Երևան, 29.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ազգային միասնության, ազգային վերածննդի ծիլը դեռ կա». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Շրջափակված Արցախում դեկտեմբերի 25-ին համաժողովրդական հանրահավաք անցկացվեց: Արցախից հնչեցված ազդակների, շարունակվող շրջափակման մասին զրուցել ենք «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանի հետ:

«Արցախը աշխարհին ցույց տվեց, որ այնտեղի բնակիչները պատրաստ են պայքարել իրենց բոլոր խնդիրների լուծման համար, որ իրենք չեն պատրաստվում հանձնվել: Արցախն ամբողջ հայությանը ցույց տվեց, որ Արցախի համար 1988-ից ի վեր ազգային վերածննդի և ազգային երազանքի միացումը դեռ ուժի մեջ է, որ այդ երազանքը չի կորել, ու արցախցին լավ է պատկերացնում, թե ուր է ուզում գնալ: Հետևելով սոցիալական ցանցերում օգտատերերի գրառումներին՝ վստահ կարող եմ ասել, որ ՀՀ-ում, Երևանում շատ-շատերն իրենց զգում էին այնպես, ինչպես ֆիզիկապես կմասնակցեին Արցախի հանրահավաքին: Նաև կային մարդիկ, որոնք արհամարհեցին, անտեսեցին, փորձեցին նաև բացասական գույների ներքո ներկայացնել այս ամենը, ինչը ցավալի է: Բայց, անկախ այդ մարդկանցից, այնուամենայնիվ, այս ամենը ցույց է տալիս, որ ազգային միասնության, ազգային վերածննդի ծիլը, կրակը դեռ կա: Հուսամ, որ Արցախն իր այս պայքարի մեջ ունակ է լինելու գտնել այն ճիշտ ճանապարհները, որոնք համայն հայությանը դեպի միասնականություն կբերեն»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Թ. Պողոսյանը:

Անդրադառնալով Արցախի շրջափակմանը՝ Թևան Պողոսյանը նշեց, որ առկա իրավիճակը ժամանակին չնախաձեռնած գործողությունների հետևանքն է: Նրա խոսքով, երբ դեկտեմբերի 3-ին քաղաքացիական հագուստով 15 անձ փակել էր ճանապարհը, պետք չէր այն բացելուց հետո զուտ ասել՝ ինչ լավ է, վերջ, ամեն ինչ ավարտվեց. «Եթե աշխատեինք ու հարցը ՄԱԿ-ում դնեինք կամ միասնականությունը հենց այդ պահից ապահովեինք, երևի այս ամենը չլիներ: Ընդհանուր առմամբ, այսօր կատարվող յուրաքանչյուր երևույթի պատճառն այն է, որ նոյեմբերի 9-ի անգամ մի կետի չկատարման պարագայում ՀՀ իշխանությունները պատրաստ էին այլ կետեր կատարել, այն էլ՝ նաև ինչ-որ անհասկանալի բանավոր համաձայնությունների հիման վրա: Երբ մեր ռազմագերիները բոլորը բոլորի դիմաց սկզբունքով չէին վերադարձվել, բանակցային ի՞նչ գործընթացի սկիզբ պետք է լիներ: Էլ չեմ ասում, որ մեր բանակցողը պետք է փոխվեր, ու պարտված իշխանությունը պետք է հեռանար, որ նոր պարտություններ չունենայինք: Այստեղից է խնդիրը գալիս: Երբ մի անգամ մի տեղ զիջում ես, քեզանից այլ զիջումներ են ուզելու, և այդպես շարունակվելու է: Երբ առաջին իսկ օրվանից ասում ենք՝ պարտված իշխանությունը նոր պարտություններ է բերելու, նաև հենց այս հաշվարկներով էինք ասում»:

Տեղեկատվական դաշտում առկա մի օրինակ բերելով՝ Թևան Պողոսյանը կարևոր իրողության մասին մատնանշեց: «Երեկ առավոտվանից տարածվում էր տեղեկություն, թե դեկտեմբերի 26-ին ճանապարհը բացվելու է: Բայց որևէ մեկը չի հարցնում՝ եթե անգամ բացվի, ո՞վ է ասում, որ դեկտեմբերի 28ին չի փակվելու: Մենք ազգովի կարող ենք ասել, որ միասնաբար պայքարելու ենք ու բացելու ենք ճանապարհը, և այն այլևս չի փակվելու միայն այն ժամանակ, երբ կհասցնենք այնպիսի սցենարային լուծման, որտեղ ճանապարհի վերահսկողությունը կիրականացնի ԱՀ ՊԲ-ն կամ հայկական ԶՈւ-ն: Մինչդեռ այդ սցենարի մասին չենք խոսում, նպատակ չենք դնում ու չենք գիտակցում, որ ամեն ինչ պետք է անենք հենց նշվածին հասնելու համար: Այս դեպքում ժամանակ առ ժամանակ նորից ճանապարհը կփակվի՝ մի անգամ ուժային գործողությամբ, մի անգամ քաղաքացիական հագուստներով անձանց կողմից, մի անգամ բնապահպանների կամ այլ խմբերի կողմից: Այս ամենը շարունակվելու է, որովհետև թշնամին պրպտում է, իր վերջնական նպատակը դրել է, մինչդեռ մեր նպատակը չունենք»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ՀՀ իշխանությունների կողմից չի ասվում, որ Արցախը երբևէ չի լինելու Ադրբեջանի կազմում, ինչի համար պայքար է լինելու:

«Բոլոր գործողությունները պետք է իրականացվեին ՀՀ իշխանությունների կողմից: Բայց դեկտեմբերի 3-ից մինչև 12-ը ոչինչ չարվեց: Ի վերջո, ՀՀ իշխանության ներկայացուցիչն է ստորագրել նոյեմբերի 9-ի հայտարարությունը, լիազորն ինքն է: Պետք է գնա ու խնդիրների մասով կռիվ տա, բանակցի: Բայց ոչինչ չի արվել»,-նշեց մեր զրուցակիցը: Այս համատեքստում, անդրադառնալով իշխանությունների այն հայտարարություններին, թե իրենք Բերձորի միջանցքի հարցում պատասխանատվություն չունեն, Թևան Պողոսյանը շեշտեց. «Նույնկերպ կարող են ասել՝ «իսկ, ընդհանրապես, ի՞նչ կապ ունենք Հայաստանի հետ»»:

Դիտարկմանը՝ նմանաբնույթ հայտարարություններ ևս հնչում են, օրինակ՝ որ «ՀՀ-ն անգամ ինքն իրեն պաշտպանելու հնարավորություն չունի», Թ. Պողոսյանն արձագանքեց. «Եթե որևէ հարցում պատասխանատվություն չունեն, ապա այդտեղ նստած ի՞նչ են անում: Այս ամենը միայն ես և դուք չենք, չէ՞, որ լսում ենք, հանրությունն էլ է, չէ՞, լսում: Այստեղ հարց է՝ հանրությունը ձայն հանո՞ւմ է, թե՞ ոչ: Մինչ այս ասել են՝ ցույցերի չեն մասնակցում, քանի որ, օրինակ՝ այս կամ այն մարդկանց դեմքը, ձայնի տեմբրը իրեն դուր չի գալիս, մյուսին ընդդիմությունը դուր չի գալիս, և նման այլ պատճառաբանություններ: Հիմա՝ ի՞նչն է խնդիրը: Հիմա ներքին խնդիր չէ, ազգային խնդիր է: Եթե հասարակությունն ազգային խնդիրներով չի զբաղվում, կարելի է ասել՝ Հայաստան չկա, իսկ բնակչությունը առանց որևէ ազգային նպատակի տարածքում բնակվողի է վերածվել: Նշվածը չի վերաբերում բոլորին, կան շատ ակտիվ խմբեր, որոնք պայքարում են նույն նպատակի համար»:

Թևան Պողոսյանը շեշտեց, որ թշնամին հայկական վերածնունդ թույլ չի տալու. «Իհարկե, հայտնի չէ, թե «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ ՀՀ իշխանությունները ինչ առաջարկ են գրել և ուղարկել Բաքվին, բայց միակ բանը, որի տակ Ադրբեջանը կարող է ստորագրել, իշխանությունների հետևյալ առաջարկն է. «Մենք էլ ենք կապիտուլացվում, Երևանն էլ հետը ձեզ ենք տալիս»: Միայն փաստը, որ երկու թշնամի երկրների իշխանությունները այդպես ջատագովությամբ, ատամներով ուզում են քեզ պահել, նշանակում է՝ գտել են, որ ամենահարմարը դու ես: Իսկ ինչպե՞ս կարելի է ընդունել թշնամու համար ամենահարմար պարտնյոր լինելու իրողությունը. այստեղ է գալիս գիտակցված հեռանալու խնդիրը, որ թշնամին այդ կոմֆորտը չունենա, որովհետև այդ դեպքում բոլոր նպատակներին հասնում է: Ի դեպ, թշնամու նպատակը հենց ՀՀ իշխանությունների ներկայացուցիչներն են նկարագրել՝ հայտարարելով, որ Ադրբեջանի նպատակը Հայաստանի վերացումն է: Հիմա ի՞նչ, մնացել, ծառայում եք այդ գործընթացի՞ն»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովԱնգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Լիվերպուլ»-«Նոթինգհեմ Ֆորեսթ» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 675-ի ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողությունների «զգույշ իրականացման» մասին Գիտնականները մշակել են համակարգ, որը կարող է միաժամանակ ջուր, էլեկտրաէներգիա և ջրածին արտադրել 27-ամյա տղամարդու սիրտը կանգ է առել անմիջապես հարսանիքից հետոՓաշինյանի երկու օգնականները վերանշանակվել են Հրդեհ՝ Աբովյանում․ «Mercedes»-ը այրվել է Պուտինն ու Փաշինյանը սեպտեմբերի 1-ին կհանդիպեն «Այս խաղաղությունը արժեր նրան ինչ կորցրել եմ». Մենչի դստեր նոր էմոցիոնալ գրառումը Գազի եվրոպական շուկան կանգնած է «ձմեռային խուճապի» առաջ Սպասվում է հորդառատ անձրեւ ու կարկուտ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով Ռուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՄեկնարկել է սիրողական որսաշրջանը. Էկոպարեկային ծառայությունը հսկելու է սահմանված կարգի պահպանումը Վարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանՆախիջևանում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը պատրաստվում է անցնել «Զանգեզուրի միջանցքով» Վթարային ջրանջատում. տեղեկատու Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են 4 ավտոմեքենաներ 2-ամյա երեխան երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել․ նրան տեղափոխում են Երևան ԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհինԱռաջիկա եղանակը ՀայաստանումԻնչո՞ւ «ֆորմուլա» և ինչո՞ւ «1». ե՞րբ «մեր բակում էլ հարսանիք կլինի». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՕԳՈՍՏՈՍԻ).Առաջին էլեկտրական սղոցը, առաջին շուրջերկրյա թռիչքը, առաջին խորհրդային ատոմային ռումբը. «Փաստ»Բյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ»Թբիլիսյան խճուղում բшխվել են հարսանեկան արարողության մեկնող «Mercedes G»-ն ու մեկ այլ «Mercedes» Ուկրաինական ԶՈւ-ն ԱԹՍ–ներով hարվածել է Ռոստովի մարզին և «Ozon»–ի լոգիստիկ օբյեկտին Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվել Ի՞նչ նոր «գործիքներ» է պատրաստվում կիրառել Ռուսաստանը. սահմանափակումների ավելի խիստ փուլի շեմին. «Փաստ»770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Վերանշանակումներ են եղել ՆԳՆ-ում Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԱյս ճանապարհը կարող է թանկ արժենալ Հայաստանի համարԵրևանը կորուստներ կկրի այդ քայլից. «Փաստ»ՄԹ-ում քրիստոնեական փառատոնի ժամանակ ցուցանակը փլուզվել է, 1 մարդ կյանքից հեռացել է, 6-ը՝ վիրավորվել «Բարի, ընկերասեր, խելացի տղա էր Համլետս». Համլետ Բադալ յանն անմահացել է նոյեմբերի 1-ին Նռնաձորում. «Փաստ»Նորավանքի ճանապարհին 30-ամյա վարորդը «Mitsubishi»-ով կողաշրջված հայտնվել է ձորակումԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Իրանը լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ»Իշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանՈ՞վ է իրականում որոշում՝ ով է մեղավոր. վտանգավոր հարց Հայաստանի դատական համակարգինՌուսաստանը հարվածներ է հասցրել Ուկրաինայի լոգիստիկ կենտրոններին և նավահանգիստներին Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ»Ինչ փոխարժեքներ են սահմանվել այսօրՀորդառատ անձրևի հետևանքով Գյումրիում ջրալցվել են նկուղներ․ փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացում. նախագիծ. «Փաստ»ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ»Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 626-ի Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներ Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ»Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ»