հնարավոր լուծարման ու միավորումների վերաբերյալ տեղեկատվությանն Արթուր Հակոբյանն այսպես է արձագանքում. «Թող կրճատեն հյուրանոցները, սնկի պես աճող ռեստորանները և ոչ թե փակեն թատրոնները: Թատրոն չի կարելի փակել: Չի կարելի ձեռք տալ այն հիմնարկին, որտեղ մարդը կրթվում ու դաստիարակվում է: Ուրիշ բան, որ 2-5 հոգանոց կոլեկտիվով մի քանի փոքր թատրոններ միացնեն իրար, նրանց տրամադրեն մեկ դահլիճ փորձերի և ներկայացումների համար»:

Ա. Հակոբյանը շեշտեց, որ անընդունելի է նաև այն, որ ոլորտի ներկայացուցիչներն այդ ամենի մասին լրատվամիջոցներից են իմանում. «Մի քիչ ավելի կիրթ ձևեր կան: Եթե նախարարության ներկայացուցիչները չեն գնացել նրանց մոտ, ապա գոնե կարող էին կանչել նախարարություն, ասել, որ նման մտադրություն ունեն, և ոչ թե տնօրենը կամ գեղարվեստական ղեկավարը միացնի հեռուստացույցն ու մեկ էլ իմանա, որ իր թատրոնը լուծարման եզրին է: Այս ձևը քաղաքակիրթ չէ: Պետք է նախ մարդուն տեղյակ պահես, հետո նոր անակնկալի բերես: Իսկ առհասարակ, թատրոն մի փակե՛ք, ազգային դեմքը կկորի, մեղք ենք»:

Պետք է երկար մտածել

Թատրոնների մասին օրենք ունենալը դերասանն անհրաժեշտ է համարում: 

«Նման օրենք հաստատ պետք է: Օրենքի կետերով կխոսեն մարդկանց հետ: Իսկ որպեսզի չասեմ՝ իրենք շատ սխալ են, էս ի՞նչ են անում, ուղղակի կասեմ, որ նախարարության այս մոտեցումը, բոլոր դեպքերում, հապճեպ է: Նման մոտեցում որդեգրելուց առաջ երկար ժամանակ պետք է մտածել: Թատրոն բացելու համար մարդկանցից ավելի քան 5-10 տարի պահանջվեց, իսկ 10 րոպեում թատրոնը լուծարելն ինձ համար անհասկանալի է: Օրինակ, Երգի պետական թատրոնն իր տեսակով միակն է: Կիրթ երաժիշտներ են այնտեղից դուրս եկել, լուծարելու որոշում էին կայացրել, որ ի՞նչ անեին: Տեղը ի՞նչ ենք ստեղծելու, ես դա եմ ուզում հասկանալ: Ընդհանրապես դեմ եմ որևէ մշակութային օջախի փակմանը: Փակեցինք: Հետո՞: Տեղն ի՞նչ ենք ստեղծում: Ախր տեղը բաց է մնում: Դա ասեք, հետո նոր փակեք»,-նշեց նա:

Առաջին հերթին բարձրացրեք մակարդակը

Ինչ վերաբերում է առհասարակ մշակույթի ուղղություններում որակյալը դոմինանտ դարձնելու քաղաքականությանը, դերասանը նկատում է. «Իմ սուբյեկտիվ կարծիքը հետևյալն է. լինի կինո, երգարվեստ, թե ընդհանրապես արվեստի մեկ այլ ուղղություն, մեր գործիքը մենք ենք՝ մարդը: Մերը ցուցադրական արվեստ է: Ես ներկ չեմ, որ ինձ վերցնեն ու քսեն պատին, ինձ պետք է ցույց տան: Եթե իմ որակն ու տեսակը վատն է, եթե Աստծո տված շնորհը չկա, ինչ ֆիլմ ու ներկայացում ուզում է լինի, վատն է լինելու: Եթե մեր գործում Աստծո ձեռքը գլխիդ չէ, ուզում ես 100 հատ համալսարան ավարտիր, չես կարող անել: Վայ այն օրվան, երբ այս վայ դերասանիկները հանկարծ կկարողանան մտնել թատրոն: Այդ օրը կարելի է փոխել մասնագիտությունը: Պետք է պրոֆեսիոնալ մարդիկ լինեն: Ձեր գործի մեջ էլ, չէ՞, կան մարդիկ, որ գործի նրբությունները չգիտեն: Նույնն էլ մեր գործի մեջ է: Կինոյում էլ է այդպես: Անընդհատ ասում են, չէ՞, մի իջեք հանդիսատեսի մակարդակին, դուք նրա համար եք, որ բարձրացնեք այդ մակարդակը: Սա շատ կարևոր է»:

Դերասանի խնդրի, հացի ու թատրոնի տոմսի մասին

Արթուր Հակոբյանը նշում է՝ պրոֆեսիոնալ խաղընկերներ ունենալը պարտադիր է:

«Մինչև նկարահանվում եմ ոչ պրոֆեսիոնալ մարդկանց հետ, կես մարդ եմ դառնում: Մի գուցե շատերը նույնը կմտածեն, բայց չեն ասում զուտ իրենց գործից չզրկվելու համար…

Ես հինգ տարի չնկարահանվեցի միայն իմ խոսելու համար: Իսկ «ինչ պահանջում են, դա էլ ներկայացնում ենք» ասվածը սրտի սփոփանք է: Եթե բոլորը պրոֆեսիոնալ լինեն, էլ չեն լինի «ժողովուրդն ինչ պահանջում է, դա ենք տալիս» ասողները»,-ասում է դերասանն ու միաժամանակ շեշտում, որ երբեմն ինքն է ստիպված եղել մասնակցել այնպիսի նախագծերի, որոնք այդքան էլ իր սրտով չեն եղել: 

«Հո սոված չէի թողնելու ընտանիքիս… Բայց եթե 100 հոգի հավաքվենք, կռիվ տանք, շատ բան կփոխվի: Իսկ ինչ վերաբերում է «պահանջողներին», կարծում եմ, որ նրանք փող ունեցողներն են: Բավականին կիրթ մարդկանց գիտեմ, որ չեն կարողանում թատրոնի տոմս գնել, որովհետև հաց պետք է առնեն»,-ասաց նա:

Արթուր Հակոբյանը շեշտեց՝ պետությունը պարտադիր պետք է խառնվի այս հարցերին. «Թե ինչ պետք է անի, իմ մտքի թռիչքն այդքան էլ չի հերիքի խոսել պետության բեռի մասին: Բայց որ պետականորեն մի բան պետք է անի, անկասկած է: Բոլոր ժամանակներում բոլոր նորմալ դերասանները վատ են ապրել, ինչո՞ւ: Ուրեմն՝ դա ոչ թե դերասանի, այլ պետության խնդիրն է»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Unibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational Foundation