Երևան, 13.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Թոզ փչո­ցի­ով, միկ­րոծ­րագ­րե­րով փոր­ձում են գլո­բալ հար­ցեր լու­ծե՞լ». շո­ու­նե­րի ան­ներ­դաշ­նակ ար­տա­ցո­լու­մը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Past.am

Ողբերգություն է, երբ արդեն որերորդ անգամ Նիկոլ Փաշինյանը փորձում է իրեն Հիսուս Քրիստոսի, իսկ իր գործունեությունը Աստվածաշնչի մեջ գրված որևէ դրվագի հետ համեմատել: Այս կարծիքին է քաղաքագետ Գագիկ Համբարյանը, որի հետ զրուցել ենք ներքին, ինչպես նաև արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ:

«Նման մեջբերումն ուղղակի անընդունելի է: Իսկ ավելի կոնկրետ, այն, թե այնպիսի Հայաստան պետք է կառուցենք, ինչպես կկառուցեինք Հիսուսի երկրորդ գալստյանը սպասելիս, հերթական պոպուլիզմն է ու դեմագոգիան: Սա ընդամենը ճգնաժամային իրավիճակում դիվիդենտներ ստանալու փորձ է: Կառավարության ծրագրի մեջ սոցիալական վիճակը մեղմելու մասին կետ կար: Մասնավորապես, այս տարի պետք է շուրջ հարյուր կրթական և առողջապահական հիմնարկներ, մանկապարտեզներ, ինչպես նաև դպրոցներ վերանորոգվեին:

: Մարզեմարզ ընկած՝ Ն. Փաշինյանը հասարակությանը այդ ծրագրերն է ներկայացնում՝ փորձելով համոզել, որ թեպետ առկա է տնտեսական ճգնաժամ, իսկ կորոնավիրուսի դեմ իրենց ռազմավարությունն ամբողջությամբ տապալված է, բայց իշխանություններն ինչ-որ ծրագրեր են իրականացնում: Եվ հենց ինքն է այդ ամենը գովազդում՝ չհրաժարվելով մանր-մունր շոուներ կազմակերպելուց ու դեգերելով մարզից մարզ՝ փորձելով հասարակությանը ցույց տալ, թե ամեն ինչ նորմալ է:

Օրինակ՝ ես շատ ուրախ եմ, որ ասֆալտապատման ծրագրեր են իրականացվում, բայց անընդունելին այստեղ այլ է: Առաջին խնդիրը գումարն է, որը պարտքով են վերցնում, ինչի հետևանքով աճում ու կուտակվում է արտաքին պարտքը: Ու սա այն դեպքում, երբ 2 տարվա մեջ իշխանության ներկայացուցիչները 110-120 միլիոն ԱՄՆ դոլարի պարգևավճար են ստացել:

Եվ հարց է առաջանում՝ եթե պետական բյուջեում գումարներ կան, ինչո՞ւ դրանք չեն ծախսվում նույն ասֆալտապատման ծրագրերի վրա, այլ տրվում են իշխանական թիմի ապիկար ներկայացուցիչներին, որոնց 95 տոկոսը դիլետանտ է, կարիերիստ ու երկու տարվա մեջ ոչինչ չի սովորել:

Պարտք վերցնելով շինարարություններ անելը և, առհասարակ, պարտքով ապրելն ամենահեշտ բանն է: Իրականում Նիկոլ Փաշինյանն իր գավառական մտածելակերպով, «գեղցի» ճարպկությամբ փորձում է ամեն ինչում շոու անել»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Գ. Համբարյանը:

Քաղաքագետը հավելեց՝ այս ֆոնին իշխանությանը գովերգող բլոգերներից մեկն էլ կարող է իր էջում հայտարարել, թե Հայաստանում ոչ թե վերակառուցվում կամ վերանորոգվում, այլ կառուցվում են հազարավոր ֆաբրիկաներ, գործարաններ, մանկապարտեզներ: «Ու այստեղ ամենավատն այն է, որ այդ տգիտությանը հավատացողները շատ են: Եվ Ն. Փաշինյանը շատ հմտորեն օգտվում է այդ ամենից: Նա չի վարանի անգամ մեկ սենյականոց բնակարանի բացմանը գնալ:

Եթե անհրաժեշտություն լինի, իրեն սպասարկող բլոգերներով, լրատվամիջոցներով կգնա ու այդ մեկ սենյականոց բնակարանի բացման շոուն կկազմակերպի: Չի բացառվում, որ ավելի շատ գումար կծախսվի շոուի վրա, քան բնակարանի գինն է: Բայց այստեղ ամենակարևորն այն է, որ հասարակությանը կներկայացվի, որ կառավարությունը մեծ գործ է արել: Իրենց միկրոծրագրերը որպես գիգանտ ծրագրեր ներկայացնելով՝ իշխանությունները փորձում են նսեմացնել, մոռացության տալ այն բոլոր բարերարներին, որոնք մեծ ներդրում ունեն Հայաստանի վերակառուցման հարցում:

Ու խնդիրը նաև այն է, որ ատելով նախորդ իշխանություններին ու փորձելով վարկաբեկել նրանց՝ նույն գիծը դրսևորում են նաև հայ բարերարների նկատմամբ: Ես ուզում եմ շեշտել, որ Հայաստանը մեծ շինհրապարակ է դարձել սկսած 2002 թվականից, երբ Հայաստանում իր գործունեությունը սկսեց ծավալել բարերար Քըրք Քըրքորյանը:

Ի՞նչ է, մարդկանց հիմարի տեղ դնելով, թոզ փչոցիով, միկրոծրագրերով փորձում են գլոբալ հարցեր լուծե՞լ: Իրականում այդ շոուներն իրենց աններդաշնակ արտացոլումն են ստանում կառավարության շենքի դիմաց՝ պարբերաբար տեղի ունեցող բողոքի ակցիաներով: Շատ դեպքերում, չհավատալով այդ շոուներին ու իրենց մաշկի վրա զգալով այս ճգնաժամը, մարդիկ բողոքում են այն վիճակից, որը կա Հայաստանում:

Սա է պատճառը, որ շատերի համար զարմանալի է, որ իշխանական թիմն ու իրեն սպասարկողներն առավոտից երեկո գովում են գործող իշխանություններին, բայց իրականությունն ավելի տխուր է, որովհետև բազմաթիվ ոլորտներ ՀՀ-ում ճգնաժամի պատճառով ուղղակի ոչնչացված են կամ էլ գտնվում են սարսափելի վիճակում: Էլ չեմ խոսում այն մասին, որ իշխանությունների ապիկար գործունեության արդյունքում սարսափելի վիճակում են նաև կրթության ու առողջապահության ոլորտները»,-շեշտեց մեր զրուցակիցը:

 Քաղաքագետի խոսքով, իշխանության ղեկավարը կարևորագույն հարցերի վերաբերյալ տեղեկություններ կա՛մ չունի, կա՛մ դրանք շատ հպանցիկ են:

«Նշվածի վառ ապացույցը վարչապետի վերջին երկու հարցազրույցներն էին՝ տրված ռուսական RBK-ին և BBC-ի HARDtalk-ին: Երկուսի պարագայում էլ տպավորություններս շատ բացասական ու ծանր էին:

Ինչ վերաբերում է Բելառուսում տեղի ունեցողին և իշխանության արձագանքին, ապա այս առումով ես Բելառուսի վերընտրված նախագահին Ն. Փաշինյանի շուտափույթ շնորհավորանքը մի կողմ եմ դնում: Խնդիրը Լուկաշենկոյին շնորհավորելը չէ: Խնդիրն այլ դաշտում է:

Ն. Փաշինյանի իշխանության փայատերերը (հատկապես սորոսական թևը) բավականին բացասական արձագանք տվեցին վարչապետի շնորհավորանքին, ինչն անընդունելի է. եթե ներքաղաքական գործընթացների և իրադարձությունների վերաբերյալ իշխանական թիմից հնչող տարբեր արձագանքները հասարակության լայն շերտերի կողմից կարող են արդեն նորմալ ընդունվել ու իշխանության կողմից դիտարկվել որպես ներիշխանական ժողովրդավարություն, որը, սակայն, իրականում այդպես չէ, ապա արտաքին քաղաքականության մեջ այլ կերպ է ընկալվում այս ամենը:

Երբ նույն թիմի ներկայացուցիչները տարբեր կարծիքներ ունեն ու դրանց մասին բարձրաձայնում են, այդ պատկերն անլուրջ տպավորություն է ստեղծում և կարող է անգամ դրսում դիվանագիտական սկանդալի պատճառ դառնալ: Ուզում եմ կրկին շեշտել, որ հարցը Լուկաշենկոյին շնորհավորելը չէ, հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանի թիմում իշխանության փայատեր հանդիսացող անձինք բացահայտ ցույց են տալիս, որ արտաքին քաղաքականության առումով այլ դիրքորոշում ունեն ու չեն վարանում դրանց մասին բարձրաձայնել»,-ընդգծեց Գ. Համբարյանը:

Նա շեշտեց, որ այսօր մենք մի քանի կարևորագույն խնդիրներ ունենք, որոնք վերաբերում են թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությանը:

«Առաջինը տապալված սոցիալ- տնտեսական քաղաքականությունն է: Իշխանությունը ցույց տվեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողված է: Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա մենք այստեղ ավելի մեծ վտանգներ ունենք. ՀՀ իշխանությունների պրիմիտիվ կարծիքով, վարելով սողացող, լողացող ու ծածուկ հակառուսական քաղաքականություն, իրենք կբավարարեն Փաշինյանի իշխանության արևմտյան փայատերերին ու դրանով խնդիրներ կստեղծեն Ռուսաստանի համար, ինչն, իհարկե, չի հաջողվի:

Իշխանությունների խնդիրներից մեկն էլ այն է, որ նույն արտաքին քաղաքականության մասով փորձում են Հայաստանի հասարակությանը համոզել, որ մենք հզոր ենք, ինքնաբավ: Արտաքին քաղաքական խնդիրներին անդրադառնալիս շատ աղճատված ու ոչ իրական պատկեր են ներկայացնում: Իշխանությունը շատ վաղուց պետք է հասկանար, որ այլևս հայ-ադրբեջանական հակամարտություն չկա, այլ կա Հայաստանի և թուրք-ադրբեջանական տանդեմի հակամարտություն: Մենք շատ վաղուց այդ խնդիրն ունենք, և հուլիսյան սահմանային սրացումները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Թուրքիան վերջնականապես որոշել է կանգնել Ադրբեջանի կողքին:

Հաշվի առնելով այս բոլոր խնդիրները՝ պետք է նշեմ, որ Հայաստանը կանգնած է շատ բարդ խնդիրների առաջ, և լուծումների համար մեզանից շատ երկար ժամանակ ու մեծ էներգիա է պահանջվելու»,-եզրափակեց քաղաքագետը:

«Օդեսա» նավահանգստում խnցվել է Ուկրաինայի ԶՈՒ համար ռшզմական բեռներ փոխադրող նավ. ՌԴ ՊՆ Իրան-Օման համաձայնագիրը չի ենթադրում Հորմուզի նեղուցի բացում Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածAVA Residences Interiors by ELIE SAAB Maison. շինարարության մեկնարկը ԵրևանումԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Ե՞րբ և ինչպե՞ս մարդիկ սկսեցին «հոկեյ» խաղալ խոտի վրա. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Կենսաթոշակը բարձրացվել է, Բաղրամյան պողոտայի ցույցը ցրվել է. «Փաստ»Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանԳեղեցիկ ժեստ երկակի իմաստով. եվրոպական աջակցությունը Հայաստանին հակառակ արդյունք է տվել. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման ԳրիգորյանԲավական է նստել երկու աթոռի վրա. «Փաստ»«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներին«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ»«2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ»Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը