Երևան, 26.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Նոր բանակցող է պետք. հետհաշվարկն արդեն սկսվել է, կեղծ օրակարագերն այլևս չեն աշխատում».«Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նախորդ երկուսուկես տարվա ընթացքում իշխանությունների պատկերացումներն ու «իրականությունը» ոչ մի կապ չեն ունեցել այն իրականության հետ, որում գտնվում է Հայաստանը: Վերջին երկուսուկես տարվա ընթացքում իրենք ինչ-որ գործողություններ էին իրականացնում, որոնք պատերազմի հանգեցրին: Պատերազմի՝ այն պայմաններում, երբ մենք, փաստորեն, առանց դաշնակիցների էինք մնացել: Հիշենք Նիկոլ Փաշինյանի խոսքերը, երբ նա, դիմելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին, փաստացի ասաց՝ թող իրենք հարմարվեն թավշյա հեղափոխության իրականությանը: «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի դիտարկումն է, որի խոսքով, թեպետ պատերազմը հակառակը ցույց տվեց, բայց, այնուամենայնիվ, իշխանությունն այսօր էլ իր օրակարգն ունի:

«Անգամ այս խայտառակ փաստաթղթից, հազարավոր զոհերից ու տարածքային կորուստներից հետո փորձում են պահպանել այդ «իրականությունը». այսինքն, մենք կրկին հանգում ենք մի կետի, երբ իշխանությունների ունեցած պատկերացումները չեն համապատասխանում իրապես առկա իրականությանը: Բայց, մեծ հաշվով, Ն. Փաշինյանի իշխանությանն ուղղակի հաշված օրեր են մնացել: Ընդդիմությունը և հասարակության ճնշող մեծամասնությունը հաղթելու է, այս վարչակազմը հեռանալու է՝ իր անփառունակ հետքը թողնելով Հայոց պատմության դասագրքերում»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Անդրադառնալով իշխանության հեռացման պահանջների վերաբերյալ շրջանառության մեջ դրվող որոշակի թեզերի՝ քաղաքագետը նկատեց. «Ակնհայտ էր, որ իշխանությունն անգամ պատերազմից հետո է փորձելու մանիպուլ յացիոն ինչ-որ մեթոդներ կիրառել: Իրականում դա միակ բանն է, որ իրենց մոտ հաջողվում է: Բայց, իհարկե, վերջնարդյունք չի ունենալու, չի ստացվելու: Օրինակ՝ ընդդիմությունը շատ լավ է գիտակցում, որ այս պահին «մենք պետք է փոխենք այդ փաստաթուղթը» ասելը նոր պատերազմ է նշանակում: Բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ ներկայիս իրավիճակում նոր պատերազմը միայն Թուրքիային է ձեռնտու: Եվ տրամաբանական է, որ ընդդիմությունը դրա համար չէ, որ պայքարում է:

Մյուս կողմից՝ ընդդիմությունը շատ տրամաբանական պահանջներ է դնում, շատ տրամաբանական քաղաքական տեքստեր է հնչեցնում առ այն, որ պատերազմի ավարտը և այն փաստաթուղթը, որը ստորագրվել է, բացի ամեն ինչից, նաև նոր բանակցությունների սկիզբ է: Եվ տրամաբանական է, որ նոր բանակցությունները պետք է վարի այն ուժը, որը ծանրաբեռնված չի լինի ներկայիս կապիտուլ յացիոն խայտառակ փաստաթղթի իրողություններով: Բացի այդ, վերջին երկուսուկես տարվա ընթացքում մենք տեսել ենք այս իշխանությունների գիտելիքների պաշարը, Արցախյան հարցին տիրապետելու աստիճանը, իսկ արտաքին քաղաքականության ասպարեզում իրենց պատկերացումները հանգեցրեցին նաև նրան, որ պատերազմի օրերին մենք մենակ էինք մնացել: Ռուսաստանի Դաշնությունը միակն էր, որն իրական օգնություն էր ցուցաբերում պատերազմի օրերին:

Բայց հասկանո՞ւմ եք՝ անմեղսունակություն է հպարտանալ նրանով, որ մենք պայքարում ենք 90 միլիոնանոց Թուրքիայի, Ադրբեջանի և իրենց ահաբեկիչների դեմ: Պատերազմող երկրի համար միայնակ մնալն անմեղսունակություն է: Եթե ուզում ենք միայնակ մնալ նաև բանակցային սեղանի շուրջ, իհարկե, Ն. Փաշինյանը կարող է մնալ, բայց գուցե մենք մեղսունակության կանխավարկածո՞վ ենք նախընտրում լուծել քաղաքական գործընթացը: Եթե այդպես է, ապա տրամաբանական է, որ Հայաստանում իշխանության պետք է այնպիսի քաղաքական ուժ լինի, որը կկարողանա մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները վերականգնել: Բացի այդ, մենք պետք է նոր էջ բացենք Իրանի հետ մեր հարաբերություններում:

Իրենք ևս շահագրգռված են, որ Հայաստանում այնպիսի իշխանություն լինի, որի հետ կարելի է արդյունավետ փոխհարաբերությունների համակարգ կառուցել: Իսկ Ն. Փաշինյանը չի կարող դա անել և չի կարող ոչ թե նրա համար, որ իր հանդեպ հակակրանք կամ նման այլ բան կա, ոչ, խնդիրը շատ պարզ է. երկուսուկես տարին շատ հստակ ապացուցեց, որ այս մարդիկ իրենց պատկերացումներով չեն կարող երկիր ղեկավարել, ու իրենք երկիրը դեպի անդունդն են տանում»:Նրա խոսքով, եթե ուզում ենք ապրել այս տարածաշրջանում և հարաբերություններ կառուցել, մեզ նոր իշխանություն է պետք: «Դաշտ են գցել նաև մի թեզ, թե ընդդիմությունն աթոռակռիվ է անում: Երկու հանգամանք եմ ուզում առանձնացնել այդ առումով. նախ՝ այսօր Հայաստանն այն վիճակում է, որ դժվար է գտնել մարդու, որը պատրաստ կլինի իր վրա վերցնել պատասխանատվության այն ահռելի բեռը, որը կարող է ընկնել իր ուսերին:

Երկրորդ՝ եթե խոսենք այնպես, ինչպես իրենք են սովոր, այսինքն՝ գռեհիկ տոնով, ապա որոշ չափով սա աթոռակռիվ է: Մասնավորապես՝ այն առումով, որ եթե չլինի այդ աթոռը, հնարավոր չի լինի բանակցություններում որոշակի բաներ փոխել, որոշակի բաներ հստակեցնել, վերջիվերջո, սահմանը այնպես գծել, որ մեր բնակիչները ստիպված չլինեն երկու օր առաջ տեղեկանալ իրենց գյուղը լքելու մասին: Ի վերջո, այնպիսի բանակցող պետք է ունենանք, որը վերջում չի գա ու մեզ փաստի առաջ կանգնեցնի՝ ասելով՝ ոչ միայն, օրինակ՝ Մեղրիով ճանապարհ պետք է անցնի, այլ եկեք ընդհանրապես Մեղրին հանձնենք, այս հարցը «կարգավորվի» ու գնա: Հետևաբար, նոր բանակցող է պետք, որը համապատասխան լիազորություններ կունենա, և տրամաբանական է, որ լիազորություններն այդ աթոռն է տալիս:

Հետևաբար, երևի անգամ ֆեյքերի ֆաբրիկայի աշխատակիցներն են գիտակցում, որ թեզերն ու մանիպուլ յացիաները, որոնք իրենք են կիրառում ու քարոզում, աղերս չունեն իրականության հետ: Քանի որ մարդիկ, որոնք այսօր դեռ իշխանության են, քաղաքական գործընթացների շրջանակներում ևս պրիմիտիվ են իրենց պատկերացումներում, իրենց թվում է, թե հանրությունն էլ է այդքան պրիմիտիվ»,- ասաց նա՝ շեշտելով, որ «նախկիններ», «սև հանցավոր ռեժիմ», «թալան» և նման այլ թեզերն այլևս չեն աշխատելու: «Մենք հասել ենք մի հանգրվանի, երբ թշնամին Գորիսի տակ կանգնած է: Սրանից ավելի վատ էլ ի՞նչ պետք է լինի:

Հետևաբար, կեղծ օրակարգերն այլևս չեն աշխատում: Ընդհանուր առմամբ, համոզված եմ՝ դեկտեմբերի 1-ից հետո գործընթացները շատ ավելի արագ կընթանան, և այս անփառունակ իշխանությունը կուղարկվի պատմության աղբանոցը: Ատելության գեներացում, ջարդ, որը մինչ այս իրականացվել էր իրավապահ մարմիններում: Ջարդ, որն իրականացվեց Սահմանադրական դատարանում: Ջարդ, որն իրականացվեց պետական ինստիտուտների կայունությունն ապահովելու գործընթացը խաթարելու ուղղությամբ: Իմ տպավորությամբ՝ այս ամենն ուղղված էր հենց նրան, որ այն X պահին, երբ գիշերային որոշմամբ գրիչի մեկ հարվածով Արցախն ուղղակի կհանձնվեր, իշխանությանը շատ մեծ դիմադրություն ցույց չտրվի:

Բայց, կրկնում եմ, դեկտեմբերի 1-ից հետո պատկերը շատ ավելի պարզ կլինի ու ակնհայտ կդառնա, որ իրենց հանցավոր ծրագիրը, որն այդքան երկար ժամանակ իրականացնում էին, հայ հասարակության կողմից չի ընդունվել ու երբեք էլ չի ընդունվելու: Հետևաբար, ատելության գեներացիան, ինստիտուտների ջարդը չի տալու այն արդյունքը, որը Նիկոլ Փաշինյանն ակնկալում է ունենալ: Իսկ ակնկալվող արդյունքը հետևյալն է. իրենք ուզում են այս խայտառակությունից հետո ևս շարունակել պաշտոնավարումը, և վեցամսյա ճանապարհային քարտեզը հենց դրան էր ուղղված: Մարդը կարծում է, որ ինքն այս ամենից հետո կարող է պաշտոնավարել:

Այս մարդիկ ընդհանրապես աղերս չունեն ո՛չ ՀՀ-ի հետ, ո՛չ Արցախի Հանրապետության, ո՛չ հայկական շահերի հետ: Բայց այս ամենի հետ մեկտեղ պետք է մի բան ընդունենք ու անկեղծ լինենք ինքներս մեր առաջ. Նիկոլ Փաշինյան իշխանության ղեկավար ունենալը մեր կոլեկտիվ սխալների ցցուն դրսևորումն է: Նա, ցավոք, այն հասարակության պրոդուկտն է, որում մենք ապրել ենք վերջին տասնամյակներում: Ն. Փաշինյանի հեռացումից հետո երկրի ներսում շատ լուրջ և գլոբալ վերափոխումներ պետք է իրականացնենք: Բոլոր ինստիտուտները վերափոխման, վերաարժևորման կարիք ունեն: Պետք է ինքներս մեզ հարցնենք՝ այս տարածաշրջանում ուղղակի գոյատևո՞ւմ ենք, թե՞ ինչ-որ հարցեր ենք լուծում»,-եզրափակեց Բ. Մաթևոսյանը:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նեպալի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով առնվազն 16 մարդ է զnhվել 42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած Յոթ տարեկան աղջիկը էլեկտրահարվել է խանութի պաղպաղակի սառնարանիցՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահի հետ Ջրվեժում երթևեկության փոփոխություն կլինի Նեպալում աղետի հետևանքով անհետ կորել է ավելի քան 290 օտարերկրյա զբոսաշրջիկ Դատական համակարգը լուծարեք, ՔՊ վարչության նիստերում կալանքի որոշումները տվեք. Ղազինյանը՝ ՔՊ-ին Դոլարի և եվրոյի փոխարժեքների ծանոթացում Զելենսկին դիմել է Չինաստանին Թրամփի վարչակազմը կասեցրել է ամբողջ աշխարհում վիզայի հարցազրույցների նշանակումները 6000 վոլտ լարման հարված. երկու փոքրիկ աղջիկ էլեկտրական վնասվածք են ստացել․ մեկը փորձել է ընկերուհուն փրկելՏրանսպորտը թոշակառուների գրպանին ավելի ծանր է հարվածում, քան աշխատող քաղաքացիներին. Հրայր Կամենդատյան«Մանչեսթեր Սիթի»-ն հայտարարել է թանկարժեք տրանսֆերի մասին. պաշտոնական Ուկրաինան ակնհայտորեն պարտվում է հակամարտությունում․ Պեսկով Հանրային և միջազգային ճնշման մարտավարությունը պետք է շարունակենք և ավելի ազդեցիկ դարձնենք. Աննա ԿոստանյանՉինաստանի և Նեպալի սահմանին սողանք է տեղի ունեցել. կան հարյուրավոր անհետ կորածներ Իշխանությունը զավթել է թե´ գործադիր մարմինները, թե´ ՏԻՄ-երը. Արեգ Սավգուլյան«Ունիվերսիտատյա Կրայովայի» կենտրոնական պաշտպան Ադրիան Ռուսը բաց կթողնի «Արարատ-Արմենիայի» դեմ խաղը Հրազդանում «Chevrolet Volt»-ը վրաերթի է ենթարկել 60-ամյա հետիոտնի Գյուղացին չպետք է իր բերքը հավաքի ու մտածի, թե ինչպես իրացնի. Իրինա Յոլյան Երևանի այն փաստարկները, թե ՌԴ-ի կոնցեսիան խոչընդոտում է լոգիստիկ նախաձեռնություններին մասնակցելուն, չեն համապատասխանում իրականությանը. ՌԴ ԱԳՆ Իրինա Յոլյանը՝ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հանձնաժողովի նախագահի թեկնածու Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտության ավարտի շուրջ բանակցությունները փակուղում են. Եգիպտոսի ԱԳՆ Մենք չպետք է ընտրություն կատարենք Հայաստանի և Եվրոպայի միջև. Հարություն Հարությունյան Ճամբարակ-Վահան ճանապարհին զինծառայողների վրաերթի դեպքով՝ իշխանությունը չարաշահելը հոդվածով ձերբակալված կա 52-ամյա տղամարդը կացնով հարձակվել է 2 երեխաների վրաՈւկրաինան միանշանակ պարտվում է hակամարտությունում. Պեսկով Գյումրու Սայաթ - Նովա 7 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնըԱնարգանք է. հազարամյակների պայքարի արդյունքում ստեղծված մեր Անկախության հռչակագիրը փոխվում է այն ազգի ղեկավարի ցուցումով` ում դեմ մաքառել ենք. Նարեկ ԿարապետյանՇախմատային մտածողությունը՝ աշխատանքի մեջ․ Ալենի պատմությունը ԶՊՄԿ-իցԿոնվերս Բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերԻշխանությունն իր ընտրազանգվածին կերակրում է անընդհատ ատելություն սերմանելով. Արմեն ՄանվելյանՄիայն թշնամին է հարվածում ազգային արժեքներին և եկեղեցուն. Արսեն ԳրիգորյանՉկան միջպետական փաստաթղթեր, որոնցով մեր երկրի տարածքները հանձնված կլինեն Ադրբեջանին. Ավետիք Չալաբյան2027 թվականից էլեկտրոնային ՀԴՄ-ի կտրոնների համար կգործեն նոր կարգավորումներ Հայտնի է Սոֆիա–Երևան–Սոֆիա ուղիղ չվերթերի վերսկսման ժամկետը Axios․ ԱՄՆ-ն կարող է վերսկսել պատերազմը Իրանի դեմ նոյեմբերյան ընտրություններից հետո Զինվորականն ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնաшսպան է եղել. մամուլ Սև ծովից «տհաճ» ցիկլոն է գալիս. Հայաստանի եղանակը կփոխվիՌուսաստանը գիշերը հետ է մղել ավելի քան 420 ուկրաինական ԱԹՍ-երի հարձակումները Սև ծովից մեզ մոտենում է ցիկլոն. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 15 նորածին է մահացել Պակիստանի հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով ԿՀՎ ղեկավարի և Պուտինի հանդիպում նախատեսված չէր. Պեսկով Իրանն ու Օմանը շրջանակային համաձայնության են հասել Հորմուզով նավարկության վերաբերյալ Ջրային դիետայի պատճառով կինն ուղեղի վնասվածք է ստացելԵրկրի ներսում «կզցնելnվ» uպառնացող Ալիևի կամակատարը միակ ու գլխավոր կզածն է Բաքվի բռնшպետի առաջ. ադրբեջանագետ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 26-ին ՉԼ. Հայտնի են անցումային փլեյ-օֆֆը հաղթահարած առաջին երեք ակումբները Հայաստանը չի խորհրդակցում ԵՏՄ-ի դաշնակիցների հետ Եվրամիությանն անդամակցելու նախապատրաստման շուրջ Տղամարդն առևանգել է նախկին կնոջը և չորս օր շղթայել նրան մահճակալին