Yerevan, 17.June.2026,
00
:
00
BREAKING


Սարի գլխին ապրող երեխաներ, ովքեր խոսում են ծրագրավորումից, ռոբոտներ սարքելուց. ինչպե՞ս «Ես»-ը դարձավ «Մունք». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախի Հաղորտի գյուղի երեխաների առօրյան արդեն երկար ժամանակ լցվել է գիտելիքներն ու կարողությունները զարգացնելու, երազանքներն իրականացնելու մեծ հնարավորություններով: 12-ամյա Գրիշա Մարտիրոսյանը մեկն է գյուղի այն երեխաներից, որ արդեն որոշել է, թե ինչ մասնագիտություն է ունենալու: Նա ևս Արցախի Մարտունու շրջանի Հաղորտի գյուղի «Մունք» տեխնոդպրոցի սան է, որի բացումը տեղի ունեցավ հունիսի 18-ին:

«Դպրոցում սովորում, գալիս ենք էստեղ՝ «Մունք» տեխնոդպրոց: Գյուղից գնում ենք նաև Ստեփանակերտի «Թումո»: Ավելի փոքր երեխեքը սպասում են, թե երբ են մեծանալու, որ գան տեխնոդպրոց: Մինչև հիմա անցնում էինք FreeCAD»,-ասում է 12-ամյա տղան: Հետո, հասկանալով, որ ոչինչ չհասկացա, շարունակում է ավելի «պարզ» բացատրել ծրագրավորման բարդ աշխարհի մասին. «Ստեղծում էինք հեռախոսի պատյաններ, ինչ մտքներիս գալիս էր՝ սարքում էինք, բայց հիմա արդեն կկարողանանք ընտրել, թե կոնկրետ ինչ ուղղություն ենք ուզում: Ես ուզում եմ երկու ընկերներիս հետ ծրագրավորող դառնալ ու մեծ հաջողությունների հասնել: Ես շատ եմ սիրում մեր գյուղը: Չեմ մտածել, որ գյուղից մի օր կարող եմ գնալ, բայց որ հանկարծ գնամ, էլի գալու եմ գյուղ: Մեր գյուղում մենք ազատ օր չենք ունենում: Բացի ծրագրավորում սովորելուց, ես ու ընկերներս համ էլ սպորտով ենք զբաղվում»,-ասում է Գրիշան:

Տեխնոդպրոցը կրթական նախագիծ է ՏՏ ոլորտում, որն իրականացվում է «Ես» կրթական հիմնադրամի կողմից: Նախագծի հեղինակը մաթեմատիկոս և ծրագրավորող Աշոտ Ավանեսյանն է: Գաղափարի իրականացման համար անհրաժեշտ էր շուրջ 67 մլն դրամ։ «ռեԱրմենիա» համագործակցության հարթակում իրականացված դրամահավաքի արդյունքում, որը տևել է շուրջ 3 ամիս, նախագծի համար հավաքվել է նախատեսվածից ավելին՝ 69 մլն դրամ: Նախագծին միացել են բազմաթիվ անհատներ և կազմակերպություններ: Մինչև պատմելը, թե ինչպես «Ես»-ը դարձավ «Մունք», «ռեԱրմենիա»-ի հարթակի հոգաբարձուների խորհրդի անդամ Արմինե Մկրտչյանը, շարունակելով սպորտի թեման, «Փաստի» հետ զրույցում նշեց, որ ամեն ինչ շատ ավելի վաղուց է սկսվել:

«Հաղորտիի գյուղապետը՝ Նվեր Մարտիրոսյանը, շաբաթը երեք անգամ իր Նիվայով գյուղի երեխաներին Ստեփանակերտ սամբոյի է տանում: Արդյունքում Հայաստանի սամբոյի չեմպիոնների մեծ մասը հենց այս գյուղից են: Ու ամեն ինչ սկսվեց այնտեղից, երբ նույն Նվերը նորից իր նույն Նիվայով երեխեքին սկսեց տանել «Թումո»: Հետո եկել է «Ես» հիմնադրամը, որը ֆենոմենալ գործ է անում: Իրենք վերցնում են իրենց նոթբուքները, շրջում գյուղերով ու երեխեքին մաթեմատիկա և ծրագրավորում են սովորեցնում: «Մունքը» այս ամենի տրամաբանական շարունակությունն է, որտեղ երեխեքը կարող են հաճախել, շատ որակյալ և շարունակական կրթություն ստանալ, իրենց ստարտափները ստեղծել ու աշխատել: Երբ անցած տարի եկել էինք «Տեխնոշաբաթին», եկանք գյուղ՝ պարզապես շփվելու մարդկանց հետ, ծանոթանալու գյուղին:

Շատ հետաքրքիր և ֆենոմենալ երևույթի ականատես եղանք. սարի գլխին ապրող երեխեք, որոնք գիտեին անգլերեն, խոսում էին ծրագրավորումից, ռոբոտներ սարքելուց: 2 օր հետո էլի վերադարձանք, որովհետև այնքան ոգեշնչում կար այս գյուղի մեջ»,-պատմեց Ա. Մկրտչյանը՝ շեշտելով, որ գյուղի երեխաների ներկայացրած խնդիրներն ու դրանց լուծումները տարբերվել են այլ համայնքների երեխաների առաջարկներից: «Եթե շատ այլ գյուղերում երեխաները որպես խնդիր նշում են, որ խաղահրապարակ չունեն, այստեղ 8-9 տարեկան երեխեքը խոսում էին այն մասին, որ չկա մշտական ջուր, որը լուրջ խնդիր է գյուղատնտեսության համար: Ասում էին՝ ասֆալտը լավը չի, ինչի հետևանքով խնդիրներ են առաջանում:  

Ուղիղ մեկ տարի է անցել, արդեն կա «Մունք» տեխնոդպրոցը, կան նաև այս երեխեքը, ջրի հարցը գրեթե լուծվել է, գյուղը նաև մեքենա է ստացել: Իրականում դպրոցն այլ տեղ պետք է լիներ, գյուղում շենքային պայմանները չէին բավարարում: Շատ մեծ ծախս էր հարկավոր, բայց անհրաժեշտ ոչինչ չկար: Վերջին վայրկյանին, երբ թվում էր, թե ամեն ինչ կորած է, նույն Նվերը՝ գյուղապետը, գնացել է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, հրաժարվել գյուղապետարանի շենքից: «Մունքը» տեղակայված է նախկին գյուղապետարանի շենքում, գյուղապետն էլ տանից է աշխատում: Եթե ամեն գյուղում մի Նվեր լինի, Հայաստան աշխարհն ուրիշ կլինի»,-ասաց նա:

Անդրառնալով հատկապես պատերազմից հետո նման նախաձեռնությունների կարևորությանը՝ Արմինե Մկրտչյանն ընդգծեց. «Նման նախաձեռնությունները ոչ թե պարզապես կարևոր, այլ կենսական են Արցախի համար: Գյուղում 18 տարեկանից բարձր երեխա դժվար է գտնել: Կա՛մ շատ մեծ են, կա՛մ շատ փոքր: Որոշակի տարիք որ գալիս է, երբ գյուղում զբաղմունք չեն ունենում, բնականաբար, ուրիշ բան փնտրելու են գնում: Այս երեխաներին տեսնելով՝ վստահաբար եմ ասում, եթե անգամ գնան կրթություն ստանալու, վերադառնալու են գյուղ և ավելին են բերելու: Այսպես, ինչ-որ առումով մենք հոգ ենք տանում մեր գյուղերի մասին, ցույց տալիս, որ տեր ենք կանգնում այն ամենին, ինչ ունենք: Եվ հենց նման կենսական նշանակության նախագծերի շուրջ են ձևավորվելու համայնքները, որոնք երբեք չեն դատարկվի: Այստեղ կան մարդիկ, որոնք Երևանից եկել են Հաղորտիում ապրելու»:

Նրանցից մեկն էլ, Արմինե Մկրտչյանի խոսքով, «Ես» կրթական հիմնադրամի ղեկավար Աշոտ Ավանեսյանն է, որը կնոջ՝ Լուիզայի հետ վերադարձել է գյուղ, իրականացնելու, ինչպես իրենք են ասում, տեխնոառաքյալի ծրագիրը: Արդեն Աշոտ Ավանեսյանն է պատմում նախագծի մասին ու թե ինչպես որոշեց ընձեռնված բազմաթիվ հնարավորություններից ընտրել հենց Հաղորտի գյուղը: «Ինքս կողքի գյուղից՝ Մուշկապատից եմ: Իմ կյանքի հետագա ճանապարհը IT ոլորտն էր: Մենք գնալուց հետո անընդհատ ուզում էինք ինչ-որ օգտակար բան անել: Մի օր էլ կնոջս հետ որոշեցինք գնալ գյուղ ինչ-որ բան փոխելու, առաջին հերթին՝ մեր կյանքը, որովհետև այդպես էլ չհարմարվեցի ո՛չ Երևանին, ո՛չ Ստեփանակերտին կամ այլ քաղաքի: Սկսեցինք մտածել՝ ի՞նչ անել, և շատ կարճ ժամանակահատվածում տարբեր ոլորտներից տարբեր մասնագիտության տեր 3 տասնյակ մարդ միացավ մեզ: Ավելի քան մեկ տարի կոնկրետ աշխատել ենք բովանդակության ու կոնցեպտի վրա: Մեր մասնագետները շրջում են գյուղերով, բացահայտում երեխաների հմտությունները: Ամեն ինչ հիմնված է պրակտիկ դասընթացների վրա: Օրինակ՝ ռոբոտաշինության կոմպլեկտը տալիս ենք ու ասում՝ կոնկրետ այսինչ գործն անողը պետք է այդ ռոբոտը սարքի: Պրակտիկ դասընթացները ֆանտաստիկ արդյունքներ են տալիս»,ասաց Աշոտ Ավանեսյանը:

Տեխնոդպրոցն արդեն անգամ հաջողված նախագիծ ունի՝ օրինակը StartSystems ստարտափն է, որը հիմնադրել են դասընթացի առաջին շրջանավարտները: Նրանք արդեն այսօր անգամ արտերկրից նախագծերի պատվերներ են ստանում: Այս պահի դրությամբ դպրոցում 14 մասնագիտություն սովորելու հնարավորություն ունեն, ևս 3-ն էլ նախատեսում են ավելացնել: «Մունք»-ում սովորելու հնարավորություն ունեն նաև հարակից համայնքների երեխաները, որոնց տեղափոխումն իրականացվում է միկրոավտոբուսով: «Պատերազմից հետո շատ դժվար է հատկապես Ստեփանակերտից հեռու գյուղերում երեխաների հետ հասարակության մեջ ինչոր լուսավոր բան, ինչ-որ լուսավոր կետ ստեղծել: Բայց այսօր հակառակն ապացուցող փաստ ունենք. բոլորի մասնակցությամբ կարողացանք ունենալ այս կետը. թե՛ մեր թիմից յուրաքանչյուրի, թե՛ բոլոր երեխաների համար «Մունքն» ընդամենը շենք կամ դպրոց չէ»,-հավելեց Աշոտ Ավանեսյանը՝ նշելով, որ տեխնոդպրոցի գործարկումից հետո այն կկարողանա այցելել 100 երիտասարդ, իսկ նախագծի շահառուների թիվը կհասնի 280-ի:

Նախաձեռնության հիմնադիրների ու աջակիցների խոսքով՝ հետագա հինգ տարվա ընթացքում պատրաստվելու է շուրջ 270 նոր ՏՏ մասնագետ, ինչը միայն աշխատավարձի տեսքով երկրին շուրջ 1 մլրդ դրամ կբերի, կսկսի գործել ավելի քան 10 ՏՏ ընկերություն։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign