Երևան, 09.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թշնամին ձգտում է ժամանակն իր օգտին ծառայեցնել. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտից ի վեր արդեն երկու տարուց ավելի նախապատրաստվում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը։ Եվ ընթացքում նույնիսկ պահեր են եղել, երբ թվացել է, թե ուր որ է պայմանագիրը կնքվելու է։

Օրինակ՝ անցյալ տարվա աշնանը տեղի ունեցած Պրահայի հանդիպումից հետո նշվեց, թե հաշտության պայմանագիրը կարող է կնքվել մինչև տարվա վերջ, բայց մինչ այժմ պայմանագրի դրույթների վերաբերալ առաջարկների փոխանակում է տեղի ունենում։ Այս ֆոնին ՀՀ գործող իշխանությունները շարունակում են հանրությանը նախապատրաստել խաղաղության դարաշրջանի բացմանն ու առանձնահատուկ դրական գործընթաց են համարում, որ թևակոխել են առաջարկների փոխանակման չորրորդ փուլ։

Դրանից կարող է տպավորություն առաջանալ, թե այս տարի հնարավոր է վերջապես կնքել խաղաղության պայմանագիրը՝ մանավանդ որ Ադրբեջանը նույնպես հայտարարում է, թե իրենց նպատակը ևս խաղաղության պայմանագրի կնքումն է: Բայց այդ երկրին ու իր ղեկավարին հավատալն առնվազն հիմարություն է. մինչ Հայաստանը տրամադրված է Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելուն, իրականում Ադրբեջանն ուղղակի ցանկություն չունի խաղաղության պայմանագիր կնքել։ Իսկ այս թեմայի շրջանառությունն Ադրբեջանի համար ընդամենն այլ նպատակներ ունի։

Տարիներ շարունակ, երբ կողմերի դիրքորոշումները մոտեցել են, Բաքուն այդ պահից սկսել է հայկական կողմի համար լիովին անընդունելի պահանջներ առաջ քաշել ու տապալել ամբողջ գործընթացը։ Հիմա առավել ևս այդպես է, թեպետ այս պարագայում կողմերի դիրքորոշումների մոտեցման մասին խոսելը, մեղմ ասած, տեղին չէ: Ողջ հետպատերազմյան ժամանակահատվածում հաշտություն կնքելու համար նույնիսկ նախադրյալներ առկա չեն, քանի որ Ադրբեջանը լիովին ապակառուցողական մոտեցում է ցուցաբերում և անգամ հումանիտար նշանակություն ունեցող խնդիրներին ոչ միայն լուծում չի տալիս, այլև ավելի է սրում դրանք՝ Արցախում ստեղծելով հումանիտար ճգնաժամ։ Պարզ է, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագիր կնքելու որևէ մտադրություն չունի, իսկ բանակցություններն ուղղակի իմիտացիա են։

Այդ դեպքում, թեկուզ օնլայն, բանակցելով հայկական կողմի հետ խաղաղության պայմանագրի շուրջ, ի՞նչ խնդիր է լուծում Բաքուն։ Դրանով Ադրբեջանը ժամանակ է շահում՝ այն ծառայեցնելով իր օգտին։ Մինչ Հայաստանը կրիայի քայլերով է առաջ շարժվում իր անվտանգային համակարգի վերականգնման ուղղությամբ, Ադրբեջանը նոր զիջումներ կորզելու ու իր դիրքերն ամրապնդելու խնդիր է լուծում։ Եթե խաղաղության պայմանագիր կնքելու մտադրություն լիներ, ապա Ալիևը ինչո՞ւ պետք է հայտարարեր, թե ադրբեջանա-հայկական սահմանի ուղղությամբ շատ շահեկան դիրքեր ունեն, որտեղ ամրապնդվելու են ու մնալու են։ Նկատի ունենանք, որ ադրբեջանական զինված ուժերը ՀՀ ինքնիշխան տարածքի մի մասն օկուպացրել են, իսկ Հայաստանը մտադիր չէ զիջել իր ինքնիշխան տարածքները։

Այլ կերպ ասած՝ սահմանազատման մտադրություն չկա։ Բաքուն հասկանում է, որ ինչքան առկա իրավիճակը շարունակվի, մի կողմից անընդհատ կշարունակի պահանջներ ներկայացնել Հայաստանին ու զիջումներ կորզել, իսկ մյուս ձեռքով էլ միջազգային հանրությանը ցույց կտա, թե իբր բանակցում է և խաղաղություն է ցանկանում։ Ու այս ֆոնին ադրբեջանական զինված ուժերն Արցախում իրենց դիրքերը առաջ են բերում՝ խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ Որոշ ժամանակ անց էլ կրկին նոր դիրքեր կզբաղեցնեն՝ Փառուխի օպերացիան այդպիսով դարձնելով որպես հետագա գործունեության նախադեպ։ Արցախը օղակի մեջ վերցնելու հետ մեկտեղ, Ադրբեջանը կփորձի նաև իրականություն դարձնել Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումները։ Միջազգային հարաբերություններում կարևոր նշանակություն ունի ժամանակի գործոնը։

Եթե մի ժամանակ Բաքուն համարում էր, թե բանակցային գործընթացը 30 տարի շարունակ եղել է Հայաստանի օգտին, ու միջնորդները ևս իրենց քայլերով նպաստել են, որ ստատուս քվոն պահպանվի, ապա հիմա լիովին հակառակն է՝ ժամանակն Ադրբեջանի օգտին է աշխատում։ Իսկ Փաշինյանը նշում է, թե խաղաղության պայմանագիր լինելու է, այսինքն՝ նոր պատերազմ չի լինելու։ Ու Հայաստանի քաղաքացիներից շատերն էլ մտածում են, որ այդպես էլ լինելու է։

Որոշ մարդիկ էլ հույսեր են կապում, թե Թուրքիայի երկրաշարժից հետո Անկարան չի ցանկանա լարվածություն հրահրել Հարավային Կովկասում։ Բայց այդ հույսերը սին են, քանի որ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ հիմքեր է ստեղծում նոր ագրեսիայի և պանթուրքական ծրագրերի իրականացման համար։ Այնպես որ, ամենժամյա ռեժիմով պետք է լրջորեն նախապատրաստվել հնարավոր նոր դիմակայության։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրըԷդգար Ղազարյանից վախենում են, դրա համար ամեն ինչ անում են, որ նա իր տաղանդները չցուցաբերի․ Սամվել ԿարապետյանՄենք նորմալ համագործակցում ենք եվրոպական երկրների հետ․ նրանք պետք է աջակցեն Հայաստանին ու հայ ժողովրդին, ոչ թե Փաշինյանին, ով կործանում է Հայաստանը․ Սամվել Կարապետյան«Խաղաղություն՝ առանց զիջումների» մեր ծրագիրը կներկայացնենք երկու շաբաթից, ընդդեմ կառավարության՝ տարածքներ հանձնելու քաղաքականությանը. Սամվել ԿարապետյանԲնագիծ. պետք է սթափվել... թե չէ հայրենիք չենք ունենալու. Արշակ ԿարապետյանԲանակում առաջնայինը գործն է, ոչ թե խոսքը, իսկ մարտական դիրքում վճռորոշը՝ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը. Աննա ՂուկասյանԱնապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքըԵս Պուտինի «դաբռոյով» եկած ուժ չեմ, դրա կարիքը չունեմ, որ պայքարեմ երկրիս համար. Կարապետյան«А куда он денется?». Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ատոմակայանի հարցով ՌԴ առաջարկն ընտրելու մասինԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել ԿարապետյանՓաշինյանը չարիք է այս ժողովրդի գլխին, ով իրեն աջակցում է, ՀՀ-ի կործանմանն է աջակցում. ԿարապետյանԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՆոր դարաշրջան կուսակցությունն Եղեգնաձոր քաղաքում էԲանակը, ցավոք, դադարել է լինել ուժի և հաղթանակի խորհրդանիշ. Ավետիք ՉալաբյանԳյուղմթերք արտադրողները հնարավոր է չկարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները. Հրայր ԿամենդատյանԱրամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերություններըՆախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին Պայթյուն Հունաստանի նավթավերամշակման գործարանում, կան տուժածներ Ռուբինյանը կարևորել է ԵՄ դիտորդական առաքելության հետագա զարգացումը Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն ՄանվելյանԹրամփը SpaceX-ի պարտատոմսեր է գնել՝ հուշագրի ստորագրումից երկու օր առաջ Հանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էՊուտինը, Ալիևը և Փեզեշքիանը եռակողմ հանդիպում են ունեցել Ամիօ բանկը՝ «Յուվենտուսի» երրորդ ակադեմիայի և «Բոսկո Վելթաուն» նախագծի զարգացման գործընկերՍաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Ճապոնիան կօգնեն Հարավարևելյան Ասիայի երկրներին նավթի պաշարներ կուտակել Ընդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա ՍողոմոնյանԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էՈղջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» ԱՄՆ-ն թույլ չի տա հակամարտություն Թուրքիայի ու Հունաստանի միջև Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցելԱշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանք ԱՊՀ երկրների ղեկավարները գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հայտարարություն են ընդունել ՀՀ ֆուտզալի հավաքականը նախապատրաստվում է Աշխարհի առաջնությանը «Ոսկե ժամ»․ IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո Ինչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 9-14-ը