Yerevan, 05.June.2026,
00
:
00
BREAKING


«Իշխանությունը սոցիալական հենարան չունի. աղմուկը տասնապատիկ մեծ է իրական գործընթացներից». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս խորհրդարանի պաշտոնական կայքում հրապարակվեց ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով ՍԴ դիմելու մասին ԱԺ նախագահի որոշումը, որը որոշ ժամանակ անց անհետացավ: Հետո թեպետ հայտարարվեց, որ գործընթացն «օրենքի պահանջ է և չի կարող չլինել», ի վերջո, իշխանությունը որոշեց, որ այդ գործընթացն ավարտին չի հասցվի, քանի որ «հարգում են ժողովրդի քվեն»: Անդրադառնալով վերոնշյալին՝ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը «Փաստի» հետ զրույցում մի շարք հանգամանքներ է առանձնացրել:

«Ի սկզբանե չեմ հավատացել, որ իշխանությունն ինքնակամ կգնա ընդդիմության համար բավականին աշխույժ ու սուր օրակարգ ձևավորելու ճանապարհով: Այսինքն, եթե փորձ է արվում մանդատներից զրկելով` ընդդիմությանը հանել խորհրդարանից, այդպիսով ընդդիմության և իր ընտրազանգվածի համար բավականին լուրջ և լավ քաղաքական օրակարգ է ստեղծվում: Այդպիսով, ընդդիմությանը վերջնականապես տանում ես փողոց և իրեն ընտրողների քվեն անտեսելու մասին խոսելու հաղթաթուղթ ես տալիս: Եթե հանկարծ իրենք ընդդիմությանն իսկապես զրկեն մանդատներից, դա բավականին լուրջ նվեր կլինի, քաղաքական հետաքրքիր օրակարգ կտա: Իհարկե, ընդդիմությանը մանդատներից զրկելը իրավական ու սահմանադրական տեսակետից ճգնաժամ չի առաջացնում, բայց, ամեն դեպքում, այդ առումով քաղաքական ճգնաժամի էլեմենտներ կան: Մեծ հաշվով, օգտակարության տեսակետից իշխանության կողմից սա անիմաստ քայլ էր: Այն, իհարկե, կարող է որոշակի շանտաժ պարունակել, ընդդիմությանը վախեցնելու, նաև ստուգելու նպատակ ունենալ: Ռուսներն ասում են՝ «проверять на вшивость»: Մինչդեռ տեսան, որ ոչ ոք առանձնապես իրեն պատեպատ չխփեց»,-նշեց մեր զրուցակիցը:

Քաղտեխնոլոգը շեշտեց՝ ամեն դեպքում, մանդատներից զրկելը խոցելի որոշում կլիներ, և չբացառեց նաև մեկ այլ նպատակի գործոնը: «Քանի որ իշխանության մոտ ամեն ինչ թերթային բնույթի է՝ ամեն օր նոր թեմա, նոր լուր տալու տրամաբանությամբ, չեմ բացառում, որ նշվածը ևս գլխավոր ու հիմնական թեմաներից 1-2 օրով շեղելու նպատակ ունի: Ամեն դեպքում, կարծում եմ, որ անգամ այս իշխանությունը այդ աստիճան անմեղսունակ չէ, որպեսզի ինքն իր ոտքին կրակի, իր գլխին խնդիրներ ստեղծի ու նոր հաղթաթղթեր տա ընդդիմությանը ու այն զանգվածներին, որոնք պատրաստ են ընդդիմության հետ փողոցում գտնվել: Կարծում եմ՝ դրանով էր պայմանավորված, որ սահմանափակվեցին որոշակի հայտարարություններով, թատերական, ձևական գործողություններով»,-ասաց նա:

Խոսելով քաղաքական ընդհանուր իրավիճակի և հատկապես ընդդիմության մասին՝ քաղտեխնոլոգը հավելեց. «Ընդհանուր առմամբ, հիմա պաուզա է: Ընդդիմությունն իր ակտիվ գործողությունները ոչ թե «ստոպ», այլ «պաուզա» ռեժիմի վրա է դրել, որի ընթացքում, վերլուծելով իր ռեսուրսները, անցած ճանապարհը, հաջողություններն ու անհաջողությունները, փորձում է նոր և ավելի էֆեկտիվ ուղիներ գտնել: Հիմա ընդդիմությունը փորձում է որոշակի ռեստարտ և ռեբրենդինգ տալ շարժմանը: Ակնհայտ էր, որ շարժումը տասնյակ հազարավոր հետևորդներ ունի, և ըմբռնելի, հասկանալի նպատակներ տալու դեպքում իրենք կարող են փողոցում լինել: Իրենք արձանագրեցին, որ ազգային օրակարգով, երկրի՝ Հայաստանի ու Արցախի անվտանգային հարցերով հետաքրքրված ընտրազանգված ունեն, որը պատրաստ է անգամ գիշերցերեկ փողոցում լինել և իր պահանջները հնչեցնել տարբեր ձևաչափերով: Ունեն նաև մեծ ռեզերվ՝ ի դեմս այլ սոցիալական խավերի, որոնց հետաքրքրում են ոչ այդքան ազգային ու անվտանգության հարցերը, որքան այլ խնդիրներ՝ սկսած սոցիալականից, վերջացրած անարդարությամբ, դոլարի կուրսով և այլն: Եթե փողոցում զանգվածներն ընդլայնելու խնդիր է դրվում, ակնհայտ է, որ ազգային օրակարգով փողոց դուրս եկած զանգվածին պետք է ավելանան նաև այլ առաջնահերթություններ ունեցողները, որոնց հետ պետք է աշխատել: Կարծում եմ՝ հենց այս հանգամանքով էր պայմանավորված, որ որոշվեց մարզերում ինստիտուցիոնալ կառույցներ, խմբեր ձևավորել, որոնց նպատակը ոչ թե հանրահավաքների օրակարգեր ձևավորելն է, այլև տարբեր խավերի հետ լեզու գտնելը»:

Ինչ վերաբերում է իշխանությանը, Վ. Հակոբյանը նշեց. «Իշխանությունը շատ լավ է հասկանում, որ առանձնապես մեծ սոցիալական հենարան չունի: Այն, որ ընդդիմությունը շատ ավելի մեծ սոցիալական հենարան չկարողացավ հանել փողոց, չի նշանակում, որ իշխանությունն ունի այդ հենարանը: Սոցհարցումներն էլ են ցույց տալիս, որ ընդդիմությանը և իշխանությանը ակտիվ աջակցողների քանակը մոտավորապես նույնն է: Մինչդեռ շատ ավելի մեծ է բնակչության այն հատվածը, որն ընդհանրապես անտարբեր է ամեն ինչի նկատմամբ, ապատիայի մեջ է:

Նման պայմաններում միշտ առավելությունը նրա կողմն է, ով ռեալ կարողանում է մարդկանց փողոց հանել: Տվյալ պարագայում ընդդիմությունը ցույց տվեց, որ կարող է անել դա: Հիմա իշխանությունն այս առումով խնդիր ունի, եթե չունենար՝ հաստատ մարդկանց կհաներ փողոց: Այդ պատճառով իշխանությունը, հասկանալով, որ առանձնապես իր համար «դոշ տվող» սոցիալական հենարան չունի, որը 24/7 ռեժիմով փողոցում կլինի, փորձում է որպես հենարան ամրապնդել իր ուժային համակարգը և, եթե հնարավոր է, բյուջեի հաշվին տարբեր թիրախային խմբերի փորձում է ֆինանսներով իր կողմը քաշել: Փորձում է այդպես իր համար սոցիալական հենարան դարձնել՝ նրանց պոկելով պոտենցիալ ընդդիմադիր զանգվածից: Օրինակ՝ իբրև թե տասնյակ հազարավոր ուսուցիչների աշխատավարձ է բարձրացնում, թոշակների մասին է խոսում: Այդ ամենը, սակայն, ավելի շատ հայտարարությունների մակարդակով է: Իհարկե, կարող է նաև հայտարարությունների մակարդակով չլինել, բայց աղմուկը տասնապատիկ ավելի մեծ է, քան իրական գործընթացները: Օրինակ՝ տասնյակ հազարավոր ուսուցիչների աշխատավարձի բարձրացումն իրականում կարող է 1-2 տոկոսին վերաբերել, բայց ներկայացվել այնպես, թե դա 100 տոկոսին է վերաբերում: Կամ, օրինակ՝ պաշտոնապես 10 տոկոս, իսկ իրականում առնվազն 30 տոկոս գնաճի պայմաններում հայտարարում են 6000 դրամով թոշակները բարձրացնելու մասին: Թոշակառուների հետ են փորձում աշխատել՝ որպես սցիալապես ամենախոցելի խավ»:

Քաղտեխնոլոգի հետ զրույցի վերջում անդրադարձանք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում կոչված գործընթացին՝ հաշվի առնելով ներկա իրողությունները: «Ընդհանուր առմամբ, բանակցություններ են ընթանում: Հրապարակային հայտարարությունները, որոնք շատ դեպքերում իրար հակասում են, ևս մտնում են բանակցությունների իրականացման տեխնոլոգիայի մեջ: Դրա անհրաժեշտությունն առաջանում է հատկապես այն ժամանակ, երբ պետք է հասարակության կրքերը հանդարտեցնել, ինչ-որ մեկի ուշադրությունը շեղել: Բայց, ընդհանուր առմամբ, գործընթացը գնում է այն ուղղությամբ, որով նախանշված է: Աշխարհաքաղաքական հիմնական խաղացողների կողմից նախանշված է, որ հայթուրքական հարաբերությունները պետք է ֆորմալիզացվեն: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի կողմից արդեն հստակ ասվեց, որ գործընթացն ի սկզբանե ՌԴ հովանավորությամբ է ընթանում: Կարծում եմ՝ այստեղ պայմանավորված կամ չպայմանավորված աշխարհաքաղաքական կոնսենսուս կա գլխավոր խաղացողների միջև: Մասնավորապես, թե՛ ռուսները, թե՛ ամերիկացիները, թե՛, առավել ևս, անգլիացիները դեմ չեն դրան: Միակ երկիրը, որն այդքան էլ ոգևորված չէ այդ առումով, միգուցե Իրանն է. հասկանում է, որ դա ևս մեկ փորձ է ներազդելու իր հարևան Հայաստանի վրա: Մասնավորապես, այն իմաստով, որ եթե հանկարծ անհրաժեշտություն լինի, այլընտրանքներ ունենալու դեպքում Հայաստանն էլ չի խորշի Իրանի հետ սահմանը փակելու հնարավորությունից, ինչի մասին խոսել էր Բոլթոնը, իսկ Փաշինյանը Բոլթոնի հետ հանդիպումից հետո ասում էր՝ «բա որ մի օր Իրանի հետ սահմանը փակվի»»,-ասաց քաղտեխնոլոգը:

Նկատի ունենալով հայ-թուրքական հարաբերությունների շուրջ գործընթացը՝ նա հավելեց. «Գործընթացը, մեծ հաշվով, նախանշված է: Եվ այս առումով մանավանդ ՀՀ իշխանությունների հայտարարություններին այդքան լուրջ վերաբերվել պետք չէ, որովհետև, այնուամենայնիվ, գործընթացում հիմնական խաղացողներն իրենք չեն: Իրենց այս գործընթացում վարում են շատ ավելի լուրջ ու տարածաշրջանային, աշխարհաքաղաքական խաղացողները»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan 0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years