Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արդարացումների ելույթ. Փաշինյանը ներկայացրեց կառավարության ծրագիրը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում ներկայացրեց կառավարության ծրագիրը և շուրջ մեկ ժամից ավելի տևած ելույթով փորձեց հիմնավորել այն: Իհարկե, ինքնին որևէ քաղաքական ինտրիգ, այդ թվում՝ թեժ հակադրություն Ազգային ժողովում այս քննարկման մասով բացառված էր ի սկզբանե՝ հաշվի առնելով մեծամասնության քանակն ու ներկայացվածությունը: Սակայն Փաշինյանի ելույթը հետաքրքիր է ոչ թե Ազգային ժողով–գործադիր հարաբերությունների ու կոնկրետ փաստաթղթի քննարկման, այլ առավել լայն քաղաքական կոնտեքստում: Իսկ այս իմաստով ելույթը քաղաքական էր իր ողջ հռետորաբանությամբ: Քաղաքական էր ոչ միայն այն պատճառով, որ կառավարության ծրագիրն է քաղաքական փաստաթուղթ, այլ որովհետև Փաշինյանը այն ներկայացնում էր հենց քաղաքական շեշտադրումներով:

Ամբողջական ելույթը ներկայացնել ու քննարկելն այս ձևաչափով, իհարկե, անհնար է տեխնիկապես, սակայն առանձին դրվագների ամեն դեպքում կանդրադառնանք: Սակայն մինչ այդ նկատենք, որ Նիկոլ Փաշինյանի ելույթում, ինչպես իր շատ հետընտրական տեքստերում, նկատվում է որոշակի անհամաձայնության դրսևորում «ժողովրդի» հետ: Ակնհայտ է, որ ժողովրդի և Նիկոլ Փաշինյանի հետհեղափոխական տեսլականներում կա որոշակի աններդաշնակությունը, որը հարթելուն էլ միտված է Փաշինյանի ելույթը: Հետհեղափոխական իրավիճակում նյութական փոփոխություններ ակնկալող հասարակությանը Փաշինյանը հակադրում է տարատեսակ հիմնավորումներ, բացատրություններ, հաճախ նաև արդարացումներ: 

Սկսենք հենց արդարացումներից: Փաշինյանն, օրինակ, նշում է, որ պետական ապարատում կա խնդիր: Մի կողմից՝ կա կադրերի արտահոսք դեպի մասնավոր սեկտոր, մեկ այլ կողմից կա հին մտածողությամբ աշխատողների բավական մեծ քանակ, մյուս կողմից էլ կան պաշտոնյաներ, որոնք դեռևս ակտիվիստի վարքագիծ են դրսևորում: Սրանով Փաշինյանն արդարացնում կամ բացատրում է պետական ապարատի անարդյունավետությունը և լուծումը տեսնում օպտիմալացման ու աշխատավարձերի բարձրացման մեջ: Այս երկու հանգամանքներն, ընդ որում, ինչպես արդեն կարելի է գլխի ընկնել, ուղիղ կապի մեջ են միմյանց հետ: Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է ոչ միայն նախկին, այլև ներկա կադրերից, որոնց ինքն է նշանակել: Ընդ որում, ինքը կարող է նաև ազատել նրանց: Սակայն խնդիրը բացառապես կադրային չէ, այլ քաղաքական: Փաշինյանը իր քաղաքական միջավայրը կառուցել է հենց նման մարդկանցով: Կարող էր գնալ այլ ճանապարհով՝ ունենալով համաժողովրդական ահռելի ռեսուրս, բայց նախընտրել է թիմ ձևավորել հարթակում եղած ռեսուրսով: Երկրորդ՝ Փաշինյանն ինքը քանիցս իր վարքագծով հիշեցրել է ընդդիմադիր–ակտիվիստի՝ լինելով վարչապետ: Սրանով նա թելադրել է քաղաքական թրենդ, ըստ որի, պաշտոնն ու ընդդիմադիր հռետորաբանությունը համադրելի են: Մյուսները այդ ոճով սկսել են շարժվել Փաշինյանից հետո: Եվ վերջում: Քաղաքական, հեղափոխական պատասխանատվություն ստանձնած իշխանությունն անդադար բողոքում է ցածր վարձատրություններից, կարծես թե գործ ունենք ոչ թե Հայաստանը «չարիքի» ճիրաններից ազատել խոստացող ու թռիչքաձև զարգացնել երաշխավորող իշխանության, այլ բարձր աշխատավարձով աշխատանքի ընդունվելու փորձեր անող երիտասարդ մասնագետների խմբի հետ: 

Մոտավոր նույն երիտասարդական անհոգությունն է զգացվում, երբ խոսքը գնում է միջազգային ներդրումների մասին: Փաշինյանը դրանց գրավական համարում է Հայաստանի իմիջը, վկայակոչում է «Էկոնոմիստ» պարբերականը: Իմիջն, անշուշտ, էական դեր ունի, բայց ոչ հիմնական, այլապես Հայաստանը ողողված կլիներ ներդրումներով: Իրական ներդրողները, սակայն, մի կողմից գալիս են՝ հաշվի առնելով աշխատուժի գին– որակ հարաբերակցությունը, մեկ այլ կողմից՝ երկրի ենթակառուցվածքային հնարավորությունները: Քաղաքական իմիջն այս երկու գործոնների հետ կապ չունի: Բացի այդ էլ Հայաստանի տնտեսական դաշտը հարմարեցված չէ ներդրումների համար, ավելի շուտ հարմարեցված է միայն խոշոր ներդրողների համար, ովքեր պատրաստ են գալ ու աշխատել հենց Հայաստանում: Բաժնետոմսեր, ակցիաներ գնելու առումով, այսինքն՝ փոքր և միջին ներդրումների համար Հայաստանի տնտեսական դաշտը հարմարեցված չէ ու իմիջը այստեղ որևէ կապ չունի: Եվ վերջում, իհարկե, ՀՀԿ–ի մասին, առանց որի նոր իշխանությունները չեն կարողանում: Նիկոլ Փաշինյանը այս անգամ էլ անմասն չմնաց նախորդ իշխանությանը հիշատակելուց: Մի դեպքում կրկին բողոքեց սեփական աշխատակազմից, որ իրեն հրամցվում են տեքստեր, որոնցով իր հետ կարծես Սերժ Սարգսյանն է խոսում: Մեկ այլ դեպքում էլ մեջբերելով օպերատիվ տվյալներ՝ հայտարարեց, որ հեղափոխության հաջորդ ամիսներին եղել են փորձեր պետական եկամուտները թերի հավաքագրելու, որպեսզի հասարակության աչքերում նոր իշխանությունը թույլ երևա: Փաստացի, սակայն, թե՛ ելույթ գրողներն են իրենց աշխատանքին, թե՛ պետական եկամուտների հավաքագրման պրոցեսը խոչընդոտելու փորձեր անողներն են ազատության մեջ:

 

ԼԵՎՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԻտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՎարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Ուկրաինան հարվածներ է հասցրել Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ռուսաստանում ընտրություններն ավարտվեցին․ հիմա ի՞նչ կլինի ռուբլու հետԿրեմլը հույս ունի վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն Մաղթում ենք խաղաղ կյանք և բարգավաճում․ ՀՀժում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՇնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. ՀՀ-ում ԵՄ առաքելություն Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում. «Իջևան» ԲԿ-ում մահացած պտուղ է ծնվելGoogle-ն իր գլխավոր էջը զարդարել է հայկական եռագույնով Փաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱյսպես կոչված Պետդումայի ընտրությունները նշանավորվեցին որպես ևս մեկ խոշոր հետընթաց ռուսական ժողովրդավարության համար. Կալլաս Երևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnր Քիմ Քարդաշյանին հոսպիտալացրել են հոր մահվան պատճառ դարձած հիվանդությամբ MIXIT-ի գործադիր տնօրենը տնային կալանքի տակ է. ինչի՞ մեջ է նա կասկածվումԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ ԱկոպյանՀորմուզի նեղուցով նավերի տարանցումը հանգստյան օրերին կրճատվել է երեք անգամ. Reuters «Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովԿանադան և Ֆրանսիան համատեղ կօգտագործեն պաշտպանական և տիեզերական ենթակառուցվածքները Հայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանԻրանի ԶՈւ-ն ԱՄՆ-ի հարձակումների վերսկսման դեպքում կսկսի hարվածել նախկինում hարձակման չենթարկված ամերիկյան օբյեկտներին՝ նոր զինшմթերքի կիրառմամբ. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թրամփը պատրաստում է պատժամիջոցներ Միջազգային քրեական դատարանի դեմ․ Reuters Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ձայների 99,85 տոկոսը 3 զարմանալի փաստ Հայաստանի մասին, որոնց մասին շատերը չգիտեն․ այսօր մեր Անկախության օրն էԻնչիպիսի՞ եղանակ է սպասվում տոնական օրը Թող ներդաշնակությունն ու ուրախությունը թագավորեն յուրաքանչյուր տանը. Լուկաշենկոն շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ կանանց հավաքականը 4-րդ հաղթանակը տարավ․ շախմատային օլիմպիադա WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ «Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnր Մենք անհամբերությամբ սպասում ենք TRIPP-ի առաջմղմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը աջակցելուն. Ռուբիոն շնորհավորել է Անկախության տոնի առթիվ Ես ուզում եմ հանդիպել «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայում․ Յամալ ԱՄՆ-ը Չինաստանի հետ ԱԲ-ի վերաբերյալ բանակցությունները հայտարարել է չափազանց հաջողված Տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժԻնչ սպասել Ռուսաստանից՝ ընտրություններից հետոԹրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան