Երևան, 29.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարները լավատեսություն չեն ներշնչում, լրիվ ընդհակառակը. «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Գործող միջազգային կարգերը վերափոխման փուլում են, ինչն իր հետքն է թողնում համաշխարհային տնտեսության տարբեր բաղադրիչներում տեղի ունեցող տեղաշարժերի ու անկայունության տեսքով։

Հատկապես վերջին ամիսներին Ուկրաինայի շուրջ հակամարտության սրացումը և Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ սահմանված աննախադեպ ծավալի պատժամիջոցները մեծ ազդեցություն են ունենում մատակարարումների շղթայի ու տնտեսական զարգացման տեմպերի վրա։ Եթե հակամարտության սկզբում որոշակի կանխատեսումներ կային, թե այն կարճ ժամանակի ընթացքում ինչ-որ հանգուցալուծում կարող է ստանալ, և ռազմական գործողությունները կդադարեն, ապա հիմա փորձագիտական շրջանակները հակված են կարծելու, որ կոնֆլիկտը բավական երկար է տևելու, անգամ տեսակետներ կան, որ տարիներով ընթանալու է։

Ուստի, ստեղծված իրավիճակը պայմաններ է ստեղծելու ոչ միայն Ռուսաստանի և Ուկրաինայի տնտեսությունների թուլացման համար, այլև այն բոլոր պետությունների, որոնք տնտեսական տարբեր թելերով կապված էին այդ երկու երկրների հետ և կախվածություն ունեն հումքի և պարենամթերքի մատակարարումներից։ Եվ Հայաստանն այն երկրներից է, որը մեծապես կապված է Ռուսաստանի հետ, այդ թվում՝ տնտեսապես։ 2021 թվականի տվյալներով, Հայաստանից դեպի Ռուսաստան ապրանքների արտահանումը կազմել է Հայաստանի ընդհանուր արտահանման 28 %-ը, Ռուսաստանից ներմուծումը՝ ընդհանուր ներմուծման 33 %-ը։

Հետևաբար, երկարաժամկետ կտրվածքով Ռուսաստանի տնտեսության մեջ տեղի ունեցող տեղաշարժերը էականորեն ազդելու են նաև հայաստանյան տնտեսական միջավայրի վրա։ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանումից անմիջապես հետո ռուբլին կտրուկ արժեզրկվեց։ Ու պատահական չէ, որ ռուբլու արժեզրկումը բացասաբար ազդեց Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանումների տեմպերի և Ռուսաստանից դեպի մեր երկիր տրանսֆերտների մասնաբաժնի վրա։ Իսկ երբ ռուբլու հետ մեկտեղ սկսեց արժեզրկվել նաև հայկական դրամը, Հայաստանի ԿԲ-ն որոշում կայացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8-ից դարձնել 9,25 տոկոսի չափ, ինչը նպաստեց դրամի արժևորմանը։ Սակայն որոշ ժամանակ անց Ռուսաստանի կողմից ձեռնարկված տարբեր քայլերի՝ մասնավորապես սպառված ռուսական գազի համար ռուբլով վճարելու, ինչպես նաև եկամուտը ռուբլու վերածելու պահանջից հետո ռուսական արժույթը ևս սկսեց արժևորվել։

Եվ ռուբլու արժևորման հետ մեկտեղ սկսվեց նաև հայկական դրամի կտրուկ արժևորումը դոլարի նկատմամբ։ Դոլարի փոխարժեքը հասել է 450 դրամի։ Դա կապված է նրա հետ, որ Հայաստանը սպառված ռուսական գազի համար սկսել է ռուբլով վճարել, և հայկական շուկայում դոլարի ավելցուկ է առաջ եկել, իսկ մյուս կողմից էլ՝ Ռուսաստանից եկող անձինք, մասնավորապես ծրագրավորողները, որոնք աշխատում են արտերկրի հետ, իրենց հետ դոլար են բերում Հայաստան։ Սակայն դոլարի՝ չափից շատ արժեզրկումը նաև իր բացասական հետևանքները կարող է ունենալ մեր տնտեսության վրա։ Նախ՝ դոլարի արժեզրկումը նշանակում է Հայաստանից դեպի արտերկիր արտահանողների շահույթի կրճատում, իսկ մյուս կողմից էլ՝ բացառված չէ, որ դրան հետևի հակառակ երևույթը, այսինքն՝ դրամը սկսի միանգամից ու կտրուկ արժեզրկվել։

Պատահական չէ, որ կանխատեսումներ կան, թե ամռանը ռուսական էներգակիրների նկատմամբ պահանջարկի նվազումը կհանգեցնի ռուբլու դիրքերի թուլացմանը, իսկ դա էլ իր հերթին կարող է հանգեցնել դրամի դիրքերի թուլացման։ Ուստի, ԿԲ-ն և կառավարությունը, քանի դեռ վերջինս հրաժարական չի տվել, պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ քայլերը կտրուկ ցնցումներից խուսափելու և Հայաստանի տնտեսության մեջ կայունություն ապահովելու ուղղությամբ՝ հատկապես որ գնաճը ահռելի չափերի է հասել։ Սակայն պատասխանատու կառույցները ընդունակ չեն իրավիճակին համարժեք արձագանքել։ Օրինակ՝ ձեռնարկվող քայերից կարող էին լինել դրամի փոխարժեքի կայունության ապահովումը, արտադրության և արտահանման խրախուսումը, ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծումը, գյուղատնտեսության զարգացումը։

Իշխանությունների անգործությամբ է պայմանավորված, որ Հայաստանի տնտեսական աճի հեռանկարները անորոշ են ու լավատեսություն չեն ներշնչում։ Օրինակ՝ Արժույթի միջազգային հիմնադրամը կտրուկ նվազեցրել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը՝ նախկին 4,5-ից 5 տոկոսի փոխարեն հասցնելով մինչև 1,5 տոկոսի։ Իսկ որոշ տնտեսագետներ անգամ չեն բացառում, որ 2022 թվականը Հայաստանը կարող է ամփոփել մինչև 3 տոկոս տնտեսական անկումով։

Բազմաթիվ երկրների անգամ անցյալ տարի է հաջողվել հասնել նախաճգնաժամային տնտեսական մակարդակի։ Սակայն եթե հաշվի ենք առնում, որ Հայաստանը 2020 թվականի 7,4 տոկոս տնտեսական անկումից հետո 2021 թվականը փակել է 5,8 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշով, ապա 2022 թվականի հոռետեսական կանխատեսումները ավելի հավանական են դարձնում, որ նույնիսկ այս տարի չենք կարող հասնել նախաճգնաժամային՝ 2019 թվականի մակարդակին։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թրամփը հերքել է Չինաստանին զենք վաճառելու մասին ԱՄՆ դեսպանի խոսքերը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Պուտինն արգելել է նավթագործարանների աշխատանքի և վառելիքի արտադրության մասին տվյալների հրապարակումը ԵԽԽՎ-ն հրապարակել է Հայաստանի ընտրությունների զեկույցը․ ուշագրավ մանրամասներԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ»«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինՌուսական ԶՈւ-ն գիշերը hարվածել է Կիևին և Օդեսային՝ կիրառելով բալիuտիկ hրթիռներ և ԱԹՍ-ներ Ֆրանսիայի հրապարակում տրոլեյբուսի լարերը պոկվել և վնասել են այլ մեքենաներ ԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն 18-ամյա ուսանողուհին նախանձից դրդված սպանել է 19-ամյա համակուրսեցունSpaceX ընկերության Starship տիեզերանավը պшյթել է ջրի վրա վայրէջք կատարելիս Երևան-Մեղրի ավտոճանապարհին «DAF» մակնիշի կցորդով բեռնատարը բшխվել է ճամփեզրի հողաթմբերին ու քարերին և մկրատաձև փակել ճանապարհը․ կա վիրավnր «Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանԻնչպես հասկանալ՝ կոնտենտը իրական է, ԱԻ-ով ստեղծված, թե խաբեություն Միջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանՋրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Այն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԿընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Տարադրամի փոխարժեքը սեպտեմբերի 29-ինՇատ եմ ափսոսում այս խաղի ու այս արդյունքի համար, ներողություն եմ խնդրում երկրպագուներից․ Մելիքյան Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին